Բժիշկներ
ՀՀ.ԱՆ «Կոչումով բժիշկ» նախագծի չորրորդ անդրադարձը նվիրված է Մինասյանների ընտանիքին. moh.am
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրության դատին է հանձնում «Կոչումով բժիշկ» նախագծի չորրորդ թողարկումը` նվիրված Մինասյանների բժշկական ընտանիքին։ Նախագծի նպատակն է ներկայացնել Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների ամենօրյա բարդ ու գնահատելի աշխատանքը:
Մինասյանների բժշկական ընտանիքի հարուստ պատմությունը ներկայացնում է երրորդ սերնդի ներկայացուցիչը` Հարություն Մինասյանը, ով 2011թ. առ այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի դոցենտ է:
«Մասնագիտության ընտրությունը, կարծում եմ, կանխորոշված էր, քանի որ ծնվել ու մեծացել եմ բժշկական ընտանքիում: Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ մշտապես լսել եմ բժշկագիտությանը, առողջապահությանը նվիրված քննարկումներ, հիվանդների ապաքինելուն ուղղված զրույցներ, հետևաբար, վստահ կարող եմ ասել, որ բժշկի մասնագիտության ընտրությունը պատահական չէր»,-ասում է Հարություն Մինասյանը:
Մինասյանների բժշկական ընտանիքի հարուստ կենսագրության առաջին էջը բացում է Հարություն Մինասյանը: Նա ծնվել է 1920 թվականի փետրվարի 27-ին Գյումրիում:
Մինչև 7-րդ դասարանը, Հարություն Մինասյանը սովորել է Հայաստանի երկրորդ մայրաքաղաքի երկաթգծի համար մեկ դպրոցում, ապա տեղափոխվել Երևան, որտեղ և ավարտել է Մ. Գորկու անվան դպրոցը: 1937թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտել է չորս տարում: 1941 թ. դեկտեմբերին զորակոչվել է բանակ:
Մասնակցել է Կովկասի պաշտպանական մարտերին, սկզբում որպես գնդի կրտսեր բժիշկ, հետագայում որպես ավագ բժիշկ և բուժսան դասակի հրամանատար: Ռազմաճակատում Հարություն Մինասյանն ամեն օր տասնյակ կյանքեր էր փրկում, սակայն թշնամու գնդակը չշրջանցեց նաև նրան: 1943 թ. Հարություն Մինասյանը վիրավորվեց, սակայն մինչև կյանքի վերջը երիտասարդ բժիշկը հավատարիմ մնաց երդմանը, ծառայեց մարդուն, փրկեց հազարավոր մարդկանց կյանքեր, դարձավ մարդկանց սիրելի բժիշկը:
Նա իր նշանակալից ներդրումն ունեցավ բժշկագիտության զարգացման մեջ:
Մալայա զեմլյա փոքրիկ հողում պատերազմի տարիներին փրկելով հազարավոր մարդկանց կյանքեր` բժիշկն իր նվիրական գործով ապացուցեց, որ ծնողներն իզուր չէին իրեն Հարություն կոչել:
«Ընտրելով բժշկի մասնագիտությունը` նա մեկնել է ռազմաճակատ, որտեղ անհրաժեշտ էր փրկել հայրենիքի համար մարտնչող զինվորների կյանքը:
Եվ որովհետև ռազմաճակատում ռուս ընկերները չկարողացան սովորել Հարություն Հովհաննեսովիչ կոչել նրան, այդպես էլ նա մնաց Հարություն Իվանիչ» ,-ներկայացնելով իրենց բժշկական մեծ ընտանիքի պատմությունը` նշում է Հարություն Մինասյանի թոռը` բժիշկ Հարություն Մինասյանը:
Անվանի վիրաբույժի արխիվում այժմ ոչ միայն նրա մասնագիտական բեղուն ու նվիրական գործունեությունը փաստող լուսանկարներն ու փաստաթղթերն են, այլև նրա փրկած բազմաթիվ հիվանդներից բժիշկ Մինասյանին ուղղված սրտառուչ ու ջերմագին նամակները:
«Մեծարգո Հարություն Հովհաննեսի, Դուք եթե բանաստեղծ, գեղանկարիչ կամ երգահան ծնվեիք, հավասարի իրավունքով կարող էիք կանգել Եղիշե Չարենցի, Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի կողքին: Դուք այն հազվագյուտ մարդկանցից եք, որոնք չեն վազում փառքի հետևից, այլ հակառակը` փառքն է կրկնակոխ հետևում նրանց: Ձեր բարի անունը, մեծ համբավը տարածված են ամենուրեք:
Թանգակին ու պաշտելի Հարություն` որդի Հովհաննեսի, կուռդ դալար»: Մեկ այլ նամակում երկարամյա ուսուցչուհի Մարուսյա Առաքելյանը գրում է. «Պատվարժան բժիշկ, միշտ չէ որ հաջողվում է վարձահատույց լինել այնպես, ինչպես մարդ ցանկանում է: Հարգելի բժիշկ, ցանկանում եմ, որ Ձեր մեծ խելքը, հմուտ ու ոսկի ձեռքերը երկար-երկար տարիներ ծառայեն մարդկանց: Ես հպարտանում եմ, որ Դուք հայ եք, որովհետև մարդ եք այս բառի կատարյալ իմաստով»:
1944 թ. Հարություն Մինասյանը վերադարձել է Երևան, աշխատանքի անցել առաջին հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում:
1950 թ. նա Հայաստանի հեռավոր շրջաններից մեկում՝ Վայքում, աշխատելով որպես բուժմիավորման գլխավոր բժիշկ, միաժամանակ նաև վիրաբուժական բաժնի ղեկավարն էր: Մեկ տարի անց, նա աշխատել է Երևանի 3-րդ հիվանդանոցում՝ պրոֆեսոր Յոլյանի մոտ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնում` որպես ասիստենտ, հետագայում նույն ամբիոնի դոցենտ: Ինքնուրույն աշխատանքի ընթացքում կուտակած մեծ փորձի և նյութերի հիման վրա նա ստեղծել է գիտական մեծարժեք աշխատանք՝ լեղուղիների վերականգնողական վիրահատությունների մասին, որը նրա թեկնածուական թեզն էր:
Հարություն Մինասյանը 1953-54 թթ. աշխատել է 3-րդ բուժմիավորման պետի բուժական գծով տեղակալ, քաղխորհրդի պատգամավոր:
Անվանի բժիշկի ծառայությունները մեծ են հայրենի բժշկագիտության զարգացման գործում: Նա առաջիններից մեկը կիրառեց ինտուբացիոն նարկոզը, առաջինը կատարեց կերակրափողահատում, որը և, որպես բացառիկ երևույթ, ցուցադրվեց Հայաստանի վիրաբուժական ընկերության նիստում: Նա առաջինը կատարեց սելեկտիվ պրոքսիմալ վագոտոմիա ստամոքսի և 12-մատյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ և ներդրեց ՀՍՍՀ վիրաբուժական պրակտիկայում: Մինասյանը բազում հիվանդությունների վիրաբույժ էր, սակայն նրա հիմնական աշխատանքը լյարդ-լեղապարկի, լեղուղիների բուժումն էր, ինչպես նաև էնդոկրին վիրաբուժությունը:
Մանկավարժական ու վիրաբուժական գործունեությանը զուգընթաց, Հարություն Մինասյանը հինգ տարի շարունակ զբաղեցրել է բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը՝ այդ ֆակուլտետում կատարելով ուսումնադաստիարակչական արդյունավետ աշխատանք:
1954-56 թթ., այնուհետև 63-ից 76 թթ. բժիշկը եղել է Երևանի գլխավոր վիրաբույժը, համատեղության կարգով աշխատել նաև բժիշկների վերապատրաստման ինստիտուտում` որպես դեկան: Մեծ են հայաստանյան բժշկագիտությանը Հարություն Մինասյանի մատուցած ծառայությունները: Գրեթե կես դար նվիրվելով բժշկությանը` նա միշտ բարձր է պահել բժշկի վեհ անունն ու պատիվը: Իր գործունեությամբ ու վարքագծով օրինակ ծառայել թե' ուսանողության, թե գործընկերների համար: Հարություն Մինասյանը մոտ 100 գիտական աշխատությունների հեղինակ է: Նա պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով», «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշանով, բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով: 1963 թ. արժանացել է վաստակավոր բժշկի կոչմանը: 1965 թ. հիմնել է «Մալաթիա» հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը և այնտեղ զբաղեցրել է ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը: Իր երկարամյա գործունեության ընթացքում հազարավոր կյանքեր, տասնյակ հազարավոր հույսեր է փրկել հանրապետության վաստակավոր բժիշկը:
Հարություն Մինասյանը մասնակցել է «Էրեբունի» հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի հիմնադրմանը, որտեղ տեղափոխվել էր բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի մասնաճյուղը հիվանդանոցի բացման առաջին օրվանից: Մինչև 1988 թվականը, նա աշխատել է` որպես ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի մասնաճյուղի և վիրաբուժական կլինիկայի ղեկավար: Հարություն Մինասյանը գործի հանդեպ մեծ սերը փոխանցեց որդուն, ապա նաև թոռանը, նրա գործը շարունակելը խոսում է այն մասին, որ նշանավոր բժիշկը թողել է մեծ ժառանգություն:
«Ցավոք, չեմ աշխատել ոչ մեծ հորս՝ Հարություն Մինասյանի, և ոչ էլ հայրիկիս՝ Լեոնիդ Մինասյանի հետ: Ուսանող էի, երբ հայրս մահացավ, դպրոցում էի, երբ մեծ հայրս մահացավ: Բայց ամեն անգամ, երբ հիվանդներս այցելում են ինձ, տեսնելով՝ Մինասյան ցուցանակը, կարդում և հարցնում են՝ Դուք կապ ունե՞ք Հարություն Մինասյանի, Լեոնիդ Մինասյանի հետ, և իհարկե ես մեծ հպարտություն եմ և ուրախություն եմ ապրում»,-իրենց բժշկական մեծ գերդաստանի պատմությունը շարունակելով` նշում է Հարություն Մինասյանի թոռը՝ վիրաբույժ Հարություն Մինասյանը:
Մինասյանների բժշկական ընտանիքի հաջորդ՝ երկրորդ սերնդի ներկայացուցիչը Լեոնիդ Հարությունի Մինասյանն է: Նա ծնվել է 1944 թ. մայիսի 22-ին, Երևանում բժշկի ընտանիքում: 1951-ին ընդունվել է Մռավյանի անվան միջնակարգ դպրոց, որն ավարտել և ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, ավարտել այն 1967 թ.:
Բուհն ավարտելուց հետո Լեոնիդ Մինասյանը գործուղվել է Արարատի մարզի Վեդի քաղաք, աշխատել տեղի հիվանդանոցի վիրաբուժական բաժնում՝ որպես վիրաբույժ: Մեկուկես տարի անց գործունեությունը շարունակել է Էջմիածնում՝ դարձյալ որպես վիրաբույժ:
1970 թ. Լեոնիդ Մինասյանը ընդունվել է ասպիրատուրա Մոսկվայի Վ.Լենինի անվան բժիշկների կատարելագործման ինստիտուտի օպերատիվ վիրաբուժության և տոպոգրաֆիական անատոմիայի ամբիոնում: Թեկնածուական թեզը պաշտպանել է 1974 թ. հուլիսին` «Լիմֆատիկ ծորանի վնասվածքների` վիրակապության միջոցով բուժման հիմնավորումը» թեմայով: Մոսկվայից վերադառնալով` 1974 թ. Լեոնիդ Մինասյանն աշխատանքի է ընդունվել 1-ին կլինիկական հիվանդանոցի բազայի վրա գտնվող բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնում` որպես կրտսեր գիտաշխատող` միաժամանակ զբաղվելով մանկավարժական գործունեությամբ:
1981 թ. Խորհրդային Միության նախարարների խորհրդի բարձր որակավորման հանձնաժողովը Լեոնիդ Մինասյանին շնորհել է վիրաբուժության գծով ավագ գիտաշխատողի կոչումը:
1987 թ. Լեոնիդ Մինասյանն ընդունվել է դոկտորանտուրա ԽՍՀՄ առողջապահության նախարարության բազայով գործող մոսկովյան ստոմոտոլոգիական ինստիտուտում: Դոկտորական աշխատանքը նա պաշտպանել է 1991 թ. դեկտեմբերին, Մոսկվայում` «Լիմֆոգեն մեթոդները պերիտոնիտների համալիր բուժման մեջ» թեմայով:
Անվանի բժիշկը կյանքից հեռացավ երիտասարդ տարիքում, քառասունյոթ տարեկանում` մինչև կյանքի վերջը` 1992 թվականը, աշխատելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Լեոնիդ Մինասյանի կինը ՝ Նվարդ Մինասյանը, ևս բժիշկ է: Նա երկար տարիներ է՝ աշխատում է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում: Նվարդ Մինասյանը քիթ-կոկորդի նեղ մասնագիտությունն է ընտրել: «Բժշկի համար ամենամեծ գոհունակությունը հիվանդի կողմից ասված շնորհակալությունն է: Վերջերս մի դեպք եղավ, 80-ամյա մի պապիկ, որին բժշկական օգնություն էի ցուցաբերել, ամբողջ բաժնով ինձ էր փնտրում՝ ասելով« բժշկուհիս որտեղ է, բժշկուհիս որտեղ է», շատ հուզիչ էր և կարծում եմ` ամենամեծ շնորհակալությունը դա է բժշկի համար, հիվանդի՝ ապաքինվելը»,- ասում է Նվարդ Մինասյանը, ով ուրախ և երջանիկ է, որ ամուսնու՝ բժիշկ Լեոնիդ Մինասյանի հետ միասին ապահովել են բժշկական մեծ տոհմի շարունակականությունը: Երկու որդիներս, թոռնիկս, նաև ամուսնուս քույրը, նրա տղան և թոռնիկը ևս մասնագիտությամբ բժիշկ են: Շատ ուրախ եմ, որ ամենամարդասիրական այս ոլորտի հետ մեր կապն առավել ամրապնդվում է»- հավելում է Նվարդ Մինասյանը:
Մինասյանների բժշկական երրորդ սերնդի ներկայացուցիչները Արմեն և Հարություն Լեոնիդի Մինասյաններն են:
«Մասնագիտության ընտրությունը, կարծում եմ, կանխորոշված էր, քանի որ ծնվել ու մեծացել եմ բժշկական ընտանքիում: Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ մշտապես լսել եմ բժշկագիտությանը, առողջապահությանը նվիրված քննարկումներ, հիվանդների ապաքինելուն ուղղված զրույցներ, հետևաբար, վստահ կարող եմ ասել, որ բժշկի մասնագիտության ընտրությունը պատահական չէր»,-ասում է Հարություն Մինասյանը:
Նա գերազանցությամբ է ավարտել թե դպրոցը, և թե բժշկական ինստիտուտը: Մինասյանը թեկնածուական թեզը պաշտպանել է «Մեխանիկական դեղնուկի ժամանակ իմունոցիտոկինների և ռեզիդենտ միկրոֆլորայի տրանսլոկացիայի դերը էնդոտոքսիկոզի զարգացման պաթոգենեզում» թեմայով: 1996-99 թթ. Հարություն Մինասյանը եղել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնի կլինիկական օրդինատոր՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 2011 թ. առայսօր Հարություն Մինասյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի դոցենտ է՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
«Բժշկի մասնագիտությունը որևէ այլ մասնագիտության հետ համեմատել չի կարելի: Երբ հիվանդին կարողանում ես ինչ-որ բանով օգնել, հասկանում ես, որ իզուր չես ընտրել այդ մասնագիտությունը, որ քո կարիք կա: Ես մեծ ուրախությամբ եմ փաստում, որ աշխատում եմ երկարամյա, վաստակաշատ վիրաբույժ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանի անմիջական ղեկավարությամբ»,-նշում է Հարություն Մինասյանը:
Նա մասնագիտացել է Ռուսաստանի հետդիպլոմային ուսուցման Բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժական հիվանդությունների և կլինիկական լիմֆոլոգիայի ամբիոնում: Նա լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության և փոխպատվաստման մասնագիտական ծրագիր է անցել Աթենքում:
Հ. Մինասյանը 40-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք նվիրված են ընդհանուր վիրաբուժությանն ու իմունաբանությանը:
«Բնականաբար, շատ է զարգացել բժշկությունը, անհամեմատելի է, ինչ կար այն ժամանակ, և այն, ինչ հիմա ունենք: Բարձր տեխնոլոգիաների կիրառումը մեծապես նպաստել է հայաստանյան բժշկության զարգացմանը: Բայց և այնպես պետք չէ անտեսել բժիշկ և հիվանդ անմիջական կապը: Մենք ունենք երիտասարդ բժիշկների պրոֆեսիոնալ բանակ: Ես իմ ուսանողներին մշտապես հորդորում եմ և մաղթում եմ, որ ամբողջությամբ նվիրվեն հիվանդին, իրենց ընտրած մասնագիտությանը»:
Վիրաբույժ Մինասյանը կարևորում է բժշկի դերի բարձրացումը, այդ համատեքստում նաև բժշկի հանդեպ վստահության մեծացումը:
Հարություն Մինասյանի ավագ եղբայրը՝ Արմեն Մինասյանը, ևս մասնագիտությամբ բժիշկ է, ակնաբույժ: «Համաձայն եմ Հարությունի հետ, որ մեր ընտանիքում այս մասնագիտության ընտրությունը իսկապես կանխորոշված էր: Ընտրել եմ ակնաբուժությունը, որովհետև կարծում եմ, որ այն բժշկության մեջ ամենահետաքրքիր ճյուղերից մեկն է»:
Արմեն Մինասյանն ավարտել է Երևանի բժշկական համալսարանը 1991 թ., այնուհետև, տեղափոխվելով ԱՄՆ, շարունակել ուսումը Նյու-Յորքի «Կոլումբիա» համալսարանում: Արմեն Մինասյանը մեկուկես տասնամյակ աշխատել է UCLA համալսարանին կից ակնաբուժական կլինիկայում: «Հայաստանում ակնաբուժությունը միշտ էլ զարգացած է եղել, ընդհանրապես ակնաբուժությունը ավելի զարգացած է, քան որևէ այլ մասնագիտություն: Տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ՝ հիմա առավել ևս»:
Արմեն Մինասյանն այժմ աշխատում է Հայաստանում: «Աշխատում եմ հիմնադրամում, որը մեծ նախագծեր է իրականացնում Հայաստանում, որոնցից մեկն էլ Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծումն է: Կրթական հաստատությունն ունենալու է բժշկական կետ, որի աշխատանքներն ենք հիմա իրականացնում»:
Մինասյանների բժշկական՝ չորրորդ սերունդը կրտսեր Լեոնիդն է՝ Արմեն Մինասյանի որդին: Նա բժշկական կրթություն է ստանում ԱՄՆ-ում, ունի նեյրոգիտության բակալավրի տիտղոս:
Թե բժշկության մեջ, որ ուղղությունը կընտրի Մինասյանների ամենակրտսեր բժիշկը, ցույց կտա ժամանակը: Հաշվի առնելով հանգամանքը, որ Մինասյանների ընտանիքում շարունակում են նախապատվությունը տալ ամենահումանիստական մասնագիտությանը` ապա վստահաբար կարելի է ասել, որ կոչումով բժիշկների տոհմածառի ճյուղերն ապագայում կշատանան:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն