Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

80 տարի առաջ ապրիլի 27 ծնվել է ականավոր մանկական վիրաբույժ, աշխարհի բժիշկ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը

80 տարի առաջ ապրիլի 27 ծնվել է ականավոր մանկական վիրաբույժ, աշխարհի բժիշկ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը

Լեոնիդ Միխայլովիչ Ռոշալը՝ ականավոր մանկական վիրաբույժը, ծնվել է Օռլովի նահանգի Լիվնա քաղաքում 1933 թ. ապրիլի 27-ին ռազմական օդաչուի ընտանիքում:


1957 թ. Ռոշալն ավարտել է Ն. Ի.Պիրոգովի անվան Երկրորդ ՄՕԼԳՄԻ-ն մանկաբույժի մասնագիտությամբ, աշխատել է տեղամասային մանկական բժիշկ: 1964 թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական, իսկ 1970 թ.՝ դոկտորական դիսերտացիան:


1961-1981թթ. աշխատել է Մոսկովյան նահանգային գիտահետազոտական ինստիտուտի (ԳՀԻ) մանկական վիրաբուժության բաժանմունքում, միաժամանակ կազմակերպել է Մոսկովյան նահագի նորածինների վիրաբուժության կենտրոնը: 1981թ. Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի մանկաբուժության Գիտահետազոտական ինստիտուտի մանկական տարիքի վնասվածքաբանության և անհետաձգելի վիրաբուժության բաժանմունքի վարիչն էր, իսկ մեկ տարի անց նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:


1970-ից Ռոշալը Մոսկովյան շրջանի Առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային մանկական թոքաբանն է, իսկ 2003-ից առ այսօր Մոսկվա քաղաքի Առողջապահության բաժնի անհետաձգելի մանկական վիրաբուժության և տրավմատոլոգիայի Մոսկովյան ԳՀԻ Մանկական անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության  (ՄԱՎևՎԱ) տնօրենն է:


1990թ. Լեոնիդ Միխայլովիչը գլխավորել է պատերազմներում և աղետներրում տուժած երեխաներին  օգնության Միջազգային կոմիտեն (որի կազմի մեջ մտել են ամբողջ աշխարհից հայտնի բժիշկ-մասնագետներ) և երեխաներին օգնության Միջազգային բարեգերծական ֆոնդը:
Դեռևս 1988թ. Ռոշալը մասնակցել է երեխաների փրկությանը, ովքեր տուժել էին Հայաստանում երկրաշարժի ժամանակ, Ռումինիայում հեղափոխության, Իրաքում (1991), Հարավսլավիայում, Պաղեստինյան ինքնավարությունում, Չեչնիայում պատերազմների, ինչպես նաև Ճապոնիայում, Եգիպտոսում, Աֆղանստանում (1998), Թուրքիայում (1999) և Հնդկաստանում (2001) երկրաշարժերի ժամանակ:


Դուբրովկայում 2002 թ. թատրոնում  ահաբեկչական ակտի ժամանակ Լեոնիդ Միխայլովիչը բանակցություններ էր վարում ահաբեկիչների հետ՝ թատրոնից ութ երեխա դուրս հանելու շուրջ: Բանակցությունները հաջողությամբ պսակվեցին, իսկ մնացած գերիներին փոխանցվեց ջուր և դեղեր: Արիության համար, որը դրսևորվել էր Թատերական կենտրոնում, Ռոշալն արժանացավ Արիության շքանշանի: Նա մասնակցել է 2004 թ. Բեսլանում ահաբեկչական ակտի ժամանակ բանակցություններին, հանդես է եկել Չեչնիայում պատերազմի և Միխայիլ Խոդորկովսկու ձերբակալման դեմ:


Լեոնիդ Միխայլովիչը բազմիցս ճանաչվել է «Տարվա եվրոպացի» և «Տարվա ռուս», պարգևատրվել է 4-րդ աստիճանի «Հայրենիքի առջև ծառայությունների դիմաց» շքանշանով, «Բևեռային աստղ» մոնղոլական շքանշանով, «Ի փառս Օսիայի», «Մեծ առաջնորդի շքանշան»-ով (Պակիստան), «Առողջապահության ոլորտում և հայ-ռուսական ընկերության զարգացման մեջ զգալի ներդրման համար» Հայաստանի շքանշանով, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների շքանշաններով, Ռուսաստանի  ու աշխարհի շատ մրցանակներով:


Բժիշկ Ռոշալը Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ է, SAMU SOCIAL INTERNATIONAL (Մոսկվա) Պատվավոր նախագահ, Ռուսաստանում Մանկական վիրաբույժների կառավարման անդամ, Ռուսաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի պատվավոր անդամ, Ռուսաստանի մանկաբույժների Գործկոմ միության անդամ, Հասարակական պալատի անդամ, Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի պատվավոր դոկտոր, Ասիայի բժիշկների ասոցիացիայի պատվավոր անդամ, ՄԱԿ-ի Միջազգային Թագավորական Ակադեմիայի պատվավոր անդամ, Հայաստանի բժշկական պալատի պատվավոր նախագահ, Մանկական վիրաբույժների բրիտանական ասոցիացիայի անդամ և այլն: Լեոնիդ Ռոշալի անունով անվանվել է աստղ Ցլի համաստեղությունում:


Բայց ամենից առաջ Լեոնիդ Միխայլովիչ Ռոշալը մանկական վիրաբույժ է, Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության ԳՀԻ տնօրեն և «Աշխարհի մանկական բժիշկ», ինչպես նրան կնքել են լրագրողները:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. osradio.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ