Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Ներհիվանդանոցային վարակների բացահայտումն ու կանխարգելումը` բարձրորակ բուժօգնության երաշխավոր. Անահիտ Սարգսյանի

Ներհիվանդանոցային վարակների բացահայտումն ու կանխարգելումը` բարձրորակ բուժօգնության երաշխավոր. Անահիտ Սարգսյանի

Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման խնդիրը ողջ աշխարհում շարունակում է մնալ  առողջապահության կարևորագույն  հիմնահարցերից: Դրանք միշտ կան և ծագում են գրեթե բոլոր բուժհաստատություններում : Իսկ վարակների առաջացրած հետևանքներիմասին, կարծում ենք, գիտի յուրաքանչյուրը:

 

Առաջին հերթին դրանք նվազեցնում են բուժման արդյունավետությունը, պահանջում են չնախատեսված մեծ ծախսեր, բարձրացնում մահացության ցուցանիշը և այլն: Տարբեր երկրներում գործում են ինֆեկցիոն հսկողության ազգային ծրագրեր, որոնք ուղղված են վարակների հայտնաբերմանն ու նվազեցմանը: Հայաստանյան բուժհիմնարկներում ինֆեկցիոն հսկողությունն իրականացվում է դեռևս խորհրդային ժամանակներից եկած եղանակներով, որն այնքան էլ արդյունավետ չէ և առաջացնում է համաճարակների բռնկման բարձր ռիսկ: 


Ներհիվանդանոցային վարակների բացահայտումն ու կանխարգելումը` բարձրորակ բուժօգնության երաշխավոր2012 թ. հունվարից Էրեբունի բժշկական կենտրոնում գործում է Ներհիվանդանոցային ինֆեկցիաների (ՆՀԻ) գիտա-մեթոդական կենտրոն, որը փարձում է կարգավորել այս ոլորտը Հայաստանում: Կենտրոնի նպատակն է նպաստել բուժօգնության որակի բարձրացմանը` ներհիվանդանոցային ինֆեկցիաների  կանխարգելման և դրանց նվազեցման միջոցով:  «Կենտոնը գործում է շուրջ  մեկ տարի. բուն ֆունկցիաների կազմավորումից, նախնական փուլերից հետո աշխատանքները սկսել է հունվարից: Առաջին քայլերն  արվել են  ընդհանրապես բաց վիճակագրության մեջ, երբ հավաքվում էր տեղեկատվություն մի բանի մասին, որից  ընդհանրապես մարդիկ տեղյակ չէին: Բացի երևանյան բուժհաստատություններից, քայլեր ենք ձեռնարկել ևս մի քանի քաղաքներում` Գյումրի, Կապան և այլն»,- մեզ հետ զրույցում ասաց ՆԻՀ գիտա-մեթոդական կենտրոնի ղեկավար, համաճարակաբան  Անահիտ Սարգսյանը: 


Կենտրոնն իր առաջ խնդիր է դրել մշակել ՆՀԻ-ների ախտորոշման չափանիշներ, ապահովել բուժհիմնարկներում կիրառվող ախտահանիչ նյութերի լաբորատոր հսկողություն: Դաշտում բարեփոխումներ իրականացնելու համար առաջնային քայլերից մեկը վիճակագրություն ստեղծելն է: «Մարդիկ պետք է կարողանան տեսնել խնդիրը, որպեսզի կարողանան մտածել լուծման մասին: Քանի որ չկա վիճակագրություն, մարդկանց թվում է, թե խնդիրն էլ չկա: Այդ պատճառով էլ մենք ձեռնամուխ ենք եղել ստեղծել նախևառաջ վիճակագրություն, որը փաստացի ցույց կտա խնդիրը»,- նշեց  Անահիտ Սարգսյանը:

 

   

 

Կենտրոնի գերնպատակը բուժօգնության որակի բարձրացումն է, որը պետք է իրականացնել բուժհաստատությունների աշխատակազմի հետ  միասին:  Այս նպատակով էլ կենտրոնը ձեռնարկում է ՆՀԻ  վերաբերյալ բժիշկների ուսուցման կազմակերպում, որը ևս միտված է բարձրացնելու բուժօգնության որակը: Կենտրոնը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում արտերկրից ժամանած համաճարակաբանների հետ, ովքեր կիսվում են իրենց աշխատանքային փորձով, կարելի է ասել,  վերապատրաստում  է բժիշկներին: «Մենք դեռևս փոքր-փոքր քայլերով ենք առաջ շարժվում, սակայն արդյունքն արդեն իսկ տեսնում ենք:  Սա դեռ սկիզբն է, դեռ մեկ տարի չկա ինչ կենտրոնը գործում է: Մենք, համագործակցելով բժշկական կենտրոնների և այլ շահագրգիռ կողմերի հետ , որոշ ժամանակ տևական աշխատանքներից հետո կունենանք մեծ տեղաշարժ այս ոլորտում, արդյունքներն ակնհայտ կլինեն»,- համոզված է համաճարակաբանը:

 

Դե ինչ, եթե ուզում ենք բուժօգնության բարձր որակ,  աջակից լինենք Հայաստանում իրականացվող առաջին քայլերին` ուղղված ՆՀԻ բացահայտմանը և կանխարգելմանը:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Sofya Darbinyan

15.02.2013

Շատ ուրախ եմ,որ կա նման գիտա-մեթոդական կենտրոն,որը կարող է վեր հանել հանրապետության կլինիկաներում առկա համաճարակային իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվություն, օգնել մասնագետներին `գիտա-մեթոդական գրականություն տրամադրելով և մասնագիտական թեմաներով բանավեճեր հրավիրելով: Գեղարքունիքի մարզային կենտրոնի համաճարակաբան` Սոֆյա Դարբինյան:

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ