Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Լազերային շտկման նորագույն մեթոդ՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Լազերային շտկման նորագույն մեթոդ՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Լազերային շտկման նորագույն մեթոդի՝ Femto-LASIK-ի կիրառման շնորհիվ՝ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ վիրահատություններ են իրականացվում:

 

Ակնաբուժական կենտրոնում վերջերս ներդրված լազերային սարքի հնարավորությունների մասին զրուցեցինք ակնաբույժ, նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի հետ:

 

–   Նորագույն լազերը հատկապես ինչո՞վ է առանձնանում:

 

–   Առաջինն ու ամենակարևորն այն է, որ էքսիմեր-լազերային վիրահատությունները, որոնք մինչ այս նույնպես կատարվում էին, նոր սարքի շնորհիվ ավելի ապահով, ճշգրիտ և արագ են դարձել: Այս սարքը թույլ է տալիս միջամտություն կատարել վիրահատության համար անցանկալի համարվող աչքում: Մասնավորապես, խոսքը եղջերաթաղանթի անատոմիական կառուցվածքի և բարձր կարճատեսության մասին է: Այդ դեպքերում նախկինում ստիպված էինք մերժել պացիենտին: Օրինակ՝ բարակ եղջերաթաղանթի դեպքում բարձր կարճատեսությունը վիրահատելը դառնում էր ապագայի համար վտանգավոր: Այս սարքը չեզոքացնում է նման վտանգները: 

 

  Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն. Լազերային շտկման նորագույն մեթոդ՝ Femto-LASIK

 

Femto-վայրկյանային լազեր
FS-200 WaveLight

 

–   Ինչքա՞ն ժամանակ է, որ նման վիրահատություններ եք իրականացնում և ի՞նչ արձագանքներ ունեք:

 

–   Մոտ երկու ամիս է, ինչ վիրահատում ենք այս սարքի օգնությամբ, իսկ առհասարակ լազերային վիրահատություններն իրականացնում ենք 2006 թվականից: Երկու տարբերակում էլ հետվիրահատական շրջանը նույն կերպ է ընթանում, նորը բացառիկ է բժշկական առումով, նաև՝ ապագայում ռիսկերի կանխարգելման:

 

–   Ո՞ր խնդիրների դեպքում է կիրառվում սարքը:

 

–   Լազերային շտկում կատարվում է կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի դեպքում: Առաջիկայում նոր սարքը մեզ թույլ կտա կատարել վիրահատություն նաև կերատոկոնուսի դեպքում: Այն հին ազգերին բնորոշ հիվանդություն է և բավականին շատ տարածված խնդիր է Հայաստանում: Այդ ախտորոշումն ունեցող հիվանդներին արգելված էր կատարել լազերային վիրահատություն, նոր սարքի շնորհիվ՝ արդեն հնարավոր է: 

 

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ Ելենա Մալայան Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն. Ճեղքային լամպ
 

OCT Stratus Zeiss 

Ճեղքային լամպ

 

–   Լազերային վիրահատություններն ակնաբուժության մեջ գնահատվեցին որպես «նոր դարաշրջան»: Այս ոլորտում ի՞նչ դիրքերում է Հայաստանը:

 

–   Ո'չ միայն լազերային վիրահատությունների, այլև առհասարակ ակնաբուժության ոլորտում Հայաստանը ոչնչով հետ չի մնում միջազգային զարգացումներից: Այսօր չկա ընդունված որևէ վիրահատություն, որը մեզ մոտ հնարավոր չլինի կատարել… Լազերային ճյուղը, ինչպես նկատեցիք, շատ մեծ տեմպերով է զարգանում: Այն շատ ճշգրիտ վիրահատություն է, երևի թե միակ վիրահատությունն է, որի դեպքում կարող ենք ստույգ ասել՝ հիվանդն ինչ տեսողություն կունենա վիրահատությունից հետո: Ավելացնեմ նաև,որ լազերային վիրահատության ընթացքում զրոյացված են բարդությունները: Մի շարք առավելությունների շնորհիվ այն մեծ արձագանք ունի ողջ աշխարհում: Վիրահատվողների թիվը Հայաստանում մեծանում է օրեցօր: Շատ-շատերն են ուզում ազատվել ակնոց կրելուց:  

 

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն. OCT Stratus Zeiss Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն. Ռեֆրեկտոկերատոմետր TOMEY Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն. Տոպոգրաֆ TOMEY

Տոպոգրաֆ Ollegro Oculayzer


Ռեֆրեկտոկերատոմետր TOMEY

 

Տոպոգրաֆ TOMEY

 

 

–   Նոր սարքի շնորհիվ կենտրոնն ավելի գրավի՞չ է դարձել նաև արտասահմանցի պացիենտների համար:

 

–   Արտասահմանից բավականին շատ պացիենտներ ունենք, ընդ որում, հիմնականում արտասահմանում բնակվող հայերն են: Արտերկրում նման վիրահատությունն անհամեմատ ավելի թանկ արժե:

 

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ Ելենա Մալայան–   Մասնագետներն արդեն հասցրե՞լ են վերապատրաստվել.  նոր սարքը հավանաբար կպահանջի համապատասխան գիտելիքներ:

 

–   Այո, դա անպայման կազմակերպվում է: Անցյալ տարի վերապատրատում եմ անցել Մոսկվայի Էքզիմեր կլինիկայում և Գեմ Գոլցի անվան Ակնաբուժական կենտրոնում: Մեզ մոտ մասնագետները մշտապես վերապատրաստվում են, այլապես նոր տեխնիկան լիովին արդյունավետ լինել չի կարող:

 

–   Ի՞նչ տենդենցներով է փոխվում աչքի հիվանդությունների վիճակագրությունը վերջին շրջանում:

 

–   Հատկապես երիտասարդներն ավելի պահանջկոտ են դարձել սեփական առողջության, արտաքին տեսքի նկատմամբ: Եթե նախկինում, ունենալով լավ տեսողություն, թեթև գանգատի համար եզակի դեպքերում էին դիմում ակնաբույժին, այսօր անհամեմատ շատ են: Բարձրացել է հասարակության առողջապահական գիտակցությունը, մեծացել է կարճատեսություն, հեռատեսություն ունեցող հիվանդների հոսքը, որովհետև կյանքն ավելի լարված է դարձել՝ պայմանավորված, օրինակ,  համակարգչից օգտվողների, մեքենա վարողների քանակով:

 

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն. Դիոդ լազեր IRIDEX Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն. Հավաքական օպտիկական բիոմետր WaveLight OB 820 Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն. Դիոդ լազեր Alcon SL 1000

Դիոդ լազեր IRIDEX 

Հավաքական օպտիկական բիոմետր WaveLight OB 820

Դիոդ լազեր Alcon SL 1000

 

–   Աչքի խնդիրներից խուսափելու համար ինչպիսի՞ն է կանխարգելումը:

 

–   Առաջին հերթին, իհարկե, ճիշտ կառուցել աշխատանքային օրը: Դա վերաբերում է հատկապես այն մարդկանց, ովքեր ամբողջ օրը գրում են, կարդում, համակարգչի առջև են: Անկախ նրանից՝ մարդն ունի որևէ խնդիր, թե ոչ, ցանկալի չէ ժամերով նստել համակարգչի առջև. պետք է հանգստանալու հնարավորություն տալ աչքերին: Հարկավոր է խուսափել կարդալ վատ լուսավորության պայմաններում:  Խորհուրդ է տրվում նաև պարբերաբար անցնել կանխարգելիչ հետազոտություններ:

 

Ս.Վ. Մալայանի անվան ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

Հասցե Հայաստան, 0066, Երևան, փող. Ֆուչիկ, շենք 30
Հեռախոս +374 10 35 49 81
Ֆաքս +374 10 39 34 25
Էլ. փոստ [email protected]
Վեբ կայք www.eyecenter.am

 

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նիկա Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ