Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Արոմաթերապիա. եթերային յուղերի օգտակար հատկությունները

Արոմաթերապիա. եթերային յուղերի օգտակար հատկությունները

Մեր խորագրի հյուրն է «Հանուն ընտանիքի և առողջության համահայկական ասոցիացիայի»  հովանու տակ գործող "Երիտասարդական վերնիսաժ" կլինիկայի աշխատակից` մանկաբույժ-նեոնատոլոգ, արոմաթերապևտ, կինեզոլոգ, ռեֆլեքսաթերապևտ Վաչագան Ենոքյանը։

 

- Շնորհակալություն, պ-ն Ենոքյան, որ արձագանքեցիք Ձեզ հետ զրուցելու մեր խնդրանքին։ Կցանկանայի ծանոթանալ ձեր կենտրոնի պատմությանը, հիմնադրման հանգամանքներին և գործունեության ոլորտին։


-"Հանուն ընտանիքի և առողջության համահայկական ասոցիացիան" հիմնադրվել է 1996 թ., այսինքն` արդեն 15-րդ տարին է, ինչ գործում է։ Մեր կենտրոնի տնօրենն է պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Արտավազդի Խաչիկյանը։ Ավելի ուշ արդեն կենտրոնին առընթեր ստեղծվել է "Երիտասարդական վերնիսաժ" կլինիկան, որտեղ էլ մենք հիմա գտնվում ենք։ Մեր հիմնական նպատակը դեռահասների սոցիալական վիճակի հետազոտումն ու առողջության պահպանումն է։ Մեր կենտրոնը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կից ասոցիացիայի անդամ է, որի հետ էլ միասին իրականացնում ենք վերոհիշյալ ծրագիրը։

 

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն տարածված կարծիքին, որ արոմաթերապիան այդքան էլ մոտ չէ կիրառական բժշկությանը և կարող է վստահություն չառաջացնել հասարակության լայն շրջանակներում։


- Ասեմ Ձեզ` եթե Դուք այս հարցը տայիք 10-12 տարի առաջ, ես Ձեզ հետ կհամաձայնվեի։ Բայց հիմա արդեն մարդիկ վերադառնում են իրենց արմատներին։ Ես մի օրինակ բերեմ. այսօրվա դրությամբ Հայաստանի հանրապետություն է ներկրվում մոտ 12 000 անուն դեղամիջոցներ, որոնք այսպես, թե այնպես անդրադառնում են դեռահասների առողջության վրա։ Ի դեպ, բնակչության ոչ բոլոր խավերը կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել դրանք։ Սրանից ելնելով` բոլոր տեսակի հիվանդությունները բուժել, առավել ևս կանխել կարելի է տարբեր բույսերի, դրանց եթերային յուղերի, այսինքն` արոմաթերապիայի միջոցով։ Ինչպես գիտենք, ոչ ավանդական բժշկության տեսակները 100-ից ավելի են, որոնց թվում են տավասոթերապիան, ֆիտոթերապիան, սթոունթերապիան, հիրուդոթերապիան և իհարկե արոմաթերապիան։


Ես ինքս մանկաբույժ եմ` 26 տարվա աշխատանքային ստաժով, որոնցից 18-ը աշխատել եմ Մարգարյանի անվան "Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում"՝ որպես նեոնատոլոգ։ Հիմա այս երկու աշխատանքները համատեղում եմ։
Այժմ, ցավոք սրտի, շատ քչերը գիտեն արոմաթերապիայի` որպես բժշկության ոլորտի մասին։ Այս տեղեկություններն էլ հիմնականում սահմանափակվում են "տատիկներ-պապիկներ" աղբյուրներով։ Կարող եմ օրինակ բերել. նորածին երեխայի մահճակալի գլխամասում կախում են սոխ կամ սխտոր. չէ՞ որ այդ բույսերն արտազատում են ֆիտոնցիդներ, որոնք էլ վարակազերծում են մանրէները։ Այնպես որ արոմաթերապիան հիմա մեծ վերելք է ապրում, մանավանդ որ այժմ տարբեր դեղատներում կարելի է գտնել բազմաթիվ բույսերի եթերային յուղեր, թուրմեր, որոնք, սակայն, չի կարելի օգտագործել առանց բժիշկի հետ խորհրդակցելու, քանի որ դրանց չափից ավելի կիրառումը կարող է կյանքին վտանգ սպառնալ։

 

- Կարո՞ղ եք պատմել որոշ եթերային յուղերի օգտակար հատկությունների մասին։


- Ես Ձեզ համար պատրաստել եմ եթերային յուղերով մի քանի սրվակ։ Սրանցից կարող եմ հատկապես նշել լավանդայի, ժասմինի, ռոզմարինի, երիցուկի եթերային յուղերը, որոնցից ցանկացածը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է հրաշալի արդյունքների հասնել։ Օրինակ` ռոզմարինը. այն ունի մի այսպիսի հետաքրքիր հատկություն. բավական է թաշկինակի պոչը մի փոքր թրջել և մոտեցնել քթին, մարդու մոտ անմիջապես վերանում է ցրվածությունը, նա դառնում է ավելի հավաք։ Կամ օրինակ. երեխաների ատամները ծկթելիս ցավը կարելի է վերացնել` նրանց մատների արանքների հատուկ կետերին երիցուկի յուղ քսելով։ Կամ մի ուրիշ հետաքրքրաշարժ տեղեկություն. լավանդայի եթերային յուղը միակն է, որն օգտագործում են մինչև մեկ տարեկան երեխաներին մերսում կատարելիս։


Արոմաթերապիայի միջոցով բուժումն ունի նաև հոգեբանական ասպեկտ. օրինակ` եթերային յուղերով մերսում կատարելիս ես զրուցում եմ մարդու հետ և փորձում գտնել նրա հոգևիճակին համահունչ յուղն ու դրանով իսկ մերսում անել։

 

- Քանի որ խոսք գնաց եթերային յուղերի մասին, ինձ հետաքրքրեց` արդյոք դուք դրանք ներկրու՞մ եք, թե՞ օգտվում եք մեր հանրապետության տարածքում առկա հումքից։


- Ասեմ Ձեզ, որ Հայաստանը հարուստ է բուժական տարբեր հատկություններով օժտված բույսերով, սակայն ցավով պիտի նշեմ, որ հայրենական գործարարները հանձն չեն առնում այդ հումքի հավաքման և վերամշակման գործընթացը` գործը համարելով ոչ շահութաբեր։ Սրանից ելնելով` մենք ստիպված ենք բուժական և կոսմետիկ բնական նյութերը ներկրել արտասահմանից։

 

-Տեղեկություններ ունե՞ք` Հայաստանում գործում են նման կենտրոններ, թե՞ դուք միակն եք։


- Ես համոզված եմ, որ Հայաստանում գոյություն ունեն նմանատիպ այլ կենտրոններ, սակայն ոչ մի երաշխիք չեմ կարող տալ դրանցում աշխատող բուժանձնակազմի որակավորման մասին։

 

- Կարո՞ղ եք ասել՝ ձեր կենտրոնում աշխատող մասնագետները ինչպիսի որակավորում ունեն։


- Ես կարող եմ Ձեզ հավատացնել, որ "Երիտասարդական վերնիսաժ" կլինիկայում աշխատող բոլոր մասնագետներն ունեն բժշկական կրթություն և մեր կենտրոնում աշխատանքը համատեղում են այլ բուժհիմնարկներում աշխատանքի հետ։ Ձեզ կարող եմ տեղեկացնել նաև, որ մեզ մոտ վերապատրաստման մի ամբողջ դասընթաց է անցկացրել Մոսկվայի ավանդական բժշժկության համալսարանի պրոֆեսոր Ա. Ալեքսանդրովան։

 

- Արդյո՞ք համագործակցում եք աշխարհում և հատկապես ՌԴ-ում և ԱՊՀ մյուս երկրներում գործող նմանատիպ կենտրոնների հետ։


- Մենք դեռ փորձում ենք գտնել համագործակցության եզրեր։

 

- Իսկ Ձեր կողմից ձեռնարկվու՞մ են որոշակի միջոցառումներ՝ կենտրոնի գործունեության մասին բնակչությանը տեղյակ պահելու ուղղությամբ։


- Մեր գործն ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, և հետագայում, իհարկե, նախատեսվում է մամուլի, հեռուստատեսության միջոցով տեղեկացնել բնակչությանը այս կենտրոնի և մասնավորապես "Երիտասարդական վերնիսաժ" կլինիկայի գործունեության մասին։

 

- Ըստ Ձեզ՝ ձեր ձեռնարկած գործը Հայաստանում հեռանկարներ ունի՞։


- Իհարկե՛ ունի, և ասեմ` ինչու։ Օրինակ` եթե ասեղնաբուժությունը դրական արդյունք է տալիս ոչ ավել, քան 70% դեպքերում, ապա կարող եմ հավաստիացնել, որ արոմաթերապիայի տված արդյունքը 90-95% դեպքերում դրական է։ Ես հուսով եմ` այս գործը ժամանակի հետ նաև հետևորդներ կունենա։


- Եվ մեր հաճելի զրույցի վերջում Ձեր մաղթանքը մեր ընթերցողին։


- Որպես բժիշկ` առաջին հերթին մաղթում եմ առողջություն։ Պահպանե՛ք ձեր առողջությունը, եղե՛ք բարի։ Ցանկանում եմ, որ ձեր ամսագիրը հասնի ընթերցողի սրտին և նրա կյանքին մի նոր հաճելի բուրմունք տա։

 

Սկզբնաղբյուր. Հարցազրույցը վարեց Սոնա Քանքանյանը
Աղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 2-2007 (2)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ