Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Օրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջ. erebouni.am

Օրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջ. erebouni.am

Ոսկրերի ախտահարումը չարորակ, հաճախ նաև բարորակ ուռուցքներով, մինչև վերջին ժամանակներս բերում էր հաշմանդամության, հիվանդին զրկում առօրյա աշխատանքից և իջեցնում կյանքի որակը: Ոսկրային համակարգի ախտահարումով օնկոլոգիական հիվանդների բուժման համալիր մոտեցման մշակումը ժամանակակից բժշկության մարդասիրական խնդիրներից մեկն է:

 

Շնորհիվ ժամանակակից կոնստրուկցիաների, անհատական էնդոպրոթեզների և բարձր արդյունավետությամբ քիմիոպրեպարատների՝ վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում լայնորեն կիրառվում են օրգան-պահպանողական վիրահատությունները: Ճիշտ կատարված օրգան-պահպանողական վիրահատությունի իր արմատականությամբ չի զիջում արատ հարուցող վիրահատությանը: Ոսկրային  համակարգիՕրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջ  մետաստատիկ ախտահարումները և լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունները հաճախ բարդանում են ախտաբանական կոտրվածքներով: Այս դեպքում վիրահատության նպատակը հիվանդի վաղ ակտիվացումն է՝ ինչը բերում է հիպոստատաիկ բարդությունների կանխարգելմանը և, դրանով իսկ, հիվանդի ու հարազատների կյանքի որակի բարձրացմանը: Վիրահատական միջամտությունն այս դեպքում հանդիսանում է համալիր բուժման մեկ էտապ: Ցանկացած ուռուցք ունի իր բուժման սխեման՝ միջազգային  ուղեցույցներին համապատասխան: Սակայն երկար խողովակավոր ոսկրերի ախտաբանական կոտրվածքների ժամանակ առաջին պլան  է մղվում վիրահատական միջամտությունն՝ ուղղված համակացված քիմիաճառագայթային  բուժման պայմանների ստեղծմանը:

 

Սույն կլինիկական դեպքը հետաքրքիր է իր հազվադեպությամբ: B լիմֆոման սովորաբար ախտահարում է երկար խողովակավոր ոսկրերի մետաէպիֆիզար հատվածները և խնդիրը ախտաբանական կոտրվածքներին չի հասնում: Ստորև կլինիկական դեպքի նկարագրությունն է:

 

Օրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջՀիվանդ Ռ., 59 տարեկան, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն Ուռուցքաբանության ազգային կենտրոնից՝ ազդրոսկրի դիաֆիզի ախտաբանական կոտրվածք ախտորոշմամբ: Համակցված հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ազդրի միջին երրորդականի Բ բջջային լիմֆոմա՝ բարդացած  ոսկրի դիաֆիզի ախտաբանական կոտրվածքով:

 

Օրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջՕրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջ

 

Համակարգչային տոմոգրաֆիայի տվյալներով՝ կրծքավանդակի, որովայնի և փոքր կոնքի խոռոչներիՕրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջ օրգանների կողմից ախտաբանական կամ օջախային փոփոխություններ չեն հայտնաբերվել: Ձախ զստային փոսում հայտնաբերվել է լիմֆատիկ հանագույցների կոնգլոմերատ: Հաշվի առնելով ախտաբանական կոտրվածքի առկայությունը՝ առաջնային պլան մղվեց վիրահատական միջամտությունը: Մեր կողմից որոշվեց կատարել օրգան-պահպանողական վիրահատություն. ազդրոսկրի սեգմենտար ռեզեկցիա՝ անհատական դիաֆիզար էնդոպրոթեզի տեղադրումով (մետաղական ձող և օղեր) և ցեմենտային ֆիքսացիա:

 

Օրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջ

 
Օրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջ30.01.2015թ. առաջատար բժիշկ-օրթոպեդների՝ Ս. Մարգարյանի, Գ. Բդոյանի, Հ. Գյուլզադյանի կողմից, համակցված անզգայացման պայմաններում, հիվանդի դիրքը՝ աջ կողքի վրա, ձախ ազդրի կողմնային մակերեսով, կատարվեց մոտ 25 սմ երկարությամբ մաշկի կտրվածք: Ուռուցքից պրոքսիմալ և դիստալ ուղությամբ ազդրոսկրը մերկացվեց և ռեզեկցվեց առողջ հյուսվածքների սահմաններում: Ուռուցքը հեռացվեց ռադիկալիզմի օրենքների պահպանմամբ, որի հետևանքով այդ հատվածում հեռացվեց քառագլուխ մկանն ամբողջությամբ: Ինտրաօպերացիոն հայտնաբերվեց նյարդաանոթային խրձի ինտիմ տեղակայումը՝ ուռուցքի ստորին բևեռի մոտ, 4 սմ երկարությամբ: Արդյունքում հաջողվեց ազդրային զարկերակը մոբիլիզացնել՝ առանց ուռուցքի ամբողջականության խախտման: Ազդոսկրի դիաֆիզը ռեզեկցվեց՝ 15 սմ երկարությամբ (նկար 2):

 

Մանրակրկիտ հեմոստազից հետո որոշվեց ոսկրային դեֆեկտի չափը, մշակվեցին ազդրոսկրի խողովակը դիստալ ու պրոքսիմալ հատվածներում և կատարվեց ազդոսկրի անատական դիաֆիզար էնդոպրոթեզավորում՝ էտապային եղանակով, ցեմենտային ֆիքսացիայով (նկար 3):Օրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջ

 

Արյան կորուստը կազմեց 1,5-1,7 լիտր, որը համապատասխանում է վիրահատության ծավալին: Փափուկ հյուսվածքները վերականգնվեցին շերտ առ շերտ` ենթափակեղային տարածությունում թողնվեց երկու դրենաժային խողովակ: Հետվիրահատական շրջանn ընթացել է հարթ, ռենտգեն հետազոտությամբ՝ էնդոպրոթեզի դիրք, բավարար (նկար )/:

 

Օրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջvՀիվանդը քայլել է հետվիրահատական շրջանի վեցերորդ օրը` հենակների օգնությամբ, վիրահատված վերջույթի վրա չափավոր ծանրաբեռնելով: Վերքը լավացավ առաջնային ձգումով: Պրեպարատը ենթարկվեց իմունահիստոքիմիական հետազոտության՝ (նկար 5):

 

Հիվանդն ուղարկվել է մասնագիտական բաժանմունք՝ հետագա քիմիաճառագայթային բուժում ստանալու:

Սկզբնաղբյուր. erebouni.am
Լուսանկարը. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ