Բժիշկներ
Հարցազրույց վիրաբույժ-պրոկտոլոգ Արարատ Սահակյանի հետ. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքի գործունեության, առաջընթացների մասին զրուցեցինք վիրաբույժ- պրոկտոլոգ, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պրոկտոլոգիայի ամբիոնի դոցենտ Արարատ Սահակյանի հետ:
Ինչո՞վ է զբաղվում պրոկտոլոգիայի բաժանմունքը
Մեր բաժանմունքը կոչվում է ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք, զբաղվում է պոչուկ սրբանային, ուղիղ աղու և շեքի շրջանի ոչ ուռուցքային հիվանդություններով և դրանց հիմնականում վիրաբուժական բուժմամբ: Այդ շրջանի ուռուցքային խնդիրներով զբաղվում է օնկոպրոկտոլոգիան:
Պրոկտոլոգիա լատիներեն բառ է. պրոկտո կոչվում է ուղիղ աղի: Եվ սկզբում այս գիտությունն իր մեջ ներառում էր միայն ուղիղ աղու խնդիրները: Հետագայում նրա սահմանները մեծացան և պրոկտոլոգիան ներկայումս իր մեջ ընդգրկում է ամբողջ շեքը՝ սկսած պոչուկ-սրբանային շրջանից, ուղիղ աղու և շեքի մյուս հատվածները:
Պրոկտոլոգիան սերտորեն առնչվում է հարակից մասնագիտությունների հետ: Տղամարդկանց դեպքում զուգահեռաբար աշխատում ենք ուրոլոգների հետ, կանանց դեպքում՝ գինեկոլոգների հետ:
Այսինքն, պրոկտոլոգները զբաղվում են ընդհանուր առմամբ շեքի վիրաբուժությամբ, որի շրջանակներում առավելապես, այնուամենայիվ, ուղիղ աղու և առկա ուրոլոգիական կամ գինեկոլոգիական խնդիրներով:
Որքա՞ն ժամանակ է գործում պրոկտոլոգիայի բաժանմունքը:
Ընդհանուր պրոկտոլոգիան հիմնել է ակադեմիկոս Նազարովը՝ 1976 թ-ին: Այդ բաժանմունքն սկզբում Հայաստանում առաջին անգամ գործել է 8-րդ հիվանդանոցի տարածքում: Ներկայիս պրոկտոլոգներից շատերն, այդ թվում նաև ես, այդ դպրոցն են անցել և Նազարովի սանրերն են, և մենք փորձել ենք շարունակել և զարգացնել նրա ավանդույթները:
1982 թ-ին կառուցվեց ներկայիս Իզմիրլյան բժշկական կենտրոնի մասնաշենքը և ստեղծվեց պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ: Եվ այդ ժամանակվանից այստեղ սկսեց գործել ընդհանուր պրոկտոլոգիայի ներկայիս բաժանմունքը:
Ի՞նչ ծառայություններ է մատուցում բաժանմունքը և պրոկտոլոգիական ո՞ր հիվանդությունն երն են ավելի շատ հանդիպում:
Ճիշտ է, ծառայությունները հիմնականում վիրահատական են, բայց ունենք նաև թերապևտիկ ծառայություն, որով զբաղվում են մի քանի բավականին բանիմաց, փորձառու բժիշկներ՝ պրոկտոլոգ- թերապևտները:
Պաթոլոգիան իր մեջ ընդգրկում է մեծ թվով՝ ուղիղ աղու, շեք-սրբանային շրջանի շուրջ 34- 36 տարբեր վիրաբուժական հիվանդություններ:
Դրանցից ազգաբնակչության մեջ լայն տարածում ունեն թութքը, պարապրոկտիտը՝ ուղիղ աղու թարախային բորբոքումը, ուղիղ աղու զանազան բնույթի խրոնիկական խուղակները, ճաքերը, պոչուկի շրջանի էպիթելային ուղիների խնդիրները:
Ավելի քիչ են հանդիպում ուղի աղու պոլիպները, ուղիղ աղու կառուցվածքային առանձնահատկություններով և շեղումներով արտահայտվող բնածին հիվանդությունները և այլն:
Վերջին շրջանում հաճախացել են նաև ուղիղ աղու կանդիլոմաները, որոնք հետանցքի շուրջ առաջացող պտկիկանման գոյացություններ են և որոնց էթիոլոգիան հիմնականում սեռավարակն է: Պատճառը՝ գենդերային խառը գաղափարների արդյունքում մեզ մոտ վերջին տարիներին գնալով ավելի տարածում ստացող անալ սեքսն է: Այդ կապակցությամբ, ցավոք սրտի, մեր բնակչությունն արդեն հաճախ է դիմում, և նրանց մեջ կան և տղամարդիկ, և կանայք:
Կա՞ն նոր մեթոդներ կամ նոր վիրահատություններ, որոնք վերջերս են ներդրվել:
Վերջին շրջանում սկսել ենք զբաղվել նաև շեքի շրջանի պլաստիկ վերականգնողական վիրահատություններով, որը կոչվում է նաև ինտիմ վիրաբուժություն: Դա ավելի վերաբերում է կանանց և աղջիկներին: Այս պաթոլոգիայի առաջացումը հիմնականում ձեռք բերովի է, բայց կա նաև բնածին արտահայտությունը: Ձեռք բերովիներն այն հիվանդություններն են, որոնք առաջանում են դժվար ծննդաբերությունից հետո, երբ ցույց է տրվում ոչ ճիշտ մանկաբարձական օգնություն, դա հատկապես լինում է խոշոր պտղի դեպքում:
Այս դեպքում լինում են պատռվածքներ, որոնց կարերը հետո բորբոքվում են, արտահայտվում են ցավեր, առաջանում են սպիներ: Որոշ դեպքերում վնասվում է նաև հեշտոց-ուղիղ աղու միջնապատը և առաջանում են բարդ խուղակներ: Երբեմն լինում է նաև հեշտոցի հետծննդյան դիլատացիա, քանի որ ծննդաբերության կծկումներից հետո հեշտոցը ոչ միշտ է իր նախկին դիրքին վերադառնում: Դա ևս ծննդաբերության ոչ ճիշտ վարման հետևանք է:
Ինտիմ վիրահատություններից սկսել ենք անել նաև հետևյալ պաթոլոգիայի շտկումը՝ երբ կինը սեռական հարաբերության ժամանակ նորմալ օրգազմ չի ունենում, որովհետև ունի բնածին կառուցվածքային առանձնահատկություն, որը խանգարում է դրան: Ներկայումս այդ կապակցությամբ բավականին հաճախ են դիմում: Օգնում է տեղեկացված լինելը, նոր սերնդի ավելի համարձակ լինելը:
Ինչպիսի՞ վերականգնողական ծառայություններ ունի բաժանմունքը
Վիրահատություններից հետո, բնականաբար, պահանջվում է որոշակի վերականգնողական շրջան, որը կարող է լինել արագ կամ դանդաղ ընթացքով: Դա կախված է վիրահատության ծավալից, կատարման պրոֆեսիոնալիզմից և այլն: Այս ընթացքի վարումն արվում է միջազգային ուղեցույցների առաջնորդությամբ:
Ինչպիսի՞ն է բաժանմունքի տեխնիկական հագեցվածությունը
Մեզ մոտ տեխնիկական հագեցվածությունը լիարժեք է, չկա որևէ աշխարհի լավագույն կլինիկաներում օգտագործվող տեխնիկական միջոց՝ լինի դա ախտորոշման, թե վիրահատական, կամ անհրաժեշտ դեղորայք, որը մեզ մոտ չի ներդրվել կամ չկա:
Չունենք ոչ ֆինանսավորման, ոչ տեխնիկական, ոչ ուշադրության պակաս, տնօրինությունը ՛՛Իզմիրլյան՛՛ գործող հիմնադրամի միջոցով անհրաժեշտ արդիական տեխնիկայով ապահովում է մեզ և բոլոր հարցերում աջակցում:
Ի՞նչ վիրահատական մեթոդներով եք աշխատում:
Հիմնականում դասական եղանակով, բայց քանի որ ներկայումս դիմողները ցանկություն են հայտնում վիրահատվել լազերով։ Բայց նման հարցերը պետք է որոշի բժիշկը՝ առաջնորդվելով վիճակի ցուցումներից և հակացուցումներից. Կարևոր է պարզելը, երբեմն արդեն հենց վիրահատական սեղանի մետ կանգնած, թե տվյալ դեպքում ո՞ր մեթոդն է ավելի նպատակահարմար և ճիշտ՝ ավանդակա՞ն վիրահատությունը՝ ավանդական նշտարով, էլեկտրական դանակո՞վը, գերձայնայի՞նը, թե՞ լազերայինը:
Ամեն կոնկրետ դեպք ունի իր անհատական մոտեցումը: Եվ դրանցից ընտրվում է ամենաարդյունավետը՝ հաշվի առնելով հիվանդի կազմվածքը՝ գեր կամ նիհար լինելը, նրա տարիքը՝ երիտասա՞րդ է, թե՞ մեծահասակ, նշանակություն ունի նաև մազածածկույթի արտահայտվածությունը և այլ մանրուքներն անգամ, որոնք ուղղորդում են վիրահատության՝ տվյալ պացիենտին ամենահարմար մեթոդն ընտրելու հարցում:
Ի՞նչ նորարարություններ եք կիրառում
Դեռևս 80 ականներից մենք միշտ հետևել ենք գիտության վերջին նորություններին: Այն ժամանակ դա հնարավոր էր թերևս միայն մոսկովյան պրոկտոլոգների գիտական հանդեսի հրապարակումներին հետևելով: Հետո արդեն ավելացան աշխարհի մակարդակով այլ ամսագրեր, ամերիկյան պրոկտոլոգների ասոցիացիայի հանդեսը վերջին նորություններով և մենք միշտ մեզ մոտ ներդրել և կիրառել ենք դրանցում առաջարկված ամենավերջին նորությունները:
Իսկ այժմ, տեխնոլոգիաների զարգացման, ինտերնետի հնարավորությունների պայմաններում, բնականաբար, այդ ամենը շատ հեշտացել է: Եթե որևէ կլինիկա նորություն է առաջարկում, նախ արտահայտում ենք մեր վերաբերմունքը և տեսակետը՝ ելնելով մեր երկարամյա փորձառությունից: Եվ եթե այն ընդունելի է՝ կիրառում ենք մեզ մոտ: Այնպես որ, տեղեկացված ենք աշխարհում առկա բոլոր նորություններով:
Բաժանմունքում զբաղվո՞ւմ են գիտական աշխատանքներով:
Գիտական աշխատանքներ միշտ եղել են, հրատարակել ենք, հանդես եկել դրանցով: Բայց դրանք առաջ ավելի շատ էին: Նազարովի ժամանակ, երբ այստեղ գիտահետազոտական ինստիտուտ էր, 30-40 թեկնածուական թեզ է պաշտպանվել և 1000-ից ավելի հոդվածներ ենք տպել միջազգային հանդեսներում: Շատերը այդ ժամանակ դարձան գիտության թեկնածուներ, դոկտորներ և այլն:
Այժմ ավելի քիչ ենք հրատարակվում: Չնայած մասնակցում ենք միջազգային գիտաժողովների, հանդես գալիս զեկույցներով, սակայն դա չունի առաջվա ակտիվությունը: Երևի դրանում իր նշանակությունն ունի ժամանակի պակասը, նյութատեխնիկական բազան, նոր սերնդի նոր վերաբերմունքն այս հարցին և այլն:
Ինչպիսի՞ն է կապը աշխարհի տարբեր կլինիկաների հետ:
Ունենք կապեր և Ռուսաստանի ֆեդերացիայում, և Եվրոպայում, և ԱՄՆ-ում : Մասնակցում ենք տարբեր գիտաժողովների:
Ի՞նչ խորհուրդներ կտաք պացիենտներին
Պետք է հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում դիմել համապատասխան մասնագետի, ստանալ խորհրդատվություն, բուժում և շարունակել ապրել:
Քանի որ այս մասնագիտությունը զբաղվում է մարդու ինտիմ ոլորտով և պաթոլոգիաներն էլ այդպիսին են, հիվանդները շատ ուշ են դիմում բժշկի: Բայց պետք է համարձակ լինել և ժամանակին դիմել: Որովհետև որքան շուտ են դիմում, հիվանդության սկզբում ավելի արագ, մատչելի և որակյալ է բուժումն անցկացվում, իսկ երբ դեպքն արդեն ուշացած է, հիվանդությունը բարդացած է լինում, և բուժումը դառնում է ավելի երկարատև ու թանկ:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն