Բժիշկներ
ԵՊԲՀ. Ֆանարջյանների ընտանիքում պահպանվում է բժիշկ դառնալու ավանդույթը
«Ֆանարջյան» ազգանունը մեր երկրում նույնացվում է բժշկագիտության հետ։ Ֆանարջյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից է, որի վառ ներկայացուցիչ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանին է նվիրված ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի 25-րդ մասը։
Ընտանիքի բժշկական ճյուղը սկիզբ է առնում Բարդուղիմեոս Ֆանարջյանից
Ռուբեն Ֆանարջյանը, ներկայացնելով ընտանիքի պատմությունը, նկատում է, որ իրենց օրինակով ստեղծվում է տպավորություն, թե բժիշկ դառնալուց բացի ընտանիքի անդամները, կարծես, այլընտրանք չունեին: Նա այսօր ժպիտով է հիշում հայրիկի հետ այն վեճերը, որոնք վերաբերվում էին բժշկական կրթությանը: Նա խոստովանում է, որ այսօր էլ ինքն է որդու հետ մասնագիտական վեճեր ունենում, որոնց մեծ մասը վերաբերում են մեթոդաբանական խնդիրներին: Նյարդավիրաբույժը չի հերքում, որ գուցե սխալ է, որ ցանկանում է որդու մեջ իր համոզմունքները սերմանել, սակայն հավատացած է, որ այս կամ այն մոտեցման լավագույն «ընդդիմախոսը» ժամանակն է: Պրոֆեսորն ընդգծում է, որ բժշկությունը, ինչպես և ցանկացած այլ մասնագիտություն, պահանջում է սեր և նվիրում:
Բժշկական ոլորտում ճանաչված այս ընտանիքի բժշկական ճյուղը սկսվում է ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, ՀԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բազմաթիվ այլ կոչումներ ունեցող բժիշկ-գիտնական Բարդուղիմեոս Ֆանարջյանից, ով, փաստացի, ՀԽՍՀ ռենտգենառադիոուռուցքաբանական ծառայության հիմնադիրն է: Խորհրդանշական է, որ մեր երկրում առաջին ռենտգեն բաժանմունքը բացվել է հենց 1-ն համալսարանական հիվանդանոցում։
«Պետության կողմից Գերմանիա գործուղվելուց և այնտեղ մի քանի տարի աշխատելուց հետո՝ պապիկս իր հետ Հայաստան է բերում այն ժամանակների համար նորագույն ռենտգեն սարքը: 1927 թվականին հիմնադրվել է ռենտգենոլոգիայի ամբիոնը, իսկ 1946 թվականին նա հիմնադրել է ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտը: Փաստորեն մեր բժշկական տոհմը սկսվում է հենց Բարդուղիմեոս Ֆանարջյանից»,- պատմությունը մեզ է փոխանցում նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը:
Պատահական չէ, որ այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին տրվում է Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվանական կրթաթոշակ։ Անվանի բժիշկ-գիտնականի անունն է կրում Ուռուցքաբանության ազգային կենտրոնը: Նա 21 մենագրության հեղինակ էր:
Բարդուղիմեոս Ֆանարջյանի որդին՝ միջազգային ճանաչում ունեցող խոշոր գիտնական, ֆիզիոլոգ Վիկտոր Ֆանարջյանը Ռուբեն Ֆանարջյանի հայրն է։ Ակադեմիկոսը 1954 թվականին Սանկտ Պետերբուրգում թեկնածուական, այնուհետև դոկտորական ատենախոսությունները պաշտպանելուց հետո (1964 թ.) ողջ կյանքը նվիրում է գիտությանը` աշխատելով ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Վիկտոր Ֆանարջյանը ժամանակակից մեթոդական մակարդակով է լրացրել և վերանայել մի շարք հիմնարար գիտական հարցեր: Նա եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Վրաստանի գիտության վաստակավոր գործիչ: 1974-1978 թթ. ընթացքում, ապա 1983 թվականից Վիկտոր Ֆանարջյանը ղեկավարել է Ֆիզիոլոգիայի ինստիտուտը: Նա եղել է Ուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության նախագահ (IBRO), «Ինտերմոզգ» պրոբլեմային հանձնաժողովում թեմային-ազգային կուրատոր, Ի.Պ. Պավլովի անվան համամիութենական ֆիզիոլոգիական ընկերության կենտրոնական խորհրդի նախագահության անդամ, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի կոմպլեքսային պրոբլեմների վերաբերյալ ԽՍՀՄ ԳԱ գիտական խորհրդի բյուրոյի անդամ, «Ուղեղիկի կառուցվածքային և ֆունկցիոնալ կազմակերպումը» պրոբլեմով պարբերաբար հրավիրվող Համամիութենական սիմպոզիումի կազմակերպիչ ու ղեկավար։ 500-ից ավելի գիտական աշխատանքների և 8 մենագրության հեղինակ է: Բժիշկ է նաև Ռուբեն Ֆանարջյանի մայրական կողմի պապիկը` Ռաֆայել Մանվելյանը, ով Ռուբեն Ֆանարջյանի մոր` մասնագիտությամբ նույնպես բժիշկուհի Կարինե Մանվելյանի, հայրն էր: Բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսորը ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ էր, ում գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են աղիքային վարակի կլինիկահամաճարակաբանական ուսումնասիրություններին։ Մանվելյանը ՀԽՍՀ-ում ինֆեկցիոն ծառայության հիմնադիրն է, եղել է առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստը, ՀԽՍՀ ինֆեկցիոնիստների ընկերության պատվավոր նախագահը (1973 թվականից), երկար տարիներ ԵՊԲՀ-ում ղեկավարել է ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնը, պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով։ «Հորեղբայրս` Կոնստանտինը, ևս մեր ընտանիքի բժշկական ճյուղի շարունակողն է: Նա ռենտգենոլոգ է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռենտգենախտորոշման բաժանմունքում, որտեղ աշխատում է ավելի քան կես դար: Հորեղբորս երեխաները ևս բժիշկներ են: Տղան` Դավիթը, ուրոլոգ է, աղջիկը` Ելենան` ակնաբույժ»,- նշում է Ռուբեն Ֆանարջյանը: Նրա փոքր եղբայրը՝ Սերգեյ Ֆանարջյանը ուրոլոգ է, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Նա շուրջ երկու տասնամյակ է, ինչ աշխատում է Ալ. Միքայելյանի անվան այժմ արդեն համալսարանական վիրաբուժության ինստիտուտում, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Նա տարիներ շարունակ փոխանցում է իր գիտելիքներն ու փորձը նաև կրտսեր գործընկերներին:
Դավիթ Ֆանարջյանը մի քանի տարի առաջ հիմնել է «Ֆանարջյան» ընտանեկան կլինիկան, որի նպատակն է առողջ ապրելակերպի խթանումը և դրա` որպես մշակույթ ձևավորումը: Ելենա Ֆանարջյանը 2002 թվականից աշխատում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Ֆանարջյանների ընտանիքի չորրորդ սերնդի ներկայացուցիչը` Ռուբեն Ֆանարջյանի որդին` Վիկտոր Ֆանարջյան կրտսերն է, ով հորեղբայրների մասնագիտական ուղղվածության շարունակողն է: Նա այժմ մասնագիտական գործունեություն է ծավալում «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոններում։ Ուշագրավ է, որ Ֆանարջյանների երեք սերնդի ներկայացուցիչներն էլ այսօր ակտիվ բժշկական գործունեություն են իրականացնում: Բժիշկ է նաև Ռուբեն Ֆանարջյանի կինը՝ Լիանա Մադոյանը։ Սոնոգրաֆիստը երկար տարիներ աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, իսկ 2013թ-ից բժիշկ-խորհրդատու է նաև Տավուշի բժշկական կենտրոնում։
Թիմային աշխատանք՝ հանուն կյանքերի փրկության
2013թ․-ին Ռուբեն Ֆանարջյանը գործընկերների՝ Արթուր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի հետ «Ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադրումը և զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի՝ բժշկագիտության բնագավառում։ Պրոֆեսորի գնահատմամբ` վերջին երեք տասնամյակում բժշկագիտությունը մեր երկրում մեծ վերելք է ապրել, ինչի մասին են վկայում նաև ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած հայաստանյան բժշկական կենտրոնները: Ռուբեն Ֆանարջյանի կարծիքով` միջազգային չափանիշներին, ժամանակակից միտումներին համընթաց քայլելու համար անհրաժեշտ է նաև անմասն չմնալ գիտական ակտիվ գործունեությունից, միջազգային հրատարակություններում գիտական հոդվածների տպագրումից:
Կենսագրական տվյալներ
Ռուբեն Ֆանարջյանը Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է։ 2016թ. EANS Հետբուհական ուսումնառության կոմիտեի, 2012թ. Անոթաբանների և վասկուլյար վիրաբույժների ռուսական ասոցիացիայի, 2012թ. Ինտերվենցիոնալ սրտաբանության և ներանոթային վիրաբուժության հայկական ասոցիացիայի խորհրդի, 1997թ. Գլխուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության, 1996թ.: 2019թ. ՌԴ Էնդովասկուլյար նյարդավիրաբույժների ասոցիացիայի անդամ: Նյարդավիրաբույժների Եվրոպական ասոցիացիայի անատական անդամ; Հայկական նյարդավիրաբույժների ասոցիացիայի անդամ է։ Նյարդավիրաբույժների Ամերիկյան ասոցիացիայի անդամ:
Կրթություն
1978-1984 Երևանի պետական բժշկական ինստիտուտ
Երևան, Հայաստան
Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
Ընդհանուր պրակտիկայի բժշկի դիպլոմ
1984-1985 Երևանի պետական բժշկական ինստիտուտ
Երևան, Հայաստան
Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոն
իներնատուրա, կլինիկական օրդինատուրա
1985-1986 Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտ
Մոսկվա, Ռուսաստան
Նյարդավիրաբուժության, կլինիկական օրդինատուրա
Նյարդավիրաբույժի որկավորում և վկայական
1986-1989 Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտ
Մոսկվա, Ռուսաստան
Ասպիրանտուրա “նյարդավիրաբուժության“
Բժշկական գիտությունների թեկնածուի որակավորում
1990-1991 Կոլումբիայի համալսարան
Նյու-Յորք, ԱՄՆ
Նյարդավիրաբուժություն, վերապատրաստւմ
1994 Ալբերտ-Լյուդվիգի Համալսարան
Ֆրեյբուրգ, Գերմանիա
Գիտական համագործակցություն
1999 Երևանի Պետական Բժշկական Համալսարան
Երևան, Հայաստան
Մանկավարժական անձնակազմի պրոֆեսիոնալ հմտությունների զարգացման ամբիոն
Դասախոսի և հոգեբանի վկայական
2005 Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտ
Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ
Գիտական համագործակցություն, վերապատրաստւմ
2007 Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտ
Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ
Գիտական համագործակցոիթյուն, վերապատրաստւմ
2009 Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտ
Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ
Գիտական համագործակցություն, վերապատրաստւմ
2010 Բժշկական գիտությունների դոկտոր
2011 Պրոֆեսորի կոչում
ՀՀ ԲՈՀ
Գործունեություն
2010թ.-ից Համալսարանական ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար։ 2014թ.-ից Համալսարանական նյարդացիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնի ղեկավար: 2013-2019թթ: ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ։ 2010թ.-ից Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ։
Պարգևատրումներ
2013թ. ՀՀ Նախագահի մրցանակ
2010թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ
2010թ. Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի ոսկե մեդալ
Փորձառու նյարդավիրաբույժը, հետադարձ հայացք գցելով անցած ուղուն, վստահ է, որ առանց անձնազոհության բժիշկի մասնագիտությունը լիարժեք պատկերացնել հնարավոր չէ: «Պետք է աշխատել ի վնաս քո ազատ ժամանակի, որը կարող ես անցկացնել ընտանիքիդ հետ: Հաճախ մենք չունենք ո՛չ շաբաթ, ո՛չ կիրակի, բայց անգամ այդ դեպքում պետք է աշխատել հաճույքով»,- նկատում է բժիշկը` հավելելով, որ առանց շարունակական մասնագիտական զարգացման, ինքնակրթության հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից բժշկին: Սա հենց այն կարևոր համոզմունքն է, որը նա փորձում է սերմանել իր ուսանողների, կրտսեր գործընկերների մեջ։
«Եթե այդ գործընթացն ընդհատվում է, ապա կանգ է առնում նաև զարգացումը: ԵՊԲՀ-ում դասախոսելիս, ուսանողներին մշտապես հորդորում եմ հիշել, որ բժիշկն ամենալավն է, ամենադաստիարակվածը, ամենակրթվածը, ամենախելացին, ամենա-ամենան»,- վստահեցնում է բժիշկ-գիտնականը։
Նա առողջապահական համակարգի զարգացման համար ունի իր բանաձևը, որն առաջին հերթին կապում է կադրերի երիտասարդացման հետ: Ռուբեն Ֆանարջյանի դիտարկմամբ՝ ջանքերը պետք է ուղղվեն արտերկրի առաջատար առողջապահական կազմակերպություններում վերապատրաստվելու հնարավորությունների ընդլայնմանը, համագործակցության զարգացմանը: Ակնարկաշարի հերոսը չի հերքում, որ դեռ շատ մեծ աշխատանք է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ամրապնդվի բժշկի կարևոր դերը հասարակության մեջ: Ռուբեն Ֆանարջյանն արդարացիորեն փաստում է, որ նահանջել է այն երբեմնի պատիվն ու հարգանքը, որն ուներ բժիշկը հասարակության մեջ տասնամյակներ առաջ և որին արժանի է:
Շարունակելով բժշկագիտության մասին զրույցը՝ նա հավաստիացնում է, որ աշխարհի ոչ մի երկրում անվճար բժշկություն չկա, փոխարենը կան կիրառվող եղանակներ, որոնք թեթևացնում են հիվանդների հոգսը:
Գլխուղեղի կաթվածի վիրահատությունների համար այլևս արտերկիր մեկնելու կարիք չկա
2014թ. մայիսին Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բացվեց նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն, որը գործում է Ռուբեն Ֆանարջյանի ղեկավարությամբ։ Տարիների ընթացքում կենտրոնը համալրվում է նորագույն սարքավորումներով: Փորձառու թիմն ամեն օր կյանքի ու մահվան պայքար է մղում՝ փրկելով տասնյակ կյանքեր, ապաքինելով հարյուրավոր պացիենտների։ Կենտրոնում առկա են բոլոր հնարավորությունները՝ նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման համար: Շնորհիվ այս կենտրոնի աշխատանքի՝ գլխուղեղի կաթվածի վիրահատությունների համար այլևս արտերկիր մեկնելու կարիք չկա:
Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված, տարածաշրջանային նշանակության այս կենտրոնն առաջինն ու միակն է Հայաստանում: Կենտրոնը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ իրականացվում են ոչ միայն բուժական, այլև կրթական աշխատանքներ: ԵՊԲՀ-ի կազմում գործող բացառիկ այս բուժհաստատության գործունեությանն աջակցում են ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները, ինչն ամուր ընկերության և երկար տարիների համագործակցության հրաշալի օրինակ է։ Ռուբեն Ֆանարջյանը՝ ղեկավարելով նաև ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության ամբիոնը հաջողությամբ համատեղում է կլինիկական և գիտամանկավարժական գործունեությունը։ Կլինիկան և ամբիոնը սերտորեն համագործակցում և մշտապես կապի մեջ են Ջորջիայի նյարդավիրաբուժական ինստիտուտի, Մերսեռի համալսարանի բժշկական դպրոցի, Բոստոնի բժշկական դպրոցի, Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի հետ, Հաննովերի համալսարանի գործընկերների հետ: Դասընթացների մի մասը կլինիկական օրդինատորները շնորհիվ երկկողմ համագործակցության հնարավորություն են ունենում անցկացնել վերը նշված առաջատար կլինիկաներում:
Ֆանարջյանների բժշկական ընտանիքն առաջիկայում ևս բացառված չէ, որ կհամալրվի նոր բժիշկ-գիտնականներով։ Մարդիկ, ովքեր հայրենիքում և Հայաստանի սահմաններից դուրս կյանքեր փրկելու պատասխանատու գործին են նվիրում մասնագիտական գործունեությունը: Այս ազգանունը կրողներն այսօր նաև այլ ոլորտներում են աչքի ընկնում։ Լիանա Ֆանարջյանը՝ Ռուբեն Ֆանարջյանի թոռնուհին շարունակում է մեծ հաջողություններ գրանցել գեղասահքի միջազգային մրցումներում, և սա դեռ սկիզբն է։
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն