Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Սուր պերիպրոստատիկ հեմատոման որպես շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայի հազվադեպ հանդիպող բարդություն (կլինիկական 2 դեպքի նկարագրություն)
Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»: Բարդությունները, որոնք հանդիպում են բիոպսիայից հետո, բաժանվում են 2 խմբի` փոքր բարդություններ, որոնք հանդիպում են բավականին հաճախ և չեն պահանջում հոսպիտալային բուժում (60%-79%) և նշանակալի լուրջ բարդություններ, որոնք պահանջում են հոսպիտալային բուժում(0,4%-3,4%):
Ավելի հաճախ հանդիպող բարդությունները ներկայացված են ստորև (աղյուսակ 1):
Աղյուսակ 1 Բարդությունների հանդիպման հաճախականությունը
Բարդություն |
% |
Հեմատոսպերմիա |
37,4 |
Արյունամիզություն մեկ օրից ավել տևողությամբ |
14,5 |
Արյունահոսություն հետանցքից, 2 օրից պակաս տևողությամբ |
2,2
|
Պրոստատիտ |
1,0 |
Ջերմություն >38,5°C |
0,8 |
Արյունահոսություն հետանցքից` 2 օրից ավել տևողությամբ, կամ պահանջում է վիրահատական միջամտություն |
0,7
|
Միզակապություն |
0,2 |
Այլբարդություններ, որոնքպահանջումենհոսպիտալացում |
0,3 |
Պայմանավորված լուրջ բարդությունների հանդիպման ցածր հաճախականությամբ`սոնոգրաֆիկ հսկողությամբ իրականացված շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան հիմնականում կիրառվում է ամբուլատոր պայմաններում: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է միշտ նկատի ունենալ կյանքին սպառնացող հնարավոր լուրջ բարդությունների առաջացման վտանգը, ինչը կախված չի վերցրած նմուշների քանակից և պահանջում է իրականացնել հոսպիտալային բուժում: Բարդություններից ամենավտանգավորը և կյանքին սպառնացողը հանդիսանում է իհարկե սեպսիսը: Արյունահոսության հետ կապված բարդությունները հանդիպում են բավականին հաճախ և արտահայտվում են հեմատոսպերմիայի, արյունամիզության և հետանցքից կարճատև արյունահոսության ձևով` այսպիսով հանդիսանալով գերազանցապես հոսպիտալային բուժում չպահանջող բարդություններ: Ստորև քննարկվում է Էրեբունի ԲԿ-ի ուրոլոգիական կլինիկայում դիտարկված, սոնոգրաֆիկ հսկողությամբ իրականացված շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայից հետո հանդիպած հազվադեպ բարդության, այն է` սուր պերիպրոստատիկ հեմատոմայի երկու դեպք, որոնք պահանջել են իրականացնել հոսպիտալային բուժում: Բոլոր տեսակի տեղեկատվական աղբյուրների մեջ մենք հանդիպեցինք նմանատիպ բարդության նկարագրության ոչ ավել քան վեց դեպք:
Կլինիկական դեպքերի նկարագրությունը
Ա–Հիվանդ Ա.Վ., 68 տարեկան, կլինիկա էր դիմել` կապված էպիցիստոստոմիկ խողովակի առկայության, բնական ճանապարհով միզելու անհնարինության հետ: Անամնեզում` Ռուսաստանի Դաշնությունում հիվանդի մոտ մեկ ամիս առաջ զարգացել էր սուր միզակապություն, միզուկային կաթետր անցկացնելու փորձերը հաջողութայմբ չէին պսակվել, ի հայտ էր եկել ուրեթրոռագիա և տեղադրվել էր էպիցիստոստոմիկ դրենաժ: Մատնային քննությամբ` շագանակագեղձը չափերով սիմետրիկ մեծացած, միջբլթային ակոսը հարթված, պինդ-էլաստիկ կոսիստենցիայի, անհարթություններ և թմբիկներ չէին շոշափվում: Սոնոգրաֆիկ` վերին միզուղիներն առանց պաթոլոգիայի, առկա էր շագանակագեղձի հիպերպլազիա, հանգույցի ընդհանուր չափը 5 x 4,5 x 4սմ: Արյան ընդհանուր և կենսաքիմիական քննությամբ, կոագուլոգրամայով շեղումներ չեն հայտնաբերվել, ՊՍԱ-ն կազմում էր 12,5 նգ/մլ: Մեզի ընդհանուր քննությամբ առկա էր էրիթրոցիտուրիա, մեզի ցանքսով մանրէային աճ չկար: Հիվանդը չէր ստանում որևէ դեղորայք, որը կարող էր ազդել մակարդելիության համակարգի վրա: Հիվանդին համապատասխան նախապատրաստությունից հետո (մաքրող հոգնա, հակաբակտերիալ պրեպարատների պերօրալ ընդունում) կատարվեց տրանսռեկտալ սոնոգրաֆիա և բիոպսիա: Ակնհայտ կասկածելի օջախներ չհայտնաբերվեցին, ուստի և կատարվեց ստանդարտ տաս նմուշանի բիոպսիա` հինգական յուրաքանչյուր բլթից` օգտագործելով 18G բիոպսիոն ասեղ: Բիոպսիայի ընթացքում արյունահոսություն և այլ բարդություններ չեն արձանագրվել: Բիոպսիայից մեկ ժամ անց հիվանդի մոտ ի հայտ եկավ հետանցքի և շեքի շրջանի ցավ, որի ինտենսիվությունը գնալով արագ աճեց: Արյունային արտադրություն հետանցքից, ինչպես նաև արյունամիզություն չկար: Կատարվեց տրանսաբդոմինալ, այնուհետև տրանսռեկտալ սոնոգրաֆիաներ, հայտնաբերվեց հեղուկի (ենթադրաբար արյան) կուտակում պերիպրոստատիկ հատվածում: Որովայնում ազատ հեղուկ չկար: Ոչ նարկոտիկ ցավազրկող դեղորայքը արդյունավետ չէր, օպիոիդային ցավազրկողները թողնում էին կարճատև, ոչ բավարար արդյունք:
Հիվանդի մոտ ցավային սիմպտոմատիկան հանգստացնելու և ցավային շոկի զարգացումը կանխելու նպատակով տեղադրվեց էպիդուրալ կաթետր: Կատարվեց ռեկտոսկոպիա` անուսի առաջնային պատը թեթևակի հիպերեմիկ, թեթևակի արտափքված դեպի լուսանցքը, արյունային արտադրություն չկար: Հիվանդին նշանակվեց հակաբակտերիալ, ինֆուզիոն թերապիա, կատարվեց ուղիղ աղիքի տամպոնադա սառցեպարկերով և տամպոններով: Հեմոդինամիկ ցուցանիշները կայուն էին, 3 ժամ անց նկատվեց հեմոգլոբինի իջեցում մինչև 103 գ/լ, (նախնականը 127 գ/լ): Հեմոգլոբինի հետագա անկում չնկատվեց, հաջորդ օրը շեքի շրջանում առաջացան արյունազեղման օջախներ: Էպիդուրալ կաթետրով ցավազրկման կիրառումը պահանջեց տեղադրելուց ոչ ավել քան 18 ժամ ինչի արդյունքում ցավային ախտանիշները էականորեն նվազեցին և անցան հաջորդ օրերի ընթացքում: Աղիները գործեցին նորմալ, առանց որևէ էական դժվարության: Պաթոհիստոլոգիական եզրակացությամբ առկա էր շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա: Հիվանդը դուրս գրվեց ամբուլատոր հսկողության: Մեկուկես ամիս անց հեմատոման լրիվ ներծծվել էր, և հիվանդին կատարվեց շագանակագեղձի տրանսուրեթրալ ռեզեկցիա: Ինքնուրույն միզարձակությունը վերականգնվեց, էպիցիստոստոմիկ դրենաժը հեռացվեց:
Բ – հիվանդ Ռ.Բ., 57 տարեկան, դիմել էր ուրոլոգիական կլինիկա` գանգատվելով դիզուրիկ երևույթներից, որոնք արտահայտվում էին մեզի շիթի թուլացման, հաճախամիզության ձևով: Սոնոգրաֆիկ` վերին միզուղիներն առանց պաթոլոգիայի, առկա էր շագանակագեղձի հիպերպլազիա, հանգույցի ընդհանուր չափը 2,5 x 2,0սմ: Մնացորդային մեզը` մոտ 40մլ: Արյան ընդհանուր և կենսաքիմիական քննությամբ, կոագուլոգրամայով շեղումներ չեն հայտնաբերվել, ՊՍԱ-ն կազմում էր 7,8նգ/մլ: Մեզի ընդհանուր քննությամբ շեղում չկար, մեզի ցանքսով մանրէային աճ չկար: Հիվանդը չէր ստանում որևէ դեղորայք, որը կարող էր ազդել մակարդելիության համակարգի վրա: Հիվանդին համապատասխան նախապատրաստությունից հետո (մաքրող հոգնա, հակաբակտերաիլ պրեպարատների պերօրալ ընդունում) կատարվեց տրանսռեկտալ սոնոգրաֆիա և բիոպսիա: Կատարվեց 8 նմուշանի բիոպսիա` չորսական յուրաքանչյուր բլթից` օգտագործելով 18G բիոպսիոն ասեղ: Բիոպսիայի ընթացքում արյունահոսություն և այլ բարդություններ չհայտնաբերվեցին: Բիոպսիայից մոտ 2 ժամ անց հիվանդի մոտ ի հայտ եկավ հետանցքի, շեքի շրջանի և միզուկի չափազանց ինտենսիվ ցավ, որը գնալով արագ աճեց: Արյունային արտադրություն հետանցքից, ինչպես նաև արյունամիզություն չկար: Կատարվեց տրանսաբդոմինալ, այնուհետև տրանսռեկտալ սոնոգրաֆիաներ, հայտնաբերվեց հեղուկի (ենթադրաբար արյան) կուտակում պերիպրոստատիկ հատվածում` գերազանցապես հետպրոստատիկ շրջանում:Որովայնում ազատ հեղուկ չկար: Համանման նախորդ դեպքին` ոչ նարկոտիկ ցավազրկող դեղորայքը էֆֆեկտիվ չէր, օպիոիդային ցավազրկողները թողնում էին կարճատև, ոչ բավարար ազդեցություն:
Հիվանդի մոտ ցավային ախտանշանները հանգստացնելու և ցավային շոկի զարգացումը կանխելու նպատակով տեղադրվեց էպիդուրալ կաթետր: Միզարձակությունը էականորեն դժվարացավ, ինչը պահանջեց միզուկային կաթետրի տեղադրում: Վերջինս հեռացվեց երեք օր անց: Հիվանդին նշանակվեց հակաբակտերիալ, ինֆուզիոն թերապիա, կատարվեց ուղիղ աղիքի տամպոնադա` սառցե պարկերով և տամպոններով: Հեմոդինամիկ ցուցանիշները կայուն էին, նկատվեց հեմոգլոբինի իջեցում մինչև 90գ/լ (նախնականը 138գ/լ): Հեմոգլոբինի հետագա անկում չնկատվեց, հաջորդ օրը շեքի շրջանում նկատվեցին արյունազեղման օջախներ: Էպիդուրալ կաթետրով ցավազրկման կիրառումը պահանջեց տեղադրելուց ոչ ավել քան 10 ժամ` մինչև ցավային ախտանիշները էականորեն նվազեցին և անցան հաջորդ օրերի ընթացքում: Նկատվեց քրոնիկ փորկապություն. պահանջվեց կատարել մաքրող հոգնաներ բիոպսիայից երեք օր անց, դիետայի և լուծողականների կիրառում հետագա 20 օրվա ընթացքում: Պաթոհիստոլոգիական եզրակացությամբ առկա էր շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա: Հիվանդը դուրս գրվեց ամբուլատոր հսկողության, հեմատոմայի ներծծումը պահանջեց մոտ երկու ամիս: Ներկայում հիվանդը ստանում է ալֆա բլոկատորներ, միզարձակությունը էականորեն բարելավվել է:
Նկար 1. Բ հիվանդի մոտ տրանսռեկտալ սոնոգրաֆիայի պատկերը բիոպսիայից 2 օր անց: Հաստ սլաքով նշված է հեմատոման, բարակ սլաքով` շագանակագեղձը
Նկար 2. Նույն հիվանդի մոտ տրանսաբդոմինալ սոնոգրաֆիայի պատկերը բիոպսիայից 5 օր անց, հաստ սլաքով նշված է հեմատոման, բարակ սլաքով` շագանակագեղձը
Քննարկում և եզրակացություն
Թեև սոնոգրաֆիկ հսկողությամբ իրականացված շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ունի լուրջ բարդությունների զարգացման ցածր հավանականություն, և այդ բարդությունները հիմնականում ինֆեկցիոն բնույթի են (սեպսիս, պրոստատիտ), այնուամենայնիվ, չպետք է մոռանալ նաև պերիպրոստատիկ հեմատոմայի առաջացման հավանականության մասին, ինչը մեր դիտարկմամբ կլինիկորեն արտահայտվում է բիոպսիայից հետո առաջիկա մեկ-երկու ժամվա ընթացքում ի հայտ եկող միզուկի և շեքի շրջանի չափազանց ուժեղ ցավերով (երկու դեպքերում էլ ցավազրկման նպատակով պահանջվեց տեղադրել էպիդուրալ կաթետր), շեքի շրջանում արյունազեղման օջախներով, և պահանջում է հոսպիտալային բուժում: Մեր դիտարկած դեպքերում հոսպիտալացումը կազմեց 3 և 5օր : Չնայած ընդամենը երկու կլինիկական դեպքի վերլուծությանը, այնուամենայնիվ, նշված բարդության զարգացման ռիսկի ակնհայտ գործոններ չհայտնաբերվեցին:
Գրականություն
-
Norberg M., Holmberg L., Haggman M., Magnusson A.. Determinantsof complications after multiple transrectal core biopsies ofthe prostate. Eur Radiol 1996; 6: 457-46
-
Rodriguez L.V., Terris M.K.. Risks and complications of transrectal ultrasound guided prostate needle biopsy: a prospective studyand review of the literature. J Urol 1998; 160: 2115 – 212
-
EAU Guiedelines. Prostate cancer. 2011, 15-16
-
Anjum M.. Pelvic haematoma following trucut biopsy of the prostate. Int Urol Nephrol 1996; 28: 781 – 785.
-
Saad A., Hanbury D.C., McNicholas T.A., Boustead G.B.. Case Report Acute periprostatic haematoma following a transrectal ultrasound-guided needle biopsyof the prostate Prostate Cancer and Prostatic Diseases (2002) 5, 63–64
Կարդացեք նաև
Շագանակագեղձի քաղցկեղը լուրջ խնդիր է ներկայացնում և տարեցտարի ավելի մեծ ուշադրություն է գրավում: Վերջին տարիներին, հատկապես զարգացած երկրներում նկարագրվում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ...
Պրոստատ սպեցիֆիկ անտիգենը 34ԿԴ մոլեկուլյար զանգվածով գլիկոպրոտեիդ է, որը գրեթե գերազանցապես արտադրվում է շագանակագեղձի էպիթելում [1,2]: ՊՍԱ-ի որոշումը օգտակար է շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար...
Ամորձիների ուռուցքներով հիվանդացությունը եվրոպական երկրներում կրկնապատկվում է յուրաքանչյուր 20 տարին մեկ: Միջին ցուցանիշը կազմում է 6,3 հիվանդ 100000 տղամարդ բնակչության: Մինչդեռ մահացությունը ամորձիների քաղցկեղի ժամանակ մնում է...
Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...
Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...
Միզապարկի մակերեսային ուռուցքների էնդոսկոպիկ բուժման ոսկե ստանդարտ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [3]: Այն հետագա մորֆոլոգիական ախտորոշման հետ միասին հանդիսանում է փուլավորման առավել տեղեկատվական եղանակ...
Սերմնալարի երակների վարիկոզ լայնացումը` վարիկոցելեն, տղամարդկանց ընդհանուր պոպուլյացիայում հաճախ հանդիպող պաթոլոգիա է: Դրա առկայությունը կարող է ոչ մի կերպ չազդել սերմի ցուցանիշների վրա, սակայն հաճախ սերմնահեղուկում դիտվում են որոշակի...
Կանանց անմիզապահության հանդիպման հաճախականությունը բոլոր տարիքային խմբերում հասնում է մինչև 30-35%-ի, ընդ որում սթրեսային անմիզապահությունը (բնորոշվում է որպես մեզի ակամա արտազատում միզապարկից ֆիզիկական ակտիվության, հազի...
Տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ մահացության ամենաշատ տարածված պատճառներից մեկը ինֆեկցիոն հիվանդությունների շարքում: Ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության` ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն