Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Գևորգ Եղիազարյան. պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում

Գևորգ Եղիազարյան. պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում

Մեր հյուրն է էսթետիկ պլաստիկ վիրաբուժության մասնագետ Գևորգ Եղիազարյանը:

 
— Մարդիկ դարձել են ավելի տեղեկացված: Նախկինում, երբ գալիս էին մեզ մոտ, պլաստիկ վիրաբուժության մասին ընդհանրապես գաղափար չունեին, պարզապես ցանկություն էին հայտնում վիրահատել իրենց մարմնի այս կամ այն հատվածը: Ստիպված էինք հնարավորինս պարզ և հասանելի ներկայացնել ողջ գործընթացը: Այժմ, երբ դիմում են մեզ, բավականաչափ տեղկացված են` ինչ է իրենից ներկայացնում պլաստիկ վիրահատությունը: Մեր կարծիքով նման առաջընթացի պատճառը տեղեկատվական դաշտի հասանելիությունն է` համացանցը, ֆորումները:


Կա՞ն մարդիկ, որոնք առաջին վիրահատությունից հետո նորից են դիմում և կա՞ արդյոք սահման, որից հետո հրաժարվում եք վիրահատելուց:


— Այցելուի կողմից մեկից ավել պլաստիկ վիրահատություններ կատարելու ցանկությունը կարող է երկու տարբեր պատճառ ունենալ:


Մի դեպքում, երբ այցելուն առաջին անգամ պլաստիկ վիրահատության է ենթարկվել, և արդյուքը նրան գոհացրել է: Բնականաբար, նա կարող է դիմել բժշկին, խորհրդակցել` ևս մեկ վիրահատություն իրականացնելու: Սա բնական է, եթե հիմնավորված է:


Պլաստիկ վիրաբույժ Գևորգ ԵղիազարյանՍակայն մեր պրակտիկայում հանդիպում է պլաստիկ վիրաբույժին բազմաթիվ անգամ դիմելու մեկ այլ պատճառ: Գոյություն ունի մի տերմին, որը կոչվում է դիսմորֆոֆոբիա: Տեղին է նշել, որ մինչև վերջերս նախավիրահատական հետազոտությունների շրջանակում իրականացնում էինք հոգեբանի խորհրդատվություն:  Խորհրդատվությունն իրենից ներկայացնում էր MMPI թեստի անցկացում` համակարգչային տարբերակով (15-20 րոպե), և արդյունքում ստանում էինք տարբեր չափանիշներով գրաֆիկներ, ըստ որի պարզ էր դառնում, թե այցելուի խառնվածքն ինչքանով է համապատասխանում վիրահատությանը: Նախքան վիրահատությունը, երբ այցելուին ներկայացնում էինք մի շարք հետազոտությունների անհրաժեշտությունը, սովորական էր ընդունվում, սակայն հոգեբանական խորհրդատվության նկատմամբ բացասական վերաբերմունք կար: Ելնելով  մեր ազգաբնակչության նման մոտեցումից, սկսեցինք հոգեբանի խորհրդատվությունը կիրառել միայն բացառիկ` այցելուի ոչ ադեքվատ վերաբերմունքի դեպքում: Եթե հոգեբանի կողմից հաստատվում է դիսմորֆոֆոբիայի երևույթներ, կտրականապես հրաժարվում ենք վիրահատություն կատարելուց, քանի որ նման դեպքերում վիրահատության ցանկացած արդյունք այցելուին դուր չի գալիս: Նման դեպքերը կազմում են մեր ծառայությանը դիմողների 10-15%-ը:


Ընդունված մոտեցում կա, թե մարդիկ գնում են պլաստիկ վիրաբույժի մոտ` խորհրդակցելու: Մենք խորհուրդներ չենք տալիս: Մեր մասնագիտության մեջ կարևոր է, որ մարդն ինքը հասկանա ու որոշում կայացնի, թե ինչ է ուզում, ոչ թե ուրիշի  խորհրդով պլաստիկ վիրահատություն իրականացնի: Նման խնդրին ճիշտ լուծում տալու համար կիրառում ենք համակարգչային մոդելավորման մեթոդը: Այսինքն, նախքան վիրահատությունը այցելուին  տարբեր դիրքերից նկարում ենք և ծրագրի միջոցով նրան ցույց տալիս այն արդյուքը, որը պրակտիկորեն  կարող ենք ստանալ: Երբեմն այցելուներն իրենք են ներկայացնում այն մոդելը, որն ուզում են ստանալ, կամ օրինակ են բերում ամսագրի մոդելների, դերասանների: Այցելուի կողմից միշտ եղել է նման մոտեցում, սակայն սա օբյեկտիվ բնույթ չի կարող ունենալ, քանի որ յուրաքանչյուրն ունի դեմքի իր առանձնահատկությունները: Հանդիպում են նաև դեպքեր, երբ այցելուն ցանկանում է շատ ավելի քիչ փոփոխություն, քան մենք կարող ենք առաջարկել:


Պլաստիկ վիրաբուժության մեջ ո՞ր վիրահատությունն է համեմատաբար անվտանգ:


— Պլաստիկ վիրաբուժության մեջ ցանկացած վիրահատություն վտանգավոր է և չի կարելի բաժանել վտանգավոր ու ոչ վտանգավոր վիրահատությունների:


Վիրահատությունից հետո ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ և ի՞նչ խորհուրդներ եք տալիս հիվանդներին: 


Պլաստիկ վիրաբույժ Գևորգ Եղիազարյան— Պլաստիկ վիրահատությունները կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի` ֆուկցիոնալ և էսթետիկ վերականգնում: Օրինակ,  քթի վիրահատության ժամանակ որոշակի փոփոխություններ ենք կատարում և´ ֆունկցիոնալ, և´ էսթետիկ առումով: Բնականաբար, այստեղ որպես հետվիրահատական բարդություն առաջանում է այտուցվածություն, կապտուկներ, որոնք մի քանի շաբաթ անց վերանում են:


Ինչ վերաբերում է խորհուրդներին, փորձը ցույց է տալիս, որ բանավոր ասված խորհուրդներն արագ մոռացվում են: Այդ պատճառով հիվանդներին տալիս ենք բրոշյուրներ, որտեղ մանրամասն գրված է` ինչ է պետք անել մինչև վիրահատությունը և վիրահատությունից հետո: Այս պարագայում խորհուրդները միշտ ձեռքի տակ են և չեն մոռացվում:


Մարդիկ  սիլիկոնների տեղադրման վերաբերյալ շատ հակասական կարծիքներ ունեն: Դուք` որպես պլաստիկ վիրաբույժ, ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին:


— Պլաստիկ վիրաբուժության մեջ սիլիկոնների կիրառումը մոտ 10 տարի արգելվում էր: Սիլիկոնային իմպլանտներ արտադրող ընկերությունների ամենամեծ շուկան համարվում է Ամերիկան: Այդ ընկերությունները 10 տարիների ընթացքում իրականացրեցին ամենատարբեր հետազոտություններ` մոլեկուլյար մակարդակով, որից հետո, արդեն 7-8 տարի է, ինչ թույլատրվում է իրականացնել նման վիրահատություններ: 


Ժամանակակից իմպլանտները պարունակում են գել, որը ձևը հիշելու հատկություն ունի, և բավականին ապահով են` 100 կգ քաշ ունեցող մարդ էլ կանգնի, վերջինս չի պայթի:


Ամենատարածված միֆը սիլիկոնների մասին այն է, որ դրանք առաջացնում են կրծքի քաղցկեղ: Մենք վստահ կարող ենք ասել, որ նման բան չկա:


Մյուս թյուր կարծիքն այն է, որ նման վիրահատությունից հետո չի կարելի ինքնաթիռով թռչել, քանի որ բարձրության փոփոխությունը կարող է պատճառ լինել իմպլանտների պայթելուն:


Ներկայումս օգտագործվող իմպլանտները նույնիսկ դանակով կտրելիս գելը չի թափվում, պահպանում է ձևը:


Կա նաև թյուր կարծիք, որ իմպլանտներ տեղադրելուց հետո չի կարելի կրծքով կերակրել: Վիրահատությունների մեծամասնության դեպքում հնարավոր է իմպլանտը տեղադրել մկանի տակ և արդյունքում չխախտել կաթնագեղձի ֆունկցիան:


Պլաստիկ վիրաբույժ Գևորգ ԵղիազարյանՀամաշխարհային պրակտիկայում ընդունված ստանդարտները` թե´ մասնագիտական, թե´ տեխնիկական առումով, ինչքանո՞վ են հասանելի Հայաստանին:


— Մեր բնագավառում և, ընդհանրապես, բժշկության մեջ, աշխատում են` որքան հնարավոր է վիրահատությունների արդյունքում քիչ բարդություններ ունենալ: 30-40 տարի առաջ քթի վիրահատություններից հետո հաճախ էին  հետվիրահատական բարդությունները: Հետագայում սկսեցին կիրառել ուլտրաձայնային լիպոսակտորներ, որոնք հնարավորություն տվեցին խուսափելու  հետվիրահատական շրջանի բարդություններից: Այսօր արդեն կիրառում են լազերային լիպոսակտորներ:


Մասնագիտական հմտությունների, գիտելիքների առումով` մեր մասնագետները չեն զիջում արտասահմանի մասնագետներին, քանի որ այսօր կազմակերպվում են բազմաթիվ սեմինարներ, կոնֆերանսներ, որոնք հնարավորություն են տալիս տեղեկանալ ոլորտի նորություններին, տիրապետել նորագույն մեթոդներին: Տեխնիկական առումով, իհարկե, դեռևս զիջում ենք արտասահմանին: Համոզված ենք, որ մեր ասպարեզն ունի մեծ ապագա, և որ մոտ ժամանակներում տեխնիկական առումով նունյպես չենք զիջի մեր արտասահմանցի գործընկերներին:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ