Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Վաստակավոր բժշկի պատվավոր կոչում բ.գ.,.դ., պրոֆեսոր Էլմիրա Մուշեղի Գևորգյանին

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, վերջերս հանրապտության վաստակավոր բժշկի պատվավոր կոչման է արժանացել մայրաքաղաքի II բուժմիավորմանգլխավոր տնօրենի խորհրդական, բ.գ.,.դ., պրոֆեսոր Էլմիրա Մուշեղի Գևորգյանը, ով ավելի քան կես դար, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, անշահախնդրորեն և նախանձելի եռանդով ծառայում է ազգաբնակչության առողջության վերականգնման ու պահպանման վեհգործին:

 

Նրա մասին ակնարկգրելու պատեհ առիթն օգտագործելու պատրվակով` նախ հանդիպեցինք բուժմիավորմանգլխավոր տնօրեն Տիգրան Խաչատրյանին, ում հակիրճ բնութագրականն ավելի քան դիպուկ ամփոփումն է վաստակաշատ նյարդաբան-նյարդավիրաբույժ բժկուհու ուգիտնականի բազմազբաղգործունեության.«Վստահ կարող եմ հավաստել, որ Էլմիրա Գևորգյանը Կովկասյան տարածաշրջանի ամենափորձառու և արհեստավարժ նյարդաբաններից մեկն է, ով, բացի այն, որ աշխատանքայինգործունեության երկարամյա տարիներին անթիվ-անհամար հիվանդներ է բուժել, միաժամանակ նյարդաբան-բժիշկների մի մեծ դպրոց է ստեղծել, հեղինակել մի շարք լուրջգիտական աշխատանքներ, թեմային վերաբերող դասագրքեր, ձեռնարկներ է հրատարակել, ինչի շնորհիվ վայելում է անսքող հարգանք թե հիվանդների, թե կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի կողմից` մշտապես բարձր պահելով եզակի մասնագետին հատուկ արհեստավարժության սանդղակը»:

 

Այս կարգի մարդկանց մասին սովորաբար ասում են, որ նրանք ամբողջությամբ տրված են աշխատանքին և հաճախ մի կողմ են դնում անձնական կյանք ու կողմնակի այլ հետաքրքրություններ:

 

Մեր հանդիպման հենց առաջին պահին Էլմիրա Գևորգյանը հաճելիորեն զարմացրեց իր կենսասիրությամբ, նպատակասլացությամբ, զրուցակցին ուշագրավ տեղեկատվություն հաղորդելու վարպետությամբ: Ընդ որում, պարտադիր չէ, որ տեղեկատվությունը վերաբերեր իր ընտրած մասնագիտությանը կամ բժշկական ասպարեզին:

 

Իզուր չէ, որ պատանեկան տարիներին ոսկե մեդալով դպրոցն ավարտած շրջանավարտը երկընտրանքի առաջ էր կանգնած. ընտրել աստղագետի՞, քաղաքագետի՞, թե՞ բժշկի մասնագիտություն, քանզի այս երեք մասնագիտություններն էլ նրան հոգեհարազատ էին ևգրավիչ: Հետագայում դառնալով բժիշկ, նա այդպես էլ «հաշիվները չմաքրեց» աստղագիտության հետ և հնարավոր ամեն միջոցներով շարունակում է տեղեկատվություն ստանալ այս խորհրդավոր և դժվարամարս մասնագիտության վերաբերյալ:

 

Երևանի պետական բժշկական ինստիտուտըգերազանցության դիպլոմով ավարտած շրջանավարտին իրավունք էր վերապահվում ուսումը շարունակել ասպիրանտուրայում, սակայն Էլմիրան նախընտրեց ամուսնանալ և համակուրսեցի ամուսնու հետ, որպես երիտասարդ մասնագետգործուղվել հանրապետության հեռավոր շրջաններից մեկը` Իջևան, այնուհետև, երկու տարի անց, Կալինինո` այս կարճ ժամանակահատվածում հասցնելով  աշխատել և որպես թերապևտ, և նյարդաբան, անգամ զբաղեցնելովգլխավոր բժշկի տեղակալի,գլխավոր բժշկի պաշտոններ:

 

Անկեղծ ջերմությամբ է նա մտաբերում աշխատանքայինգործունեության առաջին այդ չորս տարիները, որոնք ոչ միայն փորձի ձեռքբերման, այլև քո անձի կարևորությունըգնահատելու և մշտապես բժշկական բարձրակարգ օգնության կարիք ունեցող մարզային և, հատկապես,գյուղական ազգաբնակչությանը սատարելու, ձեռք մեկնելու հնարավորություն է: Իզուր չէ, որ տասնամյակներ անց հիվանդներից շատերն այսօր էլ պահպանել են կապը նրա հետ, ինչը թափած ջանքերիգնահատման լավագույն օրինակ է:

 

Մասնագիտության մեջ խորանալու, բժշկագիտականգիտելիքները կյանքում ներդնելու, առհասարակ շարունակական ուսումնառության անհագ ձգտումը երիտասարդ բժշկուհուն նոր քայլերի էին մղում: Իսկ հաջորդ քայլը չուշացավ. նա ընդունվեց Մոսկվայի ակադեմիկոս Ն.Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության հռչակավոր ինստիտուտի ասպիրանտուրա` ընտրելով, ինչպես ինքն է բնորոշում, դժվար ախտորոշվող և ոսկերչական ճշգրտություն պահանջող նյարդաբանական ախտորոշում մասնագիտությունները, երբ աննշան վրիպումն անգամ կարող է հանգեցնել ողբերգական վախճանի:

 

Տիկին Էլմիրան մեծ երախտագիտությամբ է հիշում ուսումնառության այդ տարիները, երբ նրան եզակի հնարավորություն էր ընձեռվել աշակերտելու և համատեղ աշխատելու համաշխարհային համբավի տերգիտնական նյարդաբան-նյարդավիրաբույժների հետ:

 

-Ինչպես մի շարք ծանր, երկարատև բուժում պահանջող հիվանդություններ, նյարդային հիվանդություններն էլ, ելնելով բազմաթիվ նպաստող հանգամանքներից, չափազանց երիտասարդացման միտում են հետապնդում,-նշում է Է.Գևորգյանը: -Այս պայմաններում հույժ կարևորվում է նմանատիպ հիվանդությունների զարգացման կանխարգելումը, ախտորոշումը, հիվանդության բուժման ընթացքի ճիշտ վարումը, ինչը մասնագետ բժշկից ոչ միայն մասնագիտական վարպետություն, այլև տիտանական համբերություն է պահանջում:

 

Այս կարծիքին նա հանգել է ասպիրանտուրան անմիջապես ավարտելուց հետո, երբ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում (իմա` ՀՀ ԱՆ ԱԱԻ) աշխատանքի անցավ նյարդաբանության և նեյրավիրաբուժության ամբիոնում, նախ իբրև ընթերակա, ապա` դոցենտ:

 

Ավելի քան 20 տարի (1976-1996թթ.) նա զբաղեցրել է Երևանի բժշկական պետական համալսարանի նյարդաբանության ամբիոնի և կիցգիտահետազոտական լաբորատորիայի վարիչի պաշտոնը` հետագայում համարվելով նույն ամբիոնի պրոֆեսորը:

 

1962-ին Մոսկվայում նա փայլուն հաջողությամբ պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն` «Գլխուղեղի ուռուցքների կլինիկական սիմտոմատիկան և նեյրովիրաբուժական ախտորոշումը» թեմայով:

 

Հետագա տասը տարիների բժշկագիտական պրպտումները ոչ միայն տեսական աշխատանքըգործնականին համատեղելու լայն հնարավորություն ընձեռեցին, այլև արդյունքում ծնվեց «Պարբերական հիվանդության նյարդաբանական տեսանկյունները»

դոկտորական թեզը, որի պաշտպանությունը կայացավ Երևանում:

 

Բավական է ասել, որ տասնամյակների ընթացքում նագրել է նյարդային համակարգի հիվանդությունների տեղագրական ախտորոշմանը վերաբերող ուսումնական 7 ձեռնարկ և 2 դասագիրք, իր կողմից ղեկավարած ամբիոնին կիցգիտահետազոտական լաբորատորիայում հետևողականորեն ուսումնասիրվել են պարօքսիմալ՞՞՞ վիճակներ (վեգետա-անոթային կրիզներ, միգրեն, պարբերական հիվանդություն), պաթոգենեզում ուղեղի խորանիստ կառույցների դերի եզակի ուսումնասիրություններ:

 

Անհնար է շրջանցել նրա երկու ծանրակշիռ մենագրությունները «Ճակատային բլթերի օջախային ախտահարումների ախտորոշման կատարելագործման ուղիները» (Ա.Ստեփանյանի հետ համատեղ) և «Պարբերական հիվանդության հոգենյարդաբանական տեսանկյունները» (Ա.Պ.Գևորգյանի հետ համատեղ), ինչպես նաև 220-ից ավելիգիտական այն աշխատանքները, որոնք ինչ-որ տեղ նոր խոսք ենգլխուղեղի օջախային ախտահարումների ախտորոշման կատարելագործման, նյարդաբանական այլ բարդ հիվանդությունները նորովի ներկայացնելու առումներով:

 

Գիտնական-բժշկի կողմից առաջարկվել է պարբերական հիվանդության պաթոգենեզի սխեման, ուրգենետիկականգործոնի կողքին առաջադրվել է նաև պարբերական հիվանդության պարօքսիզմների զարգացմանգործում հիպոթալամուսի դերի վերաբերյալ կոնցեպցիան:

 

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 7 ատենախոսություն, ուսուցում են անցել ավելի քան 80 կլինիկական օրդինատորներ:

 

1973-ից մինչև 2000 թվականը Էլմիրա Գևորգյանը ՀՀ առողջապահության նախարարությանգլխավոր նյարդաբանն էր: Դրանից հետո, մինչև օրս ստանձնել է մայրաքաղաքիգլխավոր նյարդաբանի պարտականությունները: Առհասարակ, նա աչքի է ընկնում նաև հասարակական ակտիվությամբ. 1980-1990թթ. համարվել է Նյարդաբանների համամիութենական ընկերության վարչության անդամ, ՀՀ նյարդաբանների ընկերության նախագահ (1986-2002թթ.), Գլխուղեղի ուսումնասիրության Հայկական միջազգային ասոցիացիայի փոխնախագահ (1996-ից), Եվրոպականգիտության ասոցիացիայի հայկական բաժնի վարչության անդամ (1995-ից):

 

Գնահատելի է, որ, հաշվի առնելով նրա ծառայությունները, Նյու Յորքիգիտությունների ակադեմիան նրան դարձրել է իր անդամը (1995-ին), նույն կերպ են վարվել Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգությանգիտությունների միջազգային ակադեմիան (1998թ), Ռուսաստանի Դաշնության բժշկատեխնիկականգիտությունների ակադեմիան (2001թ.) և ՀՀ վիրաբուժականգիտությունների ակադեմիան (2001թ.):

 

Այս ամենով հանդերձ, առողջապահությանգերազանցիկն ու «Մխիթար Հերացի» մեդալի ասպետը հասցնում է զբաղվել նաև խմբագրահրատարակչականգործունեությամբ. նա «Տեսական և կլինիկական բժշկության հարցեր» ամսագրիգլխավոր խմբագրի տեղակալն է, «Նյարդաբանության հրատապ հարցեր» ժողովածուի պատասխանատու խմբագիրը:

 

Պատահական չէ, որ Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա) Է.Գևորգյանը ընտրվել է «2005 թվականիգիտության նշանակալի կին», իսկ Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնը նույն թվականին նրան ճանաչել է առողջապահության բնագավառի առաջատար մասնագետ:

 

Ուրախալի է, որ ընտանիքում նրա երկու զավակներն էլ` որդին և դուստրը ընտրել են ծնողների մասնագիտությունը: Ավելին, երկու թոռներն էլ Հպոկրատի երդվյալներ են: Թե զավակների, թե թոռների մասնագիտական կողմնորոշմանգործում, անշուշտ մեծ դերակատարություն ունի վաստակաշատ բժիշկ-գիտնականը, ում ապրած կյանքը, աշխատանքային սխրանքն ու երկարամյա կենսագործունեությունը վարակիչ օրինակ կարող են ծառայել ոչ միայն զավակների ու թոռնիկների, այլև նրանց համար, ովքեր նոր-նոր են կյանք մտնում:

 

Հանրապետության վաստակավոր բժշկի կոչման արժանանալու առիթով «Առողջապահության լրատուի» աշխատակազմը սիրով շնորհավորում է աշխատանքային եռանդն ու մարդկանց սատարելու պատրաստակամությունը երբեք չկորցրած  նյարդաբանին, նրան ցանկանալով իր իսկ պատկերացրած երջանկությունը.«Բժիշկը երջանիկ է իր մասնագիտությամբ, իսկ դա նշանակում է նա երջանիկ է նաև ընտանիքում և կյանքում…»:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ