Բժիշկներ
«Մեկ աշխարհ, մեկ տուն, մեկ սիրտ»: Հանդիպում Պարունակ Զելվեյանի հետ
Սրտի համաշխարհային օրվա 2012 թ. կարգախոսն է «Մեկ աշխարհ, մեկ տուն, մեկ սիրտ», իսկ գլխավոր շեշտադրումը՝ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելումը կանանց եւ երեխաների շրջանում :
Սրտի համաշխարհային ֆեդերացիայի այս որոշումըպայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ դրանք ավանդաբար համարվում են «տարեց մարդկանց» եւ «տղամարդկանց» հիվանդություններ, մինչդեռ կանայք թերագնահատում են իրենց՝ սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը: Նույնն է նաեւ երեխաների դեպքում: Սրտի համաշխարհային օրվա՝ Սեպտեմբերի 29-ի նպատակն է զանգվածային միջոցառումներով տեղեկացնել սիրտ-անոթային հիվանդությունների մասին:
Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 17,3 մլն մարդ է մահանում այդ հիվանդություններից: Կանխատեսվում է, որ արդեն 2030 թ. այդ թիվը կհասնի տարեկան 23 միլիոնի: Մեզ հետ զրույցում սիրտա-անոթային հիվանդությունների հայաստանյան վիճակագրության, տենդենցների, կանխարգելման խնդիրների եւ առհասարակ ոլորտում տիրող վիճակի եւ կատարվող աշխատանքների մասին պատմեց Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանը:
– Այսօր շատ հիվանդությունների երիտասարդացում է նկատվում, ինչպիսի՞ն է վիճակը սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում:
– Եթե անգամ անվերապահորեն ընդունենք վիճակագրական տվյալների ստույգությունը, եւ արձանագրենք, որ կա սիրտ-անոթային հիվանդացության եւ մահացությունների աճ, չենք կարող միանշանակ պնդումներ անել` գոնե հիվանադացության տվյալների հետ կապված: Ինչո՞ւ: Որովհետեւ վերջին տարիներին հասարակության մեջ բարձրացել է մասնագետներին դիմելիության ցուցանիշը, եւ դրա հաշվին է թյուր կարծիք ստեղծվում, թե հիվանդացությունն ավելացել է: Իրականում այդ ցուցանիշը միշտ էլ բարձր է եղել, եւ Հայաստանն իր տվյալներով չի առանձնանում համաշխարհային վիճակագրության մեջ. նույն տարածվածությունն է, ինչ ամբողջ աշխարհում: Այսօր ամեն երրորդը զարկերակային գերճնշման խնդիր ունի, ամեն երկրորդը՝ ավելցուկային քաշի (եթե նույնիսկ ճարպակալման աստիճանի չի հասել), թող ամպագոռգոռ չհնչի, բայց յուրաքանչյուրը խնդիր ունի առողջ կենսակերպի հետ՝ ծխախոտի, ալկոհոլի չարաշահում, անառողջ սնունդ, ֆիզիկական թերակտիվություն եւ այլն, եւ այլն…
– Մի քանի գործոններ արդեն թվեցիք, որոնք վնասակար ազդեցություն կարող են ունենալ սրտի վրա: Մեր օրերում համատարած խնդիր է դարձել ուշ քնելը՝ գիշերային կյանք, սոցցանցեր… Այստեղ ե՞ւս վտանգ տեսնում եք:
– Ընդհանրապես բոլոր հիվանդությունները, ախտաբանական վիճակները առաջացել են եւ առաջանում են քաղաքակրթության հետեւանքով, այսինքն՝ բնությունից հեռանալու պատիժն են դրանք: Նկատի ունեմ նաեւ ավելցուկային քաշը եւ ֆիզիկական թերակտիվությունը: Սնունդը, բացի նրանից, որ կառուցվածքային կոմպոնենտներ է պարունակում օրգանիզմի համար, հիմնական ֆունկցիաներից մեկը նաեւ էներգիայով` «վառելիքով», ապահովումն է: Պատկերացրեք մի մեքենա, որն ամեն օր վառելիք լցնեք եւ չքշեք, ի՞նչ կստացվի: Այն, ինչ մեզ մոտ, այսինքն, օր-օրի ավելցուկային քաշ, ճարպակալված մարդիկ, ինչն էլ այսօր սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական պատճառներից է: Նույնը քնի դեպքում… Երիտասարդ օրգանիզմը գուցե սկզբում չզգա այդ ազդեցությունը, հնարավոր լինի դեռ փոխհատուցել, բայց երբ խնդիրը երկար շարունակվի, ինչ-որ տեղ այդ «թույլ օղակը» բնականաբար կպոկվի: Երբ ասում են՝ նվազեցնենք սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունները, ինձ անհեթեթ է թվում այդ ձեւակերպումը: Նվազեցնել չենք կարող, եւ գիտե՞ք՝ ինչու. որովհետեւ մարդը մի օր մահանալու է, եւ մահանալու է սիրտ-անոթային բարդություններից, էլ ինչի՞ց պետք է մահանար: Այսինքն՝ մենք գործ ունենք անխուսափելիի հետ, եւ մեր նպատակը պետք է լինի կյանքի տեւողության երկարեցումը: Այսինքն՝ մեր պայքարը պետք է լինի նվազեցնել մահացությունները երիտասարդ խմբերում:
– Ավելցուկային քաշի վտանգների մասին մի քանի անգամ շեշտեցիք: Այդ խնդիրը հավանաբար տարածված է հասարակության այն շերտերում, որոնք «հնարավորություն ունեն» ձեռք բերելու ավելորդ կիլոգրամները: Ինչպիսի՞ն է խնդրի տարածվածության պատկերը սոցիալական տարբեր շերտերում:
– Նման տարբերություն կա, բայց ճիշտ հակառակն է. սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվող շերտի մոտ ավելցուկային քաշի խնդիրն ավելի տարածված է՝ մի շարք պատճառներով: Նախ՝ ավելի անառողջ են սնվում, օրինակ՝ ուտում են հիմնականում ածխաջրերով հարուստ սննդամթերքներ՝ հաց, կարտոֆիլ, մակարոնեղեն, որոնց կալորիականությունը բավական բարձր է… Երկրորդը՝ նրանք ավելի քիչ են հետեւում իրենց առողջությանը՝ պրակտիկորեն կարող են բացակայել կարդալ-տեղեկանալը, սպորտով զբաղվելը, մարզարահներ հաճախելը:
– Ռիսկի գործոնների շարքում ի՞նչ տեղ ունեն սթրեսները: Մեր սերնդին դրանք հետապնդում են ամեն քայլափոխի: Նորից փորձենք վերադառնալ սիրտ-անոթային հիվանդությունների երիտասարդացման վտանգին…
– Գիտե՞ք՝ ինչու են երիտասարդանում հիվանդությունները. որովհետեւ ռիսկի գործոնները հիմնականում երիտասարդության շրջանում են տարածված: Երիտասարդների գերակշիռ մասն օգտագործում է ծխախոտ, անառողջ կենսակերպ է վարում, ունի ավելցուկային քաշ, թերակտիվություն: Երեկոյան ժամերին պատուհանից նայելիս քանի՞ երեխա կտեսնեք, որ վազվզում ու խաղում են. գերակշիռ մասը համակարգչի կամ հեռուստացույցի էկրանների առաջ է: Ու, դրան զուգահեռ, ընդունվող սննդի քանակը` չի պակասում չէ՞: Ստացվում է՝ էներգիայի թերածախսի, ճարպակալման հետ գործ ունենք: Եվ ուզում ենք առողջ սերունդ ունենալ... ...Գումարած մեր ժամանակների սթրեսները: Գոնե այսօր՝ Սրտի համաշխարհային օրը, պարտավոր ենք բարձրաձայնել նման խնդիրները: Սիրտ-անոթային հիվանդությունները 80 տոկոսով կարող ենք կանխարգելել` առողջ ապրելակերպի քարոզմամբ, ռիսկի գործոնների նվազեցմամբ:
– Ինչպիսի՞ն է սիրտ-անոթային հիվանդությունների՝ տղամարդկանց եւ կանանց շրջանում տարածվածության համեմատական վիճակագրությունը: dnepropetrovsk.natashaescort.com
– Մինչեւ 55 տարեկանը տղամարդկանց մոտ է այն ավելի տարածված, 55-ից հետո ավելանում է կանանց շրջանում՝ կապված կլիմաքսի հետ: Մինչ այդ կանայք «պաշտպաված» են բնության կողմից, որպեսզի սերունդ տան, ի դեպ, առողջ սերունդ:
– Դուք մեծ տեղ եք հատկացնում սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելմանը: Հայաստանում այսօր Ձեր գլխավորությամբ գործում է Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնը: Արդյո՞ք կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները մատչելի եւ հասանելի են շատերին:
– Մեզ մոտ ծառայությունները գերակշռորեն վճարովի են, բայց գործում են ճկուն համակարգեր եւ անհատական մոտեցում: Ավելին՝ մեր մշտական հաճախորդները, այսինքն՝ նրանք, ովքեր պարբերաբար հետազոտվում են մեզ մոտ, առաջին այցելությունից հետո իսկ ունեն մշտական զեղչեր: Բացի այդ, տարեկան մի քանի անգամ՝ սիրտ-անոթային հիվանդությունների սեզոնայնության բարձրացման շրջանում (գարնանային, աշնանային սեզոն), 50 տոկոսից ավելի զեղչեր են գործում բոլոր ծառայությունների համար:
– Տեսնում եմ՝ բավական սթրեսաշատ ու լարված է նաեւ Ձեր աշխատանքը… Ինչպե՞ս եք պաշտպանում սեփական սիրտը, ի՞նչ խորհուրդներ կտաք սեփական փորձից:
– Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում: Ընդհանրապես, կյանքը բալանսի մեջ է. ինչ տալիս ես, այն էլ ստանում ես: Իմ լարված, սթրեսային աշխատանքի դիմաց ես ստանում եմ հակասթրեսներ՝ ի դեմս գոհ, ուրախ, շնորհակալ հաճախորդներիս:
– Ի՞նչ խորհուրդներ կտաք այն մարդկանց, ովքեր ուզում են հետեւողական լինել իրենց սրտի առողջության հարցում:
– Նախեւառաջ, առողջ ապրելակերպի հիմունքները կիրառել ամեն օր՝ առողջ եւ ռացիոնալ սնունդ (կենդանական ճարպերի նվազեցում, բանջարեղենի, մրգերի ավելացում, աղի սահմանափակում), ծխախոտի, ալկոհոլի չարաշահման բացառում, ֆիզիկական ակտիվություն՝ զբոսանքների, մարմնամարզության, սպորտային խաղերի տեսքով, հնարավորինս սթրեսների բացառում, կյանքին ավելի թեթեւ նայելու ունակության ձեռքբերում: Եվ վերջապես, դրական հուզումներ պատճառեք մարդկանց, որովհետեւ բումերանգի փիլիսոփայությամբ դուք դա հետ եք ստանալու: Քրքիջի ժամանակ անոթալայնիչ էֆեկտ կա օրգանիզմում, այսինքն՝ բոլոր անոթները, նաեւ սիրտը, լավ սնվում են: Ուրեմն ժպտացեք եւ ժպիտ պարգեւեք միմյանց:
Հարգելի Պարունակ Զելվեյան, ՙՄեդ-Պրակտիկ թիմը սիրով շնորհավորում է Ձեզ` ՍՐՏԻ օրվա, նաև օրերս նշած Ձեր ծննդյան տոնի առիթով ու ցանկանում. միշտ մնալ այնպիսին, ինչպիսին կաք` հանձինս վերն ընդգծած տողերի։
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն