ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Եթե դեմքը ցրտից քոր է գալիս, իսկ աչքերն էլ արցունքոտվում են, նշանակում է` դուք ալերգիա ունեք
Բժիշկները երկար ժամանակ հրաժարվում էին ընդունել ցրտի նկատմամբ ալերգիան: Չէ՞ որ ցուրտն ինքնին ալերգածին չէ: Ուրեմն ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ ցուրտ եղանակին այնպիսի բնորոշ երեևույթներ են ի հայտ գալիս, ինչպիսիք են հարբուխը, հազը, արցունքոտությունն ու մաշկի վրա կարմիր բծերի առաջացումը: Իսկ տաք եղանակին ամեն ինչ կարգին է:
Մասնագետների մեծ մասը ենթադրում է, որ օրգանիզմի նման արձագանքը ցրտին պայմանավորված է ջերմաստիճանի իջեցման հետ սպիտակուցների «վարքագծով», դրանց մեծ մասը ձուլվում է` ստեղծելով կույտեր: Իմունային համակարգն էլ իր հերթին այդ կույտերն օտարածին գոյացություններ է համարում ու սկսում ակտիվ պայքարել դրանց դեմ, ինչի հետևանքով մարդու մեջ անհանգստությունների ու անհարմարությունների մի ամբողջ փունջ է ստացվում: Ջերմության ազդեցությամբ սպիտակուցների խմբերը նախնական վիճակ են ձեռք բերում, հետևաբար իմունային համակարգն էլ այլևս ստիպված չէ պայքարել, ու թվում է, թե խնդիրները վերացել են, առողջացել եք:
Ցրտով պայմանավորված եղնջատենդ. սրա ժամանակ առաջին հերթին տուժում են ականջները, դեմքը, ձեռքերը, շուրթերը, հետո միայն` մարմնի մնացած մասերը: Առաջանում է կարմրություն ու քոր: Սրացումներ են լինում աշնանը, ձմռանն ու վաղ գարնանը: Այն կարող է զգացնել տալ նաև ամռանը, երբ սառը ջրի հետ գործ ունենաք:
Կեղծ, ալերգիկ քթաըմպանաբորբ. փողոցում կտրուկ հարբուխ է սկսվում կամ էլ գրիպի նման փակվում է քիթը:
Կեղծ, ալերգիկ կոնյուկտիվիտ. բնորոշ է արցունքակալումը, կոպերի կարմրությունն ու լույսի նկատմամբ գերզգայնությունը:
Օդերևութաբանական հեյլիտ, շրթունքների եզրաշերտը բորբոքվում է, դառնում չոր ու թեփոտում է:
Ցրտային միգրեն. քամուց կարծես տրաքում են ճակատն ու քունքերը: Առաջանում է գլխացավ, որը տաքությունից անցնում է: Ցրտի նկատմամբ ամենատարածված մաշկային հակազդեցությունը ցրտային եղնջատենդն է: Հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ այս ալերգիայից ավելի հաճախ տառապում են կանայք (դեպքերի 70%-ը): Հիմնականում ալերգիան առաջին անգամ 25-30 տարեկանում է սկսվում ու գրեթե միշտ` վարակիչ հիվանդություններից հետո: Սկզբում ախտահարվում են քամուց չպաշտպանված մարմնամասերը (դեմքը, ձեռքերը, ականջներն ու շուրթերը), իսկ հետո, ժամանակի ընթացքում նաև` մնացած հատվածները: Ցրտից մաշկը սկսում է քոր գալ, ապա կոշտ գոյացություններ են ի հայտ գալիս, որոնք լինում են վարդագույն կամ սպիտակավուն գույնի: Սակայն չշփոթեք ցրտից առաջացած եղնջատենդը ցրտի նկատմամբ օրգանիզմի բնական արձագանքի հետ: Վերջին դեպքում կարմրությունն ու քորը 20-30 րոպեից անցնում է: Սակայն, եթե տհաճ զգացումները մի քանի ժամ չեն անհետանում (մինչև 2 օր), ապա դա արդեն ցրտային ալերգիա է: Ծանր դեպքերում դիտվում է թուլություն, դող, ընդհանուր թուլություն, զարկերակային ճնշման իջեցում, գլխացավ, գլխապտույտ, շնչարգելություն, սրտխփոց: Որոշ դեպքերում սրտխառնուք է լինում ու ցավ որովայնի շրջանում: Ընդ որում, հաճախ այդ ախտանշաններն ի հայտ են գալիս ոչ անմիջապես, այլ այն ժամանակ, երբ գտնվում եք տաք սենյակում ու արդեն տաքացել եք: Եթե հիվանդությունը ժառանգական բնույթ չունի, ապա առանց հատուկ բուժման էլ 6-7 տարի հետո կանցնի: Իսկ ժամանակին որակյալ մասնագետի նշանակած բուժումն էլ կբարելավի վիճակը:
Ներկայումս կան մեթոդներ, որոնց շնորհիվ կարելի է ոչ միայն նվազեցնել օրգանիզմի զգայունությունը ցրտի, ջերմաստիճանային ներգործության նկատմամբ, այլև կարճ ժամանակահատվածում ընդմիշտ ձերբազատվել այդ տհաճությունից:
Սակայն երբեմն ցրտի նկատմամբ ալերգիան ինչ-որ հիվանդության հետևանք է լինում: Շատ հաճախ ցրտային եղնջատենդը լյամբլիոզի (ճիճվային), թունավորման ու նյարդավեգետատիվ թերֆունկցիայի հետևանքով է առաջանում: Ուստի առաջին իսկ դեպքից հետո հարկավոր է պարզել դրա հիմնական պատճառը: Իսկ ստուգել կարելի է նույնիսկ տնային պայմաններում: Դրա համար հարկավոր է Դունկատ-թեսթ կատարել. մի փոքր կտոր սառույցը դնել դաստակին կամ նախաբազկի հատվածում ու թողնել20 րոպե: Եթե սառչելու պահին առաջանում է քոր ու ցան, ապա դա խոսում է այն մասին, որ ցրտի նկատմամբ ալերգիա ունեք, իսկ եթե ոչ մի հետևանք չի մնում, ապա ձեր ալերգիան ինչ-որ հիվանդության դրսևորում է, որը կարելի է ախտորոշել լաբորատոր հետազոտությամբ:
Ինչպե՞ս կարելի է պայքարել ցրտից առաջացած ալերգիայի դեմ
Կրկին նշենք, որ հիմնականում նման ալերգիայով տառապում են 21-60 տարեկան կանայք: Հիվանդների բազմակողմանի հետազոտությամբ պարզվում է, որ առկա են մարսողական տրակտի, լեղամուղ օրգանների, լյարդի կամ էլ ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, կամ նույնիսկ հնարավոր է, որ ալերգիան պայմանվորված լինի աղիքային կամ լյարդի մակաբույծներով: Ալերգիաների բուժման ավանդական մեթոդներն այս դեպքում նվազ արդյունավետ են: Իսկ հակահիստամինային դեղամիջոցներն էլ կարճատև ազդեցություն են ունենում, հաճախ էլ ոչ բոլորին են օգնում: Իսկ մեծերի` տաք հագնվելու, դեմքը քսուքով կամ էլ սագաճարպով պատելու խորհուրդներն էլ շատ հաճախ անարձագանք են մնում: Եղնջատենդը կարող է առաջանալ ինչպես զրոյից բարձր ջերմաստիճանում, այնպես էլ բարձր խոնավության և ուժեղ քամու ազդեցությամբ: Աչքաթող անելու դեպքում այն կարող է խորանալ: Այս դեպքում, քանի որ տաք երկրներ տեղափոխվելու առաջարկ-խորհուրդը մի փոքր անլուրջ է, պետք առաջնորդվել «մարդու ճակատագիրը սեփական ձեռքերում է» կարգախոսով:
Ցանկացած մարդ ի զորու է սովորեցնել, վարժեցնել օրգանիզմը ցրտին:
Նախ պետք է հետազոտվել ալերգաբանի մոտ: Բժիշկը կարող է ճիշտ սննդակարգ առաջարկել, ինչն այս դեպքում ևս շատ կարևոր է օրգանիզմը կարգի բերելու համար: Եվ ամենահարմարն ու մատչելին` կոփեք օրգանիզմը սառը-տաք ցնցուղով: Հետո ձեռքերը 30 վայրկյան պահեք սկզբում սառը, ապա հնարավորինս տաք ջրի մեջ: Կրկնեք այդ գործողությունը 2-3 անգամ ու ավարտեք սառը ջրով: Տեղային կոփումից անցեք ընդհանուր կոփման: Դրա համար ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազեցրեք` հասցնելով 10 աստիճանի: Ցրտից ալերգիան այնքան էլ անլուրջ բան չէ, ինչպես թվում է: Տհաճ ախտանշաններն էլ մի անտեսեք: Միշտ էլ հիշեք, որ ցանկացած հիվանդության դեմ կարելի է պայքարել:
Կարդացեք նաև
Քթի պոլիպները բարորակ գոյացություններ են։ Պոլիպոզները, սովորաբար, ինֆեկցիոն բնույթ են կրում, կամ առաջանում են ալերգիկ գործոնից և տեղի է ունենում քթի լորձաթաղանթի գերաճ...
29-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել այլ բուժկենտրոնից՝ Լայելի համախտանիշով, երկկողմանի թոքաբորբով, ծայրահեղ ծանր վիճակում եւ միանգամից հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում...
Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...
55 տարեկան հիվանդը «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայություն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում՝ ցավազրկող դեղամիջոցից առաջացած ալերգիայով: Ախտորոշվել է Լայելի համախտանիշ, երբ շերտազատվում է...
Պատվաստում՝ ալերգիայի դեմ:Հատուկ բուսական պատվաստումներով հնարավոր է վերացնել ամենատհաճ եւ հաճախ վտանգավոր այս հիվանդությունը: «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայությունն արդեն մի քանի տարի է՝...
Գիտական հանրությունը սկսել է քննարկել այն հարցը, թե ինչքան հաճախ մարդիկ պետք է լվանան ձեռքերը, հայտնում է newsyou.info-ն: Ալերգաբանների մեծ մասը համոզված է, որ անհրաժեշտ է ավելի քիչ ժամանակ...
Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականներն ապացուցել են, որ մանկության տարիներին ալերգիկ մթերքների օգտագործումը նվազեցնում է հասուն տարիքում ալերգիայի առաջացման վտանգը: Իրենց եզրակացությունները...
Ծննդյան ամիսը մեծացնում կամ փոքրացնում է հետագայում ալերգիայի զարգացման ռիսկը, կարծում են բրիտանացի գիտնականները: Պարզվել է, որ աշնանը ծնվածներն ավելի հաճախ են...
Ազդրի ալերգիա չառաջացնող նոր իմպլանտը կարող է օգնության հասնել հոդացավից տառապող մարդկանց, ովքեր չեն կարող օգտագործել դրա ավանդական մետաղական տարատեսակները: Այսպիսին են սարքի կլինիկական...
Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ հետազոտողները վստահեցնում են, որ ալերգիան այն գինն է, որը մարդկությունը վճարում է մակաբույծներից փրկվելու համար։ Կենսաբաններն առաջին անգամ մոլեկուլյար մակարդակով նմանություն են...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն