Բժիշկներ
Գեւորգ Յաղջյան. Հայաստանում բժշկի շարունակական զարգացումը կենսականորեն կարեւոր պայման է
Մեր զրուցակիցն է 1-ին համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժ, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար, ԵՊԲՀ Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Գեւորգ Յաղջյանը:
– Պարոն Յաղջյան, օրեր առաջ Ձեր նախաձեռնությամբ med-practic.com կայքում մեկնարկեց բժշկական օրացույցի աշխատանքը: Լինելով բազմաթիվ կոնֆերանսների, սեմինարների ու միջոցառումների նախաձեռնող-կազմակերպիչ` ինչքանո՞վ եք կարեւորում այս գաղափարի ներդրումը:
– Մեր իրականությունն ապացուցում է, որ հաճախ անհնար է խուսափել մեկ օրում մի քանի միջոցառումների նախատեսումից: Այս դեպքում կարիք կա ճիշտ եւ համակարգված տեղեկատվության, որը կուղղորդի ընթերցողին, թե որ միջոցառմանը մասնակցել եւ ինչպես պլանավորել ներկայությունը մի քանի միջոցառումներին: Հենց այս նպատակով էլ որոշեցինք ստեղծել բժշկական օրացույցը` որպես մեկ ընդհանուր համակարգված հարթակ, որտեղ հնարավոր կլինի տեսնել սպասվող իրադարձությունների ժամանակացույցը: Փորձեցինք համատեղել մեդիան եւ գրաֆիկան:
– Նախկինում նմանատիպ օրացույց ստեղծելու փորձ եղե՞լ է:
– 2007թ. բժշկական օրացույցի գաղափարն իրականացվել էր Երևանի Մխ. Հերացու անվան պետական բշկական համալսարանի (ԵՊԲՀ) մասշտաբով. տեղադրվում էին ԵՊԲՀ կողմից կազմակերպված միջոցառումների համակարգում: Ներկայում նպատակ է հետապնդվում, որ օրացույցը ծառայի Հայաստանում բոլոր մասնագետների ու կազմակերպությունների համար: Կգործի մեկ պատուհանի սկզբունքը. օգտվում ես մեկ աղբյուրից, կարողանում տեղեկատվությունը կիսել մասնագետների հետ, տեղեկացված լինում սպասվող բոլոր միջոցառումներին: Ի դեպ, այն կնպաստի նաեւ բժշկական շարունակական կրթության զարգացմանը:
Հեռաբժշկության ծրագիրը |
– Իսկ շարունակական կրթությունն ինչպե՞ս է իրականացվում խորհրդային համակարգի փլուզումից հետո եւ մեր օրերում:
– Բժշկի շարունակական կրթությունը կենսականորեն կարեւոր պայման է: Եթե նախկինում ընդունված էր ասել` մասնագիտական բժշկական կրթություն ողջ կյանքի համար, այժմ, ըստ իս, հարկ է ավելացնել՝ շարունական բժշկական զարգացում ողջ կյանքի ընթացքում: Դեռեւս 1990-ական թվականներին որոշվեց, որ յուրաքանչյուր 5 տարին մեկ մասնագետը բժշկական գործունեություն ծավալելու համար պետք է համապատասխան լիցենզիա ստանար: Կլինիկական օրդինատորն ավարտում էր բժշկական համալսարանը, ստանում գնահատական եւ ձեռք բերում լիցենզիա: Ընդ որում գերազանց՝ 5 բալ հավաքելու դեպքում, ստանում էր 5 տարվա լիցենզիա, 3-ի դեպքում՝ 3 տարվա լիցենզիա: Իսկ պրակտիկ բժիշկը լիցենզիան ստանում էր` հանձնելով համակարգչային քննություն: Փաստորեն դրվեց մեխանիզմ, որը մոտիվացնում էր բժիշկներին: Ըստ այդմ՝ գործում էր շարունակական բժշկական կրթության գաղափարը: Հարկ եմ համարում շեշտել, որ օրենքը ներդրվեց այդ թվականներին գործող նախարար պրոֆ. Բաբլոյանի կողմից:
Ցավոք, 2001թ. այդ օրենքը դուրս եկավ շրջանառությունից: Որոշվեց, որ այդ կերպ լիցենզիայի ստացումն առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր: Փոխարենը, օրենսդրորեն կարգավորվեց բժշկական հաստատությունների լիցենզավորումը:
– Իսկ ինչպե՞ս է իրականացվում բժշկի շարունական կրթությունը ներկայում:
– 2001-2004թթ. բժշկական շարունակական կրթությունը դուրս էր համակարգումից եւ բժշկի մասնագիտական բարոյական պատասխանատվության ներքո էր:
Եվրոպայի եւ ԱՄՆ-ի Բժշկական կրթության զարգացման առաջավորների հետ Մոսկվայում տեղի ունեցած «Ինովացիոն ուսուցողական տեխնոլոգիաները բժշկական կրթությունում» կոնֆերանսից հետո
2004թ. հետո, երբ Ռուսաստանն անցավ ուսման կրեդիտային համակարգին, Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) շարունակական բժշկական կրթության պարտադիր բնույթ կրելու մասին փաստաթուղթ ներկայացրեց՝ կրեդիտային համակարգով իրականացվող 7 շաբաթյա (156 ժամ) վերապատրաստման դասընթացների տեսքով, ընդ որում՝ վճարովի: Սա, անշուշտ, հարմար տարբերակ չէր բժշկի համար, քանի որ դուրս էր մնում պրակտիկ աշխատանքից՝ իր բոլոր հետեւանքներով: Ներկայում օրենքն ուժի մեջ է, որն, ըստ էության, ստացվում է պարտադիր, սակայն իրականում՝ «չպարտադրված»: Ավելացնեմ, որ այն ԱԱԻ բացառիկ մենաշնորհն էր:
2005 թ. ներդրվեց Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ)
մարզային մասնագետների վերապատրաստման ծրագիրը
– Ավելի ուշ փոխվե՞ց ինչ-որ բան՝ այլընտրանքային տարբերակների առումով:
– 2005 թ. ներդրվեց Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) մարզային մասնագետների վերապատրաստման ծրագիրը, միակ ծրագիրը, որը ներառեց բժշկի կեցության վարձը՝ ապահովելով նաեւ կրթաթոշակով: Ի դեպ, այդ ծրագրերի բժշկական խորհրդի անդամ եմ: ՀՕՖ-ի վերապատրաստման ծրագիրը տալիս է 120 կրեդիտ, որը համարժեք է 120 դասաժամին: Ծրագիրը հաստատվեց Առողջապահության նախարարության (ԱՆ) կողմից որպես կրթական ծրագիր:
2007 թվականից շարունակական կրթության կրիդիտային համակարգով ծրագրեր ներդրվեց նաեւ ԵՊԲՀ-ում՝ որում մեծ դեր ուներ այդ թվերին բուհը ղեկավարող ռեկտոր պրոֆ. Քյալյանը: Բուհի աշխատակիցների համար վերապատրաստումն անվճար էր, այլ հիմնարկներից դիմող բժիշկները որոշակի գումար էին վճարում: Փաստորեն, ստացվեց վերապատրաստման 3 համակարգ՝ ԱԱԻ, ԵՊԲՀ, ՀՕՖ, համապատասխանաբար՝ վճարովի, մասամբ վճարովի եւ անվճար համակարգեր: 2011 թվականից, կառավարության որոշումով, բժշկական հետագա կրթական համակարգի վերակառուցման արդյունքում, այն ստանձնեց ԵՊԲՀ-ն: Շարունակական կրթության զարգացման գործում մեծ էր նաեւ Համաշխարհային բանկի դերը, որի շնորհիվ վերապատրաստվեցին ընտանեկան բժիշկները:
– Ի՞նչ է իրենից ենթադրում կրեդիտային համակարգը:
– Ավելի պատկերավոր լինելու համար փորձեմ ներկայացնել արտերկրում արդեն գործող մեխանիզմները. կրեդիտներ հավաքվում են տարբեր կոնֆերանսներին ունեցած մասնակցության, կլինիկական դեպքեր ներկայացնելու, գիտական զեկույցներ կարդալու, մասնագիտական գիտապրակտիկ հոդվածների վերջում հարցաշարերին ճիշտ պատասխանելու արդյունքում: Բժիշկների բացարձակ մեծամասնությունը նախընտրում է մասնակցել կրեդիտավորված կոնֆերանսներին: Իրականում հեշտ գործընթաց չէ՝ կոնֆերանսի համար կրեդիտ ստանալ. բացի կոնֆերանսի մասին նախնական տեղեկատվության տրամադրումը, կազմակերպիչները պետք է կրեդիտ տրամադրող կազմակերպությանը ներկայացնեն կոնֆերանսի ո՛չ միայն գիտական նշանակությունը, այլեւ մասնակիցների մեծամասնության կողմից արդեն կայացած կոնֆերանսի մասին գրառված կարծիքները: Բացասական կարծիքների դեպքում կոնֆերանսը կարող է զրկվել կրեդիտներից:
– Տեղեկացված ենք, որ Ազգային ժողովում բժշկական շարունակական բժշկական կրթության հետ նոր օրինագիծ է քննարկվում:
– Այո՛, ընդ որում, օրենքի վերանայման նախաձեռնությունը նորից պրոֆ. Բաբլոյանի կողմից է: Օրենքում արմատական նշանակությամբ վերափոխվել է «շարունակական բժշկական կրթություն» արտահայտությունը «շարունակական բժշկական զարգացմամբ», ինչը գիտելիքից զատ ներառում է նաեւ մասնագիտական ունակությունների ձեռքբերումը:
Այդ ծրագրի հաստատումը կնպաստի շարունակական բժշկական զարգացման ապահովվմանը, ըստ որի բժիշկները պետք է 5 տարիների ընթացքում յուրաքանչյուր տարում 50-ական կրեդիտ հավաքեն: Ըստ ծրագրի` վերջում քննություն հանձնել նախատեսված չէ, ինչն, իհարկե, ըստ իս, անմասն կթողնի բժշկի որակավորման խնդիրն ու մոտիվացիան: Կարծում եմ սա միջանկյալ լուծում է:
Գյումրիում Բժշկական շարունակական զարգացման օրենքի նախագծնի քննարկման ժամանակ |
Օրենքի նախագիծն ակտիվ քննարկվել է Երեւանում, Շիրակի մարզում՝ ասոցիացիաների եւ բժիշկների մասնակցությամբ: Այն դրված շրջանառության մեջ, որում ակտիվ մասնակցություն ունի նաեւ մեր աշխատանքային խումբը:
– Հայաստանում մասնագետների կրեդիտներ հավաքելու տարբերակներ…
– Դասընթացների, սեմինարների, կոնֆերանսների (այդ թվում՝ հեռաբժշկական) ակտիվ մասնակցությամբ:
Ներկայում Հայկական բժշկական ազգային պալատը (ՀԲԱՊ) պայմանագիր ունի Եվրոպական բժիշկների միության (UEMS) հետ, որը հնարավորություն է տալիս ստանալ եվրոպական շարունակական զարգացման կրեդիտներ, եթե, իհարկե, կոնֆերանսը բավարարում է նրանց կողմից հաստատված չափանիշներին: Այս բացառիկ պայմանագրի կնքումը ԵՊԲՀ եւ ՀԲԱՊ նախաեռնությունն էր, ի դեմս պրոֆ. Արմեն Մուրադյանի (ՀԲԱՊ նախագահ), նյարդաբան Հ. Մանվելյանի եւ իմ մասնակցության՝ որպես միության անդամներ :
Հայկական բժշկական ազգային պալատի և Եվրոպական բժիշկների միության միջեւ
պայմանագրի կնքման արարողության ժամանակ
– Ըստ Ձեզ` բժիշկների շարունակական զարգացման ո՞ր համակարգն է ավելի նախընտրելի հայաստանյան առողջապահության համար: Ունե՞ք նախընտրելի օրինակ:
Հայկական դելեգացիան Եվրոպական բժիշկների միության ամենամյա ասամբլեայում |
– Հետաքրքիր է ԱՄՆ-ում շարունակական զարգացման ծրագիրը: Այստեղ եւս 5-ամյա համակարգ է: Յուրաքանչյուր բժիշկ 5 տարիների ընթացքում հավաքում է կրեդիտներ: Ընթացքում կազմակերպվում են մասնագիտական ոչ պարտադիր սեմինարներ, որոնց մասնակցությունն օգնում է առավելագույնս պատրաստվել քննությանը: Բացի կրեդիտներից, բժիշկներն անպայման հանձնում են 2 էտապից բաղկացած քննություն՝ բժշկական ասոցիացիաների կողմից կազմված համակարգչային ստուգիչ թեստ, այնուհետեւ՝ հարցազրույց: Քննությունը տապալելու դեպքում բժշկի աշխատանքը դադարեցվում է: Այսպես է նաեւ Իտալիայում, Գերմանիայում եւ մի շարք այլ երկրներում:
– Ինչպե՞ս եք պատկերացնում նման ծրագրի իրագործումը Հայաստանում:
– Պետք է հստակ օրինագիծ ունենալ, որտեղ նշված կլինի բժշկի շարունակական կրթության անխուսափելիությունը: Այն կարելի կլինի իրագործել անկախ համակարգող խորհրդի միջոցով՝ ներառելով մասնագետներ ԱՆ, ԵՊԲՀ, ԱԱԻ, ՀԲԱՊ կազմակերպություններից եւ բժշկական ասոցիացիաներից: Խորհուրդը պետք է կարողանա կրիդիտավորել կոնֆերանսներին եւ հսկել կրեդիտների հավաքագրումը: Այս հարցում պետք է մեծ լինի ասոցիացիաների դերակատարումը:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն