ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ
ՁԻԱՀ-ին առնչվող հարցեր ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է զանգահարել 61-08-20 հեռախոսահամարով
30 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն այսօր դարձել է մարդկության զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ վարակի համաճարակը ստացել է պանդեմիայի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի պետություն:
Առողջապահության նախարարությունից ահազանգում են, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: 1988թ. մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1136 և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 260 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 2500:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներին լայն հասարակության ուշադրությունը հրավիրելու հարցում կարևոր նշանակություն ունի 1988-ից ի վեր ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն առիթ է մեկ անգամ ևս խոսելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրների, մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքների, ձեռքբերումների և առկա խնդիրների մասին:
Բազմաթիվ երկրների, նաև Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ նպատակաուղղված, համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է դիմակայել համաճարակին: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքի արձանագրումից հետո անցած ավելի քան քսան տարվա ընթացքում հանրապետությունում հսկայական փորձ է կուտակվել ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի բնագավառում: Մեր երկրում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդելու, համաճարակի հետևանքները մեղմելու ուղղությամբ: Այս առումով կարևոր քայլ էր 2007թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը 2007-2011թթ. համար, որի գործողության ժամկետն ավարտվում է այս տարի: Արդեն իսկ միջազգային խորհրդատուների կողմից կատարվել են ծրագրի կարևորագույն բաղադրիչների գնահատումներ, որոնք արձանագրել են զգալի առաջընթաց երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում:
ԱՆ-ից հայտնում են, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրի շրջանակներում հանրապետությունում իրականացվում են կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող խմբերի և երիտասարդության շրջանում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց տրամադրվում է բուժում, խնամք և աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, ստեղծվում են բժշկական օգնության տրամադրման և լաբորատոր ենթակառուցվածքներ, ապահովվում է դոնորական արան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ և այլն: Արդյունքում բարելավվել են ՄԻԱՎ վարակի ախտորոշումն ու հայտնաբերումը, ՄԻԱՎ վարակի և համավարակների կառավարումը, հիվանդների դիսպանսերային հսկողությունը:
Ընդհանրապես ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդումը ենթադրում է համալիր միջոցառումներ հետևյալ ուղղություններով` կանխարգելում, բուժում, խնամք և աջակցություն:
Կանխարգելման էությունը բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, հիվանդության նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումն ու վարքագծի փոփոխումն է: Տեղեկատվական-կրթական աշխատանքները պետք է նպատակաուղղվեն նրան, որ յուրաքանչյուր մարդ իմանա ՄԻԱՎ վարակի վտանգի, վիրուսի փոխանցման ուղիների և վարակումից խուսափելու միջոցների մասին: ՄԻԱՎ վարակի տարածումը կանխելու համար բնակչության տարբեր խմբերում անցկացվում են նպատակաուղղված տեղեկատվական-կրթական աշխատանքներ` հաշվի առնելով այդ խմբերին բնորոշ վարքագծային այն առանձնահատկությունները, որոնք նպաստում են ՄԻԱՎ-ով վարակմանը:
ՄԻԱՎ վարակի կանխարգելումը բարդ խնդիր է, որի լուծման համար բավարար չէ միայն անվտանգ վարքագծի ձևավորմանը, վնասակար սովորույթներից հրաժարվելուն ուղղված ծրագրերի իրականացումը: Այս խնդիրը պետք է դիտարկել նաև սոցիալական տեսանկյունից: Անհրաժեշտ է պայքարել սոցիալական արմատներ ունեցող այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են աղքատությունը, գործազրկությունը, մարմնավաճառությունը, թմրամոլությունը« նաև շարունակ բարելավել բուժսպասարկման որակը:
Թեև ՄԻԱՎ վարակի համաճարակը դեռևս շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդկային կյանքեր խլել, այնուհանդերձ այսօր իրավիճակը փոքր ինչ փոխվել է այն առումով, որ հառետրովիրուսային (ՀՌՎ) բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակն այլևս անբուժելիի փոխարեն համարվում է երկարատև ընթացքով քրոնիկ հիվանդություն: Բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքը, երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքն ու բարելավել դրա որակը: ՀՌՎ բուժման շնորհիվ այսօր այլևս չի նշվում ՄԻԱՎ վարակով հիվանդի կյանքի վերին սահման: Բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիության պայմաններում կարելի է արդյունավետորեն դիմակայել ՁԻԱՀ-ին և զգալիորեն նվազեցնել դրանից մահացությունը: Մի շարք հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ՀՌՎ բուժման ներդրման շնորհիվ տնտեսվում են հսկայական միջոցներ, որոնք պետք է ծախսվեին ՄԻԱՎ վարակով հիվանդների հիվանդանոցային խնամքի համար:
Դրանից զատ, ՀՌՎ բուժումը նվազեցնելով հիվանդացությունը, կրճատում է ՄԻԱՎ վարակով հիվանդների հոսպիտալացումների թիվը` նպաստելով նրանց ակտիվ կենսակերպ վարելուն: Հարկ է նշել, որ գոյություն ունի սերտ կապ բուժման հասանելիության և կանխարգելման միջև: Որքան մատչելի և հասանելի լինի ՀՌՎ բուժումը, այնքան ավելի շատ մարդիկ կդիմեն կամավոր խորհրդատվության և հետազոտության ծառայություններ` ՄԻԱՎ-ի նկատմամբ իրենց կարգավիճակը ճշտելու համար: Դա էլ իր հերթին հնարավորություն կտա բացահայտելու համաճարակի իրական տարածվածությունը, պլանավորելու և ակտիվացնելու կանխարգելիչ աշխատանքները: Մյուս կողմից, արդեն իսկ հաստատված է, որ ՀՌՎ բուժման ֆոնին էապես նվազում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանակությունը: Առկա տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ ՀՌՎ բուժման շնորհիվ ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվն աշխարհում այսօր 30-50%-ով ավելի քիչ է, քան կարող էր լինել այդ բուժման բացակայության դեպքում: Քանի որ ՀՌՎ բուժման արդյունքում վիրուսային ծանրաբեռնվածությունը, այսինքն` արյան մեջ շրջանառող վիրուսների քանակը նվազում է մինչև չհայտնաբերվող մակարդակ, զգալիորեն նվազում է զուգընկերոջը ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը: Համաձայն վերջին հետազոտությունների, ՀՌՎ բուժումը կարող է 96%-ով կանխարգելել զույգերի շրջանում ՄԻԱՎ-ի փոխանցումը, այսինքն բուժումն ունի նաև անմիջական կանխարգելիչ նշանակություն:
2005 թվականից ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ՁԻԱՀ ԿՀԿ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին անվճար տրամադրվում է հակառետրովիրուսային բուժում, որը հասանելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով բոլոր հիվանդներին, որոնք ունեն բուժման ցուցում և տվել են իրենց համաձայնությունը: 2011թ. դեկտեմբերի1-ի դրությամբ այդպիսի բուժում ստանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 322 հիվանդ, այդ թվում 11 երեխա: Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, այդ թվում կանխարգելիչ ՀՌՎ բուժում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակ ախտորոշում ունեցող բոլոր հղի կանանց և նրանցից ծնված երեխաներին, որոնք ապահովվում են նաև կաթնախառնուրդներով: Իրականացված համալիր միջոցառումների շնորհիվ, 2007-ից ի վեր, ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում, որոնք ստացել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել: Ձեռքբերումների թվում կարելի է նշել նաև այն, որ 2001-ից ի վեր դոնորական արյան միջոցով հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք չի արձանագրվել: ՁԻԱՀ ԿՀԿ-ն նաև մեթոդական օգնություն և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներին, պետական կառավարման այլ մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում իրականացվող ծրագրերին:
ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրվում է նաև խնամք և աջակցություն` «Հավասարը հավասարին» խորհրդատվություն, փոխօգնության խմբերի կազմակերպում, հոգեբանական և սոցիալական աջակցություն, հովվական խնամք և աջակցություն:
Խարանի և խտրականության դեմ պայքարը ՄԻԱՎ վարակի համաճարակի հետագա ծավալումը կասեցնելու կարևոր նախապայմաններից է: Այս երևույթի դեմ արդյունավետ պայքարելու համար, նախևառաջ պետք է իմանալ այն ծնող պատճառների մասին: Դրանցից են ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների մասին մարդկանց իրազեկության ոչ բավարար մակարդակը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հասարակության մեջ շրջանառվող թյուր պատկերացումները` համաձայն որոնց բոլոր ՄԻԱՎ-ով վարակվածները պատկանում են հասարակության կողմից ի սկզբանե մերժված խմբերին` թմրամոլներ, մարմնավաճառներ, հոմոսեքսուալ տղամարդիկ, իսկ ՄԻԱՎ-ով վարակվածությունը դիտվում է որպես անբարոյական վարքագծի անխուսափելի հետևանք և նույնականացվում է անմաքրության հետ: Խարանն ու խտրականությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է համախմբել հասարակության բոլոր շերտերին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հասարակության իրազեկումն իրականացնել բարոյական և հոգևոր արժեքների գնահատման ու ձևավորման համատեքստում: Այս առումով անգնահատելի է եկեղեցու, մտավորականության, արվեստի և մշակույթի գործիչների դերը:
Պետք է հստակ իմանալ, որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային շփումների ժամանակ` ձեռքսեղմման, համբույրի, գրկախառնվելու միջոցով, հեռախոսից, համակարգչից օգտվելիս, հագուստի և սպիտակեղենի միջոցով, հասարակական զուգարանից օգտվելիս, ջրի, սննդի, հազի, փռշտոցի, մոծակի կծելու միջոցով:
ՄԻԱՎ-ով վարակվել հնարավոր է միայն սեռական ճանապարհով` առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ, վարակված արյան միջոցով` թմրամիջոցների ներարկային օգտագործման, չախտազերծված բժշկական պարագաների օգտագործման ժամանակ, ՄԻԱՎ վարակ ունեցող մորից` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրվելիս: Չվարակվելու համար պետք է սովորել անհրաժեշտության դեպքում ցուցաբերել ժուժկալություն, հավատարիմ լինել զուգընկերոջը, խուսափել պատահական սեռական կապերից, իսկ դրա անհնարինության դեպքում մշտապես օգտագործել պահպանակ, չօգտագործել թմրամիջոցներ, օգտագործել միայն միանվագ օգտագործման ներարկիչներ և ասեղներ:
ՄԻԱՎ-ով վարակման վտանգ պարունակող վարքագծի ցանկացած դրսևորման դեպքում հարկավոր է անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նաև նրանք, որոնք երբևէ ունեցել են որևէ սեռավարակ, վիրուսային հեպատիտ B կամ C: Դրա համար պետք է դիմել ՁԻԱՀ ԿՀԿ (ք.Երևան, Ավան, Աճառյան 2): ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը շատ ժամանակ չի պահանջում, ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, անվճար է, հետազոտվողի ցանկությամբ կարող է կատարվել անանուն: Հետազոտության արդյունքները գաղտնի են և առանց հետազոտվողի թույլտվության չեն կարող տրամադրվել այլ անձանց:
ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն կարելի է ստանալ նաև «Թեժ գծի» միջոցով: ՁԻԱՀ-ին առնչվող հարցեր կամ խորհրդի կարիք ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է զանգահարել 61-08-20 հեռախոսահամարով, առանց ներկայանալու դիմել իրեն հուզող հարցով և ստանալ համապատասխան տեղեկություններ ու խորհրդատվություն:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ այս հիվանդության դեմ դեռևս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: Յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ այդ պայքարում` դրսևորելով պատասխանատու վարքագիծ, դիմակայելով խարանին և խտրականությանը, հարստացնելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքները, պարզելով ՄԻԱՎ-ի նկատմամբ սեփական կարգավիճակը:
Կարդացեք նաև
Կալիֆորնիական գիտնականների թիմը գտնվում է ՄԻԱՎ-ի նկատմամբ հաղթանակից ընդամենը մեկ քայլ հեռու: Ցողունային բջիջները կարող են լուրջ զենք դառնալ մահացու վիրուսի դեմ...
Հարավային Աֆրիկայից մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել: ՀԱՀ-ում 170 տղաներ եւ աղջիկներ ՄԻԱՎ-վարակով են ծնվել, որով վարակվել են դեռեւս մոր արգանդում: Բուժման բացակայության պատճառով...
Սքրիփսի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդկանց մեծ մասի օրգանիզմում կան իմունային բջիջներ՝ ունակ հաղթահարելու ՄԻԱՎ-ը: Աշխատանքի արդյունքները հրապարակված են...
Ղազախստանի, Ռուսաստանի և Մեքսիկայի երեք նորելուկ ձեռնարկությունների աշխատակիցները Hoope անունով մատանի են ստեղծել, որը հնարավորություն է տալիս ի հայտ բերել վեներական հիվանդությունները: Մատանին հնարավորություն է...
Ամերիկյան վիրուսաբանները հայտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի ճակատագրական թերությունը. պարզվել է, որ ՄԻԱՎ-ի մասնիկների կազմավորման համար անհրաժեշտ...
Մաշկի տակ տեղադրվող նոր սարքավորումն օրգանիզմն ապահովում է հակառետրովիրուսային նյութերով, որոնք օգնում են կանխարգելել ՄԻԱՎ-ը: Համապատասխան հոդվածը լույս է տեսել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն