Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Էպիլեպսիայով հիվանդը մտավոր զարգացմամբ և աշխատունակությամբ չի տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. այսօր Էպիլեպսիայի դեմ պայքարի Մանուշակագույն օրն է: Հարցազրույց Տատյանա Ստեփանյանի հետ. erebouni.am

Էպիլեպսիայով հիվանդը մտավոր զարգացմամբ և աշխատունակությամբ չի տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. այսօր Էպիլեպսիայի դեմ պայքարի Մանուշակագույն օրն է: Հարցազրույց Տատյանա Ստեփանյանի հետ. erebouni.am

Էպիլեպսիայով հիվանդը մտավոր զարգացմամբ և աշխատունակությամբ  չի տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. այսօր Էպիլեպսիայի դեմ պայքարի Մանուշակագույն օրն է: Հարցազրույց Տատյանա Ստեփանյանի հետ Մարտի 26-ը Էպիլեպսիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այն նշվում է որպես Մանուշակագույն օր, երբ ամբողջ աշխարհում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառւմներ, որոնց նպատակը էպիլեպսիայի մասին առավել շատ տեղեկացված հանրությունն է: Օրվա խորհրդի ու հիվանդությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ զրուցեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպտոլոգիայի բաժնի ղեկավար, նյարդաբան Տատյանա Ստեփանյանի հետ:

 

–   Այսօր Մանուշակագույն օրն է: Սկսենք օրվա պատմությունից…«Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպտոլոգիայի բաժնի ղեկավար, նյարդաբան Տատյանա Ստեփանյան

 

–   Կանադացի մի 9-ամյա աղջնակ՝ Մեգան Քեսսեդին, մանկուց հիվանդ էր էպիլեպսիայով: Աղջնակը դպրոց էր հաճախում, որտեղ  հասակակիցների կողմից հաճախ արհամարհվում էր, քանի որ քչերն էին հասկանում նրա ինքնամփոփ պահվածքը: Քեսսեդին չէր ուզում, որ հիվանդության մասին դպրոցում որևէ մեկն իմանար, սակայն մեկուսացված լինելը նույնպես անընդունելի էր: Քեսսեդիի մայրը դպրոցում մի հետաքրքիր արտաժամյա դասընթաց է կամզակերպում, մասնագետներ է հրավիրում, ովքեր պատմում են երեխաներին էպիլեպսիա հիվանդության մասին: Նրանք բացատրում են, որ էպիլեպսիայով  հիվանդ երեխաներն իրենցից ոչնչով չեն տարբերվում, կարող են շատ բարի լինել, խելացի, միայն թե  հիվանդության արտահայտչամիջոցն առավել արտահայտված է այլ հիվանդություններից: Քանի որ երեխաները շատ անկեղծ են ու անմիջկան, բոլորն անմիջապես արձագանքում են, որ կընկերանային այդպիսի երեխայի հետ: Երբ ուսուցչուհին  հարցնում է՝ կա՞ արդյոք դասարանում էպիլեպսիայով հիվանդ աշակերտ, Քեսսեդին  ձեռք է բարձրացնում: Երեխաների վերաբերմունքը կտրուկ փոխվում է, բոլորը դառնում են շատ ավելի ջերմ ու հոգատար նրա նկատմամբ:  Հենց այս աղջնակի առաջարկությամբ է ստեղծվում Մանուշակագույն օրը, որ մարդկանց պատմեն այս հիվանդության մասին, խոսեն դրա դեմ պայքարի ու հնարավոր վերաբերմունքի մասին, ինչի արդյունքում կօգնեն էպիլեպսիայով  հիվանդ մարդկանց՝ թեթևացնելու նրանց խնդիրը:

 
Էպիլեպսիայով հիվանդը մտավոր զարգացմամբ և աշխատունակությամբ  չի տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. այսօր Էպիլեպսիայի դեմ պայքարի Մանուշակագույն օրն է––   9-ամյա աղջկա նախաձեռնությա՞մբ ամբողջ աշխարհը սկսեց նշել այդ օրը:

 

–   Աղջկա նախաձեռնությանն աջակցեցին Շոտլանդիայի Էպիլեպսիայի ասոցիացիան, այնուհետև աշխարհի այլ կազմակերպություններ: Այդ ժամանակից ի վեր աշխարհի տարբեր երկրներում մարտի 26-ին տարածվում է այս հիվանդության և դրանով տառապող մարդկանց ցույց տրվող առաջին օգնության մասին տեղեկություններ: Բացի այդ, աճուրդներ, տոնավաճառներ, համերգներ և սպորտային մրցույթներ են անցկացվում, որոնց օգնությամբ միջոցներ են հավաքվում նրանց համար, ովքեր ապրում են այս ախտորոշմամբ:

 

–   Ինչո՞ւ Մանուշակագույն օր:

 

–   Էպիլեպսիայով հիվանդ մարդիկ հիվանդության առանձնահատկությունների պատճառով շատ հաճախ միայնակ են մնում: Իսկ միայնակության նշանը մանուշակագույն լավանդան է: Արդեն 2009թ. Մանուշակագույն օրվան 100 հազար ուսանողներ միացան, մոտ 100 հասարակական միավորումներ և ավելի քան 100 քաղաքական գործիչներ, իսկ Տորոնտոյի հեռուստատեսության աշտարակն այդ երեկո մանուշակագույնով լուսավորվեց:

 

–   Ի՞նչ կարգախոս ունի այս օրը:

 

Էպիլեպսիայով հիվանդը մտավոր զարգացմամբ և աշխատունակությամբ  չի տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. այսօր Էպիլեպսիայի դեմ պայքարի Մանուշակագույն օրն է––   «Every one with the brain, can have epilepsy»` Ուղեղ ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է էպիլեպսիա ունենալ: Էպիլեպտիկ նոպայի համար բավական է, որ ուղեղային նեյրոնները գրգռվեն: Իսկ դրանից մեզանից ոչ-ոք ապահովագրված չէ:

 

–   Էպիլեպսիան այն հիվանդություններից է, որի դեմ պայքարի օրերը տարվա մեջ մի քանիսն են: Ե՞րբ է Հայաստանը նշում Էպիլեպսիայի դեմ պայքարի օրը:


–   Հետաքրքիր է, որ ձեր ուշադրությունը կանգ  է առել Մանուշակագուն օրվա վրա:  Հայաստանում արդեն  4 տարի է  էպիլեպսիայով հիվանդ մարդու օրը նշվում է փետրվարի  2-րդ երկուշաբթի օրը:  Օրվա ընտրությունը պայմանավորված է էպիլեպսիայի դեմ պայքարի միջազգային լիգայի որոշմամբ: Իսկ ինչու երկրորդ երկուշաբթին, որովհետև այդ շրջանում գրեթե չկան արձակուրդներ և հնարավոր է  մարդկանց ավելի լայն շրջանի ուշադրությունը կենտրոնացնել այս խնդրի վրա: Բացի այդ՝ լեգենդներ են պտտվում, որ սբ. Վալենտինը նույնպես էպիլեպսիայով հիվանդ է եղել: Այդ պատճառով էլ օրն ավելի մոտ է ընտրվել փետրվարի 14-ին: Տվյալներ կան նաև, որ էպիլեպսիայով հիվանդ են եղել շատ հայտնի մարդիկ՝ Ալեքսանդր Մակեդոնացին, Նոստրադամուսը, Դանթե Ալիգիերին, Նապոլեոն Բոնապարտը, Ֆեոդոր Դոստոևսկին, Ալֆրեդ Նոբելը, Վինսենտ վան Գոգը:

 

                                        Էպիլեպսիայով հիվանդը մտավոր զարգացմամբ և աշխատունակությամբ  չի տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. այսօր Էպիլեպսիայի դեմ պայքարի Մանուշակագույն օրն է–


–   Օգտվելով առիթից, խոսենք հիվանդության մասին: Գաղտնիք չէ, որ հիվանդության հանդեպ մեր մոտեցումն այնքան էլ ադեկվատ չէ:  Ի՞նչ հիվանդություն է էպիլեպսիան:

 

–   Գուցե հիվանդությունն այնքան էլ  յուրահատուկ չէ, որքան դրա հանդեպ մեր մոտեցումն է:  Էպիլեպսիան քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որն ուղեկցվում է կրկնվող նոպաներով: Մեր առօրյայում շատ հաճախ ենք հանդիպում քրոնիկ այլ հիվանդությունների, սակայն նրանք չեն ընկալվում այնպես, ինպես էպիլեպսիան: Հատկապես նրանք, ովքեր շփում չեն ունեցել էպիլեպսիայով հիվանդի հետ, մտավախությամբ են վերաբերում հիվանդությանն ու հիվանդներին: Եվ դա միայն Հայաստանում չէ, բոլոր երկրներում է այդպես: Էպիլեպսիայով հիվանդները ոչնչով չեն տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. սովորում են, աշխատում, նույն բնականոն կյանքով ապրում: Նոպաների հաճախականությունը մեծավ մասամբ հսկվում է որոշակի դեղամիջոցներով, պարզապես անտեղյակներին վախեցնում է հիվանդության արտահայտչամիջոցը՝ նյարդային կծկումներն ու այլ դրսևորումները:

 

Էպիլեպսիայով հիվանդը մտավոր զարգացմամբ և աշխատունակությամբ  չի տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. այսօր Էպիլեպսիայի դեմ պայքարի Մանուշակագույն օրն է

 

Էպիլեպսիայով հիվանդը մտավոր զարգացմամբ և աշխատունակությամբ  չի տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. այսօր Էպիլեպսիայի դեմ պայքարի Մանուշակագույն օրն է––   Նախկինում ի՞նչ մոտեցում կար հիվանդության նկատմամբ:

 

–   Դեռ Հիպոկրատից էլ առաջ էպիլեպսիա հիվանդության շուրջ մարդիկ տարբեր տեսություններ էին առաջարկում: Մի մասը կարծում էր, որ դա Աստվածային հիվանդություն է: Կարծում էին, թե ինչ-որ վերին ուժ մարդու հետ կոնտակտի մեջ է մտնում, ինչի արդյունքում մարմինը երկրում այդպիսի ցնցումների մեջ է ընկնում: Կա, իհարկե, հակառակ տեսությունը, որ հիվանդությունը դիվահարություն է:  Բոլոր ծամանակներում առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացել հիվանդության հանդեպ, քանի որ արտահայտչական պահը ցնցումների տեսքով վառ  է արտահայտված:

 

–   Հաճախ յուրաքանչյուր նյարդային նոպա մենք դիտում ենք որպես էպիլեպսիայի դրսևորում…

 

–   Էպիլեպսիա մենք անվանում ենք այն վիճակը, երբ կա էպիլեպտիկ նոպա, և կան բոլոր նախադրյալները, որ այն կկրկնվի: Իսկ ոչ որպես քրոնիկ հիվանդություն, էպիլեպտիկ նոպա կարող է լինել յուրաքանչյուրիս մոտ, եթե կա խիստ ազդեցություն ուղեղի վրա: Կարող են լինել նաև ինսուլինի կտրուկ բարձրացումից, հոսանքահարումից, կայծակից, արյան զեղումից և այլն:

 

–   Ի՞նչ վիճակագրություն կա աշխարհում՝ կապված էպիլեպսիայի տարածվածության հետ: Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում:

 

–   Աշխարհում  էպիլեպսիայով հիվանդ  65 միլիոնից ավելի մարդ է ապրում: Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում էպիլեպսիայով տառապում է յուրաքանչյուր 100 մարդուց 1-ը:

 

–   Հարմար առիթ է խոսելու  նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպսիայի կենտրոնի մասին:

 

–   Մեր կենտրոնը կազմավորվեց 1993 թվականին մեր ուսուցիչ Վահագն Դարբինյանի ջանքերով: Նրա շնորհիվ մեր կենտրոնում բոլորովին այլ կերպ սկսեցին ուսումնասիրել հիվանդությունն ու նրա դեմ պայքարը: Մինչ այդ էպիլեպտոլոգիան Հայաստանում խորհրդային միության կաղապարների մեջ էր, իսկ նա Տորոնտոյում կատարած իր ուսումնասիրությունների շնորհիվ լիովին նոր կենտրոն ստեղծեց՝ հիվանդության նկատմամբ նոր մոտեցումներով: Մենք ամեն օր էպիլեպսիա ախտորոշումով նոր պացիենտ ենք գրանցում:Էպիլեպսիայով հիվանդը մտավոր զարգացմամբ և աշխատունակությամբ  չի տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. այսօր Էպիլեպսիայի դեմ պայքարի Մանուշակագույն օրն է–

 

–   Էպիլեպսիա հիվանդության լուսաբանումը խնդիր է ամբողջ աշխարհում: Ինչպե՞ս է այն իրականացվում Հայաստանում:

 

–   Աշխարհի շատ երկրներում դպրոցականների համար անցկացվող դասընթացներ կան, որի ժամանակ երեխաներին սովորեցնում են տարբեր հիվանդությունների դեպքում առաջին օգնության ցուցաբերում, ծանոթացնում են յուրահատուկ հիվանդությունների առանձնահատկություններին: Մեզ մոտ՝ Հայաստանում, նման ծրագիր իրականացնում էր Վահագն Դարբինյանը, ով մի քանի նյարդաբանների հետ Հայաստանի դպրոցներում սեմինարներ էր կազմակերպում և երեխաներին պատմում այս հիվանդության մասին: 

 

Էպիլեպսիայով հիվանդը մտավոր զարգացմամբ և աշխատունակությամբ  չի տարբերվում մեզնից յուրաքանչյուրից. այսօր Էպիլեպսիայի դեմ պայքարի Մանուշակագույն օրն է––   Ի՞նչը կկարևորեք, եթե առանձնացնեք մի քանի խորհուրդ` ուղղված հիվանդներին և նրանց շրապատող մարդկանց:

 

–   Ինչպես նշեցինք, էպիլեպտիկ նոպա կարող է ունենալ մեզանից յուրաքանչյուրը: Վերաբերվեք դրան սովորական, առանց խուճապի մատնվելու: Պետք չէ նոպայի ժամանակ սահմանափակել հիվանդի շարժումները, դա կարող է նրա մոտ այլ դրսևորումներ առաջացնել, և նա կսկսի պաշտպանվել: Պարզապես շրջեք նրան կողքի, պետք չէ բացել բերանը կամ փորձել պահել լեզուն: Կարող եք փափուկ բարձ դնել միայն պարանոցի տակ, որպեսզի հարմար լինի նրան: Եթե տանը կա էպիլեպսիայով հիվանդ մարդ, ցանկալի է, որ կահույքը չունենա սուր անկյուններ, վնասող մեծ իրեր չլինեն սենյակի կենտրոնում: Իհարկե, դեղերի հսկողությամբ նոպաները մաքսիմում վերահսկելի են դարձել, բայց այս խորհուրդները կօգնեն խուսափել անգամ ամենաանսպասելի իրադրությունում հնարավոր վտանգից:

 

Սկզբնաղբյուր. erebouni.am
Լուսանկարը. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ