Թերապիա
Քարե «հյուրը». ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը
Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը: Ինչպես է այն դրսևորվում: Ինչպես այն բուժել և կանխարգելել:
Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) բավական տարածված է: Այն բնորոշվում է երիկամներում և միզուղիներում քարերի ձևավորմամբ: ՄՔՀ առաջացումը կարող է պայմանավորված լինել օրգանիզմում նյութափոխանակության խանգարմամբ, սննդակարգի առանձնահատկություններով, ինֆեկցիայի առկայությամբ, բացի դրանից, մեզի նորմալ հետհոսքի դժվարացումով, կապված վերին միզուղիների անատոմիական և ախտաբանական փոփոխություններով: Այլ հրահրող գործոնների թվում են ժառանգականությունը, հիպոդինամիան, օրգանիզմում վիտամինների, հատկապես, A վիտամինի անբավարարությունը:
Կլինիկական պատկերը կախված է քարերի ձևից, չափերից, քանակից ու տեղակայումից: Հիվանդությունը սովորաբար դրսևորվում է ցավով, որը, որպես կանոն, տեղակայված է լինում գոտկատեղային հատվածում կամ որովայնում: Այն կարող է լինել նոպայաձև կամ մշտական: Հիվանդների մոտ հաճախ արձանագրվում է հեպատուրիա (մեզի մեջ արյուն): Երիկամներից հետհոսքի խանգարման դեպքում ավազանի լայնացում է տեղի ունենում, որը կտրուկ խախտում է երիկամների գործառույթը և կարող է նպաստել պիելոնեֆրիտի առաջացմանը (երիկամային հյուսվածքի և ավազանի բորբոքում): ՄՔՀ լուրջ բարդություններից է երիկամային անբավարարությունը:
Հիվանդության տիպիկ նշան է երիկամային խիթը: Այն կապված է միզուղիներով քարի տեղաշարժման կամ միզարձակման խանգարման հետ: Երիկամային խիթի ժամանակ ցավը լինում է կտրուկ, այրող, տանջող: Հաճախ տեղակայված է լինում գոտկատեղում և արձագանքվում է դեպի միզածորան: Միզարձակումը հաճախացած է, ցավոտ: Ցավը կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, մետեորիզմով: Դա քարի (քարերի) ատիպիկ տեղակայման դեպքում ախտորոշման դժվարություններ է առաջացնում: Ախտորոշիչ նշանակություն ունի արյան առկայությամբ մեզը կամ հեղուկի նստվածքում մեծ քանակությամբ էրիթրոցիտների առկայությունը:
Հիվանդության ընթացքը բազմակերպ է: Օրինակ, այն կարող է երկար ժամաակ ընթանալ առանց ախտանիշների: Լինում է նաև, որ հիվանդությունը պարբերաբար բնորոշվում է գոտկատեղում ոչ ուժեղ նվացող ցավով և մեզի մեջ տարբեր աղերի բյուրեղների առկայությամբ: Եթե ՄՔՀ-ն առաջանում է միզուղիների ինֆեկցիայի ֆոնի վրա, ապա երիկամային խիթի նոպաները ուղեկցվում են դողով, մարմնի բարձր ջերմությամբ և լեյկոցիտների մեծ քանակությամբ: Ճիշտ ախտորոշման համար բժիշկն արյան և մեզի հետազոտություններ է նշանակում: Բացի դրանից, հիվանդին ՈՒՁՀ և համակարգչային շերտագրում կատարելու են ուղեգրում, կատարում են երիկամների գործառույթների հատուկ հետազոտություն:
ՄՔՀ բուժումը լինում է պահպանողական և վիրահատական: Վիրահատական միջամտություն են կատարում այն դեպքում, եթե թերապևտիկ բուժումն անարդյունավետ է լինում:
Պահպանողական բուժումը ներառում է հակաբորբոքային թերապիա, երիկամային հեմոդինամիկայի կարգավորում, քարերի ձևավորմանը հանգեցնող մետաբոլիկ խանգարումների հայտնաբերում և բուժում: Հիվանդին նշանակվում է հակամանրէային, սպազմոլիտիկ, միզամուղ դեղորայք, ինչպես նաև դեղպատրաստուկներ, որոնք նվազեցնում են աղիներում աղերի ներծծումը և նպաստում են մեզի հետ դրանց դուրս բերմանը: Կարևոր դեր է խաղում սննդակարգը, որը կազմվում է հաշվի առնելով քարերի բաղադրակազմը:
Օրինակ, ուրատների դեպքում, երբ քարերը ձևավորվում են միզաթթվի աղերից, հարկ է ժամանակավորապես հրաժարվել մսեղենից, ձկնեղենից և բուսական սննդակարգի անցնել: Պետք է նաև բացառել թունդ թեյն ու սուրճը և սովորական շատ ջուր խմել, թույլատրվում են նաև կաթ ու կաթնամթերք, բուսական ապուրներ, շիլաներ, մեղր, մրգեր:
Օքսալատների դեպքում, երբ քարերը ձևավորվում են թրթնջկաթթվի աղերից, հարկ է սննդակարգից հանել թրթնջուկը, սպանախը, հազարը, սահմանափակել ցիտրուսային մրգերի օգտագործումը: Օգտակար են կաղամբով պատրաստված ապուրը, ծաղկակաղամբը, հնդկացորենը, վարսակաձավարը, սև հացը, դդումը:
Ֆոսֆատների դեպքում, երբ քարերը ձևավորվում են ֆոսֆորաթթվի աղերից, սննդակարգում արդեն պետք է լինեն մսեղենը, ձկնեղենը, իսկ կաթն ու կաթնամթերքն այս դեպքում հարկ է սահմանափակել: Հանձնարարվում է նաև հատիկեղեն, մակարոն, ոչ թունդ թեյ և սուրճ, բանջարեղենից թույլատրվում է թրթնջուկը, սպանախը, բազուկը, կաղամբը, դդումը, վարունգն ու պոմիդորը, մրգերից` ելակը, լոռամրգին, կարմիր հաղարջը, ծիրանը, դեղձը, տանձը, խաղողը, թթու խնձորը, ինչպես նաև մասուրի հյութը: Սննդակարգի հետ պետք է նաև շատ հեղուկ խմել:
Միզաքարային հիվանդության բուժման համար խորհուրդ է տրվում նաև օգտվել բուսաբուժությունից: Օրինակ, արտահայտված հակասեպտիկ, միզամուղ և սպազմոլիտիկ ազդեցություն ունեն հետևյալ դեղաբուսային հավաքածուները.
- Հապալասի տերևներ` 2 մաս, դաշտային ձիաձետ` 1 մաս, մեղվամուշկի ծաղիկներ` 1 մաս: Այս հավաքածուից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր, եփել մարմանդ կրակով 12-15 րոպե, թողնել հովանա, քամել: Խմել 1-ական բաժակ առավոտյան նախաճաշի ժամանակ և երեկոյան:
- Լորենու ծաղիկներ` 3 մաս, սև շամբուկի ծաղիկներ` 3 մաս, գիհու պտուղներ` 3 մաս, մասուր` 3 մաս, դաշտային ձիաձետ` 3 մաս, եղինջ` 1 մաս, դաղձ`1 մաս, ճահճային խնկեղեգի վերնարմատ` 1 մաս: Այս հավաքածուից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր, եփել մարմանդ կրակով 12-15 րոպե, թողնել հովանա, քամել: Խմել 1-ական բաժակ առավոտյան նախաճաշի ժամանակ և երեկոյան:
Ժողովրդական բաղադրատոմս
Երիկամային խիթի դեպքում հիանալի օգնում է և հակաբորբոքային ազդեցություն ունի հետևյալ թուրմը.
- սրոհունդ` 1 մաս, կանթեղախոտ` 1 մաս, ուրց` 1 մաս: Այս հավաքածուից վերցնել 3-4 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել 1/4-ական բաժակ օրական 3-4 անգամ, ուտելուց հետո:
ՄՔՀ-ը կանխարգելելու համար ավանդական բժշկությունը առաջարկում է բողկի հյութը` մեղրով: Բողկի մեջտեղում պետք է դանակով փոս անել ու մեջը մեղր լցնել, հետո թողնել տաք տեղում մնա 3-4 ժամ: Այդ ընթացքում բողկի հյութը արտազատվում է: Հյութն ու մեղրը լցնել հերմետիկ փակվող տարայի մեջ և օրական խմել 2-3 անգամ 1/3-ական բաժակ:
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն