Բժիշկներ
Ժամանակը թելադրում է իր պահանջները և տեղեկացված լինելն անհրաժեշտ պայման է հատկապես կրթության ոլորտում
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը շարունակական կրթության կենտրոններից մեկն է, որտեղ կարևոր օղակներից է նաև ուսումնամեթոդական բաժինը: Այստեղից է սկսվում վերապատրաստման և հետդիպլոմային շարունակական կրթություն ստանալու եկած բժիշկների, բուժքույրերի, կլինօրդինատորների առաջին ծանոթությունն ինստիտուտի հետ:
Այստեղ են աշխատում և մեր ակնարկի հերոսուհիներ Օլգա Կասպարովան, Լարիսա Բաբաևան և Սիլվա Յուզբաշյանը, անձինք, ում կենսագրություններն ինստիտուտի տարեգրության մի մասն են կազմում:
Օլգա Կասպարովան իր աշխատանքային կենսագրության շուրջ չորս տասնամյակն անցկացրել է ինստիտուտում: Ծնվել է նա Կիրովաբադում, միջնակարգն ավարտել տեղի դպրոցում, սակայն բարձրագույն կրթությունը գերադասել է ստանալ Երևանում և ընդունվում է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը: Ավարտելուց հետո շուրջ յոթ տարի աշխատել է Ա.Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում, իսկ 1973 թվականի մարտից աշխատանքի է ընդունվում ԽՍՍՀ առողջապահության բժիշկների կատարելագործման Երևանի պետական ինստիտուտի հիգիենայի ամբիոնում, այնուհետև մոտ 20 տարի ուսումնական մասի վարիչն է եղել: Ներկայումս նա բաժնի ավագ տեսուչ է, համակարգում է բժիշկների վերապատրաստման գործընթացը: Օլգա Իվանովնայի մեղմ բնավորությունը, երկարամյա փորձն ու գիտելիքները նպաստում են աշխատանքի հստակ և պատշաճ կազմակերպմանը:
-Խորհրդային տարիներին շատ գործուղումներ ենք ունեցել Մոսկվա, Լենինգրադ, Մինսկ փորձի փոխանակման նպատակով և այդ տարիների ձեռք բերած համակարգված փորձը ներկայումս շատ է օգնում հանրապետության մարզերում ինստիտուտի արտագնա դասընթացների բարձր մակարդակով անցկացնելուն: Շատերին ենք օգնում նեղ մասնագիտության ընտրության հարցում,-պատմում է Օլգա Կասպարովան:
Ազգությամբ ասորի Լարիսաա Բաբաևայի համար ինստիտուտը միակ հաստատությունն է, ուր նա ոտք է դրել դպրոցն ավարտելուց հետո, դա 1978 թվականն էր և միակ բաժինը` ուսումնական մասը որպես գործավար, տարիներ անց` ավագ տեսուչ: Ինչպես բաժնի վարիչ Գալինա Դաբաևան ասաց, նա այստեղ է ամուսնացել, երեխաներ ունեցել, շուտով էլ տատիկ կդառնա:
Ուշիմ և աշխատասեր Լարիսան որոշում է շարունակել ուսումն ու ընդունվում է Հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտի կենսաքիմիայի ֆակուլտետը: Բնավորությամբ լինելով անմիջական և ուշադիր շրջապատի հանդեպ, նա համբերությամբ և պատրաստակամությամբ է պատասխանում թերապևտիկ ու վիրաբուժական ֆակուլտետներին դիմաց կլինօրդինատորների բազում հարցերին: Նրա երազանքն է` աղջկան ևս տեսնել բժշկի սպիտակ խալաթով, ով այժմ սովորում է Հայկական բժշկական ինստիտուտի 5-րդ կուրսում:
Լարիսա Բաբաևայի աշխատանքը գնահատվել է շնորհակալագրերով, իսկ ԱԱԻ-ի 50-ամյակի առթիվ նա արժանացավ թանկարժեք նվերի:
-Ոգևորիչ է, երբ քո համեստ լուման ունես հարազատ ինստիտուտի գործընթացում և այն գնահատվում է, - ասում է Լարան:
Ճակատագիրը Սիլվա Յուզբաշյանին էլ Վրաստանից բերեց Երևան: Ավարտելով Մոսկվայի նավթաքիմիագազարդյունաբերության ինստիտուտը, Սիլվան նախընտրում է գործուղվել Երևան: Աշխատանքի է անցնում Համամիութենական ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում, ինչպես ասում են, Ա.Հերունու ինստիտուտում, ամուսնանում է, հետո ընտանիքով մեկնում են Ջերմուկ, յոթ տարի անց վերադառնում են Երևան և սկսում աշխատանք փնտրել տան մոտ:
-Մենք ապրում ենք «Պրահա» հյուրանոցի մոտ, իսկ մեր ինստիտուտն արդեն այստեղ, նոր շենքում էր, եկա այն ժամանակվա ռեկտոր Սուրեն Քրիստափորիչի մոտ և ասացի, որ ուզում եմ ձեզ մոտ աշխատել, հարցրեց, որ ինստիտուտն եք ավարտել (իսկ նա այնպես էր նայում, որ մոռանում ես ասելիքդ) մի կերպ ամաչելով, կարմրելով ասացի, նա թե, ինչ կապ ունի մեր ինստիտուտը ձեր կրթության հետ: Ես էլ անկեղծորեն ասացի, որ ունեմ փոքր երեխաներ, որ ինձ համար շատ հարմար է: Սկսեց ծիծաղել, դե լավ, եթե հարմար է, կվերցնենք ձեզ աշխատանքի: Դա 1980 թվականն էր և այդպես մինչև օրս այստեղ եմ: Եթե այն ժամանակ հարմարության համար էի աշխատում, հիմա` սիրով, - պատմում է Սիլվան:
Տարեկան ուսումնական բաժնով են անցնում մոտ 5000 բուժքույր, բժիշկ, կլինօրդինատոր: Օրվա ցանկացած ժամին էլ մտնես ուսումնա-մեթոդական բաժին` բազմամարդ է: Մեկ ընդարձակ սենյակում համերաշխ աշխատում են յոթ-ութ կին և յուրաքանչյուրը ջանում է հստակ ու ճշգրիտ պատասխանել և′ երեկվա շրջանավարտին, և′ բազմավաստակ բժիշկներին, ովքեր պատրաստվում են ընդունվել կլինօրդինատուրա կամ վերապատրաստվել, մանրամասն և համբերությամբ բացատրել պահանջվող փաստաթղթերի փաթեթի անսխալության անհրաժեշտությունը` բացառելու համար ավելորդ քաշքշուկները:
Մարդկային փոխհարաբերությունն արվեստ է, որին տիրապետելով կարողանում ես ստեղծել ջերմ ու հարգալից մթնոլորտ ոչ միայն փոքր, այլև բազմամարդ կոլեկտիվում: Իսկ այդ արվեստն այս փոքրիկ կոլեկտիվում գնահատվում է բարձր և արդյունքն է բժիշկների ու բուժքույրերի շնորհակալական բազում խոսքերն ու գոհունակությունը նրանց ամենօրյա, այդքան կարևոր աշխատանքի համար:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն