Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ՀՕՖ-ի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի 10-ամյակին ընդառաջ. հարզազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

ՀՕՖ-ի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի 10-ամյակին ընդառաջ. հարզազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

«Հայ օգնության ֆոնդ»-ի «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի 10-ամյակին ընդառաջ՝ Մեդ-Պրակտիկը կներկայացնի հարցազրույցներ այն առաջադեմ մասնագետների հետ, ովքեր, ՀՕՖ-ի հետ համագործակցության արդյունքում, Հայաստանում բժշկության զարգացման մեջ մեծ ներդրումներ ունեն: Մեր առաջին զրուցակիցն է «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Սերգեյ Սարգսյանը:

–   Որպես Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, ներկայացրեք, խնդրե՛մ, ձեր գործունեությունը, հիմնական նպատակները:

–   Մեր կառույցը զբաղվում է երեխաների, դեռահասների առողջությանն առնչվող հարցերի կազմակերպչական-մեթոդական համակարգմամբ, աջակցում տարբեր չափորոշիչների, հոդվածների, մեթոդականների թարգմանությանը և հրապարակմանը: Բացի այդ, մենք կատարում ենք նաև որոշակի հետազոտություններ տվյալ ոլորտում: Կազմակերպում ենք ուսուցողական միջոցառումներ՝ կոնֆերանսներ, թրեյնինգներ, մասնակցում տարբեր ծրագրերի իրականացմանը նաև այլ կազմակերպությունների հետ համատեղ:

«Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Սերգեյ Սարգսյանը–   Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը ՀՕՖ-ի հետ:

–   Մեր համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի: Համատեղ իրականացված ծրագրի շահառուները Հայաստանի և Արցախի բժիշկներն են, ովքեր շուրջ մեկ ամիս մասնակցում են մեր գործունեությանը, փորձ ձեռք բերում: Տարեկան ունենում ենք 10-15 վերապատրաստվող մասնագետ:

–   Ինչպե՞ս եք գնահատում արդյունքները:

–   Բժշկի մասնագիտացումը, վերամասնագիտացումը բարդ գործընթացներ են, սակայն, կարելի է ասել՝ մեկ ամիսը բավարար ժամկետ է, որ բժիշկը կարողանա ստանալ իրեն անհրաեշտ փորձն ու տեղեկատվությունը: Նրանք տեսնում են մոտեցումների ռազմավարություն, աշխատանք սարքավորումների հետ, որոնք հետագայում կիրառության մեջ են դնում սեփական պրակտիկայում: Շատ կարևոր հանգամանք է նաև աշխատանքային, գործընկերային այն կապերի հաստատումը, որը տեղի է ունենում վերապատրաստման ընթացքում:

–   Նոր ծրագրեր նախատեսո՞ւմ եք ՀՕՖ-ի հետ:

–   Կարծում եմ՝ համատեղ աշխատանքը շարունակական կլինի և արդյունավետ:

«Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Սերգեյ Սարգսյանը–   Որպես երեխաների սնուցմանը վերաբերող կարևորված ծրագրին հարող հարց. փորձենք ամփոփել 2014 թ. մայիսին տեղի ունեցած «Սնուցումը՝ որպես կարևոր բանալի տնտեսական զարգացման համար. իրավիճակը Հայաստանում» համաժողովի արդյունքները:

–   Կոնֆերանսը չափազանց կարևոր էր՝ մի քանի հանգամանքներից ելնելով: Մենք բավականին «վատառողջ» սնվող ժողովուրդ ենք, քիչ ենք ուշադրություն դարձնում սննդակարգին, ինչն ազդում է բոլորիս՝ մեծից փոքրի վրա: Այդ կոնֆերանսը վեր հանեց շատ լուրջ խնդիրներ, բարձրացրեց հարցեր, որոնց պետք է շարունակաբար անդրադառնալ: Առաջիկայում ունենալու ենք, օրինակ, դպրոցներում սնուցմանը նվիրված միջոցառում:

–   2013-ին Ձեզ հետ իրականացված մի հարցազրույց ներկայացվել է «11 տարեկան հայ երեխաներն ամենաերջանիկն են» վերնագրով… Ինչո՞վ է պայմանավորված այդ ձևակերպումը:

«Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Սերգեյ Սարգսյանը–   Դա իրականում հետազոտության արդյունք է, որն իրականացվել է 2010 թվականին: Այդ հետազոտությունը չորս տարին մեկ է իրականացվում: 2014-ի հետազոտությունն արդեն արված է, բայց արդյունքները դեռևս մշակված չեն, քանի որ մեծ ծավալի աշխատանք է: Ինչ վերաբերում է 2010 թվականի հետազոտությանը, այդ տվյալները հրապարակվեցին նաև միջազգային մամուլում: Պարզվում է, որ 11 տարեկան երեխայի երջանկության առաջին նախապայմաններից է լիարժեք ընտանիքը, որտեղ կա հայր և մայր, ովքեր հոգատար են ընտանիքի հանդեպ: Այդպիսի ընտանիքների թվով Հայաստանը լավ դիրքերում է՝ աշխարհի շատ երկրների համեմատ: Մյուս կարևոր հանգամանքն է, որ երեխան սիրի իր դպրոցը, իսկ Հայաստանում երեխաները սիրում են դպրոցը՝ որպես իրենց հիմնական սոցիալիզացիայի վայր: Մեկ այլ կարևոր հանգամանք է ընկերներ ունենալը, նրանցով շրջապատված լինելը: Մոտավորապես 15 տարեկանից է սկսվում այդ առումով բավարարվածության զգացման անկում:

«Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Սերգեյ Սարգսյանը–   Հայաստանում այսօր երեխաների շրջանում թերսնուցման խնդիր կա: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

–   Կարծում եմ՝ յուրաքանչյուր ծնող հասկանում է ճիշտ սնուցման դերը. այլ բան է, որ հետևողական չի լինում, քանի որ դրա համար որոշակի ջանքեր են պահանջվում: Վստահ եմ՝ ծնողների մոտավորապես 95 տոկոսը գիտակցում է, որ երեխան պետք է նախաճաշի, որ երեխայի սնուցումը պետք է լինի բալանսավորված: Բարեբախտաբար, Հայաստանւմ կա առողջ սնունդ, և այդ առավելությունները պետք է օգտագործել՝ երեխաներին առողջ մեծացնելու: Օրինակ՝ երջանիկ ենք, որ ունենք այսպիսի ջուր. դա հատկապես ակնհատ է դառնում, երբ հատում ես սահմանները:

–   Ձեր խորհուրդը ծնողներին…

–   Երեխան առավոտյան տնից պետք է դուրս գա նախաճաշած. անպայման պետք է հետևել դրան:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ