Բժիշկներ
Հայազգի պրոֆեսորը ԱՄՆ-ում բժշկության մեջ ունեցած ներդման համար պատվավոր մրցանակ է ստացել
Հայաստանի Օստեոպորոզի կենտրոնի հիմնադիր պրոֆ. Ջոն Բիլեզիկյանը ԱՄՆ-ում ստացել է Վիլյամ Ֆ. Նեյմանի անվան պատվավոր մրցանակը: Այս մրցանակը շնորհվում է ոսկրամկանային համակարգի դիագնոստիկայի և բուժման բնագավառում ունեցած բացառիկ կարևորության ներդրման համար:
Բժշկական գիտությունների դոկտոր Ջոն Փ. Բիլեզիկյանը Կոլումբիա համալսարանի Վագելոսի բժիշկների և վիրաբույժների քոլեջում հանդիսանում է Դորոտի Լ. և Դանիել Հ. Զիլբերբերգի բժշկության և դեղագիտության պրոֆեսոր:
1974 թվականից նա մասնակցություն է ունեցեղ ոսկրային և հանքային նյութափոխանակության հարցերի շուրջ ավելի քան 900 հոդվածների, հետազոտությունների տպագրմանն ու խմբագրմանը: Նրա գիտական մոտեցումները հիմք են հանդիսացել տարբեր հետազոտական խնդիրների լուծման և հիվանդների բուժման համար:
Գիտական կարևոր գործունեությանը զուգահեռ նա պրոֆեսոր Բիլեզիկյանը երկար տարիներ մասնակցել է երիտասարդ մասնագետների վերապատրաստմանը։ Ամբողջ աշխարհում նրանք կիրառում են այդ գիտելիքները՝ բազմապատկելով գիտական արդյունքները, դրանով իսկ ավելի ամրապնդելով պրոֆեսոր Բիլեզիկյանի հսկայական միջազգային գիտական և կլինիկական ներդրումը։
Դոկտոր Բիլեզիկյանը համարվում է ամերիկյան հանրահայտ ոսկրային ու հանքային հետազոտությունների ամերիկյան ասոցացիայի առաքելությունը կատարող առաջատար մասնագետներից, և տասնամյակներ շարունակ զբաղեցրել է բազմաթիվ ղեկավար և գիտական պաշտոններ.
«Պատիվ ունեմ ստանալու Վիլյամ Ֆ. Նեյմանի մրցանակը: Շատ ոգեշնչող է, որ ինձ ընդգրկում են նույն ցանկում մեծ գիտնականներ կողքին։ Իմ առաջնորդ՝ Ջերալդ Աուրբախը, Նեյմանի առաջին դափնեկիրը, ինձ ոգեշնչեց գիտության սիրով, նոր գաղափարներով, երիտասարդ հետազոտողների համար ուսուցմամբ և քաջալերեց ձգտել գերազանցության իմ բոլոր քայլերում: Շնորհակալություն Թոմ Քլեմենսին, իմ թեկնածության առաջարկողին, Ջուլիետ Կոմպստոնին և Քլիֆ Ռոզենին, իմ համախոհներին, որ հավատում եք, որ իմ ներդրումը մեր տարածաշրջանում արժանի է այս մեծ պատվին:Շնորհակալություն հարյուրավոր իմ գործընկերներին ամբողջ աշխարհում՝ պատիվ է աշխատել ձեզ հետ: Շնորհակալություն պրակտիկանտներին, ովքեր եկել էին Նյու Յորք ինձ հետ աշխատելու համար, ինձ հնարավորություն տվեցին էլ ավելի խորացնել իմ հմտությունները և չսահմանափակել իմ հետազոտական նպատակները: Ձեզ իսկապես հաջողվել է միջազգային մակարդակով տարածել գիտության և ուսուցման նկատմամբ մեր հավաքական սերը:
Շնորհակալություն անթիվ բժիշկներին, ովքեր գրում են ինձ խորհրդի նպատակով և գնահատում են իմ կարծիքը։ Շնորհակալություն, որ ինձ թույլ եք տալիս լինել Ձեր հիվանդների բուժման մի մասը:
ASBMR, իմ գիտական տուն, շնորհակալություն, որ դուք ինձ տարբեր առաջատար դերերի հնարավորություն եք տվել: Իմ ընտանիքը, իմ ծնողները, ովքեր միշտ եղել են իմ կողքին, իմ կինը՝ Սոֆին, ով հավատում է ինձ, երբ գրեթե ոչ ոք չէր հավատում, և ձեզ բոլորիդ շնորհակալություն, ովքեր թույլ են տվել ինձ կիսել մեր կյանքի թռիչքներն ու անկումները՝ այն ժամանակ երբ մենք ձգտում ենք կատարելության ամեն ինչում”»,- ասելէ Ջոն Բիլեզիկյանը՝ ստանալով մրցանակը:
Ջոն Փ. Բիլեզիկյանը ոչ միայն բացառիկ գիտնական է, այլ հայրենասեր մասնագետ, ով ամեն ինչ անում է, որ նաև Հայաստանում բժշկությունը զարգանա ոսկրային հիվանդությունների արդյունավետ բուժման հարցում: Հենց այդ նպատակով նա 2019թ-ին Հայաստանում նախաձեռնեց ու հիմնադրեց Օստեոպորոզի կենտրոնը երկար տարիներ այս խնդրով զբաղվող Վարտա Բաբալյանի հետ միասին: Կենտրոնում անցկացվում են վերապատրաստման կուրսեր օստեոպորոզի բուժման հարցում տարբեր պրոֆիլի մասնագետների հմտությունները զարգացնելու համար, իրականացվում են նաև օստեոպորոզի մասին տեղեկացվածությունը բարձրացնող դասընթացներ քաղաքացիների համար, ինչպես նաև անցկացվում է տարբեր նեղ մասնագետների խորհրդատվություն: Այս ամենն ուղղված է ոսկրերի խտությունը նվազեցնող ու կոտրվածքների հանգեցնող այս բարդ հիվանդությունը կանխարգելելուն ու արդյունավետ բուժելուն: Ջոն Բիլեզիկյանի ու Վարտա Բաբալյանի ջանքերով նաև Հայաստանում պարբերաբար անցկացվում են Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի տարեկան ամփոփիչ միջոցառումներն ու տարբեր միջազգային կոնֆերանսներ, որտեղ մեր տեղացի մասնագետները հնարավորություն են ստանում էլ ավելի խորացնելու իրենց գիտելիքները:
Կենտրոնը կորոնավիրուսային այս բարդ շրջանում էլ մարդկանց կողքին է: Անցկացնում է անվճար օնլայն խորհրդատվություններ, որպեսզի մարդիկ, ովքեր ունեն օստեոպորոզ ու ստիպված են հետաձգել այցը բժշկի, հնարավորություն ունեն հեռակա խորհրդատվություն ստանալ ու շարունակել իրենց բուժումը:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն