ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ
Նոր USB սարքը րոպեների ընթացքում ՄԻԱՎ-ի առկայությունը ստուգող արյան հետազոտություն կիրականացնի. news.am
Լոնդոնի Կայսերական քոլեջի (Imperial College London) ու ամերիկյան DNA Electronics ֆիրմայի գիտնականները USB կուտակիչով սարք են ստեղծել, որը կկարողանա արագ ու հստակ որոշել մարդու արյան մեջ իմունային անբավարարության վիրուսի առկայությունը։ Սարքը որոշում է վիրուսի խտությունն արյան կաթիլի մեջ, իսկ հետո էլեկտրական ազդանշան գեներացնում, որը կարելի է հաշվել որեւէ շարժական սարքի USB-պորտով։ Թեստի ճշգրտությունը հասնում է 95 տոկոսի։
Մշակողները հայտնում են, որ շուտով այս տեխնոլոգիան ՄԻԱՎ-դրականով մարդկանց հնարավորություն կտա հետեւել իրենց արյան մեջ վիրուսի մակարդակին, ինչպես շաքարախտով հիվանդներն են հսկում իրենց արյան մեջ շաքարի մակարդակը։ Նոր թեստի օգուտը կասկածից վեր է. հիմա սովորական թեստերը կարող են միայն ստուգել մարդու արյան մեջ ՄԻԱՎ վիրուսի առկայությունը կամ բացակայությունը, իսկ վիրուսի խտությունը ստուգելու համար պետք է հատուկ անալիզներ հանձնել ու 3 օր սպասել։ USB սարքով թեստը զգալիորեն արագացնում է այդ տեղեկությունը ստանալը։
Թեստն անցնելու համար պետք է USB-կուտակիչի վրա որոշակի վայրում դնել արյան մեկ կաթիլ ու եթե դրա մեջ հայտնաբերվում է վիրուսը, ապա չիպում թթվայնությունը փոխվում է, ու ըստ դրա փոփոխության՝ չիպը էլեկտրական ազդանշան է ուղարկում կուտակիչին։ Համակարգչի միջոցով հետո կարելի է իմանալ՝ արյան մեջ վիրուսի քանակն ավելացել է, թե նվազել։ Նոր թեստը օգտագործել են արյան 991 նմուշի անալիզի համար ու այն 95 տոկոսանոց ճշգրտություն է ցույց տվել։ Թեստն անցնելու միջին ժամանակը կազմում էր 20.8 րոպե։
Կարդացեք նաև
Կալիֆորնիական գիտնականների թիմը գտնվում է ՄԻԱՎ-ի նկատմամբ հաղթանակից ընդամենը մեկ քայլ հեռու: Ցողունային բջիջները կարող են լուրջ զենք դառնալ մահացու վիրուսի դեմ...
Հարավային Աֆրիկայից մի խումբ երեխաների մոտ ՁԻԱՀ-ի հանդեպ իմունիտետ են հայտնաբերել: ՀԱՀ-ում 170 տղաներ եւ աղջիկներ ՄԻԱՎ-վարակով են ծնվել, որով վարակվել են դեռեւս մոր արգանդում: Բուժման բացակայության պատճառով...
Սքրիփսի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդկանց մեծ մասի օրգանիզմում կան իմունային բջիջներ՝ ունակ հաղթահարելու ՄԻԱՎ-ը: Աշխատանքի արդյունքները հրապարակված են...
Ղազախստանի, Ռուսաստանի և Մեքսիկայի երեք նորելուկ ձեռնարկությունների աշխատակիցները Hoope անունով մատանի են ստեղծել, որը հնարավորություն է տալիս ի հայտ բերել վեներական հիվանդությունները: Մատանին հնարավորություն է...
Ամերիկյան վիրուսաբանները հայտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի ճակատագրական թերությունը. պարզվել է, որ ՄԻԱՎ-ի մասնիկների կազմավորման համար անհրաժեշտ...
Մաշկի տակ տեղադրվող նոր սարքավորումն օրգանիզմն ապահովում է հակառետրովիրուսային նյութերով, որոնք օգնում են կանխարգելել ՄԻԱՎ-ը: Համապատասխան հոդվածը լույս է տեսել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն