Պլաստիկ վիրաբուժություն
Աշխարհում կոսմետիկ վիրաբուժության հինգ անսովոր միտում. news.am
Փորձագետները նշել են աշխարհի տարբեր երկրներում կոսմետիկ վիրաբուժության 5 ամենազարմանալի միտումները: Այդ ցուցակում է հայտնվել հետույքի բրազիլական լիֆթինգը, ոտքերի երկարացումը եւ այլ անսովոր միջամտություններ:
Հարավային Կորեայում յուրաքանչյուր հինգերորդ կինը կամավոր դիմում է պլաստիկ վիրաբույժի դանակին: Իրանում (ինչպես եւ Հայաստանում) ժողովրդական է քթի վիրահատությունը, Բրազիլիայում՝ հետույքի լիֆթինգը, իսկ Արեւմուտքում՝ «դիզայներական հեշտոցների ստեղծումը»: Աճում է էսթետիկ բժշկութան զբոսաշրջության ժողովրդականությունն այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄԷ-ն եւ Թայլանդը: Բրիտանական Anglia Ruskin University-ում էսթետիկ եւ պլաստիկ վիրաբուժության պրոֆեսոր, դոկտոր Ջեյմս Ֆրեյմը հայտնել է, թե իր կարծիքով որոնք են այդ ոլորտում 5 ամենաանսովոր միտումները:
Ոտքերի երկարացումը Հնդկաստանում
Փորձելով մեծացնել կարիերայի եւ երջանիկ ամուսնության շանսերը՝ շատ հնդիկներ անցնում են ոտքերի երկարացման ծայրաստիճան ցավոտ պրոցեդուրայով: Դրա օգնությամբ որոշ հնդիկներ իրենց հասակը երկարացնում են 10-15 սմ-ով: Այդ արդյունքին հասնելու համար օգտագործվում է Ռուսաստանում լավ հայտնի Իլիզարովի սարքը, որը սովորաբար կիրառում են վնասվածքների եւ ոտքերի ոսկրային անոմալիաների ժամանակ:
Հարավային Կորեա. դեմքի արմատական վիրաբուժություն
Հարավային Կորեայում պլաստիկ վիրաբուժության ինդուստրիան վերելք է ապրում: Վիրահատություններն այստեղ բավականին մատչելի են ֆինանսական առումով, դրանք արդյունավետ են եւ իրականացվում են տեխնիկայի վերջին խոսքով սարքավորված բժշկական կենտրոններում: Հենց այդ պատճառով Հարավային Կորեան պլաստիկ վիրաբուժության ոլորտում բժշկական զբոսաշրջության համաշխարհային կենտրոն է դարձել: Ինչ վերաբերում է իրենց՝ կորեացիներին, նրանք ձգտում են ավելի V-աձեւ կզակ ստեղծել, փոքրիկ քիթ, ինչպես նաեւ փոխել աչքերի ձեւը՝ ազատվելու ասիական արտաքինի բնորոշ գծերից եւ ավելի եվրոպական տեսք ունենալու:
Բրազիլական հետույք
2014-ին Բրազիլիան աշխարհում պլաստիկ վիրաբուժությունների անցկացման երկրորդ խոշոր կենտրոնն է դարձել, նրան բաժին է ընկել շուկայի 10,2 տոկոսը, ինչը զիջում է միայն ԱՄՆ-ի 20,1 տոկոսին: Վիրահատությունների մեծ մասը կապված է կրծքի, փորի եւ հետույքի ձեւի բարելավման հետ: Հետույքի բրազիլական լիֆթինգը հանրայնություն է ձեռք բերել, որն իրենից ներկայացնում է փորից վերցված ճարպի փոխպատվաստում հետույքի մասում առավել տպավորիչ մարմնաձեւերի ստեղծման նպատակով: Ի հավելումն դրան, տեղի կանայք նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածության հատուկ ծրագիր են մշակել հետույքի մկանների ամրապնդման համար: Այդ վիրահատությունն իր մեջ զգալի ռիսկեր է պարունակում, ներառյալ ճարպային էմբոլիան, որը կարող է անգամ մահվան բերել:
Քթի վիրահատություններն Իրանում
Իրանում էսթետիկ վիրաբուժության վերելք է դիտարկվում, եւ այդ երկիրն արդեն տվյալ ցուցանիշով աշխարհում առաջատարների շարքում է: Այստեղ առավել ժողովրդական են համարվում լիպոսակցիան, հոնքերի պիգմենտացիան, ինչպես նաեւ քթի վիրահատությունը: Իրանը պահպանողական երկիր է, կանայք հանրության առաջ կարող են բացել հավանաբար միայն դեմքը, այդ պատճառով դիմագծերը հսկայական նշանակություն ունեն: Իրանում ամեն տարի կատարվող 40 000 կոսմետիկ միջամտությունից քթի վիրահատությանը բաժին է ընկնում 60 տոկոսը:
«Դիզայներական հեշտոցներ» արեւմուտքում
Կանացի սեռական օրգանների էսթետիկ վիրաբուժությունը ներառում է «դիզայներական հեշտոցների» ստեղծում, ինչպես նաեւ ամոթաշուրթերի չափերի կրճատում, ինչը որոշ փորձագետներ համեմատում են կանացի սեռական խեղման հետ, ոչ թե էսթետիկ վիրաբուժության: Համարվում է, որ այդ վիրահատություններն, իբր, ուժեղացնում են կանանց զգացողությունները սեքսից, նրանց սեքսուալ առումով ավելի գրավիչ են դարձնում: Տվյալ վիրաբուժությունը բավականին բարդ է, եւ նվազագույն սխալների դեպքում կանանց լուրջ խնդիրներ են սպառնում:
Կարդացեք նաև
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր
Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...
Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...
Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:
Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն