Հիվանդություններ Թաքնված ինֆեկցիաներ
Կարծիք կա, որ տեխնոգեն գործոնները` մասնավորապես էկոլոգիայի և սննդի որակի վատթարացումը, իջեցնում են օրգանիզմի դիմադրողականությունը: Այն բերում է այսպես կոչված թաքնված ինֆեկցիաների առաջացմանը, որոնք ընթանում են համարյա առանց ախտանշանների, սակայն ազդում են օրգանիզմի վիճակի և նրա վերարտադրողական գործունեության վրա:
Ներկայիս ամենահաճախակի հանդիպող թաքնված ինֆեկցիաները համարվում են խլամիդիոզը, միկոպլազման, ուրեոպլազման, հերպեսը, ցիտոմեգալովիրուսը: Առանց հատուկ ախտորոշման այս հիվանդությունները բացահայտել գրեթե անհնարին է, և պացիենտները դիմում են բժշկի միայն սրացումների ժամանակ, կամ էլ առհասարակ չեն դիմում:
Թաքնված ինֆեկցիաները առաջացնում են բազմաթիվ բարդություններ, որոնցից մեկը անպտղությունն է:
Թաքնված ինֆեկցիաները մեծ դժվարությամբ են ենթարկվում բուժման` նույնիսկ հակաբիոտիկների օգնությամբ, իսկ ախտանշանների բացակայության պատճառով` հիվանդը մեկ անգամ բուժվելով, կարող է նորից վարակվել և նույնիսկ չիմանալ դրա մասին: Թաքնված ինֆեկցիաների հետևանքները կարող են տարբեր լինել, ամեն ինչ կախված է հիվանդության ձևից և աստիճանից: Խորացած վիճակում գտնվող ինֆեկցիան կարող է պրոստատիտի, վեզիկուլիտի և էպիդիդիմիտի առաջացման պատճառ դառնալ: Այս հիվանդությունները ուղեկցվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ընդհանուր թուլությամբ և այնպիսի ախտանշաններով, որոնք պահանջում են բժշկական անհապաղ միջամտություն`մեզի մեջ արյան առկայություն, ցավ աճուկային և որովայնի ստորին հատվածում, այրոց, հաճախակի միզելու ցանկություն կամ դժվարամիզություն:
Ախտորոշում
Թաքնված ինֆեկցիաները շատ վտանգավոր են մարդու համար, նաև այն պատճառով, որ դրանք հնարավոր է բացահայտել միայն հետազոտման ժամանակ` հանձնելով հատուկ անալիզներ: Ներկայումս ԴՆԹ ախտորոշումը ամենահավաստի անալիզն է` թաքված ինֆեկցիաները բացահայտելու համար: Արյան անալիզը արվում է, որպես կանոն, սիֆիլիսի, ՁԻԱՀ-ի, հեպատիտ B կամ C կասկածների դեպքում: Որոշ դեպքերում անհրաժեշտ են հատուկ անալիզներ: Թաքնված ինֆեկցիաների ախտորոշման մեթոդների վերաբերյալ խորհրդատվություն կարելի է ստանալ բժիշկ-ուրոլոգի մոտ:
Բուժում
Թաքնված ինֆեկցիաների բուժումը շատ բարդ է, այն իր մեջ ընդգրկում է հակաբակտերիալ դեղամիջոցների օգտագործումը, որոնց նկատմամբ զգայուն է տվյալ ինֆեկցիան: Բուժման կուրսի մեջ մտնում է նաև իմմունոմոդուլյատորները, ֆերմենտները, հեպատոպրոտեկտորները, բակտերիալ դեղամիջոցները: Կիրառվում է նաև ֆիզիոթերապիա` լազերոթերապիա, ուլտրաձայնային թերապիա:
Ստանալով բուժում §Օն Կլինիք-Անի¦ միջազգային բժշկական կենտրոնում (անպայման զուգընկերոջ հետ միասին), դուք կարող եք կանխել առողջական լուրջ խնդիրների առաջացումը:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն