Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ԵՊԲՀ. «Իմ ուղին» խորագրի հյուրն է բժիշկ-սրտաբան, պրոֆեսոր Հմայակ Սոսի Սիսակյանը. ysmu.am

ԵՊԲՀ. «Իմ ուղին» խորագրի հյուրն է բժիշկ-սրտաբան, պրոֆեսոր Հմայակ Սոսի Սիսակյանը. ysmu.am

–   Մեր ա­ռա­ջին՝ ար­դեն ա­վան­դա­կան դար­ձած հար­ցը: Ինչ­պե՞ս ո­րո­շե­ցիք բժիշկ դառ­նալ: Ո՞վ դեր խա­ղաց ձեր ընտ­րութ­յան մեջ:

–   Ես, կա­րե­լի է ա­սել, մե­ծա­ցել եմ դասա­խոս­ների և բ­ժիշկ­նե­րի ըն­տա­նի­քում: Հայրս և՛ դա­սա­խոս էր, և՛ կրթութ­յամբ բժիշկ: Իմ հա­րա­զատ­նե­րից հո­րեղ­բայրս և մորա­քույրս նույն­պես բժիշկ­ներ են ե­ղել, այնպես որ այդ բժշկա­կան մթնո­լոր­տն ինձ շրջապա­տել է փոքր հա­սա­կից: Մեր ընտանիքում միշտ է ե­ղել կրթության և գիտության հան­դեպ սե­րը:

–   Դժվա­ր պա­հեր ու­նե­ցե՞լ եք բժշկա­կան ինս­տի­տու­տում սովորելիս կամ մի­գու­ցե մտա­ծել ե՞ք, որ սա ձեր մաս­նա­գի­տութ­յու­նը չէ:

–   Ըն­դուն­վե­լիս, կա­րե­լի է ա­սել, այդ­պի­սի պահեր լի­նում են` ո­րո­շա­կի հոգեբանական ար­գելք­ներ: Նման պա­հ ինձ մոտ ե­ղավ, երբ սկսեցինք կլի­նի­կա­կան առար­կա­նե­րի դասըն­թաց­ներն ու ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րը, բայց ես հաղ­թա­հա­րե­լու հա­մար, սկսած հինգերորդ-վեցերորդ կուրսերից, միա­ժա­մա­նակ աշ­խա­տել եմ` վիրաբու­ժա­կան բա­ժան­մուն­քում և շտապ օգ­նութ­յան կա­յա­նում համապատասխանաբար: Եր­բեմն շատ ու­սա­նող­­ներ դժվա­րութ­յամբ են հաղթահարում ուսումից դեպի գործնական և պրակտիկ բժշկություն անցման այդ հոգե­բա­նա­կան խոչընդոտը:

 

Մի քա­նի տա­րի սո­վո­րե­լուց հե­տո են նրանք միայն հայտնա­բե­րում, որ կլի­նի­կա­կան բժշկութ­յամբ զբաղ­վե­լն իրենց պատ­կե­րաց­րած երազան­քը չէ, այլ բա­վա­կա­նին ծանր աշ­խա­տանք: Իմ կար­ծի­քը և խոր­հուրդն ուսանող­նե­րին այն է, որ այդ աշ­խա­տան­քն ու­սա­նո­ղը սկսի ոչ թե հա­մալ­սա­րա­նը դիպ­լո­մով ա­վար­տե­լուց հե­տո և ար­դեն որ­պես բժիշկ, այլ ա­ռա­ջին-երկ­րորդ կուր­սից կապ­ված լի­նի հի­վան­դա­նո­ցի հետ, զբաղ­վի հի­վանդ­նե­րի խնամ­քով և տի­րա­պե­տի միջին բուժ­անձնակազմի աշ­խա­տան­քի հիմ­նա­կան դրույթ­նե­րին:

 

Եվ որ­քան շուտ է այդ գոր­ծըն­թա­ցը սկսվում, այն­քան հեշտ է հաղ­թա­հար­վում այդ հո­գե­բա­նա­կան խոչընդոտը: Այս­պես կոչ­ված շո­կը, շատ հա­ճախ լի­նում է, երբ ու­սա­նող­ներն ավարտում են հա­մալ­սա­րա­նը և­ ըն­դուն­վում օր­դի­նա­տու­րա, բայց պատ­րաստ չեն աշխա­տել գործ­նա­կան բժշկութ­յան մեջ, ինչը կա­րող է հան­գեց­նել սթրեսա­յին իրավիճա­կի: Պա­տա­հա­կան չէ, որ շա­տե­րը հիաս­թափ­վում են և չեն զբաղ­վում բժշկութ­յամբ կամ ծանր բժշկութ­յամբ: Սա մեկ այլ խնդիր է, ո­րը նույն­պես կա­րող է նկատ­վել: Այն­պես որ, ա­ռա­ջին կուր­սից խոր­հուրդ եմ տա­լիս անցնել պրակ­տիկ գործու­նեութ­յան և որ­քան շուտ, այն­քան՝ լավ:

–   Մի՞շտ եք լավ սո­վո­րել, թե՞...

–   Ե­ղել են նա­խընտ­րե­լի ա­ռար­կա­ներ, ո­րոնք շատ ա­վե­լի եմ սի­րել` ֆարմակոլոգիան, ախտաֆի­զիո­լո­գիան և­ ե­ղել են ա­ռար­կա­ներ, ո­րոն­ցում եր­ևի փոքր-ինչ թե­րա­ցել եմ` վի­րա­բու­ժա­կան ո­րոշ առարկաներ: Ի­դեա­լա­կան, ի­հար­կե, ոչ ոք չի կա­րող սո­վո­րել, բայց հիմ­նա­կա­նում խստա­պա­հան­ջութ­յու­նը ե­ղել է թե հորս կող­մից իմ նկատ­մամբ, թե տա­րի­նե­րի ըն­թաց­քում ինքս իմ հան­դեպ:

–   Իսկ ին­չի՞ց էր բաղ­կա­ցած ձեր օ­րը, պա­րա­պե­լը: Ին­չպե՞ս էիք պատ­րաստ­վում դա­սե­րին: Կա՞ր արդ­յոք ձեր կող­մից մշակ­ված ալ­գո­րիթմ կամ սկզբունք, որ պետք է ամեն ինչ այս կամ այն հեր­թա­կա­նութ­յամբ ա­նեիք:

–   Եր­ևի ոչ թե ալ­գո­րիթմ, այլ ա­մե­նօր­յա կյան­քի ապ­րե­լա­կերպ: Ու­սա­նող հասակից, կլի­նօր­դի­նա­տու­րա­յի ըն­թաց­քում և մինչև հի­մա, ա­մեն օր կար­դում եմ: Հիմնա­կա­նում դրանք մաս­նա­գի­տա­կան, գի­տա­կան և կ­լի­նի­կա­կան ին­ֆոր­մա­ցիոն աշխա­տանք­ներ են: Այս­պես ասենք՝ բժշկա­կան ին­ֆոր­միա­ցան և մաս­նա­գի­տա­կան տե­ղե­կատ­վութ­յու­նն այսօր ա­վե­լի շատ է, քան նախ­կի­նում:

 

Եվ դու, լի­նե­լով ամ­բիո­նի վա­րիչ և կ­լի­նի­կա­յի ղե­կա­վար, պար­տա­վոր ես միշտ տի­րա­պե­տել այդ տեղեկատվությանը և տարածել այն աշ­խա­տա­կից­նե­րի հա­մար, ո­րով­հետև ա­մեն օր դու հան­դի­պում ես քո աշ­խա­տող­նե­րին, ա­մեն օր կատարում ես հա­մայց և կլինօրդինա­տոր­նե­րի կող­քին ես, ով­քեր քեզ­նից ինչ-որ նո­րութ­յուն են սպա­սում: Այնպես որ, դա ապ­րե­լա­կերպ է, ու­րիշ կերպ հնա­րա­վոր չէ: Նույ­նիսկ երբ ա­զատ ժամա­նակ եմ ունենում, ինչը շատ քիչ է պատահում, նո­րից փոր­ձում եմ կար­դալ, ե­թե ոչ բժշկութ­յուն, ա­պա՝ ու­րիշ բան: Ար­դեն սո­վո­րութ­յուն է դար­ձել:

–   Իսկ ինչ­պե՞ս եք կազ­մա­կեր­պել ձեր հան­գիս­տը ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին: Չէ՞ որ ու­սա­նո­ղի հա­մար հան­գիս­տը շատ կար­ևոր է, որ­պես­զի աշ­խա­տանքն արդյունավետ լի­նի:

- Հան­գիս­տը հիմ­նա­կա­նում իմ մտե­րիմ­նե­րի և­ ու­սա­նո­ղա­կան ըն­կեր­նե­րի հետ է ե­ղել: Կուր­սի՝ նույն մտածելակերպով մի քա­նի ըն­կեր­նե­րով հանգիստն անց­կաց­րել ենք քա­ղա­քից դուրս՝ Հա­յաս­տա­նի տար­բեր շրջան­նե­րում: Միա­սին ե­ղել ենք կա­մա­վոր շի­նա­րա­րա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի: Կար այդ­պի­սի կազ­մա­կեր­պութ­յուն՝ «Land and culture», որն այն ժա­մա­նակ զբաղվում էր սփյուռ­քա­հայ և տե­ղա­ցի ու­սա­նող­նե­րին եկեղե­ցի­նե­րի և տար­բեր բնա­կա­վայ­րե­րի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մեջ ընդգրկ­վե­լով: Ա­մռանը գրե­թե միշտ «Land and culture»-ում ենք անց­կաց­րել, տար­բեր ակ­տիվ մի­ջո­ցա­ռում­նե­րի մաս­նակ­ցել: Հան­գիս­տը դա է ե­ղել: Այն ժա­մա­նակ՝ Խորհրդային Միութ­յան ժա­մա­նա­կա­շրջա­նում, հանգստի տար­բեր և շատ հնարավորութ­յուն­ներ չկա­յին:

- Ճիշտ եք, հի­մա, ի­րոք, շատ-շատ են հանգս­տի տար­բե­րակ­նե­րը: Ձեր կար­ծի­քով դա ա­վե­լի շատ խան­գա­րու՞մ է ուսա­նո­ղին, թե՞ հա­կա­ռա­կը՝ օգ­նում կազ­մա­կեր­պել նրա օ­րը:

–   Եր­ևի ա­վե­լի խան­գա­րում է, բայց դա կախ­ված է ու­սա­նո­ղից, նրա­նից, թե ուսանողն ինչ մո­տի­վա­ցիա ու­նի սո­վո­րե­լու: Ցա­վոք սրտի, մեր հա­մալ­սա­րա­նում ես ոչ միայն ու­սա­նող­նե­րի կրթա­կան ա­ռա­ջա­դի­մութ­յունն ու­սում­նա­սի­րե­լիս, այլ ի­րենց հետ շփվե­լիս և զ­րու­զե­լիս, տես­նում եմ, զգում եմ, որ ի­րենց մո­տի­վա­ցիան շատ ցածր է:

 

Գրե­թե ա­մեն ան­գամ ու­սա­նող­նե­րի հետ շփվե­լիս ա­սում ենք, որ դա­սե­րից հե­տո պետք է և խիստ ցան­կա­լի է, որ­պես­զի դուք գաք, այդ նույն հի­վանդ­նե­րին կլի­նի­կա­կան տեսա­կե­տից զննեք, լրա­ցու­ցիչ ին­ֆոր­մա­ցիա վերց­նեք, հա­մե­մա­տեք գրա­կա­նութ­յան հետ, բայց դա շատ քչերն են անում՝ ուսանողների գրե­թե հինգ տո­կոսը: Սա շատ վատ ցուցանիշ է: Մեր տա­րի­նե­րին, ի­հար­կե, այս տո­կո­սը շատ ա­վե­լի բարձր էր: Եվ երբ մենք էինք սո­վո­րում, կա­յին պար­տա­դիր ժա­մեր՝ ա­մեն կլի­նի­կա­կան ա­ռար­կա­յի ռոտա­ցիա­յի ցիկ­լի ժա­մա­նակ, որ մենք պար­տա­վոր էինք անց­կաց­նել հի­վան­դա­նո­ցում, դա­սե­րից հե­տո:

Շա­րու­նա­կութ­յու­նը կա­րող եք կար­դալ «Մե­դի­կուս» ամսագ­րի հու­նիս­յան հա­մա­րում:

 

Հեղինակ. Կա­րեն Մա­նուկ­յան
Սկզբնաղբյուր. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ