Հիվանդություններ Պրոստատիտ
Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է:
Պրոստատիտի սուր տեսակն ի հայտ է գալիս շատ պատահական և ուղեկցվում է բարձր ջերմությամբ: Քրոնիկ տեսակն առաջանում է սուր տեսակից` 3-6 ամիս հետո, երբ մարդիկ իմանալով հիվանդության մասին չեն դիմում բժշկի: Առաջանում են անշրջելի փոփոխություններ` ինչպիսիք են կալցինատը, ֆիբրոզը, այսինքն խանգարումներ, որոնք հետագայում չեն ենթարկվում բուժման: Ինչքան ուշ է պացիենտը դիմում բժշկի, այնքան ավելի շատ է փոփոխության ենթարկվում շագանակագեղձի կառուցվածքն և հետևաբար մեծանում է հիվանդության սրացման հավանականությունը:
Բժշկության մեջ գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «ռիսկի խումբ» հասկացությունը, այսինքն որոշակի տարիքի, մասնագիտության, հասարակական պատկանելիության մարդկանց շրջան, որոնք ավելի հաճախ են ենթարկվում այս կամ այն հիվանդության զարգացմանը: Կարևոր է նշել, որ պրոստատիտի զարգացման «ռիսկի խմբին» են պատկանում անկախ տարիքից բոլոր տղամարդիկ: Այլ հարց է, որ ժամանակի ընթացքում մարդու օրգանիզմում կուտակվում է տարած հիվանդությունների «բագաժ»: Այդ իսկ պատճառով, 30-40 տարեկան ուժեղ սեռի ներկայացուցիչները ունեն հիվանդանալու ավելի շատ հավանականություն: Ցավոք սրտի պրոստատիտը կարող է ի հայտ գալ նաև 16 տարեկանում: Բավական է միայն մրսել. օրինակ նստել սառը քարին:
Պրոստատիտի զարգացման պատճառները
Պրոստատիտի առաջացման պատճառների շարքում առաջին տեղն են գրավում սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները: Համարյա բոլոր հայտնի սեռական ինֆեկցիաներն որոշ ժամանակ հետո ընկնում են շագանակագեղձ և զարգանալով այնտեղ վնասում են գեղձի հյուսվածքն` առաջացնելով բորբոքում: Հաճախ շագանակագեղձի հյուսվածքը վնասում են այնպիսի մանրէներ, ինչպիսիք են աղիքային ցուպիկը, կլեբսիելան, պրոտեյը, կապտաթարախային ցուպիկն, էնտերոբակտերն, էնտերոկոկն և ոսկեգույն ստաֆիլակոկը: Թվարկվածներից շատերը համարվում են օրգանիզմի նորմալ միջավայրի բաղադրիչներ և միշտ ներկա են լինում մաշկի վրա և աղիներում, բայց ընկնելով շագանակագեղձի հյուսվածքների մեջ` դրանք կարող են առաջացնել սուր բորբոքային պրոցեսներ:
Պրոստատիտը կարող է զարգանալ այպիսի հիվանդություններից հետո, ինչպիսիք են սուր շնչառական վիրուսային ինֆեկցիան, գրիպը, անգինան:
Պրոստատիտի առաջացման և զարգացման պատճառ կարող են դառնալ փոքր կոնքում լճացած երևույթներն, որոնք առաջանում են հազվադեպ սեռական հարաբերությունների կամ էլ սեքսի բացակայության արդյունքում` ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների մոտ: Հարցը նրանում է, որ շագանակագեղձի ֆունկցիաներից մեկը` դա սերմի հեղուկ մասի արտադրությունն է:
Ախտանշաններ
Շագանակագեղձի բորբոքման ժամանակ առաջանում են ցավեր, հաճախամիզություն, սեռական կյանքի որակի վատացում: Ցավերը կարող են բոլորովին տարբեր լինել`աճուկային հատվածում, վերցայլքային շրջանում, ցավեր, որոնք տարածվում են դեպի հետանցք, ստորին վերջույթներ և թիկունք: Հետագայում առաջանում է հաճախամիզություն, տհաճ զգացողություն միզելու ժամանակ, գիշերամիզություն: Սեռական հարաբերությունների հաճախականությունը նվազում է, կարող են առաջանալ խնդիրներ կապված էրեկցիայի հետ:
Կանխարգելում
Պրոստատիտի լավագույն կանխարգելումներից մեկը դա կանոնավոր սեքսն է: Բացի դրանից, հարկավոր է պարբերաբար հետազոտումներ անցնել բժիշկ-ուրոլոգի մոտ: 30 տարեկանից հետո հետազոտում պետք է անցնլ տարին մեկ անգամ, 40-ից հետո կես տարին մեկ անգամ անցնել շագանակագեզձի ուլտրաձայնային հետազոտում, իսկ 50-ից հետո տարին մեկ անգամ հանձնել արյան անալիզ` PSA որոշելու համար:
Բակտերիալ ծագման պրոստատիտների դեպքում «Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնում կիրառվում են այնպիսի բուժման ժամանակակից մեթոդներ, որոնցից է լիմֆոտրոպ հակաբիոտիկոթերապիան:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն