Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
ՀՀ նախագահն այցելեց ԵՊԲՀ-ի նորաբաց վիրաբուժական մասնաշենք
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում գործարկված վիրաբուժական նոր մասնաշենքում, ծանոթացավ կատարված աշխատանքներին և մատուցվող ծառայությունների որակին:
ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նախագահին ներկայացրեց հիմնանորոգված կլինիկաները, ինչպես նաև ստեղծված բոլոր այն հնարավորությունները, որոնք կնպաստեն բուժման ժամանակակից մեթոդներին ուսանողներին հաղորդակից դարձնելուն:
Համալիրի նախկին մանկական մասնաշենքում տեղակայվել են վիրահատական ուղղվածություն ունեցող ընդհանուր վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանության, փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության, դիմածնոտային վիրաբուժության կլինիկաները, ինչպես նաև նոր կազմավորված ուրոլոգիայի կլինիկաներն ու ութ նոր վիրահատարանները, որոնք բոլորն էլ նախկինում անբարեկարգ վիճակում էին գտնվում:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի նախկին շրջանավարտ Արմեն Աշոտյանը, կարևորելով իրականացված աշխատանքներն, ասաց.«Այս ամենն ապացույցն է այն ճշմարտության, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության համակարգը զարգանում է: Մեր բուհերը կարողանում են ներդրումներ կատարել` ուսանողների մասնագիտական հմտությունների ձեռքբերման համար անհրաժեշտ բազա ապահովելու նպատակով: Բժշկականն այս ոլորտում առաջատարներից մեկն է: Համալսարանը եզակի է նաև այն առումով, որ խոշոր դերակատարում ունի առողջապահական շուկայում` իր լավ մասնագետների և վերազինվող հիվանդանոցների շնորհիվ: Վստահ եմ` այսօր բացվող նոր ենթակառուցվածքները կծառայեն և ուսանողների ու երիտասարդ մասնագետների մասնագիտական կարողությունների հետագա ձևավորմանը, և լուրջ դերակատարություն կունենան մեր ազգաբնակչության առողջության պահպանման գործում»:
ԵՊԲՀ-ի ռեկտոր Դերենիկ Դումանյանը ներկայացրեց նախկինում ոչ բարվոք վիճակում գտնվող կլինիկաների համար ստեղծված լավագույն պայմանները:
«Նոր բացված կենտրոնում միաժամանակ ութ վիրահատություն կարող է իրականացվել: Այս բաժանմունքի հարևանությամբ գտնվող նեյրովիրաբուժության կլինիկայում ևս երկու վիրահատարան ունենք: Եթե դրանց գումարենք մյուս մասնաշենքում գտնվող միկրովիրաբուժության վիրահատարանը, ապա կարելի է ասել` այս համալիրում վիրահատարանների խնդիր չունենք:
Սրանք սովորական վիրահատարաններ չեն, այլ առավելապես հարմարեցված են ուսանողներին գիտելիք տալու համար: Տեսախցիկները տեղադրված են վիրահատարանի լամպերին, որոնց լույսն ընկնում է ուղիղ վիրահատական դաշտի վրա: Ուսանողները մոնիտորների վրա կտեսնեն վիրաբույժի կողմից կատարվող բոլոր գործողությունները:
Վիրահատության ընթացքին կհետևեն նաև բժիշկների սենյակում: Իսկ վիրահատությունների համար պատասխանատու ավագ բժիշկն ուսանողների հետ հետևալով վիրահատությանը, կբացատրի ընթացքը: Բոլոր վիրահատությունները, որպես ուսումնական նյութ, կձայնագրվեն: Ուսանողները դրանք կդիտեն այդ նոզոլոգիաների տեսական ուսուցման ընթացքում: Շարունակելու ենք կլինիկաների վերակառուցումը և վերազինումը: Մեր նպատակն է համալսարանական բոլոր կլինիկաները համապատասխանեցնել միջազգային չափանիշերին: Մեզ մոտ նաև այլ կլինիկաների բժիշկներն են վերապատրաստվում: Ուրեմն վստահություն ներշնչելու համար պարտավոր ենք լավագույն պայմաններն ապահովել:
Մենք լուրջ քայլեր ենք կատարում գլխուղեղի անոթների ստենդավորման ոլորտում խորանալու և տարածաշրջանում առաջատարի դիրքը պահպանելու ուղղությամբ:
Պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի ղեկավարած ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայում գլխուղեղի անոթային համակարգի հիվանդությունների արդյունավետ բուժումն իրականացվում է նորագույն մեթոդներով և եղանակներով, մասնավորապես` ներանոթային վիրահատություններով:
Փոքր ինվազիվ անոթային վիրաբուժության կլինիկայի երիտասարդ ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանվելյանը դեռ նախկին` չափազանց սուղ պայմաններում, կարողացավ էնդովասկուլյար եղանակով վիրահատության մի նոր մակարդակ ապահովել: Անցած ամռանը հիվանդի որովայնային զարկերակների լուսանցքի վերականգնումն առանց կտրվածքի և տեղային ցավազրկմամբ առաջին քայլն էր ոչ միայն մեր հանրապետությունում, այլև տարածաշրջանում: Նման ելքերը սովորաբար ապահովվում են բարձր տեխնոլոգիաների և լավագույն մասնագետների շնորհիվ: Հիմա նրա ղեկավարած բաժանմունքին ևս այստեղ լավագույն պայմաններ են տրամադրվել: Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ սիրտ-անոթային հիվանդությունների բուժման բարձր որակ և արդյունավետություն է ապահովվում նաև պրոֆեսոր Հմայակ Սիսակյանի ղեկավարած ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայում: Վստահ եմ, որ, ընդհանուր առմամբ, անոթների վրա աշխատելու գործում գոնե առաջիկա մի քանի տարիների ընթացքում առաջատար ենք լինելու»:
Ռեկտորը նաև տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում համալսարանական կլինիկաներն ամենաբարձրակարգներն են, որովհետև դրանցում աշխատում են առավել փորձառու մասնագետները, ովքեր միաժամանակ թե´ բուժում են, թե´ դասավանդում և թե´ վերապատրաստում բժիշկներին: Ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում` համալսարանական կլինիկաները նաև համեմատաբար մատչելի են, որովհետև պրոֆեսորներին օգնում են նրանց ուսանողները, ովքեր լրացուցիչ վճարման կարիք չունեն:
Կարդացեք նաև
Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին...
Ասում են` 100 տարի անց վաղեմության ժամկետը կորցրած է համարվում ցանկացած հանցագործություն: Ո՞վ է ասում: Մենք 100 տարեկան չդարձանք: Մեր կորսված մանկության վրեժը երբեք չպետք է խամրի...
Օրացույցի տոնական այս էջը բացելով, անմիջապես յուրաքանչյուրիս մոտ հարց է առաջանում.
«Ի՞նչ նվիրեմ մայրիկիս», իսկ պատասխանն արդիական է բոլոր ժամանակներում: Կարևորը ոչ թե նվերն է, այլ սերը, որ դնում ենք դրա մեջ նվիրելիս...
Բոլորս էլ հիշում ենք կրտսեր դասարաններում մեր ապրիլմեկյան կատակները:
Անհամբեր արթնանում էինք այդ օրը ու սկսում կատակել մեր ընտանիքի անդամների, ընկերների հետ, բայց եկեք խոստովանենք, որ` չգիտես ինչու, բոլորիս ամենացանկալի թիրախը այդ օրը ուսուցիչներն էին...
Մարտի 26-ին կայացած հերթական նիստի ժամանակ ԵՊԲՀ-ի ռեկտորատը հավանության արժանացրեց 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների պետական ավարտական ատեստավորումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով պետական որակավորման...
Կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հերթական հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ...
Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1716-Ն որոշմամբ հաստատված «Երևանի Մխիթար Հերացու անվան...
Ո՞վ է ապրիլի 7-ի` համեմատաբար նոր տոնի հեղինակը` հարցին պատասխանում է կանանց միամսյակի ստեղծման «մեղավորը» ՀՀ սփյուռքի նախարար, մեր համալսարանի կառավարման խորհրդի անդամ...
Մայրության և գեղեցկության տոնի առիթով` ի դեմս բժշկական համալսարանի ռեկտորի մամուլի քարտուղարի, շնորհավորում ենք բոլոր կին համալսարանականներին, մաղթում ամենայն բարիք...
ՀՀ կառավարության վերջերս կայացած նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի հետագա...
1999-2003 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը...
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին և պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է...
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերից մեկում սկսվեց ստորագրահավաք, իսկ ավելի վաղ նա Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը վերադարձնելու...
Հոբելյանի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպվեց «Medicus-ի օրեր» փառատոն, որը ներկայացնում է հանրապետությունում առաջին ուսանողական թերթի`«Medicus»-ի խմբագիր Էմիլ Ավետիսյանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն