Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխա

Հելմինթոզներ

Առաձին հելմինթոզների տարածվածության աստիճանը կախված է բնակլիմայական պայմաններից, սակայն հիմնական պատճառը սանիտարակենցաղային գործոնն է՝ բնակչության կենցաղային սովորույթները, բնակավայրի սանիտարական վիճակը, պայմանները և այլն։
Որդերը մարդու օրգանիզմում բազմապիսի ազդեցություն ունեն։ Նրանք ախտահարում են օրգանիզմը մեխանիկական և թունավորման ճանապարհով, բարդացնում հիվանդությունների ընթացքը, իջեցնում դիմադրողականությունը, կլանում սննդանյութերի և վիտամինների որոշ քանակը...

Էնտերոբիոզ

Հարուցիչը սրատուտն է (Enterobius vermicularis), որը փոքր, սպիտակ գույնի որդ է (էգի երկարությունը 9-12 մմ է)։

Սրատուտը տեղակայվում է բարակ աղիքի ստորին hատվածներում, hաստ աղիքի սկզբնամասերում և որդանման ելունում։ Սնվում է աղիքների պարունակությամբ և հնարավոր արյունակլանիչ է (ֆակուլտատիվ հեմատոֆագ)...

Հեպատիտ. լյարդի բորբոքային հիվանդություն

Սուր հեպատիտ։ Տարբերում են 2 հիմնական խումբ...

Հեպատոզներ

Լյարդի հիվանդություններ են, որոնք բնորոշվում են պարենխիմայի դիստրոֆիկ փոփոխություններով և մեզենխիմայի թույլ արտահայտված բջջային ռեակցիայով։ Նյութափոխանակության խանգարումների բնույթից ելնելով` տարբերում են հեպատոզների հետևյալ հիմնական ձևերը...

Հեպատոլիենալ համախտանիշ

Լյարդի և փայծաղի զուգակցված ախտահարումն է, որն ուղեկցվում է նրանց չափերի մեծացումով։ Ախտաբանական առանձին ձև չէ, ուստի տվյալ տերմինը հնարավոր չէ գործածել որպես հիմնական դիագնոզի արտահայտություն։

Հեպատոլիենալ համախտանիշը երեխաների մոտ առավել հաճախ է հանդիպում, քան մեծերի մոտ։ Վերջինս պայմանավորված է վնասակար ազդակների նկատմամբ, ինչպես աճող օրգանիզմի անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, այնպես էլ ռետիկուլո-էնդոթելային համակարգի յուրահատկություններով...

Հեպատոռենալ համախտանիշ

Ախտանիշների ընդհանրություն է, որը զարգանում է լյարդի և երիկամների համատեղ սուր ախտահարումից։ Հաճախ գործածվում է «սուր լյարդաերիկամային անբավարարություն» տերմինը։ Հիվանդության ինքնուրույն ձև չէ և զարգանում է այնպիսի ախտաբանական վիճակներում, երբ օրգանիզմում միաժամանակ գործում են լյարդային և նեֆրոտոքսիկ ազդակները։ Տարբերում են հեպատոռենալ համախտանիշի վարակային, տոքսիկ, հետվիրահատական և կրիպտոգեն ձևերը...

Մարսողական համակարգի դիսկինեզիա. ստամոքսամուտքի սեղմակի անբավարաոություն

Այս ախտաբանությանն են վերագրում այն հիվանդությունները, որոնք արտահայտվում են մարսողական օրգանների շարժողական ֆունկցիայի և տոնուսի խանգարումներով։ Դիսկինեզիայի պատճառները տարբեր են և որոշ չափով կապված են երեխաների տարիքի հետ։ Դիսկինեզիայի առաջացումը մեծ մասամբ պայմանավորված է մարսողական համակարգի նյարդամկանային կառուցվածքի և կարգավորող մեխանիզմների անհասունությամբ...

Մարսողական համակարգի դիսկինեզիա. նևրոպաթիկ փսխում

Այս ախտաբանությանն են վերագրում այն հիվանդությունները, որոնք արտահայտվում են մարսողական օրգանների շարժողական ֆունկցիայի և տոնուսի խանգարումներով։ Դիսկինեզիայի պատճառները տարբեր են և որոշ չափով կապված են երեխաների տարիքի հետ։ Դիսկինեզիայի առաջացումը մեծ մասամբ պայմանավորված է մարսողական համակարգի նյարդամկանային կառուցվածքի և կարգավորող մեխանիզմների անհասունությամբ...

Աղիքների դիսկինեզիաներ

Երեխաների ստամոքսաաղիքային համակարգի ամենահաճախ հանդիպող դիսֆունկցիան է։ Զարգանում է որովայնի խոռոչի օրգանների ցանկացած ախտաբանական պրոցեսների և հիվանդությունների ժամանակ (գաստրիտներ, խոլեցիստիտներ, միզաքարային, ճիճվային հիվանդություններ և այլն)։ Աղիքային շարժումների խանգարումները ծագում են կրած աղիքային վարակների հետևանքով, որոնցով էլ պայմանավորված են աղիքների նյարդային ապարատի ձևաբանական փոփոխությունները։ Այն կարող է զարգանալ դիստրոֆիաների և պոլիհիպովիտամինոզների ժամանակ...

Մարսողական համակարգի դիսկինեզիա. էնկոպրեզ (կղանքի ֆունկցիոնալ անպահություն)

Շատ դեպքերում կղանքի անպահությունը զարգանում է վախի, սարսափի հետևանքով, հոգեկանը ընկճող տպավորությունների ազդեցությունից։ Էնկոպրեզը հաճախ առաջ է գալիս կղման ցանկության սիստեմատիկ ճնշումից։ Այդպիսի երեխաները, որպես կանոն, հաճախում են մանկապարտեզ և զուգարան գնալու ցանկությունը վերանում է, երբ զուգարանը զբաղված է կամ մոտակայքում չի երևում դաստիարակչուհին։ Նման երևույթ, երբեմն նկատվում է բացասաբար տրամադրված այն երեխաների մոտ, որոնց ծնողները ստիպողաբար են պարտադրում կղել...

Լեղուղիների դիսկինեզիա

Լեղուղիների տոնուսի և շարժականության ֆունկցիոնալ խանգարումն է, որը լինում է...

Պանկրեատիտներ

Ենթաստամոքսային գեղձի տարբեր պատճառների բորբոքակազմափոխական բնույթի հիվանդություններ են։ Ըստ հիվանդության ընթացքի տարբերում են...

Պորտալ հիպերտենզիա

Ախտանշակոմպլեքս է, որը կապված է դռներակային ճնշման բարձրացման հետ, որը կարող է պայմանավորվել տարբեր պատճառներով։ Կապված ախտաբանական պրոցեսի առաջացման պատճառներից առանձնացվում են հիվանդության երեք ձև...

Սննդային ալերգիա
Սննդային ալերգիա

Զարգանում է երեխայի օրգանիզմի զգայունացման հետևանքով սննդամթերքում պարունակվող նյութերի ազդեցությունից։ Հակածնայրն հատկություններով օժտված այդ նյութերը, որպես կանոն, սպիտակուցային բնույթ ունեն...

Վիտամինային անբավարարություն (հիպովիտամինոզներ, ավիտամինոզներ)

Հիվանդություններ են, որոնք զարգանում են մեկ կամ մի քանի վիտամինների անբավարար ներմուծման հետևանքով։ Տարբերում են գործոնների երկու հիմնական խումբ, որոնցով պայմանավորվում են վիտամինային անբավարարության կամ հիպովիտամինոզների զարգացումը...

Ցելիակիա

Մալաբսորբցիայի կամ խանգարված աղիքային ներծծման համախտանիշ է։ Անվանվում է նաև Զի֊Գերտերի, Հեյբների հիվանդություն, աղիքային ինֆանտիլիզմ, ինքնածին ստեատորեա, գլյուտենային էնտերոպաթիա...

Երիկամների ամիլոիդոզ

Ընդհանուր ամիլոիդոզի արտահայտություն է։ Շատ դեպքերում զարգանում է որպես համակարգային հիվանդության արդյունք, որի հետևանքով հյուսվածքներում յուրատեսակ ամիլոիդ նյութ է անջատվում, որն էլ օրգանների գործառությունների խանգարումներ է առաջացնում։ Ամիլոիդը բարդ գլիկոպրոտեիդ է, որտեղ թելիկային և գնդիկային սպիտակուցները կապված են պոլիսախարիդների հետ...

Տարածուն գլոմերոիլոնեֆրիտ

Երիկամային հյուսվածքի իմունոալերգիկ բորբոքում է կծիկների անոթների առավելագույն ախտահարումով։ Տարածուն (դիֆուզ) գլոմերուլոնեֆրիտ տերմինի հետ երբեմն գործածվում է նաև «առաջնային» գլոմերուլոնեֆրիտ տերմինը։ Դրանով ընդգծվում է, որ երիկամներում զարգացող պրոցեսը կապված չէ շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների, համակարգային անոթաբորբերի, քրոնիկական վարակների հետ. ի սկզբանե դա երիկամային ախտահարում է...

Քրոնիկական տարածուն գլոմերուլոնեֆրիտ

Երիկամների երկարատև երկկողմանի իմունոալերգիկ հիվանդություն է, որն ավարտվում է նրանց կնճռոտումով և երիկամային քրոնիկական անբավարարությամբ։ Քրոնիկական գլոմերուլոնեֆրիտը կարող է լինել սուր նեֆրիտի արդյունք, իսկ որոշ դեպքերում զարգանալ առանց նախորդող սուր պրոցեսի, այսինքն՝ առաջնաքրոնիկական ձևով։ Քրոնիկական գլոմերուլոնեֆրիտի այս ձևը հազվադեպ է հանդիպում երեխաների մոտ...

Երիկամային անբավարարություն
Երիկամային անբավարարություն

Երիկամային հոմեոստատիկ ֆունկցիաների խանգարումն է ազոտարյունության, թթվահիմնային վիճակի փոփոխությունների և ջրաէլեկտրոլիտային հավասարակշռության խանգարման զարգացումով։ Երիկամային անբավարարությունը, որն ունի օրգանական բնույթ և բնորոշվում է հոմեոստազի կայուն խանգարումներով, լինում է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ