Բժիշկներ
ՄԻՔԱՅԵԼ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ. Հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, թե՛ արտաքին տեսքով…
– Հիվանդի համաշխարհային օրը լավ առիթ է` անդրադառնալու բժիշկ-հիվանդ հարաբերությունների առանձնահատկություններին, խնդիրներին մեր երկրում և մեր օրերում: Թեմայի շրջանակում առաջին հերթին ի՞նչ հարցեր կառանձնացնեք Դուք:
– Երբ ուսանող էի, մի դեպք տեղի ունեցավ, որը հիշում եմ ամբողջ կյանքում: Պրոֆեսորներից մեկը, ով վիրաբուժության ամբիոնի վարիչն էր, համայց էր կատարում, և երբ բուժող բժիշկը զեկուցեց՝ «հիվանդ Պետրոսյան», նա ընդհատեց և ասաց՝ ՊԱՑԻԵՆՏ: «Պացիենտ» բառի հիմքում համբերությունն է. մարդ, ով համբերատար տանում է իր հիվանդության պատճառած հոգսերը: Եվ եթե պացիենտի ու բժշկի միջև ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար տրվում են խնդիրների լուծումները: Բժիշկն իր պացիենտին օգտակար է լինում ոչ միայն բուժական գործով, այլև հոգեբանական շփմամբ: Հետևաբար յուրաքանչյուր բժիշկ պետք է տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին: Այդ դեպքում ստեղծվում է մի վիճակ, որն արտասահմանյան գրականության մեջ կոչվում է կոմպլայնս՝ պացիենտի և բժշկի միջև համաձայնություն և համագործակցություն՝ ուղղված հիվանդության պատճառած հոգսերի, տառապանքների, համբերությունը փորձության ենթարկող երևույթների հաղթահարմանը:
– Ունեք երկար տարիների կլինիկական փորձ, մշտական շփում երեկվա, այսօրվա ուսանողի հետ, նաև տևական ժամանակ ծառայել եք ընտա-նեկան բժշկության զարգացմանը Հայաստանում, ըստ Ձեզ` ինչպե՞ս են զարգացել այդ հարաբերությունները ժամանակի մեջ: Կա՞ ակնհայտ փոփոխություն:
– Իհարկե՛: Քանի որ մեր թեման բժիշկ-պացիենտ հարաբերություններին է վերաբերում, ես կփորձեմ տալ դրանց զարգացումը ժամանակի մեջ՝ իմ տեսածի, սեփական փորձի վրա հիմնվելով: Գոյություն ունի առողջապահական-բժշկական ծառայությունների մատուցման երեք աստիճան՝ առաջնային օղակ (պոլիկլինիկա), երկրորդային (մասնագիտացված բաժանմունքներ, հիվանդանոցներ) և երրորդային (բարձր տեխնոլոգիաների օգտագործումը բժշկության մեջ): Ես, ղեկավարելով ընտանեկան բժշկության ամբիոնը, եղել եմ բարեփոխումների համահեղինակ կրթական բաղադրիչում և որպես թոքաբան՝ աշխատել եմ նաև երկրորդային օղակում: Կարծում եմ՝ մեր թեմայի շրջանակում պետք է կանգ առնել հատկապես առաջնային օղակի վրա. բժիշկ-պացիենտ հարաբերություններն այստեղ չափազանց կարևոր են: Եթե պացիենտը դիմում է բուժօգնության` ուշացած ժամկետում, դա առաջնային օղակի խնդիրն է: Վիճակագրությունը ցույց է տալիս՝ առողջական խնդիրների ութսուն տոկոսը պետք է լուծվի առաջնային օղակում: Կարծում եմ՝ ընտանեկան բժշկության մոդելի ներդրումն այդ հարցերի պատասխանը կարող է տալ: Ընտանեկան բժիշկը ոչ միայն բուժում է իրականացնում, այլև` առողջության պահպանում, մշտական հսկողություն: Ստացվում է՝ շփումը պացիենտի հետ ավելի հաճախ է, և՝ ոչ միայն բուժօգնության կարիքի դեպքում։
– Ձեր դիտարկմամբ՝ բացի համբերատարությունից, էլ ի՞նչ է պահանջվում պացիենտից այդ հարաբերություններում:
– Վստահությո՛ւն բժշկի նկատմամբ: Իհարկե, այդ վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, թե՛ անգամ արտաքին տեսքով… Իրականում ամեն բան մեծ նշանակություն ունի:
Պացիենտից պահանջվում է նաև համբերատարություն իր ախտանիշների նկատմամբ և, իհարկե, կարգապահություն, օրինակ՝ ճիշտ հետևի դեղի ընդունման ժամին, կարգին: Այդ ամենը հենց այնպես չի ասվում. ամեն հիվանդություն ունի իր բուժման սխեման, և եթե բուժումը կրի տարերային բնույթ, անօգուտ է: Այդ սխեմաներին, ալգորիթմներին տիրապետում է բժիշկը և միայն վստահության դեպքում է դա կատարում պացիենտը:
– Բժշկի դերում` Ձեր խոսքը բժշկին. ի՞նչ խորհուրդ կտաք, մանավանդ որ Ձեր հսկողությամբ ապագա բժիշկների մի ողջ սերունդ է այսօր կրթվում:
– Օ՜, շատ բան: Դա չէի անվանի հսկողություն, այլ պատասխանատվություն և մասնակցություն: Եթե մեր բուհը ստանձնել է այդ պարտականությունը, պատասխանատվությունը մեր հասարակության նկատմամբ, մենք պետք է պատրաստենք որակյալ կադրեր ո՛չ միայն իրենց գիտելիքների պաշարով, այլև հետևենք նրանց վարքին, արտաքին տեսքին, ամեն-ամեն բանի…Մենք ունենք և՛ նախադիպլոմային, և՛ հետդիպլոմային, և՛ շարունակական կրթության շրջան: Յուրաքանչյուրի դեպքում գործ ունենք տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ: 16 տարեկան առաջին կուրսեցին և 45 տարեկան վերապատրաստվող բժշիկն ունեն միանգամայն տարբեր փորձ, վերաբերմունք, աշխարհայացք… Ես կուզեի, որ այս հանգամանքը նկատի ունենալով՝ պեդագոգիկային զուգահեռ, շրջանառության մեջ մտներ ԱՆԴՐՈԳՈԳԻԿԱ տերմինը, ինչը նշանակում է մեծահասակների ուսուցում:
– Ձեզ հետ շփվելիս չես կարող չզգալ այն վստահությունն ու հանգստությու-նը, որ Դուք եք ներշնչում: Դրանք հատկություններ են, որոնց տիրապե-տում եք մասնագիտությա՞ն բերումով: Ձեր կարծիքով՝ հոգեբանական ի՞նչ հատկանիշներ են պետք բժշկին:
– Կարծում եք՝ հանգի՞ստ մարդ եմ: Փա՜ռք Աստծո… Իրականում շատ անհանգիստ բժիշկ եմ, բայց եթե անգամ շատ մտահոգված եմ լինում պացիենտի վիճակով, նրա հիվանդության զարգացման հեռանկարով, պետք է պահպանեմ այս հանգիստ վիճակը, որ նա դրանից լիցքավորվի: Եթե անհանգստություն, խուճապ, անհամբերություն ցուցաբերեմ, չեմ նվաճի ամենակարևորը՝ նրա վստահությունը և չեմ կարողանա օգնել: Գիտե՞ք՝ ինչն է պրոֆեսիոնալին տարբերում ոչ պրոֆեսիոնալից… Մի տեղ կարդացել եմ ու շատ է դուր եկել. պրոֆեսիոնալը, գալով աշխատանքի, հետը չի բերում իր տրամադրությունը, իրավունք չունի՛: Ինչպես, օրինակ, դերասանը, ով բեմից ուրախացնում է մարդկանց, բայց հոգում կարող է մեծ տխրություն ունենալ:
– Հնարավո՞ր են ապագայում դասընթացներ բժիշկ բուժքույր-հիվանդ փոխհարաբերության էթիկայի մասին։
– Շատ արդիական հարց է: Էթիկան մենք հիմա դասավանդում ենք ցածր կուրսերում: Բայց, որպես երեսուն տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկ, համոզված եմ, որ նման դասընթացներ պետք է ներառվեն նաև բարձր կուրսերում, որովհետև անընդհատ գործընթաց է` հասկանալու, թե ով է պացիենտը, ինչ է հիվանդության ծանր ընթացքը… Ուշադիր եղե´ք՝ չեմ ասում ծանր հիվանդ, այլ՝ հիվանդության ծանր ընթացք պացիենտի մոտ:
– Ձեր խոսքը, մաղթանքը պացիենտի հարազատներին…
– Թող առողջ լինեն նրանց հարազատները, որ իրենք չդառնան պացիենտի հարազատ… Բայց եթե արդեն իսկ դարձել են, թող իրենց կողմից էլ լինի միտում՝ բժիշկների հետ ստեղծելու բարյացակամության, համագործակցության մթնոլորտ:
Մի մաղթանք էլ բժիշկներին… Բժիշկները պե՛տք է ցանկանան, որ բոլորը լինեն առողջ: Այդ մաղթանքս շատ հիմնավորված է: Բժշկությունը ոչ միայն հիվանդության ախտորոշումն է և բուժումը, այլև առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը, նրանց առաջացման պայմանների խորը հետազոտությունը…
Sofya Darbinyan
14.02.2013
Արմեն Գրիգորյան
11.02.2013
Հայկ Գրիգորյան
11.02.2013
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն