ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Ամռանը ինչպե՞ս կարելի է պայքարել ալերգիաների դեմ. խորհուրդ` ալերգոլոգից
Ամբողջ աշխարհում հասարակության կենսամակարդակի բարձրացմանը զուգընթաց ալերգիայի դեպքերը շատանում են: Ալերգիան համարվում է դարի հիվանդություն, քանի որ այն չունի տարիք և կարող է առաջանալ ինչպես նորածնի, այնպես էլ տարեց մարդու մոտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ալերգիայով տառապում է զարգացած երկրների բնակչության մոտ 50 տոկոսը: Կանխատեսումների համաձայն, ալերգիայից առաջացած մահացությունները սպառնում են գրավել առաջին տեղը` առաջ անցնելով սրտանոթային և ուռուցքային հիվանդություններից: Ընդ որում, հիվանդների թիվը յուրաքանչյուր 20 տարում կրկնապատկվում է. պատճառը քաղաքակիրթ աշխարհում գերակշռող արհեստական, հատկապես քիմիական տարրերն են:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրում ալերգիկ երևույթները տարածված են բնակչության 15-16 տոկոսի շրջանում:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանն ասաց, որ թեև ալերգիաների ծաղկման շրջանը սկսվում է գարնանը, սակայն ամռանը` տաք և արևոտ օրերն սկսվելուն պես բազմաթիվ մարդկանց մոտ ևս նկատվում են ալերգիկ նշաններ: Ալերգիաների պատճառներն են արևը, միջատների խայթոցները, չոր եղանակը: Ալերգիաները մարդկանց մոտ արտահայտվում են դժվար շնչառությամբ, ալերգիկ հարբուխի տեսքով, արցունքահոսությամբ, քորով, ցանով:
Ա.Բաղդասարյանի խոսքերով` ամռանը հիմնականում սրվում են շնչառական ալերգիաները՝ ալերգիկ հարբուխներ, ասթմա: Բացի այդ, սրվում են մաշկային տիպի ալերգիաները, որոնք կարող են արտահայտվել ատոպիկ դերմատիտի (ալերգիկ մաշկաբորբ) և ֆոտոդերմատոզների ձևով, որոնք այնքան էլ ճիշտ չէ ալերգիա անվանել, սակայն հաճախ մարդիկ դրանք ալերգիա են անվանում, երբ արևի ճառագայթների հետ կապված բորբոքում է առաջանում:
«Ալերգիաներից պաշտպանվել մի քիչ դժվար է, քանի որ մեզանից կախված չէ վերահսկել ծաղկեփոշիների մակարդակը, ուղղակի պետք է ճշտել ինչի նկատմամբ ունեն ալերգիա և որոշել սեզոնայնությունը, որի ընթացքում ստանալ համապատասխան բուժում: Սեզոնն ավարտվելուց հետո էլ կարելի է սկսել կոնկրետ ալերգենի դեմ ուղղված բուժում, որը կոչվում է ալերգիկ վակցինացիա»,- ասաց Ա.Բաղդասարյանը:
Իսկ ամռանը մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել արևի ուղղակի ճառագայթներից, կրել պաշտպանիչ հագուստ և օգտագործել պաշտպանիչ քսուկներ: «Ամռանը պետք է կրել բաց գույնի բամբակյա հագուստներ, որոնք որոշ չափով կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե ալերգիաները հնարավոր չէ բուժել, Ա.Բաղդասարյանն ասաց, որ կան ալերգիաներ, որոնք իսկապես չեն բուժվում, օրինակ` դեղորայքային ալերգիաները: Այդ դեպքում պարզապես պետք է զերծ մնալ տվյալ դեղորայքի ընդունումից:
Ըստ նրա` սեզոնային ալերգիաները նույնպես չեն բուժվում: «Սակայն կան ալերգիաներ` ռենիտը, ասթման, որոնց բուժման հավանականությունը 80 տոկոս է կոնկրետ ալերգենի դեմ ուղղված բուժման դեպքում: Իսկ միջատների խայթոցից առաջացող ալերգիաները, որոնք վտանգավոր են և կարող են նույնիսկ մահ առաջացնել, 90 տոկոսով բուժվում են թերապիայի միջոցով»,- ասաց Ա.Բաղդասարյանը:
Ալերգոլոգի խոսքերով` Հայաստանում վերջին տարիներին ալերգիկ հիվանդությունների աճ է նկատվում: Ըստ նրա` թեև պաշտոնական տվյալներով Հայաստանում ալերգիաների տարածվածությունը մեծ չէ, սակայն ոչ պաշտոնական հետազոտությունների համաձայն` սեզոնային ալերգիաների տարածվածությունը մեզ մոտ հասնում է 15-16 տոկոսի:
Ալերգիաներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս վարել առողջ ապրելակերպ, իսկ մայրերին կոչ է անում` երեխաներին կերակրել կրծքով, քանի որ վերջինս միակ ապացուցված եղանակն է, որը ինչ-որ չափով նվազեցնում է ալերգիայի ձեռքբերումը:
Կարդացեք նաև
Քթի պոլիպները բարորակ գոյացություններ են։ Պոլիպոզները, սովորաբար, ինֆեկցիոն բնույթ են կրում, կամ առաջանում են ալերգիկ գործոնից և տեղի է ունենում քթի լորձաթաղանթի գերաճ...
29-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել այլ բուժկենտրոնից՝ Լայելի համախտանիշով, երկկողմանի թոքաբորբով, ծայրահեղ ծանր վիճակում եւ միանգամից հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում...
Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...
55 տարեկան հիվանդը «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայություն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում՝ ցավազրկող դեղամիջոցից առաջացած ալերգիայով: Ախտորոշվել է Լայելի համախտանիշ, երբ շերտազատվում է...
Պատվաստում՝ ալերգիայի դեմ:Հատուկ բուսական պատվաստումներով հնարավոր է վերացնել ամենատհաճ եւ հաճախ վտանգավոր այս հիվանդությունը: «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայությունն արդեն մի քանի տարի է՝...
Գիտական հանրությունը սկսել է քննարկել այն հարցը, թե ինչքան հաճախ մարդիկ պետք է լվանան ձեռքերը, հայտնում է newsyou.info-ն: Ալերգաբանների մեծ մասը համոզված է, որ անհրաժեշտ է ավելի քիչ ժամանակ...
Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականներն ապացուցել են, որ մանկության տարիներին ալերգիկ մթերքների օգտագործումը նվազեցնում է հասուն տարիքում ալերգիայի առաջացման վտանգը: Իրենց եզրակացությունները...
Ծննդյան ամիսը մեծացնում կամ փոքրացնում է հետագայում ալերգիայի զարգացման ռիսկը, կարծում են բրիտանացի գիտնականները: Պարզվել է, որ աշնանը ծնվածներն ավելի հաճախ են...
Ազդրի ալերգիա չառաջացնող նոր իմպլանտը կարող է օգնության հասնել հոդացավից տառապող մարդկանց, ովքեր չեն կարող օգտագործել դրա ավանդական մետաղական տարատեսակները: Այսպիսին են սարքի կլինիկական...
Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ հետազոտողները վստահեցնում են, որ ալերգիան այն գինն է, որը մարդկությունը վճարում է մակաբույծներից փրկվելու համար։ Կենսաբաններն առաջին անգամ մոլեկուլյար մակարդակով նմանություն են...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն