Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Անեսթեզիոլոգների գործը, կարծես, ստվերում է մնում, քանի որ հիվանդն անզգայացման ժամանակ քնած է. Արիստ Ղազարյան. armeniamedicalcenter.am

Անեսթեզիոլոգների գործը, կարծես, ստվերում է մնում, քանի որ հիվանդն անզգայացման ժամանակ քնած է. Արիստ Ղազարյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ անզգայացման բաժանմունքի ղեկավար Արիստ Ղազարյանը:

–  Ե՞րբ է հիմնադրվել անզգայացման բաժանմունքը:

–  «Արմենիա» ՀԲԿ անզգայացման բաժանմունքը հիմնադրվել է 1972 թվականին: Այն հանրապետությունում առաջիններից է, ղեկավարել է Յակով Սողոմոնի Զալցմանը, ում հետագայում փոխարինել է Գեորգի Հովհաննեսի Անժելովը:

Անզգայացման բաժանմունքը համագործակցում է վիրաբուժական բաժանմունքների հետ՝ ընդհանուր և անոթային, ուրոլոգիայի, վնասվածքաբանության, նյարդավիրաբուժական, դիմածնոտային և ՔԿԱ հիվանդությունների, ընդ որում, յուրաքանչյուր բաժանմունքին կցված է մեկ կամ երկու անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:

–  Նոր տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց` ի՞նչ զարգացումներ եք նկատում վիրաբուժության ոլորտում:

–  Վիրաբուժության մեջ առաջադիմել է լապարոսկոպիան, որն այսօր չափազանց պահանջված է և հրատապ է ազգաբնակչության համար: Սակայն այս ոլորտում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ են համապատասխան մոնիթորներ և բարձրակարգ տեխնիկայով հագեցվածություն:

–  Որո՞նք են անեսթեզիոլոգի հիմնական գործառույթները:

–  Անեսթեզիոլոգի խնդիրն է ապահովել և՛ վիրաբույժի, և՛ պացիենտի հարմարավետությունը: Մենք պետք է ամբողջ վիրահատական միջամտության ընթացքում պահպանենք պացիենտի անվտանգությունը: Ստացիոնար ընդունվելիս պացիենտը հետազոտվում է և, հարակից ախտաբանություն հայտնաբերելիս, նախքան վիրահատական միջամտությունը հնարավորինս վերացվում: Համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվում պացիենտի և նրա հարազատների հետ, ստորագրվում է  համաձայնագիր` հնարավոր բարդություններին տեղյակ լինելու մասին, ինչը նաև իրավաբանական փաստաթուղթ է: Հրատապ վիրահատությունների դեպքում հավաքվում է կարճ անամնեզ:

Ընդհանուր առմամբ, անեսթեզիոլոգի գործը, կարծես, ստվերում է մնում, քանի որ հիվանդն անզգայացման ժամանակ քնած է, և առաջացած խնդիրները հարազատների հետ վիրաբույժների կողմից են պարզաբանվում:

–  Ո՞ր տեսակի անզգայացման տեսակն է այսօր առավել ընդունելի:

–  Տարիներ առաջ վիրահատական գործընթացներն առավել հաճախ կատարվում էին տեղային անզգայացմամբ, որի պարագայում հետվիրահատական բարդություններն արդյունքում բավականին շատ էին:

–  Կար վարկած, որ ընդհանուր անզգայացումը կրճատում է կյանքը:

–  Այս հարցը բժիշկ-անեսթեզիոլոգների ուշադրության կենտրոնում է, ինչի վկայությունն է գիտական հոդվածների քանակը: Նմանատիպ թեմայով գիտական աշխատանք կատարել են նաև մեր բաժանմունքի բժիշկները: Այն վերաբերում է անզգայացման ժամանակ տրվող նյութերի խորությանը և այդ նյութերի ադեքվատ տանելիության մասին: Պարզվում է,  գրեթե միաժամանակ, նույն հետազոտությունն իրականացրել են նաև ԱՄՆ-ում: Նրանց կողմից առաջարկվել են հատուկ մոնիթորներ, որոնք որոշում են տրվող դեղանյութի խորությունն ու ադեքվատ ընկալումը: Մինչև այդ, սխալ հաշվարկների արդյունքում, որոշ պացիենտների գիտակցությունը վիրահատության ժամանակ պահպանվում էր, պացիենտը անզգայացումից հետո պատմում էր վիրահատական գործընթացի մասին:  Անշուշտ, կան նաև անբացատրելի երևույթներ, խոսքը հիմա դրանց մասին չէ…

–  Ի՞նչ խնդիրների հետ եք բախվել անձամբ:

–  Պացիենտները երբեմն գանգատվում են մազաթափությունից, աշխատունակության անկումից: Այս հարցը ևս ներառվեց մեր ուշադրության դիտակետում: Նյարդաֆիզիոլոգ Էդուարդ Գևորգյանի կենդանության օրոք ստեղծվեց համակարգչային ծրագիր, որն օգնեց մեզ այդ հարցում: Գաղափարը նրանում էր, թե ինչպես են խախտվում մարդու ուղեղի կոգնետիվ ֆունկցիաները վիրահատությունից հետո: Որոշակի նյութեր հավաքվեցին, սակայն նրա մահվանից հետո գործն անավարտ մնաց:

–  Խոսենք ժամանակակից անզգայացման միջոցների մասին:

–  Աշխարհում երկու ուղղություն է կիրառվում: Տոտալ միջերակային անզգայացման դեպքում դեղանյութերը ներարկվում են երակային` ինֆուզամատի օգնությամբ:

Ինհալացիոն մեթոդի դեպքում հիվանդին սարքի միջոցով տրվում է գազային անզգայացնող նյութ, ինչի արդյունքում պացիենտը քնում է: Այս դեպքում կիրառվող դեղանյութերը, ի տարբերություն ներարկվողների, որոշ չափով տոքսիկ են (ունեն նաև բացասական ազդեցություն էկոլոգիայի վրա, գոլորշիացման հետևանքով տարածվում են վիրահատական սենյակում և ազդում բուժանձնակազմի վրա), սակայն հարմարավետ են անզգայացման գործընթացը կատարելու համար:

Մեր կլինիկայում օգտագործվում են Հայաստանում առկա բոլոր տեսակի դեղանյութերը: Այսօր բաժանմունքը տեխնիկապես հագեցած է, որն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ (առկա են 15 անզգայացման համակարգ և բազմաֆունկցիոնալ մոնիտորներ): Բաժանմունքում տարեկան կատարում է մոտավորապես 3.000 անզգայացում:

–  Հետվիրահատական հնարավոր բարդությունների դեմ ի՞նչ ելքեր է այսօր առաջարկվում:

–  Առայսօր կատարվում են հետազոտություններ` պարզելու, արդյո՞ք փոքրերի և մեծահասակների մոտ անզգայացման հետևանքով տուժում են գլխուղեղի ճանաչողական ֆունկցիաները, ինչը չի բացառվում, սակայն հստակ ապացույցներ չկան:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ