Պլաստիկ վիրաբուժություն
Ինչպե՞ս նախապատրաստվել պլաստիկ վիրահատությանը. drtehmine.com
Ցանկացած պլաստիկ վիրահատության (լինի դա ֆեյսլիֆտինգ, ազդրերի ձգում, աբդոմինոպլաստիկա, թե` բլեֆարոպլաստիկա) անհրաժեշտ է նախապատրաստվել բժշկի կողմից կազմված մանրամակրկիտ պլանի համաձայն։ Կախված այն բանից, թե որքանով եք հետևում նախապատրաստական անհատական պլանին, պայմանավորված է Ձեր վիրահատության հաջողությունը և բարդությունների բացակայությունը։ Այն անտեսել չի կարելի։
Հաջող պլաստիկ վիրահատությունն սկսվում է այն իրականացնելուց մի քանի օր առաջ։ Գալիս եք վիրաբույժի մոտ, ներկայացնում ցանկալի արդյունքը։ Բժիշկը մանրամասն գրում է նախապատրաստման ծրագիրը, ինչպես նաև կազմում է անհրաժեշտ հետազոտությունների ցանկը։ Պլանավորվող վիրահատությամբ պայմանավորված՝ ցուցակը կարող է տարբերվել։
Վիրահատությունից 2 շաբաթ առաջ
- Ծխելը։ Նիկոտինը դանդաղեցնում է վիրահատությունից հետո հյուսվածքների վերականգնման գործընթացը։ Սպիացումը 20-25%-ով դանդաղում է։ Եթե ծխելուց ընդհանրապես հրաժարվել չի ստացվում, գոնե պետք է հնարավորին նվազեցնել նիկոտինի չափաբաժինը։
- Արևայրուք։ Ցանկացած արևայրուք՝ սոլյարիում կամ լողափում, բերում է մաշկային ծածկույթներում քիմիական գործընթացների արագացման։ Իսկ դրանք անցանկալի են պլաստիկ վիրահատության ժամանակ։ Հետաձգեք արևային լոգանքները։
Վիրահատությունից 1 շաբաթ առաջ
- Ալկոհոլ։ Բացի այն, որ ալկոհոլային խմիչքները նոսրացնում են արյունը և վատացնում մակարդելիությունը, կարող են նաև բացասաբար ազդել անզգայացնող նյութերի, վերականգնողական շրջանում այլ դեղերի ազդեցության վրա։ Այդ պատճառով վիրահատությունից 7-10 օր առաջ ալկոհոլը կտրականապես արգելված է։
- Դեղեր։ Պետք է շտկել դեղերի ընդունումը։ Ասպիրինը, հակամակարդիչները նոսրացնում են արյունը։ Հանվում են բոլոր հորմոնային պատրաստուկները, հակաբեղմնավորիչ միջոցները։ Միևնույն ժամանակ, բժիշկը Ձեզ համար ընտրում է անոթների ամրացմանը նպաստող դեղեր, ինչը Ձեզ կապահովագրի արյունահոսություններից և հեմատոմաներից։
- Կոսմետոլոգիա։ Դեմքի վրա իրականացվող վիրահատության նախապատրաստվելիս անհրաժեշտ է հրաժարվել կոսմետոլոգիական միջոցառումներց։ Ձեր մաշկի նյութափոխանակության գործընթացները պետք է կարգավորվեն։
Վիրահատությունից 3 օր առաջ
Լավ հանգստացեք այդ օրերին, բացառեք ծանր ֆիզիզկական ծանրաբեռնվածությունը, սպորտը։ Ամեն օր լոգանք ընդունեք, դեմքի պլաստիկայի նախապատրաստվելիս` օրական երկու անգամ լվացվեք տաք, հոսող ջրով։ Կրծքի պլաստիկայի ժամանակ հրաժարվեք թևատակերի սափրումից՝ գրգռումից խուսափելու համար։ Դեմքի պլաստիկայի ժամանակ հրաժարվեք դեկորատիվ կոսմետիկայից, քսուկներից։
Վիրահատության նախօրեին
Պատասխանատու օրվա նախորդ երեկոյան թեթև ընթրեք, ժամը 18:00-ից հետո սնունդ մի ընդունեք։ Բժիշկը կարող է աղիների մաքրման համար անվտանգ միջոցներ նշանակել։ Եթե չափազանց անհանգիստ եք, թեթև սեդատիվ (հանգստացնող) կնշանակվի։ Ցանկալի է լավ քնել։
Վիրահատությունից առաջ` առավոտյան
Բոլոր վիրահատական միջամտություններն իրականացվում են քաղցած, որպեսզի օրգանիզմն ադեկվատ արձագանքի ընդհանուր և տեղային անզգայացմանը։
Նույնիսկ, եթե կյանքն առանց կոսմետիկայի չեք պատկերացնում, կլինիկա պետք է գնալ բացարձակ մաքուր դեմքով։ Դա վերաբերում է նաև մազերին. սանրվածք կարող եք անել, սակայն լաք չի կարելի օգտագործել։ Դեզոդորանտները, շրթներկը, եղունգների լաքը, կոնտակտային ոսպնյակները, զարդերը ցանկալի չեն։ Հագուստը պետք է լինի ազատ և հարմարավետ։ Նախօրոք պայմանավորվեք հարազատների կամ ընկերների հետ, որպեսզի դուրս գրումից հետո Ձեզ օգնեն կլինիկայից տուն հասնել։
Նախքան պլաստիկ վիրահատությունն իրականացվող հետազոտությունները
Յուրաքանչյուր պացիենտ անցնում է մի շարք հետազոտություններ.
- արյան և մեզի ընդհանուր քննություն, արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում,
- արյան կենսաքիմիական քննությամբ որոշվում է շաքարի, բիլիռուբինի, կրեատինինի մակարդակը (օրինակ, շաքարի բարձր մակարդակի դեպքում լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ),
- կոագուլոգրամա (արյան մակարդելիության որոշում). բժիշկը պետք է վստահ լինի, որ վիրահատության ժամանակ կամ հետո արյունահոսություն կամ թրոմբագոյացում չի առաջանա։
- վարակների ախտորոշում. հեպատիտները, ՄԻԱՎ-ը, սիֆիլիսը հակացուցում չեն, սակայն բժիշկը պետք է իմանա դրանց առկայության մասին,
- կրծքավանդակի ֆլուորոգրաֆիա իրականացվում է թոքերի վիճակի գնահատման համար,
- էլեկտրասրտագրությամբ գնահատվում է սրտի աշխատանքը։
Վիրահատության տեսակով պայմանավորված` կարող է պահանջվել քիթկոկորդականջաբանի (ռինոպլաստիկա), անոթաբանի (ազդրի, սրունքների պլաստիկա), գինեկոլոգի (ինտիմ պլաստիկա), մամոլոգի (կրծքի պլաստիկա) խորհրդատվություն։
Ինչու՞ է կարևոր հետազոտվելը։
Ինչպես արդեն նշվեց, հետազոտման պլանը բժիշկը կազմում է անհատապես։ Այն պայմանավորված է Ձեր օրգանիզմի առանձնահատկությամբ, այս կամ այն հիվանդության առկայությամբ, ինչպես նաև պլաստիկ վիրահատության տեսակով։ Վիրահատության անվտանգության տեսակետից` հետազոտության տվյալները չափազանց կարևոր են ինչպես Ձեզ համար, այնպես էլ վիրաբույժի համար։
Բժիշկը պետք է վստահ լինի, որ միջամտությունը բացասական հետևանքներ չի ունենա։ Այդ պատճառով իրենց վարկանիշին հետևող կլինիկաները մանրամասն հետազոտում են պացիենտներին, հայտնաբերում հակացուցումները։ Պլաստիկայի իրականացմանը խոչընդոտող առողջական խնդիրների դեպքում կատարվում է համապատասխան մասնագետի խորհրդատվություն և բուժում։ Խնդրի լուծումից հետո պացիենտը հրավիրվում է վիրահատության։
Կարդացեք նաև
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր
Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...
Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...
Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:
Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն