Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Սրտանոթային հիվանդության մասին վկայող 5 գաղտնի ախտանշաններ. news.am

Սրտանոթային հիվանդության մասին վկայող 5 գաղտնի ախտանշաններ. news.am

Սրտի կաթվածի մասին վկայող ախտանշանները՝ ցավ կրծքավանդակում եւ բազկի հատվածում, անբավարար շնչառություն, սրտխառնոց, շատերին են հայտնի, բայց պարզվում է՝ առավել քողարկված ախտանշաններ եւս գոյություն ունեն, որոնց ուշադրություն դարձնելով՝ կարող եք հիվանդի կյանքը փրկել, հաղորդում է NewsMax Health-ը:

Ստորեւ դրանցից հինգն ենք ներկայացնում.

  1. Անբացատրելի հոգնածություն. եթե որեւէ նորմալ գործողություն կատարելիս գլխապտույտ եւ հոգնածություն եք զգում՝ շատ հավանական է, որ սրտի հետ կապված խնդիր ունեք: Բավական է հիշել, որ հիշյալ օրգանը մարմնի շարժիչն է համարվում, քանի որ շարժումներ ապահովելու համար անհրաժեշտ ծավալով արյուն մատակարարելու գործառույթ է իրականացնում: Եթե ինչ-որ բան այն չէ, ուրեմն սրտի էլեկտրական համակարգին կամ փականների աշխատանքին վերագրվող խնդրի հետ գործ ունեք:

  2. Էրեկտիլ դիսֆուկցիա. Ավստրալիայում ավելի քան 90 հազար տղամարդկանց շրջանում իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ էրեկտիլ դիսֆունկցիա ունեցող տղամարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգ է սպառնում: Մասնավորապես, առողջ սեռական կյանք վարողների համեմատ, սրտի կաթվածից մահանալու վտանգը նրանց մոտ երկու անգամ ավելի բարձր է: Այնպես որ, խանգարման առկայության պարագայում հարկավոր է նաեւ սրտի հետազոտություն անցնել:

  3. Ոտքերի այտուցվածություն. ոտքերի եւ, մասնավորապես, կոճերի այտուցվածությունը երբեմն ժամանակավոր բնույթ է կրում եւ կարող է հորմոնալ հանգամանքներով՝ հղիությամբ, այս կամ այն դեղերի կողմնակի ազդեցությամբ, կամ աղի բարձր բաղադրություն ունեցող սննդակարգով պայմանավորվել: Սակայն որոշ դեպքերում երեւույթը վկայում է, որ սրտի արյուն մղելու գործառույթն այլեւս ցածր արդյունավետությամբ է իրականացվում: Այնպես որ, այտուցված ոտքերն էլ կարող են բժշկին տեսակցելու անհրաժեշտություն առաջացնել:

  4. Անհանգստություն, խուճապ, նյարդայնություն. սրտային հիվանդությունների մասին խոսելիս զգայական ախտանշաններին այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձվում: Իրականում, նյարդային վիճակն, ինքնին, կարող է սրտի կաթված խթանել: 2000 մասնակիցների շրջանում իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ բարկացկոտ մարդկանց սրտի պսակաձեւ զարկերակի հիվանդության առաջացման՝ երկու, եւ սրտի կաթվածի՝ երեք անգամ բարձր հավանականություն է սպառնում:

  5. Արձակուրդային սրտի համախտանիշ. բուժհաստատությունների շտապ օգնության բաժնի աշխատակիցները վաղուց են նկատել, որ արձակուրդում գտնվող մարդկանց մոտ առացել հաճախ են սրտի հետ կապված խնդիրներ ի հայտ գալիս, քանի որ հիշյալ օրերին մարդիկ հակված են սովորականից շատ ուտել եւ խմել, ինչը կարող է սրտի անկանոն աշխատանք՝ կրծքավանդակում տհաճ զգացողություն հրահրել: Նկարագրված վիճակը մեծ մասամբ բուժելի է, թեեւ կարող է սրտի կաթվածի հանգեցնել: Այնպես որ, արձակուրդներին մի՛ վարանեք բժշկի օգնությանը դիմել՝ փոփոխությունների պատճառը պարզելու համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. moeserdtse.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Ախտորոշում
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Ճարպակալում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ