Շնչառական համակարգ
Թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի կլինիկական բնութագիրը
անալի բառեր. թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևեր, ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ, հիվանդության ուշացած հայտնաբերում, տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում, բազմադեղորայքակայունություն:
Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերից ամենատարածվածը թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզն է: Տուբերկուլյոզի այս ձևին բնորոշ է ալիքաձև և առաջադիմող ընթացքը: Թոքային հյուսվածքի ծանր ախտահարումը կոպիտ ֆիբրոզի ձևավորմամբ սահմանափակում է հիվանդների արդյունավետ բուժման հնարավորությունը [2]: Ավելին, որոշ հեղինակների տվյալներով տուբերկուլյոզի այս ձևը հանդիսանում է տուբերկուլյոզից մահացության հիմնական պատճառը [1]:
Նյութը և մեթոդները
Իրականացվել է Երևանի քաղաքային տուբերկուլյոզային դիսպանսերի տարեկան հաշվետվությունների և 2007թ.-ի վերջին Երևանի քաղաքային տուբերկուլյոզային դիսպանսերում ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ ախտորոշմամբ հաշվառված 119 հիվանդի ամբուլատոր քարտերի հետահայաց հետազոտություն, որի արդյունքում ստացված տվյալները մշակվել են Ստյուդենտի t-ցուցանիշի և հավաստիության ինտերվալի հաշվարկումով:
Արդյունքները և քննարկումը
Նախքան ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի կլինիկական բնութագրի մասին խոսելը, հարկ ենք համարում ներկայացնել ք.Երևանում տուբերկուլյոզի այս ձևի տեսակարար կշռի տարեկան տատանումները 1998թ.-ից մինչև 2007թ.-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես տարվա ընթացքում նոր հայտնաբերված հիվանդների շրջանում, այնպես էլ տարեվերջում գրանցված թոքային տուբերկուլյոզով հիվանդների ընդհանուր կազմում (Աղյուսակ):
Աղյուսակում ներկայացված տվյալները խոսում են այն մասին, որ սկսած 1999թ.-ից նոր հայտնաբերված հիվանդների շրջանում նկատվում է ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի տեսակարար կշռի օրինաչափ նվազում` 2,8 անգամ (8,4%-ից (1999թ.) մինչև 3% (2007թ.) (t = 3,44; p ‹ 0,01)): Վերը նշվածը վկայում է հիվանդների հայտնաբերման արդյունավետության բարձրացման մասին տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ընդունումից հետո:
Աղյուսակ
Ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի տեսակարար կշռի տարեկան տատանումները (1998-2007թթ.)
Ինչ վերաբերվում է ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի տեսակարար կշռին տարեվերջում գրանցված թոքային տուբերկուլյոզով հիվանդների ընդհանուր կազմում, այստեղ նույնպես նկատվում է նվազման միտում (12,2%-ից (1998թ.) մինչև 8,8% (2007թ.) (t = 2,79; p ‹ 0,01)), բայց այս ցուցանիշի նվազումը զգալիորեն զիջում է առաջինին: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն փաստը, որ այդ նվազումը երբեմն պայմանավորված է խրոնիկական ընթացք ունեցող թոքային տուբերկուլյոզի մահացու ելքերով:
2007թ.-ի վերջին Երևանի քաղաքային տուբերկուլյոզային դիսպանսերում ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ ախտորոշմամբ հաշվառված հիվանդների ամբուլատոր քարտերի հետահայաց հետազոտությունը ցույց տվեց, որ նրանց տարիքային կազմում ճնշող մեծամասնություն են կազմել 45 տարեկանից բարձր հիվանդները (71,4± 4,14%): Սեռային կազմում գերակշռել են տղամարդիկ (108 հիվանդ` 90,8 ± 2,65%):
Ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի զարգացման պատճառը 45,3 ± 4,56% դեպքերում հանդիսացել է հիվանդության ուշացած հայտնաբերումը: Հատկանշական է այն փաստը, որ հիվանդների 16,8 ± 3,43%-ի մոտ այս ախտորոշումը հաստատվել է արդեն իսկ հիվանդության հայտնաբերման պահին, ինչը ընդգծում է տուբերկուլյոզով հիվանդների ակտիվ հայտնաբերման նշանակությունը տուբերկուլյոզի դեմ պայքարի գործընթացում: Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացքին նպաստել են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են` հիվանդների անհետևողականությունը բուժման նկատմամբ, դեղորայքակայունության առկայությունը և անբարենպաստ սոցիալ-կենցաղային պայմանները:
Հետազոտված խմբի 65,5 ± 4,36%-ը կազմել են տարածուն ռենտգենաբանական փոփոխություններով հիվանդները:
Արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարում հայտնաբերվել է հիվանդների 50,4 ± 4,58%-ի մոտ: Այն հիմնականում կրել է ռեստրիկտիվ բնույթ, բացառությամբ երկու հիվանդի, որոնց մոտ ախտորոշվել է օբստրուկտիվ և խառը բնույթի արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարում: Այսպիսով սպեցիֆիկ պրոցեսի առաջխաղացումը, թոքային հյուսվածքի ֆիբրոզ փոփոխությունները և որպես հետևանք առաջացած թոքերի շնչառական ծավալի կրճատումը առանցքային դեր են խաղացել շնչառական և թոք-սրտային անբավարարության զարգազման գործընթացում: Թոք-սրտային անբավարարությամբ հիվանդները կազմել են հետազոտված խմբի 41,2 ± 4,51%-ը:
Այսպիսով` ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի կլինիկական ընթացքը բարդացնող հիմնական գործոնի դերը ստանձնել է շնչառական և թոք-սրտային անբավարարությունը:
Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերով տառապող հիվանդների նկատմամբ մեր ուշադրությունը պայմանավորված է նաև նրանով, որ այդ հիվանդները հանդիսանում են տուբերկուլյոզի վարակի հիմնական շտեմարաններից մեկը և հաճախ համալրում են կրկնաբուժվողների շարքերը: Հետազոտված խմբի 49,5 ± 4,58%-ի մոտ, հիվանդության հայտնաբերման պահից մինչև 2007թ.-ի վերջը ընկած ժամանակահատվածում, 2 և ավելի անգամ դիտվել է տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում վարակազատությամբ, ինչի կապակցությամբ հիվանդներին նշանակվել է հակատուբերկուլյոզային բուժում: Այս հիվանդների կրկնակի բուժման ցածր արդյունավետությունը հաճախ պայմանավորված է հակատուբերկուլյոզային դեղերի նկատմամբ կայունության առկայությամբ [3]: Այսպես, հետազոտության մեջ ներառված հիվանդների 50,4 ± 4,58%-ի մոտ հայտնաբերվել է կայունություն առաջին շարքի որոշ հակատուբերկուլյոզային դեղերի նկատմամբ, իսկ տուբերկուլյոզի բազմադեղորայքակայուն ձևը (զուգակցված կայունություն իզոնիազիդի և ռիֆամպիցինի նկատմամբ) ախտորոշվել է 32,8± 4,3% հիվանդների մոտ:
Հետևաբար տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերին բնորոշ է բազմադեղորայքակայունության զարգացման բարձր վտանգը, ինչը հաճախ պայմանավորված է բուժման ստանդարտ սխեմաների կիրառումով, առանց դեղորայքային զգայունության տվյալները հաշվի առնելու:
Եզրահանգումներ
- Թոքային տուբերկուլյոզով հիվանդների ուշացած հայտնաբերումը նպաստում է հիվանդության խրոնիկական ընթացք ունեցող ձևերի զարգացմանը:
- Ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի կլինիկական ընթացքը բարդացնող հիմնական գործոնների դերը ստանձնել են շնչառական և թոք-սրտային անբավարարությունը:
- Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերով տառապող հիվանդները հանդիսանում են տուբերկուլյոզի վարակի հիմնական շտեմարաններից մեկը:
- Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերը աչքի են ընկնում դեղորայքակայունության բարձր տեսակարար կշռով:
Գրականություն
- Нечаева О.Б., Скачкова Е.И. Причины смерти от фиброзно-кавернозного туберкулеза легких в Свердловской области. Проблемы туберкулеза, 2006, 7, с. 27-29.
- Перельман М.И., Корякин В.А., Богадельникова И.В. Фтизиатрия. М., 2004.
- Treatment of tuberculosis: guidelines for national programs, 3rd ed. Geneva, World Health Organization, 2003 (WHO/CDS/TB/2003.313).
Կարդացեք նաև
Վերջին 30-40 տարիներին նկատվում է ալերգիկ հիվանդությունների, այդ թվում նաև բրոնխային ասթմայի (ԲԱ) տարածվածության զգալի աճ հատկապես երեխաների շրջանում [5,10,16]։ Որպես կանոն, ԲԱ-ն ի հայտ է գալիս մինչև 20 տ. հասակը...
Հետազոտության խնդիրը: Գնահատել գեմցիտաբին և պլատինի ածանցյալներ պարունակող (ցիսպլատին, կարբոպլատին) քիմիաթերապիայի արդյունավետությունը թոքի ոչ մանրբջջային տեղային տարածուն և դիսեմինացված քաղցկեղի դեպքում...
Բանալի բառեր. թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդություններ, թոքային հիպերթենզիա, էնդոթելի ախտահարում
Հիմնախնդիրը:
Համաշխարհային գրականության վերջին տվյալների համաձայն թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունները (ԹԽՕՀ), ըստ հիվանդացության, մահացության և հաշմանդամության ցուցանիշների, գրավում են առաջին տեղերից մեկը [2,3,6]։ Այսօր արդիական կարևորություն ունի այդ հիվանդութունների ոչ միայն բուժման օպտիմալ կազմակերպումը, այլև ԹԽՕՀ-ի բարդությունների` թոքային հիպերթենզիայի (ԹՀ) և խրոնիկ թոքային սրտի (ՔԽՍ) վաղաժամ ախտորոշումը և կանխարգելումը...
Բանալի բառերը. սուր ծանր շնչական համախտանիշ, կլինիկա, ախտորոշում, բուժում, կանխարգելում
Այս հոդվածի առաջին մասում բերված են գրականության տվյալներ 2002-2003թթ. մոլեգնած, 8422 մարդկանց ախտահարած և 916 հոգու մահվան պատճառ դարձած վարակային հիվանդության` սուր ծանր շնչական համախտանիշի (ՍԾՇՀ) պատմական հարցերի, հարուցչի աղբյուրների, տարածման մեխանիզմների և վիրուսաբանական ախտորոշման մասին [1]...
Բանալի բառեր: շնչառական ուղիների ինֆեկցիոն բարդություններ, ներհիվանդանոցային ինֆեկցիա, վենտիլիացիոն թոքաբորբ
Ներհիվանդանոցային (ՆՀ) շնչառական ինֆեկցիոն բարդություններ են համարվում շնչառական ուղիների այն սուր ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք բացակայել են հիվանդի մոտ ստացիոնար ընդունման պահին և առաջացել են 48 ժամ հետո կամ ավելի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն