Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Պլաստիկ վիրաբույժ ԿԱՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ՝ «ամենաորոնված մասնագետը». նա արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին

Պլաստիկ վիրաբույժ ԿԱՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ՝ «ամենաորոնված մասնագետը». նա արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին

Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Կարեն Դանիելյանը 2013 թվականի ընթացքում որոնման համակարգերով med-practic.com բժշկական պորտալում ամենահաճախ որոնված մասնագետն է: Մեդ-Պրակտիկ թիմն այցելեց բժշկին՝ շնորհավորելու և հանձնելու ավանդական մրցանակը:

 

–   Մեդ-Պրակտիկ թիմը շնորհավորում է Ձեզ՝ որպես այդքան մեծ պահանջարկ վայելող բժշկի: Ձեզ համար սպասելի՞ էր այս անվանակարգում հաղթող դառնալը:


–   Ճիշտն ասած, շատ հաճելի անակնկալ էր: Բժշկի համար շատ կարևոր է, որ իր պացիենտները գոհ լինեն: Ես սիրում եմ ասել, որ այս բաժանմունքից մարդիկ ժպտալով են գնում: Պլաստիկ վիրահատությունը սովորաբար նոր որակ է տալիս մարդու կյանքին. դառնում է ավելի ինքնավստահ, շրջադարձային քայլերի է դիմում՝ամուսնություն, աշխատանք…

 

–   Այս հարցին սովորաբար պատասխանում են՝ թող ուրիշներն ասեն… Այնուամենայնիվ, եթե ինքներդ գնահատելու լինեք Ձեր աշխատանքը, ապա ի՞նչ գնահատական կտաք:

 

–   Չէի ուզի պատասխանել այդ հարցին… Ընդհանրապես համեստ մարդ եմ, անգամ չեմ սիրում, երբ հավաքույթների ժամանակ իմ կենացն են խմում: Կարծում եմ՝ ամեն բանի հիմքում այն է, որ դու ամբողջովին՝ հարյուր տոկոսով նվիրվում ես քո գործին և անում այն ազնվորեն:

 

Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը՝ «ամենաորոնված մասնագետ». նա արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին

Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը՝ «ամենաորոնված մասնագետ». նա արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին

Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը՝ «ամենաորոնված մասնագետ». նա արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին


–   Նկատեցի, որ քիչ առաջ հեռախոսով խոսում էիք արտասահմանից Ձեզ դիմած պացիենտի հետ: Ձեզ որոնման համակարգերով շատ են փնտրում նաև Հայաստանից դուրս: Շա՞տ պացիենտներ ունեք դրսից:

–   Շատ-շատ են, այո՛: Վերջերս վիրահատվողների շուրջ հիսուն տոկոսը դրսից եկած պացիենտներ են, հիմնականում՝ Ռուսաստանից. ունենք նաև Ղազախստանից, Վրաստանից, Ամերիկայից…


–   Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են հիմնականում իմանում Ձեր մասին, նախկին պացիենտների՞ց:

–   Այո, հիմնականում այդպես և համացանցով փնտրելով. երկու հզոր միջոց՝ իմանալու բժշկի մասին: Հայաստանում տեղեկանում են՝ հիմնականում միմյանցից, իսկ օրինակ՝ Ամերիկայում մեծ տեղ է տրվում համացանցին:


–   Համացանցային միջավայրում Ձեր մասին տեղեկատվության տարածման ուղղությամբ հատուկ աշխատանք կատարո՞ւմ եք:

–   Հիմա չենք աշխատում այդ ուղղությամբ, բայց առաջիկայում նախատեսում ենք. կայք է պատրաստվելու:

 

Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը՝ «ամենաորոնված մասնագետ». նա արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը՝ «ամենաորոնված մասնագետ». նա արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը՝ «ամենաորոնված մասնագետ». նա արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին  


–   Այս մրցանակը լավ առիթ է՝ մի փոքր անդրադառնալու Ձեր աշխատանքային կենսագրությանը… Ինչպե՞ս եղավ, որ նախընտրեցիք պլաստիկ վիրաբուժության ոլորտը:

–   Երբ սովորում էի Բժշկական համալսարանում, պլաստիկ վիրաբուժությունը որպես այդպիսին դեռ Հայաստանում չկար: Պլաստիկ վիրաբուժության առաջին բաժանմունքը  Հայաստանում բացվեց 1991 թվականին՝ երկրաշարժից հետո, Հայկական բարեգործական ընդհանուր միության օգնությամբ և ամերիկյան կառավարության ջանքերով. ղեկավարն էր Գագիկ Ստամբոլցյանը: Մինչ այդ Հայաստանում կար միայն միկրովիրաբուժություն: Հենց առաջին օրերից սկսեցի աշխատել այդ բաժանմունքում ու միանգամից սիրեցի: Պլաստիկ վիրաբուժությունը համարվում է վիրաբուժության թագուհի, քանի որ ծավալով ընդգրկում է ամբողջ մարմինը, առնչվում է մյուս ոլորտների բոլոր վիրահատություններին: Շատ գեղեցիկ ու միաժամանակ շատ ծանր մասնագիտություն է:

–   Ըստ Ձեզ՝ որո՞նք են ոլորտի  ուժեղ և թույլ կողմերը Հայաստանում:

–   Թույլ կողմը, միանշանակ, այն է, որ չկա խիստ վերահսկողություն աշխատանքի որակի նկատմամբ: Ում մտքով անցնում է, իրեն հռչակում է պլաստիկ վիրաբույժ, աշխատում է, և ոչ-ոք չի հսկում նրա աշխատանքը, այս պարագայում հիվանդը պաշտպաված չէ: Ուժեղ կողմն այն է, որ հայերը խելացի ազգ են, և այդ պոտենցիալից ծնվում են լավ մասնագետներ: Թույլ կողմերից է նաև, որ չկա զարգացած ապահովագրություն: Օրինակ. ծուռ միջնապատի խնդիրը շատ տարածված է հայերի շրջանում, որն, ի դեպ, էսթետիկ բնույթ չի կրում, սակայն ապահովագրական փաթեթների մեծ մասում այդ վիրահատությունը նախատեսված չէ :

Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը՝ «ամենաորոնված մասնագետ». նա արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը՝ «ամենաորոնված մասնագետ». նա արժանացավ Մեդ-Պրակտիկի մրցանակին


–   Դուք պարբերաբար անդրադառնում եք Հայաստանում պլաստիկ վիրահատությունների տենդեցներին: Առաջին հորիզոնականում շարունակո՞ւմ է մնալ քթի վիրահատությունը, ի՞նչ տեղաշարժեր կան:

–   Միանշանակ, շարունակում է մնալ և կարծում եմ՝ միշտ էլ այդպես կլինի: Պլաստիկ վիրաբուժության ¾-րդը բաժին է հասնում քթին, հաջորդը ճարպերի պլաստիկան է, տարածված է նաև ականջախեցիների պլաստիկան, զարգանում է դեմքի երիտասարդացումը ոչ վիրահատական ճանապարհով՝ ներարկումներով, և նոր տեդենց է ճարպի ներարկումը:

–   Քթի  վիրահատությունների տենդենցին զուգահեռ շատանում են կարծիքները, որ մարդիկ՝ հատկապես կանայք, սկսել են կորցնել դիմագծերի առանձնահատկությունները: Դուք այդ կարծիքին չե՞ք:

–   Հայտնի բժիշկ կար Թիֆլիսում՝ Ծոպե անունով, ամբողջ Խորհրդային Միությունից գնում էին Թբիլիսի՝ քիթ վիրահատելու. ինքը բոլորին «տալիս» էր նույն քթից: Այսօր նայում ես ավագ սերնդին, ու«ծոպե» քթերը պարզ երևում են. կնիք է: Մեր մոտեցումը հետևյալն է. յուրաքանչյուր պացիենտին նվիրում ենք իր առանձնահատուկ քիթը: Քիթը «սարքվում» է՝ նրա դիմագծերից ելնելով:

–   Ի՞նչ կուզեիք ասել Ձեր պացիենտներին:

–   Նրանց մաղթում եմ հավերժ գեղեցկություն, հավերժ առողջություն: Այդ երկուսը եթե կան, մարդը մնացած ամեն ինչն ինքը կանի:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ