Բժիշկներ
Ուրոլոգիական ծառայությունն այսօր Հայաստանում. մեր հյուրն է Արմեն Մուրադյանը
Ուրոլոգիական ծառայությունն այսօր մեր հանրապետությունում գտնվում է բուռն զարգացման փուլում, ինչի վկայությունն է մեր մասնագետների ակտիվ մասնակցությունը միջազգային կառույցների աշխատանքներին, ուր այսօր Հայաստանը, ի ուրախություն մեզ, բավականին պատշաճ մակարդակով է ներկայացվում։
Մեր հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ, ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:
- Ի՞նչ է իրենից ներկայացնում ուրոլոգիական ծառայությունն այսօր Հայաստանում։
- Վերջին տասնհինգ տարիների ընթացքում կարելի է նշել ուրոլոգիայի զարգացման երեք փուլեր։ Առաջինը նախորդ դարի ութսունական թվականներն են, երբ էնդոսկոպիկ մեթոդը հեղափոխություն իրականացրեց ուրոլոգիայում, ինչն իր արձագանքն ունեցավ նաև Հայաստանում։ Երկրորդը իննսունականների սկիզբն է, երբ մեծ քանակով երիտասարդ մասնագետներ ընտրեցին ուրոլոգիա մասնագիտությունը և իրենց` ժամանակին համահունչ մտածելակերպով ու գիտելիքների մեծ պաշարով կարողացան ինտեգրել մեր ծառայությունը եվրոպական կառույցներ։ Որպես երրորդ փուլ կարելի է նշել մեր բնագավառում բարձր տեխնոլոգիաների հայտնության ժամանակահատվածը։ Հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ արդի փուլում Հայաստանում այդ բարձր տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են։ Ժամանակակից ուրոլոգիան Հայաստանում դա լիտոտրիպսիան է, ֆոտոդինամիկ ախտորոշումն է, էնդոսկոպիկ տարաբնույթ վիրաբուժական միջամտություններն են, դա անդրոլոգիական ծառայության, կանանց ուրոլոգիայի զարգացումն է, ինչը թույլ է տալիս միջազգային կառույցներում ներկայանալ սեփական փորձով և տեսակետով։
- Նշեցիք, որ ուրոլոգիան մեզանում տեխնիկապես հագեցված ծառայություն է։ Խոսքը վերաբերում է մի քանի կենտրոնների՞, թե՞ ողջ հանրապետությանը։
- Վիճակն անշուշտ բարվոք է, բայց բնական է, որ միշտ էլ կա լավից լավը, և ծառայության մակարդակը կատարելագործելու ու բազաները ավելի ժամանակակից տեխնիկայով հագեցնելը ոչ միայն ցանկալի է, այլև որոշ մարզերում պարզապես անհրաժեշտություն է։ Սա մասնավորապես վերաբերում է Էնդոսկոպիկ ուրոլոգիային, թեև պետք է նշեմ, որ Հայաստանն այսօր բավականին հագեցված է ուրոլոգիական սարքավորումների լուրջ արսենալով։ Օրինակ` առկա են երեք լիտոտրիպտորներ, որոնցից վերջինը կարելի է ասել գերժամանակակից է, և բացի այդ` կարծում եմ, որ մոտակա մեկ տարվա ընթացքում ևս երկուսը կտեղադրվեն։ Իրոք մեր ծառայությունը դեռևս կարիք ունի նման թանկարժեք սարքավորումների։ Մանավանդ, որ ունենք բարձրակարգ մասնագետներ, որոնք տիրապետում են այդ սարքավորումներով աշխատելու համապատասխան մեթոդոլոգիաներին։ Ահա թե ինչու առողջապահության կազմակերպիչներն իրենց հերթին շահագրգռված են այս բնագավառը հագեցնել նորագույն սարքերով ու սարքավորումներով և դրանք տեղադրել համապատասխան կենտրոններում։
- Իսկ որտե՞ղ և ինչպե՞ս են վերապատրաստվում հայ ուրոլոգները։
- Պետք է նշեմ, որ իննսունականներին վերապատրաստումները կրում էին սպոնտան բնույթ, և յուրաքանչյուր մասնագետ ինքն էր իր համար ուղիներ փնտրում արտերկրում կատարելագործվելու համար։ Հիմա պատկերն այլ է։ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի ուրոլոգիական ասոցիացիա, որը կարողանում է բավականաչափ կոորդիանացնել ծառայության աշխատանքները։ Մեր մասնագետները նույնիսկ անհատական հրավերով միջազգային որևէ գիտաժողովի մասնակցելուց հետո պարտադիր ներկայացնում են այնտեղ քննարկված նյութերը։ Տեղի են ունենում մտքերի փոխանակումներ, լայնորեն քննարկում ենք և ստեղծում միասնական մոտեցումներ։ Այս կառույցը, որ ստեղծվել է 1998թ.` փոխարինելով խորհրդային տարիներին գործող ուրոլոգների ընկերությանը, դարձել է ոչ թե ինչ-որ ձևական կազմակերպություն, այլ լուրջ գործունեությամբ զբաղվող մի հզոր օղակ, որն օգնում է օբեկտիվ պատկերացում կազմելու առանձին կլինիկաներում ուրոլոգիական ծառայությունների մակարդակի վերաբերյալ։ Կազմակերպությունն այս տարի արդեն իններորդ տարեկան ժողովն է անցկացնելու։ Ի պատիվ մեզ` կարող եմ փաստել, որ չնայած գոյություն ունեցող տարաձայնություններին` ուրոլոգիական ասոցիացիան կայացավ որպես միաձույլ մարմին, որի տարեկան ժողովներում ընդունված որոշումները իսկապես տեղ են գտնում ուրոլոգիական ծառայության ամենօրյա գործունեության մեջ։ Հուսով եմ, որ ասոցիացիայի հետագա աշխատանքները էլ ավելի սերտորեն կկապվեն հանրապետության գլխավոր ուրոլոգի գործունեության հետ, որը կոչված է իրականացնելու առողջապահության նախարարության որոշումները և բնագավառի որակի հսկողությունը։ Իսկ ասոցիացիան իր հերթին կշարունակի ապահովել կադրային և տեխնոլոգիական խնդիրները։ Ինչպես նշեցի, ասոցիացիայի գործունեության տիրույթում են նաև մասնագետների վերապատրաստումները, շարունակական կրթությունը, գիտաժողովները, հետագա կրեդիտավորումը, որը նույնպես պետք է կազմակերպի ասոցիացիան։ Հենց այս կառույցի շնորհիվ այսօր կարող ենք խոսել ուրոլոգիական ծառայության խնդիրների` թե՛ կադրերի, թե՛ տեխնիկական հագեցվածության և հատկապես զարգացման հեռանկարների մասին։ Տասը տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում ունենք բավականին կայացած լուրջ կառույց։ Շուտով նախատեսում ենք հանդիսավորությամբ և համաշխարհային մասշտաբով մեծ ճանաչում ունեցող մասնագետների մասնակցությամբ նշել մեր կազմակերպության տասնամյակը։ Այդ մասնագետներից շատերը արդեն իսկ եղել են Հայաստանում, մասնակցել մեր աշխատանքներին` նպաստելով մեր երկրում ուրոլոգիայի զարգացմանը։
Երկու տարին մեկ Ուրոլոգիական եվրոպական ասոցիացիան Հայաստանում անց է կացնում ուրոլոգիական դպրոց, որը հիանալի հնարավորություն է երիտասարդ բժիշկների համար` ունկնդրելու միջազգային մեծ ճանաչում ունեցող մասնագետների դասախոսությունները։
- Դուք նշեցիք նախարարության, գլխավոր մասնագետի և ասոցիացիայի փոխշահավետ համագործակցության մասին։ Իսկ կա՞ արդյոք համագործակցություն մեր երկու հիմնական կրթօջախների` Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ։
- Ասոցիացիան որպես այդպիսին ձևավորվել է երկու ամբիոնների հիմքի վրա։ Եվ այդ ամբիոնների աշխատակիցները ստեղծեցին ասոցիացիայի կորիզը՝ կազմելով խորհրդի իննսուն տոկոսից ավելին։ Եվ այսօր ևս ամբողջ աշխատանքը հիմականում կատարվում է այս երկու ամբիոնների աշխատակիցների ուժերով։ Իհարկե, սա նպաստում է ոչ միայն ասոցիացիայի, այլև հենց ամբիոնների ինտեգրմանը եվրոպական կառույցներ։ Մենք շատ ենք կարևորում երկու ամբիոնների համագործակցությունը` ռեզիդենտների ուսման կենտրոնացված ձևը, նրանց համար նախատեսված ուսումնական ծրագրերի ստեղծումը, որոնք, ի դեպ, վերափոխումների էտապում են։ Սա կարող է բերել որակապես այլ կադրային քաղաքականության, որից կշահեն բոլոր շահագրգիռ կողմերը։ Փաստորեն ստացվել է այնպես, որ գոյություն ունեցող բոլոր ուրոլոգիական օղակները գործում են միասնական և ունեն միավորող կառույց` ասոցիացիան, որի որոշումները չեն մնում թղթի վրա, այլ ներդրվում են կլինիկաների աշխատանքներում։ Այսօր մենք աշխատում ենք եվրոպական ուղեցույցների թարգմանության վրա։ Հուսով եմ` աշխատանքը կավարտենք այս տարի և կներկայացնենք առողջապահության նախարարություն։ Այն տեղայնացնելը և ընդունելը թույլ կտա վերահսկել մատուցվող ծառայության որակը, տնտեսական և իրավական խնդիրները։
- Իսկ ինչպիսի՞ խնդիրներ ունեք։ Ընդ որում, եթե հնարավոր է` բաժանեք լուծելի և գուցե մեր երկրի համար տակավին անլուծելի խնդիրների։
- Ես էությամբ լավատես եմ և իմ առջև երբեք չեմ դնում անլուծելի խնդիրներ։ Եվ եթե կան խնդիրներ, ապա պետք է դրանք ռեալ գնահատել` հաշվի առնելով ունեցած ներուժը, ու եթե դրանք իսկապես անլուծելի են, ապա դրանց մասին խոսելն անգամ անիմաստ է։ Պետք է ամբողջ ներուժն ուղղել իրատեսական ծրագրերի իրականացմանը։ Միգուցե երբեմն մեր առջև հավակնոտ խնդիրներ դնում ենք, սակայն, հավաստիացնում եմ Ձեզ, որ դրանք լուծում ենք. չորս տարիների ընթացքում ձևավորեցինք ամբիոն, եվրոպական չափանիշներին համապատասխան կլինիկա, հիմա ձգտում ենք միջազգային չափանիշներին համապատասխան գիտական աշխատանքներ կատարել, որպեսզի հնարավորություն ստանանք ներկայացնել մեր գիտական նյութերը հեղինակավոր ամսագրերում և գիտաժողովներում։ Տեղական ամսագրերի մասին չեմ ուզում վատ բաներ ասել, բայց միաժամանակ շատ եմ ուզում, որ բաց լինենք, որ մեր հոդվածները գրախոսվեն արտերկրում, որ մեր գիտական նյութերը ընդունվեն ամենաբարձր պահանջներ ներկայացնող հանդեսներում ու գիտաժողովներում։ Հիմա մենք շատ մեծ դժվարությամբ փորձում ենք ներկայացնել մեր կլինիկան և մեր ասոցիացիան եվրոպական կառույցներում։ Բավականին բարդ և դժվար իրագործելի խնդիր է։ Պրոցեսները շատ արագ են ընթանում, և միջազգային ուրոլոգիական հանրությանը ինտեգրվելու համար պետք է գործել շատ արագ և գրագետ։ Սակայն կարծում եմ, որ սա նույնպես իրատեսական խնդիր է, ու մենք ունենք այդ ներուժը։ Սա երևի ամենամեծ խնդիրն է` քայլել միջազգային հանրության հետ զուգահեռ։ Ամեն տարի մասնակցում ենք եվրոպական ասոցիացիայի հավաքին, որին մասնակցում են մոտ 12 000 մասնագետներ։ Ի ուրախություն մեզ` տարեց-տարի մեր ներկայացչությունը ընդլայնվում է. սա նույնպես բերում է որակական փոփոխությունների։ Ու կարծում եմ, պետք է ամեն ինչ անենք, որ մեզ ընդունեն հավասարի պես, որ Հայաստանում զարգանա բժշկական տուրիզմը, որ այլ երկրներից գան, բուժվեն, գնան։ Գան, սովորեն, գնան։ Կան բոլոր նախադրյալները, որ Հայաստանում ներդրվեն էնդոսկոպիկ վիրաբուժության վիրտուալ լաբորատորիաներ, և երիտասարդ մասնագետները սովորեն վիրտուալ ծրագրերի օգնությամբ։ Սրանք բոլորը հեռանկարներ են, որոնց իրականացման համար կա համապատասխան երիտասարդ թիմ, ու սարերի հետևում չի այն ժամանակը, երբ այս ամենը կդառնա իրականություն։ Այսօր արդեն վիճակագրական տվյալները փաստում են, որ վերջին տարում մոտ կրկնակի ավելացել է արտասահմանից մեզ մոտ բուժվելու եկած հիվանդների թիվը, որոնց Հայաստանը գրավում է և՛ բավարար տեխնիկական հագեցվածությամբ, և՛ բժշկական անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմով, և՛, իհարկե, մատչելի գներով։ Ասեմ, որ մեր սահմանած գները միջազգայիններից շատ ցածր են, ու սա հպարտության առիթ չի, քանի որ մենք պետք է կարողանանք բացատրել, որ որակյալ ծառայությունը պետք է ունենա համապատասխան վարձավճար։ Պետք է բաց լինել, դուրս գալ միջազգային ասպարեզ ու չսահմանափակվել գավառային մտածելակերպով։
- Եզրափակելո՞վ...
- Խորը հավատ ունեմ, որ առողջապահական համակարգը վերելք է ապրում, ուրոլոգիական ծառայությունը անշեղ զարգանալու բոլոր հիմքերն ունի, և անկախ ծառայությունը ղեկավարող անձերից` այն վաղ թե ուշ բերելու է այն նպատակին, որի համար իսկապես հսկայական աշխատանք արվել և այսօր էլ արվում է։ Ու մոտակա երկու տարիների ընթացքում մենք այդ ամենը ավելի շոշափելի կդարձնենք։
Ձեր հանդեսին էլ մեծ հաջողություն եմ ցանկանում։ Հպարտ եմ, որ այսպիսի հանդես կա մեր երկրում և հուսով եմ` այն նույնպես իր զարգացման ուղին կանցնի, և ուրոլոգիական ծառայությունն էլ ներկայացված կլինի պատշաճ մակարդակով։
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն