Շնչառական համակարգ
Գեմցիտաբին պարունակող քիմիաթերապիայի արդյունավետությունը թոքի ոչ մանրբջջային անվիրահատելի քաղցկեղի ժամանակ
Հետազոտության խնդիրը: Գնահատել գեմցիտաբին և պլատինի ածանցյալներ պարունակող (ցիսպլատին, կարբոպլատին) քիմիաթերապիայի արդյունավետությունը թոքի ոչ մանրբջջային տեղային տարածուն և դիսեմինացված քաղցկեղի դեպքում:
Նյութը և մեթոդները: Հետազոտվել են 57 հիվանդներ թոքի ոչ մանրբջջային քաղցկեղի III-IV փուլերում: Հիվանդների միջին տարիքը կազմել է 53.8 տարեկան: Բոլոր հիվանդների ախտորոշումը հաստատվել է պաթոմորֆոլոգիական քննությամբ:
Բուժման սխեման է. ցիսպլատին 65-70 մգ/մ2 ն/ե 1 օրում, կամ կարբոպլատին -AUC-5 ն/ե 1 օրում, գեմցիտաբին 1200 մգ/մ2 ն/ե 1 և 8 օրերում, 30րոպ. ինֆուզիայի կարգով: Կուրսերի միջև ընդմիջումը կազմել է 21-28 օր: Բուժման արդյունավետությունը գնահատվել է 2-4 կուրսերից հետո:
Արդյունքները: Անմիջական արդյունավետությունը գնահատվել է 43 հիվանդների մոտ: 14 հիվանդներ շարունակում են բուժումը: 3 հիվանդի մոտ (6.9%) գրանցվել է ուռուցքի լրիվ, իսկ 11-ի մոտ (25.5%)` մասնակի հետաճ:
26 հիվանդների մոտ բուժման արդյունքը գնահատվել է որպես հիվանդության կայունացում (60.46%),իսկ 3-ի մոտ (6.9%) բուժումը եղել է անարդյունք: Միջին անախտադարձ շրջանը կազմել է 7.2(2,3,4 ամիս: Բուժման ընդհանուր արդյունավետությունը կազմել է 32.4%: Դրական արդյունքով բոլոր հիվանդները ողջ են:
Եզրակացություն: Ստացված արդյունքները վկայում են գեմցիտաբին պարունակող քիմիաթերապիայի բավական բարձր արդյունավետության մասին թոքի ոչ մանրբջջային քաղցկեղի III-IV փուլերում` չափավոր կողմնակի երևույթներով:
Կարդացեք նաև
անալի բառեր. թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևեր, ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ, հիվանդության ուշացած հայտնաբերում, տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում, բազմադեղորայքակայունություն:
Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերից ամենատարածվածը թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզն է: Տուբերկուլյոզի այս ձևին բնորոշ է ալիքաձև և առաջադիմող ընթացքը...
Վերջին 30-40 տարիներին նկատվում է ալերգիկ հիվանդությունների, այդ թվում նաև բրոնխային ասթմայի (ԲԱ) տարածվածության զգալի աճ հատկապես երեխաների շրջանում [5,10,16]։ Որպես կանոն, ԲԱ-ն ի հայտ է գալիս մինչև 20 տ. հասակը...
Բանալի բառեր. թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդություններ, թոքային հիպերթենզիա, էնդոթելի ախտահարում
Հիմնախնդիրը:
Համաշխարհային գրականության վերջին տվյալների համաձայն թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունները (ԹԽՕՀ), ըստ հիվանդացության, մահացության և հաշմանդամության ցուցանիշների, գրավում են առաջին տեղերից մեկը [2,3,6]։ Այսօր արդիական կարևորություն ունի այդ հիվանդութունների ոչ միայն բուժման օպտիմալ կազմակերպումը, այլև ԹԽՕՀ-ի բարդությունների` թոքային հիպերթենզիայի (ԹՀ) և խրոնիկ թոքային սրտի (ՔԽՍ) վաղաժամ ախտորոշումը և կանխարգելումը...
Բանալի բառերը. սուր ծանր շնչական համախտանիշ, կլինիկա, ախտորոշում, բուժում, կանխարգելում
Այս հոդվածի առաջին մասում բերված են գրականության տվյալներ 2002-2003թթ. մոլեգնած, 8422 մարդկանց ախտահարած և 916 հոգու մահվան պատճառ դարձած վարակային հիվանդության` սուր ծանր շնչական համախտանիշի (ՍԾՇՀ) պատմական հարցերի, հարուցչի աղբյուրների, տարածման մեխանիզմների և վիրուսաբանական ախտորոշման մասին [1]...
Բանալի բառեր: շնչառական ուղիների ինֆեկցիոն բարդություններ, ներհիվանդանոցային ինֆեկցիա, վենտիլիացիոն թոքաբորբ
Ներհիվանդանոցային (ՆՀ) շնչառական ինֆեկցիոն բարդություններ են համարվում շնչառական ուղիների այն սուր ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք բացակայել են հիվանդի մոտ ստացիոնար ընդունման պահին և առաջացել են 48 ժամ հետո կամ ավելի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն