Անեսթեզիոլոգիա
Անզգայացում. հարցերին պատասխանում է անեսթեզիոլոգ Արա Ղազարյանը. armeniamedicalcenter.am
1. Ո՞վ է իրականացնում անզգայացումը:
Անզգայացումն իրականացնում է բժիշկ-անեսթեզիոլոգը, ով ավարտում է բժշկական համալսարանը, այնուհետև անցնում ռեզիդենտուրա և ամբողջ կյանքում շարունակում է կրթվել, սովորել, կարդալ, քանի որ իր մասնագիտության մեջ նորագույն տեխնոլոգիաները մեծ դերակատարում ունեն:
2.Անզգայացման ի՞նչ տեսակներ են կիրառվում:
Առաջին անզգայացումը մոտավորապես 150-160 տարի առաջ է կատարվել: Այդ օրվանից հետո շատ բան է փոխվել: Այժմ տարբերում են ընդհանուր և տեղային (ռեգիոնար) անզգայացում: Ընդհանուր անզգայացման ժամանակ անզգայացնող դեղանյութերի օգնությամբ հիվանդին քնեցնում են, կիրառում արհեստական շնչառություն: Հիմնական նպատակն է պաշտպանել վիրաբուժական ագրեսիայից: Տեղային անզգայացման մեթոդները բազմազան են՝ ողնուղեղային, էպիդուրալ և այլն:
3. Ի՞նչ գործոններով է պայմանավորված անզգայացման տեսակի ընտրությունը:
Անզգայացման տեսակը կախված է վիրահատության տեսակից և հիվանդի ընդհանուր վիճակից:
4. Ի՞նչ ռիսկեր կան:
Ռիսկը գնահատվում է մինչև անզգայացումը հիվանդի ֆիզիոլոգիական վիճակով: Պացիենտների առաջին խումբը (ASA 1), որոնց մոտ վիրահատությունից առաջ չեն նկատվել առողջական խնդիրներ, գրեթե ռիսկ չի պարունակում (200 հազար անզգայացման դեպքում հնարավոր է 1 մահացության դեպք):
5. Ի՞նչ բարդություններ են հնարավոր անզգայացման ժամանակ:
Չմոռանանք, որ ընդհանուր անզգայացումը պացիենտի ֆիզիոլոգիական վիճակից անցումն է ախտաֆիզիոլոգիական վիճակի, քանի որ անջատվում է ինքնուրույն շնչառությունը, միանում է արհեստական շնչառություն: Դրանից կարող են բխել թե՛ սիրտ-անոթային, թե՛ շնչառական և այլ օրգան-համակարգերի հետ կապված բարդություններ:
6. Անզգայացման նկատմամբ ալերգիկ ռեակցիան պարզելու համար թեստեր կա՞ն:
Իհարկե՛, աշխարհում և ՀՀ-ում` մասնավորապես, կան ալերգոլոգ-իմունոլոգների կողմից մշակված անզգայացման նկատմամբ ալերգիկ ռեակցիան որոշող թեստեր: Սակայն նախքան անզգայացումն առաջինն ուսումնասիրվում է հիվանդի բժշկական պատմությունը: Եթե պարզվում է, որ հիվանդի մոտ բացակայում է դեղորայքային ալերգիան և իր կյանքում արդեն եղել են առանց բարդությունների անզգայացումներ, ապա այդ թեստերն իրականացնելու անհրաժեշտություն չի առաջանում: Իսկ եթե պացիենտը նշում է, որ ընդունած դեղորայքից կամ վերջին անզգայացումից հետո իր մոտ նկատվել են ալերգիկ երևույթներ, ապա անպայման անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետների հետ:
7. Ի՞նչ վնասակար հետևանքներ կարող է ունենալ անզգայացումն օրգանիզմի վրա:
Գրագետ, ճիշտ, որակյալ դեղորայքով կատարված անզգայացումը կարող է ոչ մի բացասական հետևանք չունենալ:
8. Այն կարո՞ղ է սպանել նյարդային բջիջներին:
Ո՛չ, չի կարող:
9.Արդյո՞ք վնասակար է հաճախակի անզգայացման կիրառումը:
Ո՛չ, եթե գրագետ անզգայացում է կատարվում:
10. Անզգայացումից առաջ պացիենտի համաձայնությունն անհրաժե՞շտ է:
Եթե հիվանդի մոտ նախատեսված է վիրահատություն և նրա գիտակցությունը պարզ է, ապա համաձայնություն ստանալը պարտադիր է: Եթե հիվանդն անգիտակից է, չի կարող կառավարել իր կյանքը, ապա որոշումն ընդունվում է բժշկական կոնսիլիումի կողմից;
11. Կա՞ անհրաժեշտություն` նախքան վիրահատությունը հանդիպելու անեսթեզիոլոգին:
Պարտադիր է:
12. Ինչպե՞ս նախապատրաստվել անզգայացման:
Յուրաքանչյուր դեպք իր առանձնահատկությունն ունի: Եթե հիվանդը չունի որևէ առողջական խնդիր՝ ASA 1 խումբն է, ապա նրան առանձնապես պատրաստելու կարիք չկա, միայն պետք է հայտնել հեղուկ և սնունդ չընդունելու ժամանակահատվածը: Եթե հիվանդն ունի խնդիրներ և ստանում է որոշակի դեղորայք, ապա անեսթեզիոլոգն այդ մասին պետք է իմանա և համապատասխան մասնագետի հետ խորհրդակցի:
13. Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ անզգայացումից առաջ:
Յուրաքանչյուր խումբն ունի իր հետազոտությունների ցանկը: Եթե պացիենտն ASA 1 է, ապա կա ստանդարտ մի քանի հետազոտություն՝ կրծքավանդակի օրգանների ռենտգեն, արյան ընդհանուր, կենսաքիմիական հետազոտություն և արյան մակարդելիության ցուցանիշների որոշում: Իհարկե, նշանակություն ունի վիրահատության տեսակը: Ծավալուն վիրահատությունների դեպում առկա է ավելի մեծ քանակի հետազոտությունների անհրաժեշտություն: Եթե հիվանդն ունի առողջական խնդիրներ, ապա համապատասխան մասնագետների՝ սրտաբանի, թոքաբանի և այլ մասնագետների հետ խորհրդատվությունից հետո կատարվում են նրանց նշանակած հետազոտությունները:
14. Նախքան վիրահատությունը որքա՞ն ժամանակ պետք է չուտել:
Տարբեր մոտեցումներ կան: Սննդի որակից կախված՝ չի կարելի ուտել վիրահատությունից 6-8 ժամ առաջ, հեղուկ չի կարելի ընդունել 2-4 ժամ առաջ:
15. Ո՞ր դեղերի ընդունումից պետք է հրաժարվել և ի՞նչ դեղեր կարելի է շարունակել ընդունել:
Կան դեղեր, որոնցից նախքան վիրահատությունը և անզգայացումն անհրաժեշտ է հրաժարվել, որպես օրինակ, կարող եմ նշել մակարդելիության վրա ազդող դեղերի ընդհատումը: Դա ոչ թե անէսթեզիոլոգի ցանկությունն է, այլ վիրաբուժական ցուցում է վիրահատության ժամանակ արյունահոսության վտանգը կանխելու համար:
16. Պե՞տք է դադարեցնել սիրտ-անոթային դեղերը նախքան անզգայացումը:
Պարտադիր չէ: Անհատական է:
17. Ինչպե՞ս է պացիենտը հուզական և ֆիզիոլոգիական տեսակետից տանում անզգայացումը:
Սա անհատական է, օրինակ, երեխաների դեպքում կա սթրեսային փուլ՝ վախ վիրահատարանից: Նախաանզգայացման փուլում անհրաժեշտ է նրանց պատրաստել: Ընդհանրապես, մեկ կամ երկու օր առաջ պացիենտի հետ հանդիպումը` օբյեկտիվ տվյալների հավաքումից զատ (ճնշում, պուլս), նպատակ ունի պարզելու, թե պացիենտը պատրա՞ստ է, արդյոք, բժշկական միջամտությանը, թե՞ անհրաժեշտություն կա նրան պատրաստել այնպիսի դեղերով, որոնք կհանեն նաև վախի զգացումը:
18. Վիրահատության ժամանակ կարո՞ղ է անեսթեզիոլոգը բացակայել:
Բացառվում է:
19. Հնարավո՞ր է արթնանալ վիրահատության ժամանակ:
Հնարավոր է: Դա կարող է տեղի ունենալ երկու գործոնների հետևանքով: Առաջին գործոնը սարքն է, որի միջոցով մենք շարունակաբար քնաբեր ենք տալիս պացիենտին, և եթե սարքը ոչ լիարժեք աշխատի, քնաբերը չի հասնի պացիենտին, ու վերջինս կարող է արթնանալ: Երկրորդը մարդկային գործոնն է:
20. Անզգայացումը լիովին հանո՞ւմ է ցավը:
Գրագետ անզգայացումը 100%-ով պաշտպանում է վիրաբուժական ագրեսիայի ցավից:
21. Հնարավո՞ր է հիշել կատարվածը:
Եթե լիարժեք քնած է՝ ոչ, hակառակ դեպքում հնարավոր է հիշի:
22. Որքա՞ն կարող է տևել վիրահատությունը և անզգայացումը:
Անզգայացումը տևում է ճիշտ այնքան, որքան վիրահատությունը: Գրականության մեջ հիշատակումներ կան մինչև քառասուն ժամ անզգայացման մասին:
23. Անմիջապես վիրահատությունից հետո հնարավո՞ր է գիտակցության գալ:
Այո՛:
24. Արդյո՞ք նորմալ է սրտխառնոցը անզգայացումից հետո:
Այո, նորմալ է, ինչը` սակայն, կապված չէ անզգայացման հետ: Սրտխառնոցին նպաստող մի քանի գործոն կա, որոնցից մեկը կարող է լինել պացիենտի երկար ժամանակ հեղուկ և սնունդ չընդունելու հետևանքով կուտակված ստամոքսահյութի առաջացրած փսխումները:
25. Վիրահատությունից հետո ցավազրկողներ ներարկո՞ւմ են, և որքան հաճախ ու երկարատև:
Վիրահատությունից հետո ցավազրկողներ ներարկում են ըստ հիվանդի գանգատների: Այժմ կան սարքեր, որոնք թույլ են տալիս հիվանդին ինքնուրույն ցավազրել: Երբ պացիենտը ցավազրկման կարիք է զգում, պարզապես սեղմում է սարքի կոճակը և ցավազրկվում: Սակայն դա կարող է կատարվել ոչ հաճախ, քան ժամում մեկ անգամ, որպեսզի գերդոզավորում չլինի:
26. Վիրահատությունից հետո որքա՞ն ժամանակ անց կարելի է ուտել:
Դա անզգայացման հետ կապ չունի: Պայմանավորված է կատարված վիրահատությամբ:
27. Ինչպիսի՞ն է հետվիրահատական շրջանը:
Մեր արսենալում կան դեղեր, որոնց կիրառման և կարճ վիրահատության դեպքում պացիենտը երեկոյան կարող է լինել տանը:
28. Ե՞րբ պացիենտն իրեն լավ կզգա վիրահատությունից հետո:
Պացիենտի ինքնազգացողությունը պայմանավորված է վիրահատությամբ, անզգայացման հետ կապ չունի:
29. Ծխելը, խմելը, դեղերը, վիտամինները, ժողովրդական բժշկությունը և անեսթեզիան…
Սրանք հիմնականում ուղղակի բացասական ազդեցություն ունեն անզգայացման վրա:
Կարդացեք նաև
Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...
Անզգայացումը կենտրոնական նյարդային համակարգի արգելակման վիճակ է, որին բժիշկները հասնում են հատուկ դեղորայքի՝ անեսթետիկների շնորհիվ...
Համարվում է , որ առաջինը «անէսթեզիա» տերմինը գործածել է հույն փիլիսոփա Դիոկորիդը մ.թ.ա. I դարում մանդրագորայի թմրանյութանման ազդեցությունը նկարագրելիս: «անէսթեզիա» տերմինը ծագում է...
Չնայած այն հանգամանքին, որ այսօր մարդկանց մեծամասնությունը իրեն բավական «զարգացած» է համարում բժշկության հարցերում,«անզգայացում» (նարկոզ) բառն ինքնին հաճախ նրանց համար կտրուկ բացասական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն