Հիվանդություններ Էրեկտիլ դիսֆունկցիա
Էրեկտիլ դիսֆունկցիան (ԷԴ)- դա կրկնվող վիճակ է, որի ժամանակ հնարավոր չէ հասնել կամ էլ պահել էրեկցիայի այն մակարդակը, որը հնարավորություն է տալիս կատարել սեռական ակտը:
Այս վիճակը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, կարող է առաջանալ ժամանակ առ ժամանակ կամ էլ կրկնվել մշտապես:
Դրսևորումներ
- էրեկցիան բավականաչափ չէ սեռական ակտը կատարելու համար
- սեռական ակտի ժամանակ էրեկցիայի կորուստ
- էրեկցիայի լիովին բացակայություն
Սերմնաժայթքումից կամ էլ սեռական ստիմուլյացիայի ավարտից հետո` կատարվում է արյան արտահոսք սպունգանման հյուսվածքից, և սեռական օրգանը վերադառնում է իր նախկին չափերին ու ձևին: Այս մեխանիզմի ցանկացած խախտում բերում է էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացմանը:
ԷԴ-ի ավելի տարածված պատճառները`
- նյարդաբանական խանգարումներ երկարատև շաքարային դիաբետի ժամանակ: Շաքարային դիաբետով տառապող տղամարդկանց 35-50%-ը տառապում է ԷԴ-ով
- կարդիովասկուլյար հիվանդություններ, որոնք խախտում են արյան շրջանառությունը կոնքի օրգաններում և սեռական օրգանում (աթերոսկլերոզ)
- որոշակի դեղորայքներ (հակադեպրեսանտներ, հակաալերգիկ, արյան ճնշումը իջեցնող դեղամիջոցներ, տրանկվիլիզատորներ և քնաբեր դեղամիջոցներ)
- օպերատիվ միջամտություն կոնքի օրգանների վրա
- ողնաշարի վնասվածքներ
- ցրված սկլերոզ
- հորմոնային հիվանդություններ
- ալկոհոլիզմ, դեղորայքային կախվածություն, թմրամոլություն
Ոչ օրգանական պատճառներ, որոնք առաջացնում են ԷԴ`
Հոգեբանական խնդիրներ` սթրեսներ, անհանգստություն, հոգնածություն: ԷԴ կարող է առաջանալ նաև այնպիսի հոգեբանական վիճակից, ինչպիսին է դեպրեսիան:
Բացասական կանխազգացողություն: Կանխազգացողություն, որը զգում ես քո սեռական զուգընկերոջ նկատմամբ` օրինակ հետաքրքրության կորուստը կամ էլ վախը սեռական անհաջողության նկատմամբ կարող են բացասաբար ազդել պոտենցիայի վրա:
Ե՞րբ է հարկավոր բժշկական օգնություն
Յուրաքանչյուր տղամարդու մոտ` նունիսկ ամենաառողջի, կարող են առաջանալ սեռական խնդիրներ, սակայն եթե ԷԴ տևում է երկու ամսից ավել կամ էլ կրկնվում է հաճախակի` պետք է դիմել մասնագետի օգնությանը: «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոն առաջին իսկ այցի ժամանակ, որը տևում է մոտ 40 րոպե, բժիշկ-ուրոլոգը կհայտնաբերի այս խանգարումների պատճառը` ախտորոշման ժամանակակից սարքավորումներով, և կառաջարկի բուժման արդյունավետ մեթոդ:
Բուժում
Շնորհիվ բուժման եզակի մեթոդների «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնի բժիշկ-ուրոլոգները մեծ հաջողությամբ կարողանում են բուժել ԷԴ ` ի դեպ դրական արդյունքի կարելի է հասնել անկախ տարիքից և ուղեկցվող հիվանդություններից` ինչպիսիք են բարձր ճնշումը, շաքարային դիաբետը կամ սրտային հիվանդությունները: Այս ոլորտում բուժման վիճակագրությունը կազմում է 98%, իսկ բուժման արդյունավետությունը ակնհայտ է առաջին իսկ այցելության ժամանակ:
Կան պոտենցիայի բուժման տարածված դեղամիջոցներ, սակայն ոչ բոլորը գիտեն, որ դրանք անարդյունավետ են շաքարային դիաբետի կամ աթերոսկլերոզի պատճառով առաջացած ԷԴ-ի դեպքում և հակացուցված են նիտրատ պարունակող դեղամիջոցներ ընդունող պացիենտներին:
Այդ իսկ պատճառով «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում չկան բուժման ստանդարտ մեթոդներ: Յուրաքանչյուր դեպքում բժիշկ-ուրոլոգները ընտրում են անհատական բուժման մեթոդ:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն