Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Ինչպե՞ս վարվել, ու՞մ դիմել, էսթետիկ բժշկության գեղեցիկ պատկերացումներն ու արդյունքները սեփական արտաքինի վրա իրապես զգալու ու գնահատելու համար

Ինչպե՞ս վարվել, ու՞մ դիմել, էսթետիկ բժշկության գեղեցիկ պատկերացումներն ու արդյունքները սեփական արտաքինի վրա իրապես զգալու ու գնահատելու համար

Լիլիթ Թումանյան` բժիշկ, ով ի զորու է իրագործել ցանկությունների այն լայն շղթան, որն իրոք կնոջը տալիս է երջանիկ լինելու կարևորագույն զգացումը: Այս նուրբ ու քնքույշ բժիշկը շուրջ երկրորդ տասնամյակն է, ինչ գեղեցկություն ու հմայք է պարգևում ոչ միայն հանրային ճանաչում ունեցող մարդկանց, այլ նաև մեր քաղաքի բազմաթիվ կանանց ու աղջիկների: Նա ընգրկված է մեր քաղաքի ամենապահանջված բժիշկների ցանկում: 2014 թ-ին ճանաչվեց որպես ՀՀ էսթետիկ բժշկության ոլորտի լավագույն մասնագետ: Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի գլխավոր բժիշկն է, ինչպես նաև հանդիսանում է արտասահմանյան էսթետիկ բժշկության ոլորտի մի շարք ընկերությունների փորձագետը:


–   Ովքե՞ր են դասվում Ձեր սիրելի պացիենտների թվին:


–   Անկեղծ ասած չեմ կարող առանձնացնել իմ պացիենտներին` սիրելի ու չսիրված: Յուրաքանչյուր պացիենտ ինձ համար առանձնահատուկ է: Կարծում եմ իմ աշխատանքում ամենակարևորը երկկողմանի հիմնական նպատակն է, որը համախմբում է ինձ և պացիենտին` ստանալ սպասվող արդյունքը:


–   Ի՞նչն եք հատկապես կարևորում կնոջ արտաքինում:


–   Ես բժիշկ եմ, ուստի առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում մաշկի վիճակին, ատամներին, մազերին և ինչու ոչ նաև եղունգներին, որոնք շատ բան են ասում մարդու մասին:


–   Ունե՞ք արդյոք սեփական գեղեցկության բանաձև, որը կիրառում եք:


–   Չկան գեղեցիկ լինելու պատրաստի բանաձևեր: Գեղեցկության զգացողությունը թաքնված է արտաքինի և ներքինի ներդաշնակության մեջ: Սովորաբար ինչպես մարդն իրեն զգում է , այնպես էլ շրջապատն է նրան ընկալում:


–   Ի՞նչն  է  Ձեզ առավել դուր գալիս ժամանակակից էսթետիկ բժշկության մեջ:


–   Այսօր էսթետիկ բժշկությունը մարդուն տալիս է անսահմանափակ հնարավորություններ պայքարել ժամանակի գործոնի ազդեցության դեմ, ինչպես նաև բարելավել սեփական արտաքինը: Ժամանակը, ոչ ճիշտ ապրելակերպը, առօրյա հոգսերն ու կյանքի արագ ռիթմը իրենց ազդեցությունն են թողնում մարդու արտաքինի վրա: Բայց սա 21-րդ դարն է և այսօր անհնարին գրեթե ոչինչ չկա: Տեսնում ես մարդուն փորձում գուշակել նրա տարիքը, սակայն շատ հաճախ սխալվում էս, քանի որ գիտության և բժշկության վերջին ձեռքբերումներն ուղղակի հրաշքներ են գործում: էսթետիկ բժշկությունը շատ կարճ ժամանակահատվածում հասցրեց նվաճել աշխարհը, գրավեց մարդկանց ուշադրությունն իր նուրբ ու գեղագիտական արդյունքներով` հնարավորություն տալով ոչ վիրահատական ճանապարհով իրականացնել այնպիսի միջամտություններ, որոնք նախկինում կատարվում էին բացառապես պլաստիկ վիրահատական ճանապարհով:

–   էսթետիկ բժշկության մեջ կա՞ն  մեթոդներ  որոնք  առավել էք գերադասում:


–   Էսթետիկ բժշկության մեթոդներն ու դրանց կիրառումը կատարվում է ըստ հստակ ցուցումների: Սակայն պրակտիկայում ես ամենից հաճախ կիրառում եմ ներարկումային միջամտությունները, որոնք հնարավորություն են տալիս ստանալ առավել արտահայտված արդյունք հաշված րոպեների ընթացքում: Առավել գերադասում եմ այն միջամտությունները, որոնք ուղղակի և անուղղակի կապված են տարիքային փոփոխությունների հետ` միմիկական կնճիռներ, դեմքի, շրթունքների, այտերի մոդելավորում և այլն: Իհարկե յուրաքանյուր դեպք պահանջում է խիստ անհատական մոտեցում և բուժման առանձնահատուկ տակտիկա:


–   Որո՞նք են Ձեր հետագա քայլերը


–   Մեր  առաքելությունն առաջին հերթին որակյալ ծառայությունների մատուցմն է հանրությանը: Այս առումով մեզ համար առաջին տեղում է մեր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և իրարկե նրանց մարդկային հատկանիշները, չէ որ բժիշկ լինելը դա ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև կոչում: Նպատակներ և ապագայի ծրագրեր կարծում եմ շատերն ունեն, այստեղ ամենակարևորն է չսխալվել և քայլել այն ուղղով, որը տանում է դեպի դրանց իրականացմանը:

Սկզբնաղբյուր. «Ավանտա» էսթետիկ բժշկության կենտրոնների ցանց
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ