Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ. Հայաստանն ազատ է պոլիոմելիտից, կարմրուկից և կարմրախտից. Մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ը

ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ. Հայաստանն ազատ է պոլիոմելիտից, կարմրուկից և կարմրախտից. Մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ը

2004 թվականից եվրոպական տարածաշրջանում իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակը հանրության շրջանում իրազեկությունը բարձրացնելն է, հետևաբար և պատվաստումների միջոցով բնակչությանը զերծ պահելը վարակիչ հիվանդություններից: Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 22-ին և կշարունակվի մինչև ապրիլի 27-ը:


«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության թեմայի շուրջ մեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:


–   Տիկին Սահակյան, որո՞նք են իմունականխարգելման հիմնախնդիրները։


–   Հիմնական խնդիրն ամբողջ աշխարհում մնում է պատվաստումներից հրաժարվելը: Գնալով այն գերխնդիր է դառնում: Դա էլ պատճառ է դառնում այն հիվանդությունների, համաճարակների բռնկումների, որոնք 10 տարի առաջ ավելի վերահսկելի էին:  Հաջորդ գերխնդիրը որոշ հիվանդությունների հարցում վերացման կամ արմատական վերացման խնդիրն է, խոսք վերաբերում է պոլիոմելիտ, կարմրուկ, կարմրախտ հիվանդություններին: Ճիշտ է, պոլիոմելիտի հարցում աշխարհի շատ երկրներ զգալի արդյունքներ են գրանցել, որոնցից շատերը համարվում են պոլիոմելիտից ազատ երկրներ, սակայն այսօրվա դրությամբ 3 երկրներ շարունակում են արձանագրել տեղական դեպքեր: Դրանք են` Աղվանստանը, Պակիստանը, Նիգերիան:
2010թ. սկսած կարմրուկի և կարմրախտի վարակը կրկին սկսեց շրջանառվել շատ երկրներում: Հայաստանի հարևան  երկրներում այս խնդիրը բավականին լուրջ է դրված: Վրաստանում համաճարակային իրավիճակ է ստեղծվել: Ամբողջ աշխարհում այս խնդիրներից հատուկ ուշադրության է արժանանում պատվաստումներից հրաժարումը, սակայն դա այդքան լուրջ խնդիր չէ մեզ մոտ`Հայաստանում, որքան այլ երկրներում: Բնակչության այն խումբը, որը ենթակա է պատվաստումների, բավականին մեծ տոկոսայնությամբ ընդգրկված է պատվաստումների ծրագրերում, այսպես. բնակչության 95%-ը պատվաստվում է: Սա բավականին լուրջ ցուցանիշ է, ինչի մասին խոսում է այն փաստը, որ միջազգային չափանիշներին համապատասխան բարվոք է համարվում այն երկիրը, որտեղ հիվանդության դեմ պատվաստման ենթակա խմբաքանակի նվազագույնը 90%-ը ստանում է պատվաստում: Մեզ մոտ միայն 5%-ը չի պատվաստվում, բայց այդ խմբի մեջ մտնում են, և´ հրաժարվողները, և´ բժշկական հակացուցումներ ունեցողները, և´ երկրից ժամանակավոր բացակայողները:


ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյան–   Ի՞նչն է, այնուամենայնիվ, շարունակում մտահոգել, ո՞րն է մնում կարևորագույն խնդիր Հայաստանում:


–   Մտահոգիչ է բնակչության միգրացիան: Բնակչության տեղաշարժը կարող է լուրջ հետևանք ունենալ: Երեխաները թերի  կամ ամբողջովին չպատվաստված կարող են դուրս գալ երկրից կամ մտնել երկիր: Տարբեր երկրներից վերադառնալով` երեխաներն իրենց հետ բերում են նաև տարբեր հիվանդությունների հարուցիչներ: Եվ հարուցիչի հանդեպ ընկալունակ երեխաները հեշտությամբ վարակվում են: Խնդիր է դառնում նաև, որ երեխան իր տարիքային խմբի պատվաստումը բավականին մեծ ուշացումով է ստանում: Այսօր մենք պատվաստումներում ընդգրկման խնդիր չունենք, այլ հարց է` ժամանակի՞ն է կատարվում, թե` ոչ: Հայաստանում իմունոլոգիայի հիմնական խնդիրներից մեկը հատկապես սա է:


–   Իսկ ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:


–   Ապրիլի 22-ից մեր երկրում ևս մեկնարկեց «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որն ամեն տարի իրականանում է եվրոպական բոլոր երկրներում:  Տարվում են լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ, որպեսզի բնակչության շրջանում կարևորվի պատվաստում ստանալու անհրաժեշտությունը: Հայաստանում այժմ հիանալի պայմաններ են, որպեսզի չթողնենք հիվանդությունները գլուխ բարձրացնեը, արդյունքում գրանցված դեպքեր չկան: Մի կողմից սա հրաշալի է, մjուս կողմից` մտահոգիչ, քանի որ մարդիկ չեն առնչվում հիվանդության հետ, և քանի դեռ Հայաստանում ծանր  դեպքեր չեն գրանցվում, մարդիկ, անգամ բժիշկները, պարզապես կարող են մոռանալ հիվանդությունների, նրանց հետևանքով առաջացած հնարավոր խնդիրների,  բարդությունների մասին։


–   Ինչպիսի՞ն է վերաբերմունքը դեղորայքային բուժմանը։


–   Ես դեմ եմ այն կարծիքին, թե ավելի լավ է բուժվել: Ճիշտը կանխարգելելն է: Կանխելու դեպքում օրգանիզմը պաշտպանողական համակարգ է ձեռք բերում, և քանի որ այս դեպքում առողջ օրգանիզմը պատրաստ է դիմակայելու, իսկ բնական ճանապարհով վարակվելու դեպքում հայտնի չէ հիվանդությունն ինչպես կզարգանա:


–   Կարծում եմ` պատվաստման չդիմելու ամենակարևոր պատճառներից մեկը պատվաստումից հետո զարգացող հնարավոր բարդությունների հանդեպ վախն է:


–   Այո, բայց ուզում եմ տեղեկացնել մարդկանց, որ պատվաստումից հետո ակնկալվող ռեակցիաներին մենք սպասում ենք: Պատվաստելով` օտարածին մարմին է ներմուծվում, որին օրգանիզմն ինչ-որ կերպ պետք է պատասխանի: Հիմնականում դա արտահայտվում է ջերմային ռեակցիայի տեսքով, կարող է արտահայտվել նաև թեթև ցան: Այս ամենը բնական է և սպասելի: Բնավ պետք չէ վախենալ նման պատասխան ազդեցությունից: Պատվաստմանը պատասխանատու բժիշկներին դասընթացների ժամանակ առանձնահատուկ ուշադրությամբ սովորեցնում ենք, ինչպես ցուցաբերել անհետաձգելի առաջին օգնություն: Անսպասելի ռեակցիայի դեպքում բժիշկն անմիջապես առաջին օգնություն ցույց կտա, և իրավիճակը, այսպես, թե այնպես, դուրս չի գա վերահսկողությունից: Պատվաստումից հետո 30 րոպե հիվանդը պետք է լինի բժշկի հսկողության տակ, քանի որ հնարավոր բարդությունները կարող են առաջանալ առաջին 30 րոպեների ընթացքում: Մենք պարտադրում ենք նաև, որ բոլոր հիվանդասենյակները, որտեղ իրականացվում են պատվաստումները, հագեցած լինեն առաջին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար նախատեսված դեղորայքով և տեխնիկայով:


ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյան–   Դուք մասնակիորեն անդրադարձաք Հայաստանում իմունիզացիայի նվաճումներին, կմանրամասնե՞ք:  


–   1995թ. հետո մեզ մոտ պոլեոմելիտի դեպք այլևս չի գրանցվել: Նախկինում յուրաքանչյուր տարի ունենում էինք առնվազն 2-3 դեպք, 95-ից հետո, շնորհիվ զանգվածային պատվաստումների, նման դեպքեր չարձանագրվեցին: Փառք Աստծո, որ մինչ այսօր իրավիճակը կարողանում ենք պահպանել: Օրինակ, Տաջիկստանում 2010թ. պոլիոմելիտի սուր բռնկում սկսվեց` արդյունքում հիվանդացած 458 մարդուց 29-ը մահացան, մյուսները դարձան հաշմանդամ: Գրականության մեջ պոլիոմելիտը ներկայացվում է մանկական ողնուղեղային լուծանք, բայց Տաջիկստանի դեպքը ցույց տվեց, որ մեծերը նույնպես կարող են հիվանդանալ և մահանալ պոլիոմելիտից: Պետք է հատկապես նշել կարմրուկի և կարմրախտի մասին: 2007թ. մենք զանգվածային պատվաստումներ իրականացրեցինք մինչև 28 տարեկանների շրջանում, ինչը տվեց իր դրական արդյունքը: Վրաստանում շուրջ երեք ամիս է համաճարակը մոլեգնում է, իսկ մեզ մոտ որևէ դեպք չի արձանագրվել: Միայն վերջերս մի դեպք գրանցվեց: 17-ամյա մի երիտասարդ, ով բժշկական ուսումնական հաստատություն էր հաճախում, վարակվել էր, սակայն արագ արձագանքի շնորհիվ այդ մեկ դեպքով սահմանափակվեց և տարածում չգտավ համաճարակը: Մեր երեխաների 98%-ը ստանում է կարմրուկի, կարմրախտի, խոզուկի համակցված պատվաստումներ:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Ախտորոշում
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Ճարպակալում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ