Ֆիզիոթերապիա
Ի՞նչ է ֆիզիոթերապիան. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է ֆիզիոթերապիան:
Ֆիզիոթերապիան թերապևտիկ բուժման մեթոդներից է, որն իրականացվում է ոչ թե դեղորայքի կիրառմամբ, այլ ֆիզիկական գործոններով` լույս, ջուր, ջերմություն, մագնիսական դաշտ և այլն: Դրանց դոզավորված ազդեցությունն ունենում է բուժական արդյունավետություն:
Ինչպե՞ս է կազմավորվել ֆիզիոթերապիայի բաժանմունքը և որո՞նք են նրա գործունեության սահմանները:
Բաժանմունքը գործում է հիվանդանոցի հիմնադրման օրվանից:
Ի սկզբանե այն բազմապրոֆիլ է` ի տարբերություն այլ կլինիկաներում գործող ֆիզիոթերապևտիկ բաժանմունքների: Այսինքն, եթե ֆիզիոթերապիան օգտագործում են հիմնականում հենաշարժական համակարգի հիվանդությունների բուժման նպատակով, ապա մեր բաժանմունքում ֆիզիոթերապիան կիրառելի է լայն սպեկտրով` վիրաբուժական բոլոր այն հիվանդությունների (գինեկոլոգիա, պրոկտոլոգիա, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբանական և այլն): ժամանակ, որոնց դեպքում ցուցված է ֆիզիոթերապիան:
Բաժանմունքը հագեցած է նորագույն, առկա է բուժական ֆիզկուլտուրայի մեծ, հարմարավետ սրահ:
Ո՞ր խնդիրների դեպքում է նշանակվում ֆիզիոթերապիա:
Ֆիզիոթերապիան կարելի է համարել այն միջանցքը, որտեղ բացվում են բժշկության բոլոր դռները: Բոլոր խնդիրների ժամանակ ֆիզիոթերապիան ունի իր մեթոդները:
Կա սխալ պատկերացում, որ ֆիզիոթերապիան ցուցված է հիվանդությունների ենթասուր և քրոնիկ փուլերում: Հիվանդությունների որոշ խմբի մոտ ֆիզիոթերապիան ցուցված է հենց սուր շրջանում, օրինակ, սուր շրջանում ցուցված է գոտևորող հերպեսի, սուր նևրալգիկ ցավերի, հայմորիտների, ֆրոնտիտների ժամանակ:
Լարվածության գլխացավերի դեպքում նույնպես արդյունքները գոհացուցիչ են:
Ի՞նչ մեթոդներ են կիրառվում:
Օրինակ, գինեկոլոգիայում, պոլիկիստոզի ժամանակ, երբ հորմոններ կիրառելը արդյունք չի տալիս, դիմում ենք ֆիզիոթերապևտիկ մեթոդներին և գինեկոլոգների հետ համատեղ աշխատելու արդյունքում ստացնում ենք դրական արդյունքներ: Կիրառվում է գալվանական կիսավարտիք` փոքր կոնքի շրջանում սնուցումը լավացնելու համար, իսկ դաշտանային ցիկլի օրերին զուգահեռ կատարվում է նաև ուլտրաձայն` յուրօրինակ սխեմայով և մեթոդով:
Ռեկտալ` ուղիղաղիքային միջամտություններ կիրառվում են ո՛չ միայն ուրոլոգիական խնդիրների (շագանակագեղձի ադենոմա, բորբոքում), այլ նաև ուղիղ աղու ճաքերի, 1-ին, 2-րդ աստիճանի թութքի ժամանակ: Նման դեպքերում դեղորայքը և ֆիզիոթերապիան զուգակցվում են:
Իրականացնում ենք ներհյուսվածքային էլեկտրաֆորեզ: Հիվանդին տրվում է որևէ հակաբորբոքային պատրաստուկ, և 40 րոպե անց պաթոլոգիկ օրգանի շրջանում տեղակայվում է դեղորայքը, որպեսզի այն ազդեցություն ունենա միայն հիվանդ օրգանի շրջանում: Դեղորայքի ներերակային կամ պերօրալ ընդունումից հետո դեղն էլոկտրոֆորեզով կենտրոնացվում և բերվում հիվանդ օրգանի շրջան, որպեսզի այն կրկնակի ազդեցություն ունենա:
Կիրառում ենք ցեխի և տորֆի մզվածք` էլեկտրոֆորեզի միջոցով:
Մոնոթերապիան գրեթե բացակայում է, սովորաբար, բժիշկների հետ համատեղ աշխատանք է իրականացվում :
Ի՞նչ հակացուցումներ կան:
Հակացուցում են ուռուցքային, ինֆեկցիոն հիվանդությունները: Կան մասնակի հակացուցումներ` մաշկի ամբողջականության խախտում և այլն:
Ներկայում կա նոր մոտեցում, որի համաձայն ֆիզիոթերապիան օգտագործվում է հենց ուռուցքների բուժման համար: Օրինակ, էլեկտրոֆորեզը, օրինակ, ուռուցքային հիվանդությունների ժամանակ հակացուցվաժ չէ:
Ի՞նչ տեխնիկական հագեցվածություն ունի բաժանմունքը:
Բաժանմունքը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքերով, գործիքներով, ունի վերջին մոդելի նորագույն ֆիզիոթերապևտիկ ԲՏԼ գործիքներ, որոնք պարունակում են լազերաթերապիա, մագնիսաթերապիա, դիադինոմոթերապիա, էլեկտրոֆորեզի նոր սարք և այլն:
Այս սարքերի օգնությամբ, միաժամանակ, երկու միջամտություն կարելի է իրականացնել` և՛ էլեկտրոֆորեզ, և՛ ուլտրաձայն: Այն իր մեջ պարունակում է նաև մագնիսաթերապիա, որը կարելի է կատարել ամբողջ մարմնի մակերեսով:
Խոսենք ծառայությունը մատուցող անձնակազմի մասին:
Մասնագետները լիարժեք վերապատրաստված են և հիանալի տիրապետում են գործին: Բուժքույրերից շատերը միջինը 40 տարվա աշխատանքային փորձ ունեն, բամապրոֆիլ մասնագետներ են, փորձառու, հիանալի աշխատողներ: Ես այստեղ աշխատում եմ դեռևս մեկ տարի:
Բաժանմունքում իրականացվում են մերսում` հենաշարժական խնդիրներից զատ, նաև այլ դեպքերում` գլխացավեր, մկանների գերլարվածություն, հիվանդությունների կանխարգելում և այլն: Մանկական պարեզներով երեխաների հետ զբաղվում է հատուկ մասնագիտացում անցած ֆիզիոթերապևտը:
Ինչպե՞ս և որտե՞ղ են անցնում վերապատրաստումներ:
Յուրաքանչյուր 2 տարին մեկ Հայաստանում անց է կացվում ֆիզիոթերապևտների միջազգային գիտաժողով, որին մասնակցում են արտերկրի մասնագետներ, նաև` մեր մասնագետները: Ընդհանուր առմամբ, բժշկական համալսարանում և ֆիզիոթերապիայի ինստիտուտում բոլոր ֆիզիոթերապևտիկ գիտաժողովներին մեր մասնակցությունն ակտիվ է: Հետևում ենք ֆիզիոթերապիային վերաբերող պարբերականներին, որոնք հասանելի են մեզ Առողջապահության նախարարության գրադարանից:
Զբաղվում ենք գիտական աշխատանքներով, որոնցից մեկը դեռ փորձարկման փուլում է, և այս տարվա գիտական կոնֆերանսին պետք է ներկայացնենք:
Գործո՞ւմ է զեղչային համակարգ, պետպատվերի սպասարկում:
Քանի որ բաժանմունքը խիստ սպեցիֆիկ ուղղվածություն չունի, բոլոր մեթոդները վճարվում են միանման և բավականին մատչելի են: Սպասարկվում են Աջափնյակ համայնքի թիվ 6 պոլիկլինիկայի տարածքում գրանցված բոլոր հիվանդները` պետպատվերով: Մինչև 7 տարեկան երեխաները, հիվանդանոցում բուժվող հիվանդները ևս սպասարկվում են այդ շրջանակում: Սոցփաթեթները նույնպես սպասարկվում են համապատասխան կերպով:
Ինչպե՞ս կարող են դիմել
Հիվանդները տարածքային շրջանում արդեն տեղյակ են բաժանմունքի գործունեության մասին, և մեկ անգամ դիմողը կրկին վերադառնում է մեզ մոտ, կամ ուղղորդում ծանոթներին: Շատ կարևոր է անձնակազմի վերաբերմունքը: Այստեղ անմիջական փոխադարձ-հարգալից կոնտակտ կա բուժքրոջ, հիվանդի և բժշկի միջև ու, արդյունքում հիվանդը գոհ է, խորհուրդ է տալիս նաև ուրիշներին:
Պացիենտները կարող են անմիջապես դիմել մեր բաժանմունք և ստանալ համապատասխան ծառայություն, կամ ուղղորդվել որևէ մասնագետի կողմից: Մենք ժամանակ առ ժամանակ դիմում ենք այլ բաժանմոնւնքների ղեկավարներին և ներկայացնում նորամուծությունները:
Ավետիսյան Գոհար Մկրտչի,
Արմենիա բժշկական կենտրոն,
Վերականգնողական բաժանմունքի բժիշկ-ֆիզիոթերապևտ
Կարդացեք նաև
Վակուումային բուժումը (թերապիան)՝ վակուումային ապակյա տարաներով, օգնում է բազմաթիվ խնդիրների լուծման ժամանակ՝ ողնաշարի պաթոլոգիա (օստեոխոնդրոզ, ռադիկուլիտ, գոտկային մկանների կծկանքներ)...
«Արմենիա» բժշկական կենտրոնը այն հազվադեպ հիվանդանոցներից է, որտեղ գրեթե բոլոր վիրաբուժական և թերապևտիկ (նյարդային, էնդոկրինոլոգիական, թոքային, գաստրոէնտերոլոգիական և այլն) ամենատարբեր...
Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:
Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...
Ֆիզիոթերապիայի կիրառման ի՞նչ հակացուցումներ կան:
Տարբերում ենք ֆիզիոթերապիայի կիրառման հարաբերական և բացարձակ հակացուցումներ...
Միջողային աճառների ճողվածքների ոչ մեծ չափերի դեպքում այլ մեթոդներից առավել արդյունավետ է ստորջրյա ձգումն այն առումով, որ տաք ջուրը նպաստում է մկանային լարվածության նվազմանը, իսկ համակարգչային հսկողության...
Ի՞նչ է բարոթերապիան:
Բարոթերապիայի իմաստն օրգանիզմի բջիջներին թթվածին հասցնելն է: Ախտաբանական վիճակներում...
Ցանկացած հիվանդություն կյանքի ինչ–որ մի էտապում օրգանների ֆունկցիոնալ գործունեության «սխալ»-ի արդյունք է։ Նշանակում է ֆունկցիոնալ մակարդակում առաջացած «սխալ»-ը ժամանակին հայտնաբերելու, ուղղելու և ճիշտ ուղղորդելու դեպքում հնարավոր է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն