Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխա

Հիդրոնեֆրոզ

Ավազանագավաթային համակարգի լայնացումն է, որը զարգանում է մեզի արտահոսքի խանգարման հետևանքով և հաճախ առաջ է բերում ախտաբանական փոփոխություններ երիկամի միջանկյալ հյուսվածքում, ինչպես նաև կապված պրոցեսի տևողությունից՝ պարենխիմայի ապաճում...

Միզաքարային հիվանդություն

Քրոնիկական հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսների խանգարումով և միզատար ուղիներում քարերի առաջացումով (երիկամներում, միզածորաններում, միզապարկում, միզուկում): Առավել հաճախ լինում է միակողմանի քարագոյացում և միայնակ քարեր, հազվադեպ՝ երկկողմանի և բազմաթիվ...

Նեֆրիտ ինտերստիցիալ

Երիկամների միջանկյալ հյուսվածքի ոչ միկրոբային չկազմալուծող բորբոքում է՝ ախտաբանական պրոցեսում ամբողջ նեֆրոնի հետագա ընդգրկումով...

Նեֆրոտիկ համախտանիշ

Կլինիկալաբորատոր ախտանշակոմպլեքս է, որն արտահայտվում է զանգվածային սպիտամիզությամբ, սպիտակուցաճարպային և ջրաաղային փոխանակության խանգարումներով...

Պիելոնեֆրիտ

Երիկամների ոչ սպեցիֆիկ մանրէական-բորբոքային հիվանդություն է, գերազանցապես օջախային, սկահակաավազանային համակարգի և միջանկյալ հյուսվածքի ախտահարումով, որն ընթանում է երիկամների և խողովակային ֆունկցիայի վաղ խանգարումով։ Պիելոնեֆրիտը կարող է լինել...

Երիկամների տուբերկուլոզ

Շատ հազվադեպ է հանդիպում։ Սովորաբար լինում է երկրորդային։ Տուբերկուլոզի հարուցիչը երիկամներ է թափանցում արյունածին (հեմատոգեն) ճանապարհով։ Սակայն տուբերկուլոզային պրոցեսի զարգացման համար միայն միկոբակտերիաների առկայությունը դեռևս բավական չէ։ Անհրաժեշտ է օրգանիզմի դիմադրողականության իջեցում, ինչպես նաև ամենագլխավորը՝ օրգանիզմի և երիկամային հյուսվածքի հատուկ իմունաախտաբանական վիճակ...

Ցիստիտ

Միզապարկի լորձաթաղանթի բորբոքումն է։ Երեխաների մոտ ցիստիտն առանց երիկամների ախտահարման հազվադեպ է հանդիպում։ Առավել հաճախ հիվանդանում են աղջիկները...

Թրոմբոպենիկ ծիրանացան (Վերլհոֆի հիվանդություն)

Պատկանում է հեմոռագիկ դիաթեզների շարքին, որի առաջացումը կախված է արյունամակարդման թրոմբոցիտային գործոնի խանգարումից։ Այն կոչվում է նաև իդիոպաթիկ, գենուին կամ էսենցիալ ծիրանացան...

Թրոմբոցիտոպաթիաներ

Հիվանդություններ են, որոնց հիմքը թրոմբոցիտների բնածին կամ ձեռքբերովի որակական ոչ լիարժեքություններն են...

Լեյկեմոիդ ռեակցիաներ

Արյան ախտաբանման ռեակցիաներ են, որոնք նման են լեյկոզներին և չարորակ այլ հիվանդություններին, սակայն հակազդիչ (ռեակտիվ) բնույթ ունեն և տարբերվում են նրանցից ինչպես պատճառագիտությամբ, այնպես էլ ախտածնությամբ...

Լեյկոզներ

Համակարգային չարորակ հիվանդություն է, որը բնորոշվում է արյան սկզբնավորող բջիջների ախտաբանական երիտասարդացումով, օրգանիզմում ախտաբանական արտաոսկրածուծային արյունաստեղծման բազմաթիվ օջախների գոյացումով...

Լիմֆոգրանուլոմատոզ

Ավշային հյուսվածքի չարորակ նորագոյացություն է, որը բնորոշվում է ավշային հյուսվածքի հարաճող գրանուլոմատոզ ձևափոխումով, ավշահանգույցների և ներքին օրգանների ախտահարումով։ Հաճախ զարգանում է 5-8 տարեկան երեխաների մոտ...

Հեմոֆիլիա

Կոագուլոպաթիաների ամենատարածված ձևերից է։ Հիվանդությունը ժառանգական բնույթ ունի և անցնում է սերնդից սերունդ, ընդ որում հիվանդանում են միայն տղաները։ Հեմոֆիլիայով տառապող սերնդի կանայք գործնականորեն լինում են առողջ և միայն հիվանդության փոխանցողների դեր են կատարում։ Կին հաղորդիչները հեմոֆիլիան կարող են փոխանցել ոչ միայն իրենց տղա երեխաներին, այլև աղջիկ հաղորդիչների միջոցով նաև տղա թոռներին, ծոռներին և ավելի ապագա սերունդներին...

Հիստիոցիտոզներ

Անհայտ էթիոլոգիայի հիվանդությունների խումբ է, որոնք ուղեկցվում են նյութափոխանակության էնդոգեն խանգարումներով և հիստիոցիտներում խանգարված նյութափոխանակության արգասիքների կուտակումով։ Հիստիոցիտոզների շարքին են պատկանում Լետտերեր-Զիվեի, Խանդ-Շյուլլեր-Քրիսչենի հիվանդությունները և էոզինոֆիլային գրանուլոման...

Հետարյունահոսական (պոստհեմոռագիկ) սակավարյունություն (անեմիա)

Սուր հետարյունահոսական (պոստհեմոռագիկ) սակավարյունություն։ Երեխաների մոտ կարող է առաջանալ քթային, պորտային, ստամոքսաաղիքային և այլ արյունահոսություներից հետո, ինչպես նաև հեմոռագիկ դիաթեզների դեպքում և մեխանիկական վնասվածքի հետևանքով։ Կլինիկական պատկերը կախված է արյան կորստի քանակից և արյունահոսության արագությունից։ Բացի սակավարյունության ախտանիշներից, կարող են առաջանալ նաև թթվածնային քաղց, կոլապս և շոկային վիճակ...

Երկաթդեֆիցիտային սակավարյունություն

Ավելի հաճախ հանդիպում են վաղ մանկական տարիքի երեխաների մոտ։ Հիմնականում զարգանում է օրգանիզմում երկաթի պակասի հետևանքով, որը կարող է առաջանալ մի շարք պատճառներից, մասնավորապես սխալ, ոչ լիարժեք սնուցումից, քանի որ երեխայի օրգանիզմում երկաթի պահանջը հիմնականում լրացվում է սննդի միջոցով...

Սակավարյունություններ. հիպոպլաստիկ և ապլաստիկ

Բնորոշվում են արյունաստեղծման ֆունկցիայի անկումով։ Ընկճվում են ոսկրածուծի 3 հիմնական ծիլերը։ Ոսկրածուծի հիպո կամ ապլազիայի հետևանքով զարգանում է սակավարյունություն, լեյկոպենիա և թրոմբոցիտոպենիա։ Սակայն հիվանդության սկզբնական արտահայտությունը սակավարյունությունն է...

Հեմոլիտիկ սակավարյունություններ

Այս ձևերն առաջանում են էրիթրոցիտների քայքայման հետևանքով։ Չնայած այս դեպքում ոսկրածուծում նկատվում է էրիթրոցիտային ծլի ակտիվացում, այնուամենայնիվ, ուժեղ հեմոլիզի հետևանքով զարգանում է սակավարյունություն։ Ըստ պրոցեսի տեղակայման տարբերում են...

Սարկոիդոզ

Բարորակ լիմֆոգրանուլոմատոզ, Բենյե-Բեկի-Շաումանի հիվանդություն, քրոնիկական էպիթելոիդ-բջջային գրանուլոմատոզ և այլն
Գրանուլոմատոզների խմբի համակարգային հիվանդություն է, որը բնորոշվում է էպիթելոիդ-բջջային գրանուլոմաների զարգացումով, դիստրոֆիայով, տարբեր հյուսվածքների, օրգանների կազմալուծումով և սկլերոզով ու նրանց գործունեության խանգարմամբ։ Շատ հաճախ ախտահարվում են ավշահանգույցները, մաշկը, շնչական օրգանները, լյարդը, փայծաղը, հարականջային թքագեղձերը և այլ օրգաններ...

Ակրոմեգալիա

Զարգանում է ֆիզիոլոգիական աճն ավարտած երեխաների մոտ աճի՝ սոմատոտրոպ հորմոնի գերարտադրության հետևանքով։ Հիպոֆիզի առաջնային բլթի ախտահարումների հետ կապված հիվանդությունների շարքում ակրոմեգալիան հանդիպում է հաճախ։ Մանկական տարիքում ակրոմեգալիան համեմատաբար հազվադեպ է լինում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ