Բժիշկներ
Իմ պացիենտներն իմ հարազատներն են. Հայկ Բալայան. «Արամյանց» ԲԿ
Վիրաբուժությունը երկար ու դժվար ուղի է: Բժշկական գիտելիքներից ու վիրաբուժական ունակություններից բացի այստեղ պահանջվում են ուժեղ կամային հատկություններ, համբերություն ու սեր մասնագիտության հանդեպ:
Հատկանիշներ, որոնցով օժտված է «Արամյանց» բկ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հայկ Բալայանը:
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Հայկ Զորիի Բալայանը 2000 թվականից կլինիկական օրդինատուրան անցել է հենց այս հիվանդանոցում, որն այն ժամանակ կոչվում էր 3-րդ կլինիկական հիվանդանոց: Ապա աշխատանքային լուրջ փորձառություն է ձեռք բերել՝ աշխատելով Երևանի տարբեր բուժկենտրոններում: Իսկ 2018 թվականից աշխատում է «Արամյանց» ԲԿ-ում, 2019 թվականից ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավարն է:
Զուգահեռ Հայկ Զորիի Բալայանը ընդհանուր վիրաբուժություն է դասավանդում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրս ուսանողներին: Որպես պրակտիկ բժիշկ ու դասախոս՝ նա գտնվում է մասնագիտական շարունակական աճի ու կատարելագործման գործընթացում: Այն պահից, երբ վիրաբույժին թվաց, թե ինքն ամեն ինչ գիտի, նա արդեն որպես մասնագետ սպառված է. կարծում է Հ. Բալայանը:
Հիվանդությունների շրջանակը, որոնց վիրահատական ու կոնսերվատիվ բուժմամբ զբաղվում է Արամյանց ԲԿ Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքը, բավական լայն է՝ լեղաքարային հիվանդություններ, ստամոքսի խոց, վահանաձև գեղձի հիվանդություններ, ճողվածքներ (աճուկային, ազդրային, հետվիրահատական, պորտային, սպիտակ գծի), ապենդիցիտ (սուր և քրոնիկական),գինեկոլոգների հետ համագործակցությամբ արգանդի միոմա, ձվարանի կիստա, հավելումներ, փողերի ախտահարումներ, պրոկտոլոգիական վիրահատություններ (թութք, հետանցքի ճաք, պարապրոկտիտներ, պոչուկի կիստա, ախտահարված հյուսվածքների հեռացում), լիգատուրային խուղակներ, աղիքային անանցանելիություն, ենթաստամոքսային գեղձի վիրահատություն, էխինակոկ, ամբուլատոր վիրաբուժական օգնություն (վնասվածքներ, կտրած-ծակած վերքեր):
Անկախ խնդրի տեսակից ու բարդությունից՝ «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք դիմող քաղաքացիների բուժման համար արվում է առավելագույնը, արժանանում բժշկի ու բուժքույրերի հոգատար ու գրագետ վերաբերմունքին: «Իմ պացիենտները իմ հարազատներն են: Ես սիրում եմ նրանց հարազատի պես, վերաբերվում ինչպես իմ բարեկամի: Եվ դա փոխադարձաբար պացիենտի մեջ ստեղծում է վստահություն ու սեր իր բժշկի հանդեպ:Այդ փոխվստահությունը անչափ կարևոր է հիվանդության դեմ պացիենտի ու բժշկի համատեղ պայքարում, որը անպայման պսակվում է հաջողությամբ»,- աշխատանքային այս սկզբունքն է ղեկավարը ներդրել իր բաժանմունքում: Քաղաքացիներին բարձրակարգ բուժական ծառայություն մատուցելու համար այստեղ քայլելով ժամանակին զուգահեռ՝ կիրառվում են ժամանակակից վիրաբուժական մեթոդներ ու տեխնոլոգիաներ, կատարվում են մեծ քանակով լապարոսկոպիկ միջամտություններ: Իհարկե պահպանվում ու կիրառվում են նաև ավանդական մոտեցումները, որոնք արդյունավետ են ու հօգուտ հիվանդի:
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի առանձնահատկությունն այն է, որ այստեղ ապահովում են հետվիրահատական գրագետ խնամք: «Այսօր շատ կլինիկաներում ռեժիմով կատարվում են վիրահատություններ, անգամ արտասահմանյան կլինիկաներում վիրահատությունից հետո պացիենտը իր վիրաբույժին չի տեսնում: Այնինչ բուժման կարևորագույն փուլը հետվիրահատականն է, ու դրա գրագետ վարումը: Վիրաբույժի մեծածավալ ու լուրջ աշխատանքը կարող է զրոյանալ հետվիրահատական սխալ խնամքի արդյունքում»,-ասում է Հայկ Բալայանը:
Նա հարդորում է մարդկանց չհետաձգել առողջական խնդիրների լուծումը, մանավանդ որ վերջին շրջանում լայն ծավալով գործում են սոցիալական առողջապահական փաթեթների, պետպատվերի ծրագրերը: Դրանք նպաստում են հիվանդությունների վաղ փուլում հայտնաբերմանն ու բուժմանը:
Այս ծրագրերի միջոցով շատ մարդիկ վաղ տեղեկանալով իրենց սպառնացող վտանգների մասին՝ եկել են «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք և ստացել լիարժեք ու արդյունավետ բուժում: Վիրաբույժը խորհուրդ է տալիս. «Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ, մի՛ հրապուրվեք հակաբիոտիկների ու ցավազրկողների ժամանակավոր ազդեցությամբ: Պարտադիր ու հնարավորինս վաղ դիմեք վիրաբույժի, եթե որովայնի շրջանում ունեք սուր կամ տևական ցավեր: Առողջությունը ամենաթանկն է, ցավին դիմանալու և վիրաբույժին այցելելու յուրաքանչյուր հետաձգված օրը Ձեզ մոտեցնում է կյանքի ու մահվան միջև տարվող պայքարի օրվան, որը հսկայական ռեսուրսներ է խլելու թե՛ ձեզանից, թե՛ վիրաբույժից: Ուրեմն խնայեք Ձեզ, դիմեք բժշկի»:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն