ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն
Անջելինա Ջոլիի քիթը ամենացանկալին է հայաստանցիների համար
Հայաստանում պլաստիկ վիրաբուժության դիմողների քանակը տարեցտարի ավելանում է, քանի որ մարդիկ իրենց նկատմամբ դառնում են ավելի բծախնդիր և ավելի շատ ուշադրություն են դարձնում իրենց արտաքին տեսքին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնց 3-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Գևորգ Ստեփանյանը:
Նրա խոսքերով, եթե նախկինում մարդիկ հաճախ թաքցնում էին պլաստիկ վիրահատության դիմելու պատճառը, ապա այսօր դա, կարծես թե, նորաձև է դարձել: Գ. Ստեփանյանը տեղեկացրեց, որ քթի վիրահատությունը պետք է կատարել 17 տարեկանից սկսած, իսկ ավելի ցածր տարիքում չի կարելի վիրահատել, քանի որ ոսկրերի աճը դեռ շարունակվում է, իսկ, օրինակ, ականջախեցիների պլաստիկան կատարվում է նախադպրոցական հասակում, որպեսզի դպրոցում երեխաները հոգեբանական խնդիրներ չունենան: Ինչ վերաբերում է վիրահատությունից հետո առաջացած բարդություններին, միկրովիրաբույժն ասաց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի վիրահատական բարդություններից խուսափեն, բայց բոլոր վիրահատություններում էլ ռիսկի գործոնը մեծ է:
Հարցին, թե վիրահատությունից հետո հաճա՞խ են դժգոհություններ լինում, Գ.Ստեփանյանը պատասխանեց, որ դժգոհություններ լինում են այն դեպքում, եթե, ասենք, հիվանդի քիթը այդպես էլ չի նմանվել Անջելինա Ջոլիի քթին: «Հաճախ նրանք ոչ թե դժգոհ են լինում, այլ չեն տեսնում Անջելինա Ջոլիի քիթը, որի մասին երազում էին, բայց նախապես ասում ենք, որ չի լինելու Ջոլիի քիթը, քանի որ դա հենց քթի ձևից է կախված»,- ասաց Գ. Ստեփանյանը: Խոսելով մինչվիրահատական և հետվիրահատական դեպրեսիաներից՝ բժիշկը նշեց, որ իրենք հոգեբանական աշխատանք են տանում հիվանդների հետ:
Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Գ. Ստեփանյանն ասաց, որ կոնկրետ իրենց կլինիկայում գները մատչելի են, քանի որ փորձում են այնպես անել, որպեսզի պլաստիկ վիրահատությունը տարբեր սոցիալական խմբերի համար հասանելի լինի: Նա նաև ընդգծեց, որ պլաստիկ վիրաբուժական ծառայությունների գնային համակարգը ոչ բոլոր բուժհաստատություններում է միանման, սակայն քթի վիրահատությունների նվազագույն գինը հանրապետության հիվանդանոցներում սկսվում է 80 000 դրամից:
Գ.Ստեփանյանը հայտնեց նաև, որ վերջին շրջանում Հայաստանում ավելացել են կրծքագեղձերի վիրահատության դիմողների թիվը: «Կարծում եմ՝ Հայաստանի համար բավականին մեծ է, սակայն քչերն են ասում, որ իրենց կուրծքը մեծացրել են»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ Հայաստանում գործում է Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան, որը հետամուտ է լինում աշխարհում տեղի ունեցող նորարարություններին, բուժման մեթոդներին` հաջողությամբ կիրառելով դրանք Հայաստանում:
Հոգեբան Մանե Սաղոյանի խոսքերով՝ գեղեցկությունը բաց երաշխավորական նամակ է և պլաստիկ միջամտությունը հաճախ արվում է ինքնագնահատականի բարձրացման համար: Նրա կարծիքով` շատերն իրենց արտաքին թերությունները կապում են անձնական կամ մասնագիտական անհաջողությունների հետ, դրա համար էլ դիմում են պլաստիկ վիրահատության: «Արտաքին թերությունը շտկելով՝ ենթագիտակցորեն մարդկանց ինքնագնահատականը բարձրանում է»,- ասաց հոգեբանը:
Կարդացեք նաև
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով՝ սկզբում բերվել է կտրված դաստակը...
«Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել երիտասարդ աղջիկ, 27 տարեկան, որը գանգատվում էր դեմքի ոսկրային դեֆորմացիայից: Կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտության արդյունքում ախտորոշվեց դիմային գանգի ոսկրերի...
«Նաիրի» ԲԿ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայությունը շուրջ երկու տարի է, ինչ բարեհաջող իրականացնում է իմիջային պլաստիկ վիրահատություններ։ Այն ենթադրում մի քանի պլաստիկ վիրահատական միջամտություն՝ միաժամանակ...
Մեծահասակների անփութության պատճառով երեխաները հաճախ են կյանքի ընթացքում այլևս չվերականգնվող հետևանքներով վնասվածքներ ստանում ու տուժում թե՞հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես...
Երեք տարի առաջ Շվեդիայից «Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայություն դիմած 58 տարեկան կնոջ մոտ միաժամանակ իրականացվել էր մեծ որովայնի պլաստիկ վիրահատություն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն