Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

«Էրեբունի»-ն 2013-ին «ամենափնտրված բժշկական կենտրոնն» է Մեդ-Պրակտիկ կայքում. կենտրոնի հաջողության գաղտնիքները բացում է Միքայել Մանուկյանը

«Էրեբունի»-ն 2013-ին «ամենափնտրված բժշկական կենտրոնն» է Մեդ-Պրակտիկ կայքում. կենտրոնի հաջողության գաղտնիքները բացում է Միքայել Մանուկյանը

«Էրեբունի» բժշկական կենտրոնը 2013 թվականի ընթացքում որոնման համակարգերով www. med-practic.com բժշկական պորտալում ամենահաճախ որոնված բուժհաստատությունն է: Մեդ-Պրակտիկ թիմն այցելեց «Էրեբունի» բժշկական կենտրոն և փոխտնօրեն Միքայել Մանուկյանին հանձնեց ավանդական մրցանակը:


–   Պարոն Մանուկյան, Մեդ-Պրակտիկ թիմը շնորհավորում է Ձեզ և Ձեր անձնակազմին ամենափնտրված բուժկազմակերպությունը ներկայացնելու առիթով: Սպասելի՞ էր նման արդյունք Ձեզ համար:


–   Շատ շնորհակալ եմ: Իհարկե, մեր աշխատանքի ամբողջ իմաստը մրցանակներ շահելը չէ: Մեր նպատակն է ազգաբնակչությանը տալ որակյալ, արդիական բուժօգնություն: Ըստ երևույթին` հենց դրա հիման վրա էլ արձանագրվել է այս հաղթանակը: Մեր աշխատանքն ուղղված է արագ, անվտանգ և որակյալ բժշկության ձևավորմանը:


–   Ինչո՞վ է տարբերվում «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատանքը: Ո՞րն է ձեր հաջողության գրավականը:


–   Առաջին առանձնահատկությունը կամ առավելությունը մեր կադրային ներուժն է` դասախոսապրոֆեսորական կազմը: Երկրորդ կարևոր նախապայմանը՝ հաջողության հասնելու և որակով բուժօգնություն ապահովելու, տեխնիկական հագեցվածությունն է: Մեր օրերում անհնար է ապահովել բարձրակարգ բուժօգնություն՝ առանց տեխնիկայի: Կենտրոնը հագեցված է նորագույն և տարբեր տեսակի տեխնիկական սարքավորումներով` սկսած Հայաստում իր տեսակի մեջ եզակի անգիոգրաֆից մինչև վերջերս ձեռք բերած 8 նոր տեսակի սոնոգրաֆները:


«Էրեբունի»-ն «ամենափնտրված բժշկական կենտրոնն» է. կենտրոնի հաջողության գաղտնիքները բացում է Միքայել Մանուկյանը–   Լավ առիթ է խոսելու նաև առհասարակ «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունների մասին:


–   Կենտրոնում աշխատում են բժշկության մեջ ամենատարբեր ոլորտի մասնագետներ, ուստի և դիմում են պացիենտներ` ցանկացած հիվանդություններով ու գանգատներով: Կենտրոնում գործում են 2 նյարդաբանական և նյարդավիրաբուժության բաժին, բոլոր առումներով բարձր սպասարկում մատուցող քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայություն, գործում են մի քանի վիրաբուժական բաժիններ, կատարվում են նաև վահանագեղձի վիրահատություններ: Սրտանոթային, ուրոլոգիական, վնասվածքաբանության բաժանմունքները հագեցած են որակյալ տեխնիկայով ու բանիմաց մասնագետներով: Մեր կենտրոնում է գործում երևի թե հանրապետությունում ամենաուժեղ վերակենդանացման բաժանմունքը: Հաճախ են մարզերից կամ Երևանի այլ հիվանդանոցներից ծանր հիվանդներին ստիպված լինում տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կենտրոնը բազմարոֆիլ է, և ցանկացած իրադրություն այստեղ վերահսկելի է: Ավելացնեմ նաև, որ ամսական 300-ից ավելի երեխա է ծնվում կենտրոնի ծննդօգնության բաժանմունքում:


–   Վերջին տարիներին մեզ մոտ բժշկական կենտրոնների տեխնիկական հագեցվածությունը կարծեք թե չի զիջում միջազգային չափանիշներին: Այս առումով ի՞նչ քաղաքականություն ունի կենտրոնը:


–   Տարբերությունը մեկն է. մեր կենտրոնը ձեռք է բերում նոր տեխնիկա, այլ ո՛չ հին: Շատ հաճախ, այսպես կոչված, հագեցվածությունն ապահովվում է հին տեխնիկայի ձեռք բերման հաշվին: Արդիական, բարձրակարգ բուժում ապահովելու համար անհրաժեշտ է նաև համապատասխան արդիական տեխնիկա: Ահա ինչու մենք նախընտրում ենք նորագույնը՝ բավարարելու ամենաբծախնդիր պացիենտին, ով եվրոպական կլինիկաներին համապատասխան որակ և սպասարկում է պահանջում: Ավելին, փորձելով ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան որակ, միևնույն ժամանակ ձգտում ենք պահպանել եվրոպական չափանիշներից տասնյակ անգամ ավելի պակաս բուժման գին:


–   Ձեր խոսքում նշեցիք անգիոգրաֆի մասին, որն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Մանրամասնեք, խնդրե՛մ:


–   «Սիմենս» ընկերության անգիոգրաֆի մասին է խոսքը, որն արդեն 2 տարի է, ինչ կտրուկ փոխել է մեր վերաբերմունքը կաթվածի նկատմամբ: Եթե ավելի պատկերավոր ասեմ, ապա այդ սարքի կիրառումից հետո կաթվածներն այլևս չեն սարսափեցնում մեզ: Ընդամենը կես ժամում այս սարքը հրաշք է գործում: Սարքի օգնությամբ բացում ենք խցանված անոթը և արդեն 1-2 օրից հիվանդը կարող է տուն գնալ: Եղել են դեպքեր, երբ նոր կայացած կաթվածով, նույնիսկ սրտի կանգով են ընդունվել կենտրոն ու այդ սարքի միջոցով հնարավոր է եղել վերադարձնել սրտի աշխատանքը:


«Էրեբունի»-ն «ամենափնտրված բժշկական կենտրոնն» է. կենտրոնի հաջողության գաղտնիքները բացում է Միքայել Մանուկյանը–   Բայց արդյո՞ք հասանելի է այդ ծառայությունը հանրության լայն զանգվածների համար:


–   Սա բավականին մատչելի միջոց է: Պարզապես պետք է հաշվի առնել, որ վիրահատության գինը հիմնականում ձևավորվում է տեղադրվող ստենտի արժեքից: Գնի գոյացման 80%-ը ստենտի ինքնարժեքն է կազմում: Վճարունակ է մարդը, թե ոչ, պարզվում է միայն ստենտը դնելուց հետո, քանի որ կարևորվում է հիվանդի կյանքը փրկելը:


–   Մենք տեղյակ ենք նաև, որ կենտրոնը դարձել է Ամերիկյան բժշկական տուրիզմի ասոցիացիայի անդամ: Ի՞նչ հնարավորություն է սա:


–   Բժշկական տուրիզմը կամաց-կամաց զարգանում է նաև մեր երկրում: Նպաստող պայմանները մի քանիսն են. առաջինը որակյալ մասնագետներն են, ովքեր վերապատրաստվում են արտասահմանում: Տեխնիկական հագեցվածությամբ ևս չենք զիջում արտասահմանյան կլինիկաներին: Արդյունքում Ռուսաստանի Դաշնությունից, նաև ԱՄՆ-ից և Եվրոպայից հիվանդներ են այցելում մեր կենտրոն, հատկապես պլաստիկ վիրահատությունների, իսկ վերջերս նաև ուռոլոգիական հիվանդությունների բուժման համար: Արտասահմանում, իհարկե, կան ավելի լավ պայմաններ, օրինակ, հիանալի հարմարավետ ճաշարաններ հիվանդների համար, կամ՝ վիրահատական սեղանից անկողին տեղափոխելու համար նախատեսված ռոբոտ սարքեր և այլն: Մեզ մոտ առայժմ լուծված է ամենակարևորը՝ իր որակով չզիջող արդյունավետ բուժումը:


–   Ամփոփելով զրույցը` որո՞նք են Էրեբունի բժշկական կենտրոնի առջև դրված գերխնդիրներն այսօր: Առաջիկայում ի՞նչ անելիքներ կան:


–   Մոտ մեկ ամսից կբացվի Ինսուլտի կենտրոն (Sroke Center), որի իրականացման համար կա պայմանավորվածություն մեր կանադացի գործընկերների հետ, ովքեր կսովորեցնեն՝ ինչպես կազմակերպել աշխատանքը: Պետք է այնպես անել, որ 30 րոպեի ընթացքում ավարտեն հիվանդի բոլոր հետազոտություններն ու տեղափոխեն անգիոգրաֆիայի սենյակ՝ վիրահատարանի հարևանությամբ, որպեսզի հիվանդության բոլոր հնարավոր զարգացումների դեպքում ամեն ինչ պատրաստ լինի: Կենտրոնում կկիրառվի մի դեղամիջոց` «ԱԼՏԵ Պլազա», որն ինսուլտի ոլորտում հեղաշրջում է արել: Եթե կա ինսուլտի զարգացման վտանգ, ապա 3 ժամվա ընթացքում դեղամիջոցի կիրառումը կանխում է այն: Սա ֆենոմենալ երևույթ է: Ի դեպ, դեղամիջոցը լայնորեն կիրառվում է առաջադեմ հարուստ երկրներում: Սա մի մեծ քայլ կլինի Հայաստանում ինսուլտի բուժման գործընթացում:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Հայկ Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ