ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ
ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը՝ «Հասնել զրոյի» կարգախոսով
Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ, նոյեմբերի 30-ին ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում Մարդու իմունային անբավարարության վիրուսին եւ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշին հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ձեռքբերումներին եւ առկա խնդիրներին անդրադարձան ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Մանյա Հենրիետ Աարենսը, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:
«2011 թվականից սկսած մինչեւ 2015 թվականը ՁԻԱՀ-ի օրն անցկացվելու է «Հասնել զրոյի» կարգախոսով: Դա հանրահայտ երեք զրոների կարգախոսն է, երբ երկրները 2011 թ. հունիսին կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ ընդունեցին հռչակագիր, որով հաստատեցին իրենց որոշումը՝ հասնել երեք զրոների` մահվան դեպքեր, վարակման նոր դեպքեր ու խտրականություն»,- նշեց ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նրա խոսքով, այս որոշմամբ պայմանավորված, Հայաստանում եւս անցկացվում են լայնածավալ աշխատանքներ` ընդհանուր նպատակին հասնելու համար: Սերգեյ Խաչատրյանն աշխատանքների իրականացման հարցում կարեւորեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի դերը, որը լինելով ՀՀ առողջապահության նախարարության մաս, իրականացնում է հատուկ մշակված պետական ռազմավարական ծրագիր` պայքարելու ՁԻԱՀ-ի դեմ: Խոսելով անցած տարիներին գրանցած հաջողություններից` բանախոսը ուրախությամբ փաստեց` կան ձեռքբերումներ. 2001 թվականից մինչև հիմա Հայաստանում չի գրանցվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման ոչ մի դեպք, 2007-ից մինչ օրս էլ չի եղել նաեւ մորից երեխային վարակի փոխանցման դեպք: Նախարարի տեղակալը նշեց. Հայաստանում այժմ իրականացվում է ռետրովիրուսային բուժում բոլոր այն վարակված անձանց համար, ովքեր դիմում են իրենց եւ ունեն բուժման ցուցումներ, բացի այդ կան նաեւ անվճար կոնսուլտացիարներ ու խորհրդատվություն կարիք ունեցողների ու դիմողնեորի համար:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ռազմավարության մեջ Ս. Խաչատրյանը մեծ նշանակություն տվեց վարակի կանխարգելմանն ուղղված գործողություններին` դրանցից առանձնացնելով հատկապես դպրոցներում եւ բուհերում անցկացվող հատուկ կրթական ծրագրերը: Ս. Խաչատրյանը կարեւորեց նաեւ միջազգային կազմակերպությունների ցուցաբերած օգնությունը` հավելելով, որ միայնակ շատ դժվար կլիներ պայքարել վարակի դեմ:
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Մանյա Հենրիետ Աարենսը, թեման շարունակելով, ուրախությամբ հայտնեց, որ Հայաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վարակը բարձր տոկոս չի կազմում: «Պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել ծառայությունների որակին»,- հավելեց Աարենսը: Ըստ նրա` Հայաստանում ՄԻԱՎ-ի տարածմանն ամենաշատը նպաստում է միգրացիան. շատ հայեր գնում են Ռուսաստան, Ուկրաինա, որտեղ վարակը բավական տարածված է, եւ, իրազեկ չլինելով, դառնում վարակակիր, ուստի շատ կարեւոր է բնակչության իրազեկվածությունը:
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ներկայացրեց ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակվածների վիճակագրական վերջին տվյալներն աշխարհում եւ Հայաստանում: Ըստ այդ տվյալների` 2011 թ. դրությամբ, աշխարհում կա 34 մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ. նրանց գերակշիռ մասը` 23,5 մլն-ը, Աֆրիկայում, իսկ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասել է 1,4 մլն-ի:
Հայաստանում 1988 թվականից մինչեւ 2012 թ. նոյեմբերի 30-ը գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 206-ը` 2012 թ. 11 ամիսների ընթացքում, ինչն առավելագույն ցուցանիշն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 954 մարդ, իգական սեռի՝ 405 մարդ, իսկ 26 դեպք էլ գրանցվել է երեխաների շրջանում: Ինչպես նշեց Ս. Գրիգորյանը, թիրախային տարիքային խումբը 25-39 տարեկաններն են:
Կարդացեք նաև
Կալիֆորնիական գիտնականների թիմը գտնվում է ՄԻԱՎ-ի նկատմամբ հաղթանակից ընդամենը մեկ քայլ հեռու: Ցողունային բջիջները կարող են լուրջ զենք դառնալ մահացու վիրուսի դեմ...
Հարավային Աֆրիկայից մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել: ՀԱՀ-ում 170 տղաներ եւ աղջիկներ ՄԻԱՎ-վարակով են ծնվել, որով վարակվել են դեռեւս մոր արգանդում: Բուժման բացակայության պատճառով...
Սքրիփսի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդկանց մեծ մասի օրգանիզմում կան իմունային բջիջներ՝ ունակ հաղթահարելու ՄԻԱՎ-ը: Աշխատանքի արդյունքները հրապարակված են...
Ղազախստանի, Ռուսաստանի և Մեքսիկայի երեք նորելուկ ձեռնարկությունների աշխատակիցները Hoope անունով մատանի են ստեղծել, որը հնարավորություն է տալիս ի հայտ բերել վեներական հիվանդությունները: Մատանին հնարավորություն է...
Ամերիկյան վիրուսաբանները հայտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի ճակատագրական թերությունը. պարզվել է, որ ՄԻԱՎ-ի մասնիկների կազմավորման համար անհրաժեշտ...
Մաշկի տակ տեղադրվող նոր սարքավորումն օրգանիզմն ապահովում է հակառետրովիրուսային նյութերով, որոնք օգնում են կանխարգելել ՄԻԱՎ-ը: Համապատասխան հոդվածը լույս է տեսել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն