Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխա

Շփաբորբ
Շփաբորբ

Մաշկի ոչ վարակային ախտահարումներից է շփաբորբը (intert rigo)։ Սովորաբար առաջանում է երեխայի վատ խնամքի հետևանքով՝ մաշկի վրա մեզի և կղանքի թողած ազդեցությունից...

Միկրոցեֆալիա
Միկրոցեֆալիա

Պատճառը գանգի փոքրացած և սխալ կառուցվածքն է, որի դեպքում գանգի հետագա աճը դանդաղում է։ Սովորաբար գանգի փոքր չափերը համապատասխանում են գլխուղեղի փոքր չափերին։ Միկրոցեֆալիայի մասին...

Նեյրրտոքսիկոզ` նորածինների և վաղ մանկական տարիքի
Նեյրրտոքսիկոզ` նորածինների և վաղ մանկական տարիքի

Տոքսիկ համախտանիշը բնորոշվում է միկրոբային տոքսինի կամ վիրուսի նկատմամբ մանկական օրգանիզմի ոչ սպեցիֆիկ, ծանր տիպի պատասխան ռեակցիայով։ Տոքսիկ համախտանիշի այն ձևը, երբ կենտրոնական նյարդային...

Նորածինների հեմոլիտիկ հիվանդություն
Նորածինների հեմոլիտիկ հիվանդություն

Հեմոլիտիկ սակավարյունություն է, որը զարգանում է մոր և պտղի արյան ռեզուս֊գործոնի (մայրը՝ ռեզուս-բացասական է, երեխան՝ ռեզուս-դրական), արյան խմբերի կամ արյան այլ գործոնների (Le, K, Fy) անհամատեղելիության հետևանքով...

Նորածինների և վաղ մանկական տարիքի շնչահեղձուկ (ասֆիքսիա)
Նորածինների և վաղ մանկական տարիքի շնչահեղձուկ (ասֆիքսիա)

Ախտանիշների կոմպլեքս է, որի հիմքում ընկած է շնչառության սուր խանգարումը, իսկ, ավելի ճիշտ, թթվածնի պակասը և ածխաթթու գազի գերկուտակումն արյան մեջ ու հյուսվածքներում։ «Ասֆիքսիա» (պուլսի բացակայություն) տերմինը...

Պիլորոսպազմ (ստամոքսաելքի կարկամում)
Պիլորոսպազմ (ստամոքսաելքի կարկամում)

Վաղ հասակի երեխաների ստամոքս-աղիքային տրակտի շարժումախանգարումների (դիսկինեզիաների) ամենահաճախ հանդիպող ձևն է։

Պիլորոսպազմի առաջացման պատճառները վերջնականապես...

Պիլորոստենոզ (ստամոքսաելքի բնածին նեղացում)
Պիլորոստենոզ (ստամոքսաելքի բնածին նեղացում)

Համարվում է զարգացման արատ, որը ծագում է ներարգանդային) կյանքի երկրորդ ամսում։ Հյուսվածաբանական հետազոտություններով) փոփոխություններ են հայտնաբերված ստամոքսի բոլոր մասերում, բայց, առավելապես...

Ռախիտ
Ռախիտ

Աճող օրգանիզմի D հիպովիտամինոզ է, որը բնորոշվում է էլեկտրոլիտային՝ մասնավորապես կալցիում-ֆոսֆորական փոխանակության, ինչպես նաև կմախքի, հենաշարժական համակարգի և մի շարք ներքին օրգանների ֆունկցիայի...

Նորածինների և վաղ մանկական տարիքի սեպսիս
Նորածինների և վաղ մանկական տարիքի սեպսիս

Ծանր վարակային պրոցես է, որի հիմքում ընկած է օրգանիզմի իմունաբանական ռեակտիվականության համատարած դեկոմպենսացիան։ Այն արտահայտվում է պատնեշային համակարգերի վնասմամբ, օրգանիզմում...

Սիֆիլիս բնածին

Պտղի վարակումը սիֆիլիսով տեղի է ունենում ընկերքի անոթների միջոցով՝ ներարգանդային կյանքում։ Հիվանդությունը փոխանցվում է մորից, գլխավորապես նրա վարակման առաջին երեք տարիներին։ Պտղի ներարգանդային ախտահարումը կարող է վիժումների, ինչպես նաև վաղաժամ ծննդաբերության և մեռելածնության պատճառ լինել։ Ըստ հիվանդության նշանների առաջացման ժամկետների, տարբերում են...

Սպազմոֆիլիա

Ռախիտի հետ ախտաբանորեն կապված համախտանիշ է, որը զարգանում է հիպոկալցիեմիայի հետևանքով։ Արյան մեջ կալցիումի պարունակությունը պակասում է, իսկ թթվահիմնային հավասարակշռությունը թեքվում է գերհիմնայնության (ալկալոզի) կող մը։ Պետք է նկատի ունենալ, որ սպազմոֆիլիայի ժամանակ կալցիումի քանակն արյան մեջ կարող է լինել նորմալ, բայց կարող է և պակասած լինել (իոնացված ֆրակցիաների քանակը)...

Ստոծանու ճողվածք

Որովայնի օրգանների տեղաշարժն է դեպի կրծքավանդակ, որը պայմանավորված է ստոծանու արատով։ Բնորոշ է ճողվածքային դռների, ճողվածքապարկի և ճողվածքի պարունակության առկայությունը։ Ճողվածքապարկի բացակայության դեպքում ճողվածքը կոչվում է կեղծ, իսկ առկայության դեպքում՝ իսկական։ Ստոծանու ճողվածքի ժամանակ ճողվածքապարկը վերևից կազմված է առպատային թոքամզով, ներքևից՝ առպատային որովայնամզով...

Ստոմատիտ` նորածինների և վաղ մանկական տարիքի

Բերանի լորձաթաղանթի բորբոքում է, որն առաջանում է վիրուսային, ստրեպտոկոկային, ստաֆիլոկոկային և այլ վարակներից։ Նախատրամադրող գործոններ են կրած վարակային, նյութափոխանակության, արյան հիվանդությունները, ավիտամինոզները և այլն, որոնց հետևանքով իջնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Ստոմատիտը երբեմն զարգանում է որպես օգտագործվող դեղամիջոցների, մասնավորապես՝ տետրացիկլինի և այլ հակաբիոտիկների նկատմամբ պատասխան ռեակցիա...

Ստրիդոր բնածին

Երեխայի ծնվելու պահին կամ ծնվելուց անմիջապես հետո հայտնաբերվող հիվանդություների խումբ է, որոնց համար բնորոշ է սուլոցով և աղմկոտ շնչառությունը։ Նման խանգարված շնչառության պատճառները մի քանիսն են։ Սակայն գործնականում բնածին ստրիդորին են վերագրում կոկորդի աճառային հյուսվածքի կառուցվածքային թերզարգացումը և չափից ավելի փափուկ լինելը (շնչափողի արտաքին օղի զարգացման անկանոնություն)...

Տոքսիկոզ էքսիկոզով` նորածինների և վաղ մանկական տարիքի

Զարգանում է ստամոքս-աղիքային տրակտի սուր հիվանդությունների ժամանակ։ Էթիոլոգիայում մեծ դեր ունեն աղիքային ինֆեկցիաները՝ սալմոնելյոզ, դիզենտերիա, ստաֆիլոկոկային էնտերոկոլիտ, կոլի ինֆեկցիա։

Աղիքային տոքսիկոզի էթիոլոգիայում դեր ունեն նաև ստամոքս-աղիքային տրակտի ոչ միկրոբային բնույթի խանգարումները (տոքսիկ դիսպեսիաներ), երբ աղիքներում սննդամթերքի քայքայման թունավոր արգասիքները, հաղթահարելով լյարդային և աղիքային պատնեշները, անցնում են արյան մեջ և տոքսիկոզի պատկեր առաջացնում...

Տոքսոպլազմոզ` նորածինների և վաղ մանկական տարիքի

Պարազիտային հիվանդություն է, որի հարուցիչն է toxoplasma gondii- ն։ Տոքսոպլազմաները միաբջիջ օրգանիզմներ են, որոնք հիմնականում տեղակայվում են ռետիկուլոէնդոթելային հյուսվածքի բջիջների պրոտոպլազմայում։

Վարակման աղբյուր կարող են լինել բոլոր ընտանի կենդանիները՝ շները, կատուները, ձիերը, խոզերը, ոչխարները, ինչպես նաև բոլոր եղջյուրավոր անասունները, ճագարները, թռչունները։ Ինֆեկցիայի շտեմարան կարող են լինել աղվեսները, ջրաքիսները, մկները, առնետները, ագռավները և այլն...

Ցիտոմեգալիա

Հիվանդության հարուցիչը վիրուսն է, որն ունի թքագեղձի էպիթելն ախտահարելու հակում։ Այս հիվանդության ժամանակ օրգաններում և հյուսվածքներում առաջանում են ապակենտրոն կորիզով յուրօրինակ հսկա բջիջներ։ Վարակման ճանապարհները վերջնականապես պարզված չեն։ Ենթադրվում է, որ ցիտոմեգալիան անթրոպոզոոնոզ հիվանդություն է, որի հարուցչակիրները հիմնականում կրծողներն են...

Սինուսային առիթմիա

Սինուսային առիթմիան մանկական և պատանեկան տարիքում որպես ֆիզիոլոգիական երևույթ հաճախ է հանդիպում։
Սինուսային առիթմիայի դեպքում սինուսային հանգույցի գրգիռները անհամաչափ ռիթմով են ծագում։ Այս դեպքում շնչական գործողության հետևանքով թափառող նյարդի տոնուսը փոփոխվում է։ Ներշնչման փուլում սրտի գործունեության հաճախականությունն ավելանում է, իսկ արտաշնչման փուլում՝ պակասում։ Այդ պատճառով էլ սինուսային առիթմիան կոչվում է նաև շնչական։ Առիթմիայի այս ձևի առաջացման գործում կարևոր դեր ունի թափառող նյարդի սրտային կենտրոնների տոնուսի վիճակը. որքան բարձր է տոնուսը, այնքան ավելի արտահայտված է սինուսային առիթմիան...

Սինուսային տախիկարդիա

Առաջանում են սրտի հետևյալ հիմնական ֆունկցիաների՝ ավտոմատիզմի, գրգռականության, հաղորդչականության խանգարումների հետևանքով և լինում են ինչպես սրտի օրգանական, այնպես էլ ֆունկցիոնալ փոփոխությունների ժամանակ։

Սինուսային տախիկարդիան առաջանում է սինուսային հանգույցում ծագած իմպուլսների հաճախացումից, որն արագացնում է սրտամկանի կծկողականության տեմպը։ Սինուսային հաճախասրտությունը զարգանում է սիմպաթիկ նյարդերի տոնուսի բարձրացման և, մասնավորապես, սրտամկանում գտնվող թափառող նյարդի հանգույցների տոնուսի իջեցման հետևանքով...

Սինուսային բրադիկարդիա

Սինուսային բրադիկարդիան բնորոշվում է սրտի կծկումների թվի նվազումով։ Առաջանում է թափառող նյարդի տոնուսի բարձրացման և սինուսային հանգույցի ավտոմատիկ ֆունկցիայի թուլացման դեպքում։
Սինուսային բրադիկարդիան դիտվում է վարակային հիվանդությունների ապաքինման շրջանում (ըստ Կոլտիպինի՝ ինֆեկցիոն պրոցեսների երկրորդ փուլում), ինչպես նաև այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ուղեղի ուռուցքը, վնասվածքը, մենինգիտը։ Հանդիպում է նաև միքսեդեմայի ժամանակ, երբ սիմպաթիկ նյարդակենտրոնների տոնուսը լինում է ընկճված՝ վահանագեղձի թերֆունկցիայի հետևանքով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ