Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Մենք օգնում ենք ձեզ՝ բարելավելու կյանքի որակը. Ռաֆֆի Ջանեցյանը՝ urolog.am կայքի մասին

Մենք օգնում ենք ձեզ՝ բարելավելու կյանքի որակը. Ռաֆֆի Ջանեցյանը՝ urolog.am կայքի մասին

Urolog.am-ը հայտնի է որպես առաջին հայալեզու ուրոլոգիական մասնագիտական կայք։ Տղամարդու և կնոջ ընդհանուր առողջության, և մասնավորապես` միզային, սեռական և վերարտադրողական խնդիրների լուսաբանման, ինչպես նաև մարդկանց ցավոտ կամ հետաքրքրող հարցերի պատասխանը գտնելու առաքելություն ունի այս կայքը։

Մեր զրուցակիցն է կայքի հիմնադիր, հեղինակ, բժիշկ-ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանը։

- Պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս ստեղծվեց urolog.am կայքը։

- Urolog.am կայքը ստեղծվել է 2008 թվականին։ Ստեղծման պահին, կարելի է ասել, այնքան էլ տարածված չէին վեբկայքերը, մի քանի մասնագիտական օտարալեզու վեբկայքեր էին գործում, որոնք հասանելի չէին հայալեզու ընթերցողներին։ Ուստի կարիք կար ստեղծելու  տեղեկատվական, մասնագիտական ուրոլոգիական հարթակ, որի միջոցով յուրաքանչյուր ոք կկարողանար գտնել իրեն հուզող հարցի պատասխանը, անշուշտ, հանրամատչելի մեկնաբանությամբ։

Կայքը վարում եմ ինքս, ինչը, ինքներդ եք հասկանում, բավականին ժամանակատար գործ է, և անշուշտ, բարդ է համադրել մասնագիտական գործունեության հետ։

Կայքում զետեղվում են նաև իմ հեղինակային նյութերը՝ կանանց,  տղամարդկանց միզասեռական համակարգի հիվանդությունների, դրանց կանխարգելման և բուժման մասին։ Կարևորում ենք նաև զույգերի հոգեբանական խնդիրները, բժիշկ-հիվանդ հաղորդակցությունը և նաև այնպիսի նյութեր, որոնք համեմատաբար քիչ են լուսաբանվում։ Կայքում գործում է հարց ու պատասխան բաժինը, որը հնարավորություն է տալիս նամակագրման միջոցով ստանալ այդ հարցերի պատասխանները։ Մեր օգնում ենք մարդկանց՝ բարելավել կյանքի որակը, ապրել երկար, առողջ ու երջանիկ։  

- Հատկապես ո՞ր տարիքային խմբի համար է նախատեսված urolog.am-ը:

- Կայքը նախատեսված է տարիքային տարբեր խմբերի համար՝ 24-75։ Եվ ուրախ եմ, որ կայքի դիտումները գնալով շատանում են: Մեզ գրում են նաև արտերկրում բնակվող հայերը։ Այցելուների զգալի մասը կանայք են (տոկոսային հարաբերակցությամբ՝ 55% կին / 45% տղամարդ), և դա պատահական չէ։

Կանայք ցանկանում են տեղեկացված լինել ոչ միայն իրենց սեփական առողջության վերաբերող հարցերին, այլև իրենց տղամարդկանց առողջության սպառնալիքներին։ Սա շատ կարևոր է ու գովելի փաստ է։  

- Խոսենք Ձեր մասնագիտական գործունեության մասին։

- Չեմ սիրում, երբ ինձ սփյուռքահայ են անվանում, քանի որ նախ ես հայ եմ , հետո շատ վաղուց եմ մշտական բնակություն հաստատել Հայաստանում։

Բժշկական ուսումնառությունս այստեղ եմ ստացել։ Վերապատրաստվել եմ ԱՄՆ-ում, և ուրախ եմ, որ ստացածս գիտելիքները կիրառում եմ հենց այստեղ։

Ղեկավարել եմ տարբեր  ուրոլոգիական ծառայություններ։ Իսկ այժմ իմ պրակտիկ գործունեությունը` որպես ուրոլոգ, իրականացնում եմ Ուրոլոգիայի կենտրոնում։  Իսկ իմ ուրոլոգիական գործունեության մաս են կազմում՝ անպտղությունը, միզուղիների բորբոքումները, սեռավարակները, սեռական ֆունկցիայի խանգարումները, միզաքարային հիվանդությունը, անմիզապահությունը, շագանակագեղձի հիվանդությունները և ուրոլոգիական քաղցկեղը։

- Քանի որ խոսեցինք տղամարդու առողջության մասին, կա՞ անհրաժեշտություն տարին մեկ անգամ դիմելու ուրոլոգին։

- Եթե խոսքը երիտասարդ տարիքի տղամարդկանց մասին է, ապա հիմնական հանդիպող խնդիրը սեռական ճանապարհով ձեռքբերած հիվանդություններն են, շատ դեպքերում` անտեսված, կամ ոչ լիարժեք բուժված, ինչի հետևանքով հիվանդությունը քրոնիկ ընթացք է ձեռքբերում։ Այն երբեմն կարող է առաջացնել սերմի որակի վատթարացում կամ անպտղություն։

Ինչ վերաբերում է 40-ն անց տարիքի տղամարդկանց, այո, ցուցված է տարին մեկ անգամ այցելել ուրոլոգի և կատարել համապատասխան հետազոտություններ, քանի որ այս տարիքում մեծանում է շագանակագեղձի չարորակ գոյացությունների առաջացման ռիսկը: Բարձր տարիքային շեմում գտնվող տղամարդու առողջությունը պետք է մշտապես վերահսկվի ուրոլոգի կողմից։ Այս տարիքում տղամարդկանց մոտ հիմնական խնդիրը միզարձակման ֆունկցիայի խանգարումն է։ Որոշ բարձիթողի դեպքերը կարող են վնասել նաև երիկամների ֆունկցիան։

Այս առումով հարկ է նշել, որ ուրոլոգը ոչ միայն տղամարդկանց խնդիրներով է զբաղվում, այլ նաև`կանանց։ Կանանց մոտ հաճախ հանդիպող խնդիրներից է քրոնիկական ցիստիտն ու անմիզապահությունը։ Հատկապես կարևոր է լիարժեք բուժել կանանց միզուղիների բորբոքումները ամուսնությունից հետո կամ մինչ հղիությունը՝ խուսափելու համար հետագա բարդություններից։       

- Խոսենք բժիշկ-պացիենտ հարաբերության մասին։ Շատերը ամաչում են դիմել ուրոլոգին։

-  Ազգաբնակչության կրթվածության աստիճանը բավականին փոխվել է։ Մարդիկ ավելի հետևողական են դարձել իրենց սեփական առողջության հետ կապված խնդիրներին։ Վերադառնալով urolog.am-ին, հարկ եմ համարում նշել, որ այն  մարդկանց հնարավորություն է տալիս՝ անկաշկանդ ներկայացնելու իրենց խնդիրը ու ստանալու իրենց հարցի պատասխանը։ Մենք ձգտում ենք մեր այցելուների շրջանում ձևավորել առողջության դրական վարքագիծ, ինչը կօգնի խուսափելու մի շարք հիվանդություններից և ունենալու երջանիկ կյանք։

- Ինչպեսի՞ հեռանկարներ կան հայկական բժշկության  և ուրոլոգիայի զարգացման գործընթացում։

- Ուրոլոգիան չեմ առանձնացնում ընդհանուր բժշկությունից, քանի որ այն ընդհանուր բժշկության մաս է կազմում։ Իհարկե, վերջին տարիներին բժշկությունն ամբողջ աշխարհում մեծ զարգացում է ապրում։ Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա կան որոշակի խնդիրներ կապված բուհական և հետբուհական կրթության մակարդակի, ինչպես նաև հետագա մասնագիտական աշխատանքի հնարավորության հետ։ Ուրոլոգիայի ոլորտում բավականին մեծ առաջընթաց է գրանցվում, բայց միշտ աճելու, զարգանալու, նոր գիտելիքներ ձեռքբերելու կարիք կա՝ հատկապես նոր գործիքային հետազոտությունների և վիրահատական միջամտությունների նոր տեխնոլոգիաների ներմուծման առումով։

- Կորոնավիրուսն ի՞նչ հետևանքներ է թողնում։

- Ամբողջ աշխարհում դեռ վիճակագրական տվյալների հավաքագրումն ավարտված չէ։ Ընդհանուր առմամբ այս համավարակի պարտադրած սոցիալական մեկուսացումը բացասական ազդեցություն ունի տղամարդու ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև տղամարդ-կին հարաբերությունների վրա։

Որոշ դեպքերում կորոնավիրուսի հետևանքով տղամարդկանց մոտ առաջանում են միզարձակման ֆունկցիայի խանգարումներ և շագանակագեղձի բորբոքման ախտանշաններ։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսը ազդում է մարդու տարբեր օրգան համակարգերի վրա և ունի բացասական ազդեցություն ունի կյանքի որակի վրա։ Իմ խորհուրդն է. ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ, դրական վարքագիծ ձևավորել, հրաժարվել վնասակար սովորություններից (ալկոհոլ, ծխախոտ և այլն), զբաղվել սպորտով ու հետևել ճիշտ սննդակարգի։

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ