Պլաստիկ վիրաբուժություն
Որովայնի առաջային պատի էսթետիկ ձևախախտումներ. ե՞րբ դիմել աբդոմինոպլաստիկայի. drtehmine.com
Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:
Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից։ Հիմնական պատճառներն են՝ քաշի տատանումները, հորմոնալ շեղումները: Կանանց մոտ նպաստող է նաև ծննդաբերության գործոնը։
Խոսենք հետծննդյան աբդոմինոպտոզի մասին:
Հետծննդյան աբդոմինոպտոզի պատճառներից է որովայնի առաջնային պատի թուլությունը, քաշի տատանումները՝ հատկապես այն կանանց մոտ, որոնք չեն հետևում սննդակարգին և ֆիզիկական առողջությանը։ Այս խնդրից խուսափելու համար շատ կարևոր է փորի մկանների ձգումը՝ նախքան հղիությունը։
Ինչպիսի՞ ձևախախտումներ կարող են լինել ճարպային լոկալ կուտակումների արդյունքում:
Ճարպի կուտակման արդյունքում կարող է առաջանալ, ինչպես ընդունված է անվանել` «գոգնոց», երբ ճարպային լոկալ կուտակումը կարող է կախվել մինչև ծնկները։
Որպես որովայնի ձևախախտումների պատճառ` ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ հետվիրահատական սպիները:
Հետվիրահատական սպիները կարող են որովայնի առաջային պատի ձևախախտումների պատճառ դառնալ որովայնի շրջանում իրականացված ցանկացած միջամտությունից հետո. որդանման ելունի հեռացում, կեսարյան հատում, որի դեպքում, ի դեպ, կնոջ մոտ կարող են առաջանալ և՛ «գոգնոց», և՛ ձևախախտում՝ ցայլքի ստորին հատվածում։ Պլաստիկ վիրաբույժին դիմող կանայք, սովորաբար, ցանկանում են միաժամանակ լուծել և՛ «գոգնոցի», և՛ ձևախախտման խնդիրը։
Խոսենք որովայնի առաջային պատի ձևախախտումների փուլերի մասին:
Տարբերում են ձևախախտման արտահայտվածության թեթև, միջին և ծանր ձևեր, ըստ որի որոշվում է վիրահատության մեթոդը՝ լայնական, ուղղահայաց կամ կոմբինացված կտրվածք։
Փորձենք ընդհանրացնել ալիմենտար, հետծննդյան, հետվիրահատական աբդոմինոպտոզի հիմնական չափանիշները և բուժման մոտեցումները:
Հիմնականում ձևախախտված առաջնային պատի կորեկցիան վիրահատական բուժում է պահանջում։
Ի՞նչ բարդություններ կարող են լինել որովայնի առաջային պատի ձևախախտումների արդյունքում:
Որովայնի առաջային պատի ձևախախտումների արդյունքում կարող են առաջանալ ճողվածքներ։ Շատ կարևոր է հետազոտությունների պլանում ներառել որովայնի առաջային պատի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)՝ պարզելու ճողվածքի առկայությունը: Եթե այն հաստատվում է, ապա պացիենտի մոտ միաժամանակ իրականացվում է երկու վիրահատական միջամտություն. աղիները հրվում են որովայնի խոռոչ, ճողվածքը կարվում է, այնուհետև որովայնի առաջային պատին հատուկ ամրացնող ցանցեր են տեղադրվում, որից հետո միայն կատարվում է շտկում։
Ինչպե՞ս է իրականացվում ձևախախտումների ախտորոշումը:
Ախտորոշումն իրականացվում է տեսողական զննմամբ։ Գործիքային հետազոտություններից կատարվում է միայն ՈՒՁՀ։
Ի՞նչ մեթոդներով են բուժվում որովայնի առաջային պատի ձևախախտումները:
Բուժումը հիմնականում վիրահատական է։ Սակայն հղիության շրջանում առաջացած ստրիաները կամ մաշկի սպիական փոփոխությունները կարելի է բուժել մեզոթերապևտիկ միջոցներով։
Ի՞նչ է աբդոմինոպլաստիկան և ե՞րբ դիմել այդ մեթոդին:
Աբդոմինոպլաստիկան որովայնի առաջնային պատի ձևախախտման շտկման վիրահատությունն է, որը համարվում է միջին ծավալի վիրահատություն։
Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ վիրահատությունից հետո:
Տարբերում են սուր և ուշ շրջանի բարդություններ։ Սուր շրջանի բարդություններից են հեմոդինամիկ խանգարումները։ Առկա է թրոմբոէմբոլիաների առաջացման ռիսկ։ Կանխարգելման նպատակով բժիշկը կարող է հակամակարդիչ դեղեր նշանակել, նաև` բժշկական զուգագուլպաներ։ Հետվիրահատական շրջանում կարող է նեկրոզ առաջանալ։ Ուշ շրջանի բարդությունների առաջացմանը նպաստում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու քաշի ավելացումը։
Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի հետվիրահատական շրջանում:
Հետվիրահատական շրջանում պետք է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից այդ թվում` սպորտային, 3-6 ամիս՝ վիրահատական բարդությունով պայմանավորված ։
Ինչպե՞ս կանխարգելել` խուսափելու որովայնի առաջային պատի ձևախախտումներից:
Ինչպես արդեն նշեցի, շատ կարևոր դեր ունի որովայնի մկանների ձգումը՝ նախքան հղիությունը, ֆիզիկական վարժությունների միջոցով։ Պետք է հետևել սննդակարգին։
Ինչպե՞ս կանխարգելել հետվիրահատական բարդությունները:
Հետևել բժշկի խորհուրդներին։
Կարդացեք նաև
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր
Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...
Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն