Բժիշկներ
Հղիության դեղորայքային ընդհատման դիմելու դեպքում միայն մեկ դեղամիջոցի օգտագործումը չի կարող բավարար լինել և անպայման պետք է լինի գինեկոլոգի հսկողություն
Մեր զրուցակիցններն են ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աշոտ Այվազյանը, բժշկական ներկայացուցիչ Անժելա Մելիքյանը և ՄԱԼԱԹԻԱ ԲԿ կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բ.գ.թ. Իննա Պերսոյանը
– Պարոն Այվազյան ե՞րբ է ձևավորվել ՇՏԱԴԱ դեղագերծական ընկերությունը որպես հոլդինգ և ե՞րբ է սկսել իր գործունեությունը Հայաստանում...## :
– ՇՏԱԴԱ միջազգային հոլդինգն արդեն 6 տարի է, ինչ գրանցված է Հայաստանում և ծավալում է բավականին ակտիվ գործունեություն: ՇՏԱԴԱ կազմակերպությունը` որպես դեղագործական ընկերություն, մոտ 100 տարվա պատմություն ունի: Վերջին տարիներին նրա կազմի մեջ են ներառվել ևս մի քանի դեղագործական ընկերություններ, որոնք իրենց հերթին ունեցել են երկարատև աշխատանքային կենսագրություն: Օրինակ՝ ՇՏԱԴԱ ընկերության կազմում է ՆԻԺՖԱՐՄ դեղագործական ընկերությունը, որն իր հերթին մոտ 100 տարվա պատմություն ունի, նույնը կարելի է ասել նաև սերբիական ՀԵՄՈՖԱՐՄ դեղագործական ընկերության մասին:
– Մինչ ՇՏԱԴԱ հոլդինգի ձևավորումը ինչպե՞ս էիք ներկայանում միջազգային և հայկական դեղագործական շուկայում:
– Ի սկզբանե Հայաստանում գրանցված էր ՆԻԺՖԱՐՄ դեղագործական ընկերության ներկայացուցչությունը` հայտնի ըկերություն հատկապես ԱՊՀ տարածքում. այդ է վկայում բժիշկների կողմից մշտապես նշանակվող դեղամիջոցների ցանկը: Հետագայում, հիմք ընդունելով ՆԻԺՖԱՐՄ ընկերության հաստատուն դիրքը Հայաստանում, իր գործունեությունը սկսեց ՇՏԱԴԱ միջազգային հոլդինգը` իր կազմի մեջ նեգրավելով ՆԻԺՖԱՐՄ-ը:
Միջազգային շուկայում ի սկզբանե հայտնի է եղել ՇՏԱԴԱ գերմանական դեղագործական ընկերությունը, որի արտադրանքին ԱՊՀ երկրներում այնքան էլ ծանոթ չէին: Մեր աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ դեղամիջոցների բժիշկների կողմից նշանակումն ու պացիենտի կողմից առանց դեղատոմսի դեղամիջոցների օգտագործումն ավելի արդյունավետ է դեղագործական ներկայացուցչությունների կողմից կատարած աշխատանքային գործունեության արդյունքում։
– Որո՞նք են ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության գործունեության հիմնական ուղղությունները:
– Ունենք ամենահաճախ հանդիպող ախտանիշների դեպքում` համարյա բոլոր մասնագետների կողմից նշանակվող, սիմպոմատիկ նշանակության ցուցմամբ դեղամիջոցների ընդարձակ ցանկ. ջերմիջեցնողներ, ցավազրկողներ, հարբուխի, մրսածության դեմ դեղամիջոցներ: Իհարկե, առկա են նաև նեղ մասնագիտական նշանակության դեղամիջոցներ` ինպես, օրԻննակ, գինեկոլոգիական, ուրոլոգիական, թերապևտիկ, քիթ-կոկորդ-ականջաբանական ուղղվածության և այլն:
Գերմանական ՇՏԱԴԱ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության բժշկական ներկայացուցիչ Անժելա Մելիքյան
|
– Տիկին Մելիքյան, որո՞նք են ամենանպատակային բժշկական բնագավառները:
– ՇՏԱԴԱՆ նեղ ուղղվածություն ունեցող դեղագործական ընկերություն չէ: Ներկայացուցչությունում ունենք առանձին բաժիններ, որոնք ունեն համապատասխան ուղղվածություններ` գինեկոլոգիա, թերապիա, սրտաբանություն, ուրոլոգիա և այլն։ Բնականաբար, յուրաքանչյուր բաժնի համար առաջնային են տվյալ ոլորտին վերաբերող դեղամիջոցները:
– Հաշվի առնելով գինեկոլոգիական ոլորտի հրատապությունը, հարցն ուղղենք այսպես. ի՞նչ տեղ է գրավում մանկաբարձա-գինեկոլոգիական ուղղությունը Շտադայի արտադրանքի շրջանակներում և դեղագործական շուկայում` ընդհանրապես:
– Գինեկոլոգիական պրակտիկայում նշանակվող դեղամիջոցների ցանկը բավականին մեծ է, որոնց մեջ ծանրակշիռ տեղ են զբաղեցնում գինեկոլոգի ամենօրյա պրակտիկայում օգտագործվող դեղերի ցանկը` ամենահաճախ հանդիպող հիվանդությունների ժամանակ: Ունենք առավել նեղ ուղղվածության դեղամիջոցներ, ինչպես օրինակ` հղիության արհեստական ընդհատմանը նախատեսված: Դրանք են` Միզապրաստոլ (STADA) և Միֆեպրիստոն (STADA) դեղամիջոցները, որոնք գրանցված են ՀՀ ԱՆ ուղեցույցներում և ՀՀ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։
Օգտվելով առիթից` ուզում եմ ավելացնել, որ ՇՏԱԴԱ ընկերությունն առաջնորդվում է ո´չ միայն իր դեղագործական արտադրանքի սպառման ռազմավարական պլանով, այլև խնդիրներով, որոնք համազգային բնույթ ունեն։ Այս պարագայում կան համահայկական խնդիրներ, որոնք հուզում են նաև մեզ, և որտեղ կարող ենք մեր լուման ունենալ: Օրինակ՝ Հայաստանում վերարտադրողականության խնդիրը բավականին լուրջ է, և մենք անտարբեր չենք այդ հարցի հանդեպ: Ճիշտ է, մենք ունենք հատուկ դեղամիջոցներ` նախատեսված արհեստական ընդհատման համար, սակայն մեր բոլոր կոնֆերանսներին ու միջոցառումներին նշում ենք, որ ՇՏԱԴԱ ընկերությունը երբեք չի խրախուսում արհեստական ընդհատումը ցանկացած տարբերակում` լինի վիրահատական, թե դեղորայքային: Ունենք հղիների համար նախատեսված տեղեկատվությամբ գրքույկներ, որտեղ ծանոթացնում ենք զույգի ընտանիքի ոչ ճիշտ պլանավորման արդյունքում զարգացող բոլոր հնարավոր բարդություններին։ ՖԻննանսավորում ենք այնպիսի լուսաբանումներ, որտեղ կարող են ճիշտ կերպով ներկայացվել անցանկալի հղիությունից խուսափելու տարբերակները, ընտանիքի ճիշտ կազմավորումը: Ուզում եմ հատուկ նշել` արհեստական ընդհատումը չի կարող ընտանիքի պլանավորման մեթոդ լինել, ինչը Հայաստանում բավականին ընդունված է: Սա ամենացավալի ու վտանգավոր տարբերակն է, որ կարող է ընտրել ընտանիքը:
– Ի՞նչ խորհուրդ կտայիք կանանց` որպես բժշկական ներկայացուցիչ, ավելի անվնաս տարբերակներ փնտրելու ստեղծված իրավիճակից:
– Կանանց խորհուրդ կտամ անպայման դիմել իրենց գինեկոլոգին: Կինը անցանկալի հղիությունից ազատվելու որոշումը չպետք է միայնակ կայացնի և անցնի այդ ամենով` միայնակ: Ընտանի´քը պետք է ընտրի իր տարբերակը` անցանկալի հղիությունից խուսափելու բոլոր մեթոդներից: Պետք է կարողանալ ճշգրիտ պլանավորել, որոշել առաջին կամ հետագա հղիությունների ժամանակները:
Վերջում խոսքս ուզում եմ ուղղել զույգերին. մի´ զլացեք. զրուցե´ք ձեր բժիշկների հետ, մի´ օգտվեք ոչ ստույգ աղբյուրներից: Կոչ եմ անում կանանց` միայն ծայրահեղ դեպքում դիմել արհեստական ընդհատմանը, իսկ հնարավորության դեպքում` ունեցե´ք շատ բալիկներ և հարստացրեք մեր ազգը:
Մալաթիա բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բ.գ.թ. Իննա Պերսոյան
|
– Տիկին Պերսոյան տիրապետու՞մ եք վիճակագրական տեղեկատվության` կապված Հայաստանում ծնելիության հետ։
– Ըստ ՀՀ ազգային վիճակագրական տվյալների 2012թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մոտ 42.500 ծնված, որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2.3%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը` 1.000 բնակչի հաշվով, նվազել է և կազմել` 14%:
– Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է հղիության արհեստական ընդհատման դիմելիության վիճակագրությունը, տենդենցները։
– Գրագիտությունը որոշակի բարձրացել է: Ավելանում են զույգերի քանակը, ովքեր սկսում են ճիշտ պլանավորել ընտանիքը: Սակայն, ցավոք, բևեռայնությունը հասարակության մեջ ակնառու է: Որքան հանդիպում ենք կիրթ, իրենց ընտանիքը ճիշտ պլանավորող զույգերի, նույքան էլ` ճիշտ հակառակ մոդելին: Հայաստանում բարձր էն ինքնաբուժման, անիմաստ դեղորայքի օգտագործման միջոցով սեփական առողջությանը վնաս հասցնելու չգիտակցված միտումները: Մեկ անգամ բժշկի հսկողությամբ դեղորայքային ընդհատում կատարելուց հետո, հաջորդ անգամները սկսում են ինքուրույն գործել`հատկապես հեշտ համարելով դեղորայքային ընդհատումը։ Այս առիթով բարձրաձայնեմ. երբե´ք ոչինչ չի´ կարելի ձեռնարկել` առանց բժշկի խորհրդատվության: Միայն որակյալ, կրթված և փորձառու մասնագետը կարող է և պետք է նշանակի դեղորայքային արհեստական ընդհատում: Առաջին հերթին` որպես կին, կոչ եմ անում մեր կանանց. ինքնուրույն որոշման չգնա´լ:
– Որքանո՞վ են Հայաստանում ընդունված դեղորայքային արհեստական վիժման մեթոդները, ի՞նչ տենդենցներ կան՝ դեղորայքայի՞ն, թե՞ ոչ դեղորայքային. ի՞նչ են նախընտրում։
– Պատկերացրեք օրգանիզմը, որը բեղմնավորման առաջին օրվանից պատրաստվում է հղիության երկարատև ընթացքին, կատարվում են հորմոնալ փոփոխություններ արգանդում, կրծքագեղձերում, և` հանկարծ ընդհատվում է հղիությունը, սկսվում է ռեգրես (հետ զարգացում)։ Օրգանիզմը կարծես զարմանում է` ‹‹կար հղիություն, ու արդեն չկա››։ Հղիության ցանկացած ընդհատում` լինի դա վիրաբուժական, թե դեղորայքային, կնոջ մոտ կարող է բազմաթիվ հիվանդությունների և բարդությունների պատճառ լինել։ Օրինակ` դիսհորմոնալ հիվանդություններ` ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիա, արգանդի միոմա, տարաբնույթ հորմոնալ խանգարումների ֆոնի վրա առաջացած մենստրուալ ցիկլի խանգարումներ և երկրոդրդային չբերություն։ Կարող են լինել նաև ինֆեկցիոն բարդություններ, եթե կատարվում է հղիության վիրաբուժական ընդհատում։ Ինչու՞ ենք նախապատվությունը տալիս դեղորայքային ընդհատմանը, որովհետև նման պարագայում ինֆեկցիոն բարդություններ չեն առաջանում։
Դեղորայքային ընդհատման դիմելու դեպքում միայն մեկ դեղամիջոցի օգտագործումը չի կարող բավարար լինել և անպայման պետք է լինի գինեկոլոգի հսկողություն։ Նման քայլի դիմելուց հետո պացիենտը մոտ մեկ ամիս պետք է գտնվի բժշկի հսկողության տակ, քանի որ այդ ժամանակահատվածում հնարավոր է առաջանան արագ միջամտության կամ խորհրդատվության կարիք: Նման վերաբերմունքի դեպքում բարդությունները հազվադեպ կլինեն։ Արհեստական ընդհատման յուրաքանչյուր մեթոդ ունի իր և´ դրական, և´ բացասական կողմերը, միայն մասնագետը կարող է որոշել` յուրաքանչյուր կնոջ օրգանիզմին հարմար տարբերակը: Պրակտիկան և վիճակագրությունը ցույց են տալիս. քանի որ դեղորայքային արհեստական վիժումը գործնականորեն հեշտ կիրառելի է, և առաջացող բարդություններն էլ համեմատաբար քիչ են, կանայք ավելի հաճախ նախընտրում են այս տարբերակը:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն